Չորեքշաբթի, Ապրիլի 8, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԻ ՔԱՆԻ ՐՈՊԵ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ

15/05/2015
- 15 Մայիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Քանի որ Եկամտահարկի եւ Շահութահարկի մասին գործող օրենքներում առաջարկվող փոփոխությունների հետ կապված մի քանի հարցեր ունեի, եւ հաշվի առնելով, որ նման օրենսդրական փոփոխություններ նախաձեռնել է հայրենի կառավարությունը, որոշեցի դիմել կառավարություն` փորձելով ստանալ ինձ հետաքրքրող հարցերի պատասխանները:

Բնականաբար դիմեցի Ֆինանսների նախարարություն: Ինչո՞ւ բնականաբար, որովհետեւ հենց այս նախարարության ներկայացուցիչը` փոխնախարար Վախթանգ Միրումյանը ԱԺ-ին ներակայացրեց առաջարկվող փոփոխությունները, եւ ես տրամաբանեցի, որ ինքն ուրեմն (կամ այս նախարարության որեւէ այլ ներկայացուցիչ) ե՛ւ իրավասու է, ե՛ւ կարող է պատասխանել հարցերիս: Սակայն ֆինանսների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ աղմկահարույց օրինագծերի պատասխանատվությունը (իրենք չասացին` աղմկահարույց) գլխամասային նախարարությունը ոչ թե ֆինանսներինն է, այլ նորաբաց Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարությազնը: Այսինքն հենց այս վերջին նախարարությունն է կազմել, մշակել օրինագիծը: Ինչը, սակայն, չգիտես ինչու, ԱԺ է բերել ֆինանսների փոխնախարարը, հավանաբար` տարբերություն չկա:

Ֆիննախից ինձ խորհուրդ տվեցին դիմել հենց այս` երկար անվանումն ունեցող նախարարություն: Քանի որ այս նախարարությունից որեւէ կոորդինատ չունեի` google.am որոնողական համակարգում փնտրեցի այս նախարարության պաշտոնական կայքէջը: Պարզվեց, որ անցյալ տարվանից բաց այս նախարարությունը պաշտոնական, կիսապաշտոնական, սիրողական կամ որեւէ տեսակի կայք չունի: Մինչդեռ նախարարությունը, կրկնենք` կոչվում է Միջազգային ինտեգրման եւ բարեփոխումների, հետեւաբար ոչ միայն պետք է հասարակությանը պարբերաբար` գործածվող բարեփոխումների եւ տնտեսական ինտեգրման շուրջ տեղեկատվություն տրամադրի, այլեւ, ելնելով որոշ անշրջանցելի իրողություններից, դա պետք է կատարի ոչ միայն հայերեն, այլեւ` ռուսերեն, ղազախերեն, շուտով նաեւ ղրղզերեն:

Ես, սակայն, չհուսահատվեցի: Մտա կառավարության պաշտոնական կայքը (փառք Աստծո, այդպիսինը կա) եւ «Կառավարության կառուցվածքը» բաժնում գտա ինձ հետաքրքրող նախարարությունը: Մտա նրանց էջը եւ այնտեղ, որպես տեղեկատվություն, կարդացի միայն այն, թե ով է նախարարը, երբ է նա նշանակվել, ով է նրա առաջին տեղակալը, որն է հասցեն եւ, ուշադրություն` միայն մեկ հեռախոսահամար: Մտքումս «գտա» բացականչելովՙ արագ զանգահարեցի այդ հեռախոսահամարով: Պատասխանեցին, որ սխալ եմ զանգահարել, քանի որ` դա ոչ թե Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարությունն է, այլ` ՀՀ փոխվարչապետի ընդունարանը: Ես համառեցի. բայց չէ՞ որ այդ հեռախոսահամարն է նշված այդ նախարարության տվյալների տակ, ասացի: Ինձ պատասխանեցին, որ այդ նախարարությունը մամուլի եւ հասարակայնության հետ կապերի բաժին որպես այդպիսին չունի, հետեւաբար… Հետեւաբար ոչ միայն կայք չունի, այլեւՙ հիշյալ բաժինը: Արդեն շփոթմունքի մեջ` հանկարծ հասկացա, որ ՀՀ փոխվարչապետը եւ Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեխոփոխումների նախարարը մեկ մարդ է` Վաչե Գաբրիելյանը: Ուրախացա, քանի որ մտածեցի, թե հայրենի կառավարությունը նախարարության համար հասարակայության հետ կապերի բաժին եւ առանձին պաշտոնական` պարբերաբար թարմացվող եւ մի քանի լեզուներով հրապարակվող կայք չունի, որովհետեւ ցանկանում է խնայել պետական բյուջեի առանց այդ էլ սուղ միջոցները: Ոչինչ, որ մեր Միջազգային տնտեսական ինտեգրացիայի եւ հատկապես բարեփոխումների մասին ոչ ոք ոչինչ չի իմանա, ոչինչ, որ լրագրողները կմեղադրվեն ոչ պրոֆեսիոնալ աշխատանք կատարելու մեջ, երբ իրենց հետաքրքրող հարցի պատասխանը իմանալու համար ոչ թե դիմում են համապատասխան տեղը, այլ ներկայացնում իրենց իսկ ենթադրությունները:

Հա, երբ կայքը կստեղծվի, իսկ մենք հույս ունենք, որ այն կստեղծվի, ես իմ հարցերը կներկայացնեմ նրա կայքի միջոցով. ոչինչ, որ այն միայն հայերեն լինի` սկզբի շրջանում, այլ ոչ թե միանգամից` նաեւ ռուսերեն, ղազախերեն եւ ղրղզերեն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՉԷ՞ ՈՐ ՍԻՐՈՒՄ ԵՔ ՁԵՐ ՈՐԴԻՆԵՐԻՆ

Հաջորդ գրառումը

ԳԱՍՊԱՉՈՅԻ ՄԱՍԻՆ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
03 Ապրիլի, 2026

Խաղաղասիրությունը հեռու է Թրամփից, կամ՝ «վատ դիվանագիտության արվեստը»

03/04/2026
03 Ապրիլի, 2026

Ինչ-որ բան է փոխվել

03/04/2026
03 Ապրիլի, 2026

Իսրայելի դատարանները կչեղարկե՞ն մահապատժի կիրառումը

03/04/2026
03 Ապրիլի, 2026

Իրանի դեմ պատերազմի պատճառով կբախվե՞ն  Բաքվի եւ Անկարայի շահերը

03/04/2026
Հաջորդ գրառումը

ԳԱՍՊԱՉՈՅԻ ՄԱՍԻՆ

Ամենաշատ ընթերցվածը

Միջազգային

Բացառիկ տեղեկություն ստացա Կրեմլի աղբյուրներից. Արամ Գաբրելյանով

07/04/2026

Բացառիկ տեղեկություն ստացա Կրեմլի աղբյուրներից։ Որոշումն այսպիսին է. եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, ապա՝ Հայաստանը գազը կստանա շուկայական գնով, Հայաստանի հետ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի ամբողջ քաղաքակրթություն կմեռնի այս գիշեր Թրամփ

07/04/2026

Թրամփը հայտարարել է, որ «մի ամբողջ քաղաքակրթություն կմեռնի այս գիշեր»։«Ես չեմ ուզում, որ դա պատահի, բայց հավանաբար կպատահի։ Այնուամենայնիվ, հիմա,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայրենիքն ու պետությունը բռնաբարողներն ու ոչնչացնողները. Հայկ Դեմոյան

07/04/2026

Ուղղիչ աշխատանքային գրառում Անդրանիկ Քոչարյան կոչվածի վերջին քպական ու նիկոլական ոճի հայտարարությունը խիստ տրամաբանական է ու բխում է անպատժելիության զգացումից...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Այս քայլով Քպ-ն նպատակ ունի ընտրություններից առաջ քվեաթերթիկներից ջնջել ընտրողներին կողմնորոշող անուն-ազգանունը

07/04/2026

Իշխանությունը փորձում է սահմանափակել անձի անվան օգտագործումը դաշինքների անվանումներում. հապճեպ կարգով նախաձեռնել է ընտրական օրենսգրքի փոփոխություններ, որոնցով փորձում է սահմանափակել...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական