Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վ. ՉԹՐՅԱՆԻ ՆՈՐ ԳԻՐՔԸ. «ԲԱՑ ՎԵՐՔ. ՀԱՅԵՐԸ, ԹՈՒՐՔԵՐԸ ԵՎ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿԸ»

19/06/2015
- 19 Հունիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ. Ք.

Լոնդոնի «Hurst» հրատարակչությունը լույս է ընծայել հայտնի քաղաքագետ, լրագրող, ֆրանսիական «Մոնդ դիպլոմատիկ» ամսաթերթի հին աշխատակից Վիգեն Չթրյանի «Բաց վերք. հայերը, թուրքերը եւ Ցեղասպանության հարյուրամյակը» աշխատությունը (383 էջ, անգլերեն): Հեղինակը Հայոց ցեղասպանության թողած բաց վերքին անդրադառնում է միաժամանակ քաղաքագետ լրագրողի եւ պատմաբանի տեսանկյուններից: Բեյրութում ծնված եւ Ժնեւում բնակվող Վիգեն Չթրյանը լոնդոնյան նույն հրատարակչությունում 2013 թ. տպագրել էր գորբաչովյան վերակառուցումից մինչեւ գունավոր հեղափոխությունների ժամանակաշրջանն ընդգրկող աշխատություն, իսկ 2008-ինՙ «War and Peace in the Caucasus» գիրքը: Նաեւ կատարել է Կենտրոնական Ասիային եւ Միջին Արեւելքին, հետխորհրդային տարածքի աշխարհաքաղաքականությանը նվիրված մի շարք վերլուծություններ: Դասավանդում է Ժնեւի Webster համալսարանում: Լոնդոնի «Արեւելյան եւ աֆրիկյան հետազոտությունների դպրոցի» գիտաշխատող է:

Ցեղասպանության հարյուրամյակին նվիրված վերջին աշխատության մեջ հեղինակը վերլուծություն է իրականացնում աշխարհի հայկական համայնքների, Թուրքիայի եւ Հայաստանի քննության միջոցով: Թուրքիայում նա արձանագրում է կատարվող փոփոխությունները, հիշողության աշխատանք ձեռնարկած քաղաքացիական հասարակության ակտիվությունը: Իբրեւ պատմաբան նա հավաստում է պատմության բումերանգի էֆեկտը եւ վերլուծում է երկու զուգահեռ ուղեգծեր: Մեկը թուրքական պետության «մոռացկոտությունն» է ու պաշտոնական ժխտողականությունը, մյուսըՙ թուրք հասարակության ժողովրդավարացման անավարտ գործընթացն է, որ նախաձեռնել են մի խումբ իրավապաշտպան ակտիվիստներ:

Գիրքը հետաքրքրական է բազմակողմանի մոտեցումների եւ հայ-թուրքական հարաբերությունների խնդրի տարատեսակ ընկալումների վերլուծության շնորհիվ: Համաշխարհային պատմության մութ էջերի լուսաբանման նպատակով հեղինակն անդրադառնում է որոշ «գորդյան հանգույցների»: Առանձնակի ուշադրության են արժանանում Հրանտ Դինքը (Մալաթիայում անցկացրած մանկությունից մինչեւ Ստամբուլ մեկնելը, այնտեղ «Ակօս» շաբաթաթերթի ստեղծման հանգամանքները) եւ ծայրահեղ ձախերի նախկին ակտիվիստ Թաներ Աքչամըՙ Հայոց ցեղասպանության թուրքական պատմագրության առաջամարտիկներից մեկը:

Կենսագրությունների իրական դեպքերով համեմված աշխատությունն ընթերցողին օգնում է ավելի լավ ըմբռնել բարդ իրականությունը: Հետազոտությունը թերի կլիներ, եթե չանդրադառնար հայ-քրդական հարաբերություններին եւ հայերի բնաջնջման մեջ քրդերի պատասխանատվությանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՓՈՐՁ

Հաջորդ գրառումը

ԱՀՄԵԴ ԻՆՍԵԼ. «ԷՐԴՈՂԱՆԻ ՆՈՐ ԹՈՒՐՔԻԱՆ»

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

ԱՀՄԵԴ ԻՆՍԵԼ. «ԷՐԴՈՂԱՆԻ ՆՈՐ ԹՈՒՐՔԻԱՆ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական