Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՇԽԱՏԱՆՔ ԳՏՆԵ՞ԼՆ Է ԼԱՎ, ԹԵ՞ ՉԳՏՆԵԼԸ

19/06/2015
- 19 Հունիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Աշխատանք գտնելը Հայաստանում ամենադժվար գործերից է: Հատկապես եթե երիտասարդ ես եւ չունես աշխատանքային ստաժ: Շատ դժվար է նաեւ, եթե երիտասարդ չես արդեն, բայց ունես աշխատանքային ստաժ: Թե ո՞ր դեպքում է ավելի դժվար, դժվար է ասել: Մյուս կողմից էլ, Հայաստանում դժվար է աշխատող գտնել: Հատկապես, եթե ցանկանում ես, որ աշխատողը լինի պատրաստված մասնագետ, չխաբի, չգողանա, լինի պարտաճանաչ, աշխատելիս ծուլություն չանի եւ այլն: Այստեղից էլ երկրորդ հարցը` Հայաստանում ավելի դժվար է աշխատա՞նք գտնելը, թե՞ աշխատող գտնելը: Մեր կարծիքովՙ առաջինը. թեեւ որեւէ ոլորտի որեւէ գործատուի կարծիքով` երկրորդը: Թողնենք սա, անդրադառնանք նրան, թե ի՞նչ է տեղի ունենում, եթե, այնուամենայնիվ, աշխատանք փնտրողը, որը երիտասարդ էր, բայց չուներ աշխատանքային ստաժ կամ որը երիտասարդ չէր, բայց ուներ աշխատանքային ստաժ, գտնում է այն: Չենք անդրադառնում այն հարցին, թե գտնվածը մասնագիտությա՞մբ աշխատանք է, թե՞ կապ չունի մասնագիտության հետ:

Առաջինը այսպես կոչված փորձաշրջանն է, որի ժամանակ նորաթուխ աշխատակիցը պետք է աշխատի առանց աշխատավարձի: Սակայն չշտապենք նրան անվանել նորաթուխ աշխատակից, քանի որ շատ դեպքերում նրա աշխատանքը ավարտվում է փորձաշրջանի ավարտից հետո: Այսինքն, մարդը սկսում է աշխատել ինչ-որ մասնավոր կազմակերպությունում առանց աշխատավարձի` 1,3 կամ 5 ամիս, նայած գործատուի, ըստ էության, կամայական ցանկության, իսկ վերջում պարզվում է, որ նա չի ընդունվում աշխատանքի` իբր չհամապատասխանելու պատճառաբանությամբ: Մի՞թե դա հնարավոր չէր տեսնել մեկ-երկու շաբաթվա ընթացքում, արդեն հռետորական հարց է դառնում:

Բողոքել ինչ-որ բանի դեմՙ գործնականում անիմաստ է, քանի որ չունես ոչ պայմանագիր, ոչ աշխատանքի ընդունվելու հրամանագիր եւ այլն: Գործազուրկի համար, որը չունի անհրաժեշտ միջոցներ իր կենսաապահովման համար, նյութական հավելյալ ծախսեր կատարելը դատական գործընթացների մեջ ընկնելու համար, վնասից բացի, ոչ մի օգուտ չի խոստանում:

Սակայն միշտ չէ, որ այսպես է լինում: Աշխատանք գտնողներ են լինում: Առավել եւս, ինչպես նշեցինք, բազում թափուր աշխատատեղեր կան: Խոսքը, ըստ զբաղվածության պետական ծառայության, մենեջերների, գործակալների, դիզայներների, վաճառողների, մատուցողների, խոհարարների, հացթուխների, բուժքույրերի, գանձապահների, ավտովերանորոգողների, էլեկտրիկների, կարողների, վարորդների, կոշկագործների, կռունկավարների, փականագործների, խառատների, հղկողների եւ բանվորական այլ մասնագիտությունների, ինչպես նաեւ մարզերում տարբեր նեղ մասնագիտացումներով բժիշկների մասին է: Ինչո՞ւ այս մասնագիտությունների գծով այսքան ազատ աշխատատեղեր կան: Այն պարզ պատճառով, որ վարձատրությունն անասելի ցածր է անգամ հայաստանյան իրականության համար: Ի՞նչ աշխատավարձեր են ստանում նման դեպքերում աշխատանք գտնողները:

Վաճառողուհիները, որոնց թափուր աշխատատեղի մասին հայտարարությունները տեսնում ենք բազմաթիվ խանութների վրա, օրական ստանում են 2500-3000 դրամ: Աշխատում են առավոտյան ժամը 9-ից մինչեւ երեկոյան ժամը 21-ը, 15 օր անընդմեջ, ապա հերթափոխը փոխվում է: 12 ժամ, ծանր, նյարդային, նյութական պատասխանատվություն կրող աշխատանք եւ 2500-3000 դրամ:

Գրասենյակային աշխատանք, որը թվում է, թե ավելի հանգիստ եւ պակաս լարված է: Սակայն, օրինակ, գիշերային աշխատանք` երեկոյան ժամը 19-ից մինչեւ հաջորդ առավոտյան ժամը 9-ը` 4500 դրամ` երկու օր ընդմիջմամբ: 14 ժամյա աշխատանք, առանց քնելու եւ 4500 դրամ:

Սպասք լվացող, դարձյալ առավոտյան ժամը 9-ից մինչեւ գիշերը ժամը 22-ը, 75 հազար դրամ ամսական` այս անգամ 13 ժամյա աշխատանքային օրով:

Ճիշտ է, կա, օրինակ, հեռախոսավարուհու աշխատանք, որը 8-9 ժամյա աշխատանքային օրով է, բայց վճարվում է 55-60 հազար դրամ: Հեռախոսավարուհու մեկ այլ աշխատանք կա, այսպես կոչված` գործարքային: Դա այն է, երբ զանգահարում են տրված հեռախոսահամարներով ինչ-որ բան, հիմնականում ամսագրեր գովազդելու նպատակով եւ յուրաքանչյուր համոզված հաճախորդի դիմաց ստանում… 200 դրամ: Մոտավոր կարելի է հաշվել: Ենթադրենք համաձայնվում է ամսագիրը գնել, լավագույն դեպքում զանգահարված յուրաքանչյուր 10-ից 1-ը: Հետեւաբար, օրվա ընթացքում պետք է զանգել առնվազն 100 հոգու, որից եթե 10-ը գնեն ամսագիրը, ապա օրական 2000 դրամը, հեռախոսավարուհին ի վերջո կստանա: 100 հոգու համար կրկնել նույն խոսքերը, խնդրել, համոզել, վաճառել եւ այդ ամենըՙ օրական 2000 դրամի համար:

Օրինակները կարելի է շարունակել: Սրան զուգահեռ նշենք, որ կան մարդիկ, որոնց համար 100-150 հազար դրամ աշխատավարձն էլ «փող չի» եւ նրանք նախընտրում են հետույքը տան բազմոցից չկտրել, քան թե, որպես կանոն, ծանոթ-բարեկամի կողմից առաջարկած աշխատանքը կատարել: Ինչո՞ւ ծանոթ-բարեկամի, որովհետեւ նման վարձատրությամբ աշխատանք առաջարկվում է միայն մոտ մարդկանց կողմից:

Ուրեմն ի՞նչ անել: Գործատուներին փորձել հնարավորինս արժանապատիվ աշխատավարձեր վճարել, իսկ աշխատանք փնտրողներին` ավելի լավ մասնագետ եւ բարեխիղճ աշխատող լինել: Սա ոչ միայն մասամբ կմեղմի գործազրկության մեծ ծավալների եւ թափուր աշխատատեղերի իրար հակադրվող խնդիրները, այլեւ իրական հնարավորություն կստեղծի գործատու-աշխատող ավելի արդյունավետ փոխհարաբերությունների, առաջինի բիզնեսի հաջողության եւ երկորդի` սոցիալական վիճակի բարելավման համար: Սակայն, ցավոք, սրա ընկալումը ընդհանուր առմամբ բացակայում է երկու կողմից էլ: Մնում է միայն հուսալ, որ աշխատանքային շուկայում առաջարկի եւ պահանջարկի անհավասարակշռությունը կնվազի, նպաստելով նման ստրկական աշխատավարձերի պատմության գիրկն անցնելուն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ` ԴՐԱԿԱՆ ՇԱՐԺ ՎԵՐՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ ԵՎ ՇԱՏ ԱՆԵԼԻՔՆԵՐ ԱՊԱԳԱՅԻ ՀԱՄԱՐ

Հաջորդ գրառումը

«20-ՐԴ ԴԱՐԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ»

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

«20-ՐԴ ԴԱՐԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ»

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

«Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը» լուծարվեց և վայր դրեց զենքերը

12/05/2025

«Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը (ՔԲԿ-PKK) հրապարակել է մայիսի 5-ից 7-ը գումարված 12-րդ կոնգրեսի որոշումները, գրում է ermenihaber.am-ը: Ըստ այդմ, հայտարարվել է, որ...

ԿարդալDetails

Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Վանք գյուղի Հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը, խաչքարն ու հուշապատը

12/05/2025

Լիբանանում Ռուսաստանի դեսպանն հանդիպել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ի հետ

12/05/2025

Թուրքիայի բարեկամների պաշտպանությունը ՀՀ դե-ֆակտո թուրքական ռեժիմի կողմից. Էդգար Էլբակյան

12/05/2025

Հռոմի Պապի առաջին արտագնա այցը լինելու է Թուրքիա

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական