Չորեքշաբթի, Ապրիլի 8, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳԱՍՊԱՉՈՅԻ ՄԱՍԻՆ

15/05/2015
- 15 Մայիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՖՅԱՆ

Այս տարվա ապրիլի 24-ին, ես` պիջակիս ձախ կողմում փակցնելով մետրոյի Բարեկամություն կանգառի ստորգետնյա անցումից 450 դրամով գնածս անմոռուկը, բարձրացա Ծիծեռնակաբերդ: Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող համալիրում ծանոթացա մի խումբ իսպանացիների հետ (ոչ բարձրաստիճան), ովքեր այդ օրերին եկել էին Երեւան եւ, բնակաբար, այցելել էին Ծիծեռնակաբերդ: Քանի որ մեզ ծանոթացրեց իմ ընկերը, որը եւ եղավ մեր թարգմանիչը, մենք անմար կրակի մոտ տեղադրելով այդ օրը` հատը 50 դրամ արժեցող մեր գնած կարմիր կակաչները, իջանք Ծիծեռնակաբերդից եւ գնացինք մոտակա սրճարանը: Իսպանացի հյուրերը բավականին քաղցած էին եւ պատվիրեցին գասպաչո անունը կրող ապուրը, որը ես նախկինում երբեք չէի փորձել, անգամ` տեսել: Պարզվում է այս ապուրը պատրաստում են լոլիկից եւ կարմիր պղպեղից: Ճիշտ է, միայն այս հումքով ապուրը, ինչպես մեր զրույցի ժամանակ ասացին նոր ընկերներս, պատրաստում են միայն իսպանացիները: Իսկ, օրինակ, իտալացիները, ըստ զրուցակիցներիս, նույն գասպաչոն պատրաստում են ավելացնելով նաեւ սոխ, սխտոր եւ կծու` ըստ ճաշակի:

Պարզեցի նաեւ, որ գասպաչոն պատրաստում են նաեւ պորտուգալացիները, ինչպես նաեւ կատալոնացիները եւ բասկերը: Ապուրի պորտուգալական տեսակը գրեթե նույն իսպանականն է, այն տարբերությամբ, որ պորտուգալացիներն ավելացնում են կանաչի: Կատալոնացիները այդ ապուրին ավելացնում են լիմոնի մեկ շերտ, որպեսզի այն ավելի թթու լինի: Իսկ բասկերը, ըստ իսպանացի զրուցակիցներիս` գասպաչոն պատրաստում են բացառապես լոլիկից եւ որեւէ այլ բան այնտեղ չեն լցնում:

Երբ մեզ վերջապես բերեցին մեր գասպաչոն, իսպանացի նոր ընկերներս զարմանքով եւ հետաքրքրությամբ հայտնաբերեցին, որ մեր սեղաններին մատուցվեց գասպաչոյի այսպես կոչված` «հայկական տարբերակը»: Ապուրի մեջ տեղացի խոհարարը լցրել էր դափնու տերեւ եւ մի փոքր ալյուր (ապուրը թանձրացնելու նպատակով): Իսպանացիները, համտեսելով այն, հայտնեցին, որ գասպաչոյի «հայկական տարբերակը» եւս շատ համեղ է, ու քանի որ դա իմ կերած առաջին գասպաչոն էր, իմ համար ապուրն ուղղակի համեղ էր, ոչ թե` եւս:

Ինձ, սակայն, այս պատմության մեջ ամենաշատը հետաքրքրեց այն հանգամանքը, որ իսպանացիները մեր զրույցի ժամանակ ամենեւին չմեղադրեցին իտալացիներին, պորտուգալացիներին, կատալոնացիներին եւ բասկերին` գասպաչո ապուրը իրենցից «գողանալու» համար: Նրանք ոչ մի անգամ նույնիսկ չասացին, թե գասպաչոն ի վերջո ինչակա՞ն ապուր է` իսպանակա՞ն, իտալակա՞ն, պորտուգալակա՞ն, կամ գուցե կատալոնյան, կամ բասկոնակա՞ն:

Փոխարենը իմ իսպանացի նոր ընկերները մեծ խանդավառությամբ պատմում էին, թե ինչո՞վ է տարբերվում իսպանական գասպաչոն, ենթադրենքՙ պորտուգալականից: Նրանցից մեկն անգամ նշեց, որ իր մայրը իրենց Վալենսիայի տանը այս ապուրը երբեմն պատրաստում է իսպանականից ոչ պակաս համեղ` պորտուգալական եղանականով, քանի որ նա ազգությամբ պորտուգալուհի է:

Հրաժեշտ տալով իսպանացիներին, տան ճանապարհին ես հանկարծ մտածեցի, թե ո՞ւմ ճաշատեսակն է տոլման…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԻ ՔԱՆԻ ՐՈՊԵ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ «ԵՎ, ԵՎ»-Ը ԳԵՐԱԿՇՌԵ՞Ց «ԿԱՄ, ԿԱՄ»-Ը

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
03 Ապրիլի, 2026

Խաղաղասիրությունը հեռու է Թրամփից, կամ՝ «վատ դիվանագիտության արվեստը»

03/04/2026
03 Ապրիլի, 2026

Ինչ-որ բան է փոխվել

03/04/2026
03 Ապրիլի, 2026

Իսրայելի դատարանները կչեղարկե՞ն մահապատժի կիրառումը

03/04/2026
03 Ապրիլի, 2026

Իրանի դեմ պատերազմի պատճառով կբախվե՞ն  Բաքվի եւ Անկարայի շահերը

03/04/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ «ԵՎ, ԵՎ»-Ը ԳԵՐԱԿՇՌԵ՞Ց «ԿԱՄ, ԿԱՄ»-Ը

Ամենաշատ ընթերցվածը

Միջազգային

Բացառիկ տեղեկություն ստացա Կրեմլի աղբյուրներից. Արամ Գաբրելյանով

07/04/2026

Բացառիկ տեղեկություն ստացա Կրեմլի աղբյուրներից։ Որոշումն այսպիսին է. եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, ապա՝ Հայաստանը գազը կստանա շուկայական գնով, Հայաստանի հետ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի ամբողջ քաղաքակրթություն կմեռնի այս գիշեր Թրամփ

07/04/2026

Թրամփը հայտարարել է, որ «մի ամբողջ քաղաքակրթություն կմեռնի այս գիշեր»։«Ես չեմ ուզում, որ դա պատահի, բայց հավանաբար կպատահի։ Այնուամենայնիվ, հիմա,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հուսանք՝ Իրանը կդիմանա սպասվող մեծ փորձություններին և կշարունակի պահել Հայաստանի թիկունք. Արմեն Այվազյան

07/04/2026

Եվ այսպես, մոտավորապես հինգ ժամից՝ վաղը, Երևանի ժամանակով ժամը 04:00-ին, լրանում է ԱՄՆ նախագահ Դ. Թրամփի՝ Իրանին ներկայացրած վերջնագրի ժամկետը։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Այս քայլով Քպ-ն նպատակ ունի ընտրություններից առաջ քվեաթերթիկներից ջնջել ընտրողներին կողմնորոշող անուն-ազգանունը

07/04/2026

Իշխանությունը փորձում է սահմանափակել անձի անվան օգտագործումը դաշինքների անվանումներում. հապճեպ կարգով նախաձեռնել է ընտրական օրենսգրքի փոփոխություններ, որոնցով փորձում է սահմանափակել...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական