Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԼՃԱՑՈՒՄ, ՈՐԸ ՊԵՏՔ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՆԱՐ

29/05/2015
- 29 Մայիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Վաճառողներն անընդհատ ավելանում են, իսկ գնողները` պակասում

Հայաստանում մանրածախ առեւտրի շրջանառության ծավալները, կամ ինչպես ընդունված է ասել, սպառման ծավալները շարունակում են նվազել: Այդ մասին են վկայում նաեւ վիճակագրական վերջին ցուցանիշները: Համաձայն դրանց, այս տարվա առաջին 4 ամիսներին առեւտրի ծավալները նվազել են 7,6 տոկոսով: Այս հարցին անդրադարձանք մեր նախորդ հրապարակմամբ («Սպառման ծավալների նվազում` ինչով է պայմանավորված», 15. 05. 2015թ., ԱԶԳ), հիմնական պատճառ նշելով արտերկրից մասնավոր փոխանցումների ծավալների նվազումը: Միաժամանակ նշեցինք, որ մասնավոր փոխանցումները մեր բնակչության եկամտի հիմնական աղբյուրը չեն եւ կազմում են մեր երկրի տնտեսության ընդհանուր ծավալի` ՀՆԱ-ի մոտ 15 տոկոսը: Պետական բյուջեից աշխատավարձեր եւ կենսաթոշակներ են ստանում հարյուր հազարավոր մարդիկ, հարյուր հազարավորներ էլ եկամուտներ են ստանում գյուղատնտեսությունից, աշխատավարձի տեսքով` մասնավոր արդյունաբերական ձեռնարկություններում, առեւտրի եւ ծառայությունների ոլորտների ընկերություններում աշխատելու դիմաց, բիզնես գործունեությամբ զբաղվելով:

Այս ամենով հանդերձ, վերջին շրջանում աչքի են զարնում «խանութը փակվում է», «լիկվիդացիոն գներ», «տարածքը տրվում է վարձով», «խանութը տեղափոխվում է այլ հասցե» եւ նմանատիպ գրությունների ավելացումը Երեւանում եւ գուցե նաեւ Հայաստանի մյուս քաղաքներում: Այն որ սպառման ծավալների նվազումն ազդում է այդ գործընթացի վրա, որն էլ մասնավոր փոխանցումների նվազման հետեւանք է, ոչ ոք չի կասկածում, բայց արդյո՞ք միայն այս գործոնով է դա պայմանավորված: Միանշանակ է, որ հարցի պատասխանը բացասական է եւ ոչ միայն այն պատճառով, որ մասնավոր փոխանցումների դերը պետք չէ գերագնահատել:

ԱՁ-ների եւ ՍՊԸ-ների գրանցումը չի նվազել

Տեղեկանալու համար, թե ինչպե՞ս է վիճակը բիզնես գրանցելու առնչությամբ, ծանոթացանք արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության` իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի պետական գրանցումների տվյալներին: Քանի որ մեր երկրում ստեղծվող հիմնական բիզնես կառույցները անհատ ձեռնարկատերերն են (ԱՁ) եւ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները (ՍՊԸ), ներկայացնենք դրանց վերաբերյալ 2014-ի առաջին երեք ամիսների եւ 2015 -ի առաջին երեք ամիսների տվյալները` քանի՞ ԱՁ-ներ եւ ՍՊԸ-ներ են բացվել վերոնշյալ ժամանակահատվածներում.

2014 հունվար` 752 ԱՁ, 213 ՍՊԸ2015 հունվար` 725 ԱՁ, 215 ՍՊԸ
2014 փետրվար` 1070 ԱՁ, 265 ՍՊԸ2015 փետրվար` 1108 ԱՁ, 364 ՍՊԸ
2014 մարտ` 1127 ԱՁ, 310 ՍՊԸ2015 մարտ` 1121 ԱՁ, 347 ՍՊԸ

Ինչպես երեւոմ է այս ցուցանիշներից, բիզնես սկսողների թիվը այս տարվա առաջին երեք ամիսներին ոչ միայն չի նվազել նախորդ տարվա երեք ամիսների համեմատ, այլեւ ինչ-որ չափով ավելացել է: Ինչ վերաբերվում է փակվող տնտեսվարողների թվին, ապա դրանց մասին տեղեկատվությունը նույնպես նշվում է պետական ռեգիստրի գործակալությունում փոփոխված ցուցանիշներում եւ նույնպես էական տարբերություններ չեն նկատվում: Այսինքն, եթե կա փակվող բիզնեսների որոշակի թիվ, ապա կա նաեւ նոր բացվողների` դրան մոտ գտնվող թիվ: Այնուամենայնիվ, եթե այս հանգամանքն էլ մի կողմ դնենք եւ համարենք, որ փակվողների մի մասը ոչ թե վերջնականապես է փակվում, այլ դիմում է գործունեության կասեցման խնդրանքով, առեւտրային օբյեկտների փակվելու գործընթացն ունի ավելի խոր արմատներ, եւ ինչ որ տեղ բնական է, որ դա տեղի է ունենում:

Հիմնական պատճառը` մանրածախ առեւտուրն ամենամեծ ծավալներն ունի

Հայաստանի տնտեսության ողջ ծավալը` համախառն ներքին արդյունքը 2014-ին կազմել է մոտ 4 տրլն 528 մլրդ դրամ, որից 2 տրլն 402 մլրդ դրամը առեւտրի բաժինն է: Այսինքն, մեր ՀՆԱ-ի կեսից ավելին մանրածախ առեւտուրն է: Մինչդեռ, տնտեսության իրական հատվածը, նյութական արժեքներ ստեղծող արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը, միասին վերցրած, ավելի քիչ ծավալ ունեն, քան առեւտուրը: Արդյունաբերության ծավալը 1 տրլն 288 մլրդ դրամ է, գյուղատնտեսությանը` 993 մլրդ դրամ: Սրան էլ ավելացնենք ծառայությունների ոլորտը` 1 տրլն 110 մլրդ դրամ, որտեղ նույնպես մեծամասամբ նյութական արժեքներ չեն ստեղծվում (բացառությամբ արտարժույթի հոսք ապահովող ներգնա զբոսաշրջությունն ու հյուրանոցները), ապա բնական է, որ վաղ թե ուշ, տվյալ երկրում սկսվելու է պահանջարկի կամ սպառման ծավալների անկումը: Խոսքը լճացման մասին է, որը կարող է սկսվել աստիճանաբար կամ կտրուկ: Հենց այդ երեւույթն է արձանագրվում հիմա, որի գլխավոր պատճառն այն է, որ տնտեսության մեջ ամենամեծ ծավալն ունի առեւտուրը` առավելապես հիմնված ներմուծման վրա, քան թե իրական հատվածը` ի դեմս նյութական արժեքներ ստեղծող արդյունաբերության եւ գյուղատնտեսության:

Մեխանիզմը շատ պարզ է, միջոցները երկրից դուրս են գալիս ապրանք ներմուծողների միջոցով, իսկ տեղում ստեղծվող արժեքները ավելի քիչ են, քան ներմուծվող ապրանքը: Հետեւաբար, ստեղծվում է մի իրավիճակ, երբ վաճառողներն անընդհատ ավելանում են, իսկ գնողները` պակասում: Արտերկրից մասնավոր փոխանցումները որոշակիորեն ծածկում են ներմուծման եւ տեղում ստեղծվող արդյունքի բացասական տարբերությունը, բայց ամբողջապես չեն լրացնում: Այս պարագայում ինչպե՞ս կարող է պահանջարկը չնվազել, առեւտրի ծավալներն էլ անկում չարձանագրել, խանութներն էլ չփակվել:

Նպաստող գործոն ` ահռելի ստվերը մանրածախ առեւտրում

Ի դեպ, հարկ է ուշադրություն դարձնել այն բանի վրա, որ փակվում են հիմնականում ոչ պարենային խանութները: Պարենային կամ մթերային խանութները որոշ դեպքերում անգամ ավելանում են: Դա պայմանավորված է ոչ միայն նրանով, որ սննդամթերքն ավելի զանգվածային սպառման ապրանք է, քան հագուստն ու կենցաղային իրերը, այլ, որ պարենային խանութներում գերակշռում են հիմնականում տեղական արտադրության ապրանքները` կանթամթերք, հացամթերք, մսամթերք, խմիչքներ` ոգելից եւ ոչ ոգելից, հյութեր, պահածոներ եւ այլն: Այսինքն, այստեղ առեւտուրը չի լճանում, որովհետեւ տեղում ստեղծվողն է սպառվում: Եթե այստեղ էլ հիմնականում ներմուծված ապրանքը վաճառվեր, ապա սպառման ծավալները նույնպես որոշ չափով կնվազեին եւ կնկատվեին փակվող խանութներ:

Վերադառնանք ներմուծման վրա հիմնված հիմնականում ոչ պարենային ապրանքների առեւտրի ծավալների նվազմանը: Դա նկատվում է թե փակվող խանութների օրինակով, թե տոնավաճառների շրջանառության նվազմամբ: Սակայն, եթե խանութները փակվում են, ապա տոնավաճառների պարագայում նման երեւույթ տեղի չի ունենում: Ինչո՞ւ, որովհետեւ այստեղ գործում է գրեթե զրոյական հարկման դաշտ, դրան էլ ավելացրած` ահռելի ստվերային շրաջանառություն: Եթե տոնավաճառների առեւտրականների կողմից վճարած շրջանառության հարկի միջին չափը ամսական 10-15 հազար դրամ է, ապա, անգամ տաղավարի վարձակալության համար տոնավաճառի սեփականության տրվող մի քանի անգամ ավելի գումարը, հնարավորություն կտա առեւտրականին, առեւտրի ծավալների անկման դեպքում, շարունակել բավականին լուրջ շահույթ ստանալ եւ չփակվել: Ընդ որում, շրջանառության հարկը նվազեցվել է մինչեւ 1 տոկոսի` ապրանքների փաստաթղթավորման դեպքում: Սակայն առեւտրականները նախընտրում են գործել 5 տոկոս հարկման դաշտում, որովհետեւ իրական շրջանառությունը թաքցնելով, այդպես ավելի քիչ հարկ են վճարում, քան կվճարեին 1 տոկոս` ապրանքների փաստաթղթավորման դեպքում: Արդյունքում, նրանք չեն տուժում, քանի որ շարունակում են վաճառել գրեթե առանց հարկման: Իմիջիայլոց, ավելացնենք, որ տոնավաճառներում վաճառվող ապրանքների զգալի մասը ներմուծվում է մեր հանդեպ թշնամաբար տրամադրված երկրից` Թուրքիայից:

Այս երեւույթը նաեւ հարվածում է տեղական արտադրությանը, որը չի կարողանում մրցակցել արտոնյալ հարկման դաշտում գտնվող, արտոնյալ մաքսազերծմամբ կատարվող, մեծ ստվեր ունեցող ներմուծվող համանման ապրանքների հետ: Արդյունքում, ստվերը նպաստում է ներմուծման ավելացմանը, ներմուծման ավելացումը` առեւտրի ծավալների նվազմանը ամբողջ երկրում: Սրան էլ ավելացրած նման ներմուծման դեպքում հարվածի տակ է ընկնում տեղական արտադրությունը, չստեղծելով այն նյութական արժեքները, որոնք կնպաստեին, որ առեւտրի ծավալները չնվազեն: Ամեն ինչ փոխկապակցված է: Այստեղ շահում են միայն արտոնյալ վիճակում հայտնվող տոնավաճառների առեւտրականները, տուժում մնացած բոլորը, այդ թվում առեւտրի մյուս օբյեկտները: Կառավարության որդեգրած մոտեցումը այս առեւտրականների նկատամբ` «թող իրենց գլուխը պահեն», այսինքն ստվերում գործեն եւ չնչին հարկեր վճարեն, անընդունելի է, քանի որ մնացած բոլորը տուժում են, ստեղծվում է անհավասար մրցակցային դաշտ, խոչընդոտվում տեղական արտադրության զարգացումը եւ, ինչպես արդեն բազմիցս նշեցինք, ի վերջո, սկսում են նվազել սպառման ծավալները: Տուժում է նաեւ պետական բյուջեն: 57 հազար տնտեսվարողներ, որոնք գտնվում են շրջանառության հարկի դաշտում, անցյալ տարի վճարել են ընդամենը 15 մլրդ դրամ հարկ, որը պետական բյուջեի 1 տրլն 137 մլրդ դրամ ընդհանուր եկամուտների 1,5 տոկոսից էլ էիչ մասն է կազմում: Միայն առեւտրում ընդգրկված 40 հազար տնտեսվարողների վճարած հարկերը 1 տոկոսից էլ փոքր մասն են կազմում:

Ներմուծումը մշտապես գերակշռել է արտահանմանը

Հայաստանի Հանրապետության գոյության 24 տարիների ընթացքում ներմուծումը Հայաստանից մշտապես գերակշռել է արտահանմանը: 90-ականներին, բագրատյանական վարչապետության տխրահռչակ տարիներին, ընդհանրապես Հայաստանից ոչ մի պատրաստի արտադրանք չէր արտահանվում` միայն մետաղի ջարդոնի վերածված հայկական ձեռնարկությունների հաստոցները եւ մետաղի հանքանյութ: 2000-ականներից սկսած թեեւ իրավիճակը փոխվեց եւ հատկապես երկնիշ տնտեսական աճի տարիներին աստիճանաբար արտահանումը սկսեց ավելանալ, բայց ներմուծումը միջինը 3 անգամ ավելի է եղել արտահանումից: Ինչը, գումարային առումով, վերջին 5 տարիներին տարեկան միջինը մոտ 3 մլրդ դոլար էր կազմում: Անգամ մասնավոր փոխանցումները, ստացվող վարկերը չեն կարողացել լրացնել արտաքին առեւտրի բացասական տարբերությունը եւ փոխել Հայաստանի վճարային բացասական հաշվեկշիռը: Այսինքն, դարձյալ վերադառնում ենք նույն խնդրին` արտահանումը երեք անգամ գերազանցող ներմուծման վրա հիմնված, մանրածախ առեւտրի գերակշռություն ունեցող տնտեսություն, որը, ի վերջո, բերում է սպառման ծավալների նվազման` լճացման:

Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացումը, որի մասին հաճախ են խոսում նախորդ եւ ներկա կառավարությունների ներկայացուցիչները, առայժմ տեսանելի չէ: Խոչընդոտը դարձյալ նույնն է` առեւտուրն ու առեւտրականները ունեն ավելի արտոնյալ հարկման դաշտ, ստվերային մեծ շրջանառություն, քան արտադրությունները: Խոսելով փոքր ու միջին բինզեսի մասին, թե՛ կառավարությունում, թե՛ հասարակական եւ գործարար շրջանակներում անմիջապես հասկանում են առեւտուրը եւ ոչ երբեք արտադրությունը: Այսինքն, նախ պետք է մտածողություն փոխել, ապա բարենպաստ դաշտ ստեղծել առաջին հերթին եւ գուցե բացառապես արտադրության համար: Այս դեպքում արդեն սպառման ծավալների նվազման եւ լճացման ռիսկերն էապես ցածր կլինեն, իսկ մեր տնտեսության դիմադրողականությունն ընդհանրապես` բարձր:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՍՊԻՏԱԿ ՊԱԼԱՏԸ»ՙ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐԱԲԱՏԱՌ ՄԻ ԹԵՐԹԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐԱԲԱՏԱՌ ՄԻ ԹԵՐԹԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական