Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆԱԽԱՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԲԱՂՐԱՄՅԱՆ

26/06/2015
- 26 Հունիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Արդեն մի քանի օր Երեւանում էլեկտրաէներգիայի սակագների թանկացման դեմ բողոքի գործողություններ են իրականացվում: Տարբեր բողոքի գործողութուններ տեսած երեւանցիների` առաջին ժամերի անտարբերությունը մշտապես տարբեր առիթներով ակտիվացող քաղաքացիական ակտիվիստների պահվածքի հանդեպ հանկարծ ու անհետացավ արդեն մի քանի ժամ հետո: Նախաձեռնող խմբի` մի տեսակ տարերային թվացող, սակայն ակնհայտ գործիմաց կազմակերպվածությունը շղթայական ռեակցիա առաջացրեց, բողոքը լրջացավ, էներգիայի սակագնի թանկացումը բոլորի գրպանին էր խփում` բողոքին միացան ոչ միայն երիտասարդները, այլեւ լուրջ շերտեր: Այժմ, կարելի ասել, փչում է 88-ի հոտը, այս անգամ ոչ քաղաքական շարժառիթով: Այդ հոտն առավ նաեւ իշխանությունը, երբ առաջին գիշերվա լուսադեմին բողոքի գործողության հանդեպ ուժ կիրառեց եւ արժանացավ միջազգային հանրության կայծակնային բացասական արձագանքին` միջազգայինները կարծես շունչները պահած սպասեին` արձագանքելու: Ոստիկանությունն էլ լավ չպահեց իրեն` որոշ պահերի ակնհայտ անհամաչափ գործողություններ իրականացնելով, որոնց վերաբերյալ, ի դեպ, այժմ ծառայողական քննություն է իրակացվում: Սակայն այժմ կարծես ինչ-որ բան փոխվել է: Կամ այս պահին իշխանության մեջ որոշում ունեն ՀԷՑ-երի հարցում եւ բողոքի գործողության արդյունքում փորձելու են իրացնել, կամ փոփոխության համար հիմք է ռուսների մեղմացած վերաբերմունքը` Հայաստանի իշխանությունների կողմից կոմպրոմիսային լուծում գտնելու ակնարկով, կամ պարզապես իշխանության մի շրջանակը ձեռքերն իջեցրել է` թողնելով մի երրորդ կողմի օգտվել իրավիճակից: Բոլոր դեպքերում Հայաստանի իշխանությունը ստացավ վերջին շրջանի իր ամենացավոտ դասը, երբ քաղաքական դաշտին վերահսկելու լծակներն իր ձեռքը հավաքելով զբաղված` բոլորովին անտես էր արել իր բուն գործառույթները` քայլ առ քայլ լուծել սոցիալական խնդիրները, անտեսելով նաեւ քաղաքացիական ակտիվիզմի ուժն ու հնարավորությունները (այդ թվում` նյութական): Ահա եւ քաղաքացիական ակտիվիստնեի մի փոքրիկ խմբի հաջողվեց ոտքի հանել հայ հանրությանն` իր իրավունքների համար պայքարելու համար: Խոստովանենք` այդ հանրությունը բավական լավ որակներ հանդես բերեց վերջին օրերին: Հիմա ջինը շշից դուրս է եկել, վատահ կարելի է ասել` իշխանության անարդյունավետ կառավարման արդյունքում: Քանի որ անարդյունավետ կառավարվում էին ոչ միայն ՀԷՑ-երը, այլեւ երկիրը: Որ անվերջ թանկացումները ժողովրդի վզին փաթաթելն ի վերջո կարող էր բերել այս վիճակին, կարող էր լցնել մարդկանց համբերության բաժակը, միթե դա դա զգալու համար պետք է իշխանության մեջ չլինել:

Երեկ երեկոյան, երբ գրվում էին այս տողերը, Բաղրամյան պողոտայում շարունակվում էր մարդաշատ հավաքը, տեղում էին ոստիկանապետն ու այլ բարձրաստիճան իրավապահներ, փոխոստիկանապետ Օսիպյանը ցերեկը խնդրել էր այդ գիշեր հատկապես բողոքի գործողություն չանել (ի՞նչ գիտեր արդյոք), երեկոյան խոսում էր ալկոհոլ բերելու անթույլատրելիությունից, Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, թե հնարավոր չէ սակագները չբարձրացնել: Ի՞նչ էր լինելու երեկ գիշեր, չգիտեինք, արդյո՞ք սադրանք կազմակերպողներն ի վերջո իրենց սեւ գործը կանեն… Երիտասարդների զարթոնքի, իշխանության անձեռնհասության պայմաններում ստեղծված նախահեղափոխական վիճակը վերլուծելու առիթները պահելով մոտակա ժամանակին, մի մասնավոր անդրադարձ անենք այս անգամ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԸՆԴԴԵՄ ՆՐԱՆՑ, ՈՎՔԵՐ ԽՈՐԱՑՆՈՒՄ ԵՆ ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԲՈՂՈՔԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ Է

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԲՈՂՈՔԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ Է

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական