Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՈԳԵՃԱՇ ՆՈՒԻՐՈՒԱԾ ՆԱԶԱՐԵԱՆ ԳԵՐԴԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄՆԵՐՈՒՆ

08/05/2015
- 08 Մայիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՅԱԿՈԲ ՎԱՐԴԻՎԱՌԵԱՆ

Ապրիլ 30 պաշտօնական հոգեճաշ տրուեցաւ ազգային մեծ բարերար Նազար Նազարեանի ծնողաց ու հարազատներու յիշատակին, Նիւ Ճըրզիի «Անահիտ» հայկական ճաշարանին մէջ: Ներկայ էին Ամերիկայի Հայոց առաջնորդ Խաժակ արք. Պարսամեան, ՄԱԿի մօտ ՀՀ մշտական ներկայացչութեան դեսպան Զօհրապ Մնացականեան, Մեծագոյն Նիւ Եորքի ծանօթ ազգայիններ, բարերարներ ու ՌԱԿի գործիչներ:

Ցեղասպանութեան դարադարձին բարերարը այս մասնաւոր հոգեճաշը կը կազմակերպէր ի յիշատակ Մեծ եղեռնէն ճողոպրած իր ծնողաց` Լեւոն էֆենտի եւ տիկին Սաթենիկ Նազարեաններուն եւ իր եղբայրներուն` Կարպիս (որ անցեալ ամիս մահացաւ. ան ծնած էր ապրիլ 24, 1915ին), Նուպարին եւ քրոջ` Մարի Մարգարեանին:

Պարոն Նազարեան իր բացման խօսքին մէջ ներկայացուց ոդիսականը իր ծնողաց, որոնք Այնթապէն որպէս բռնագաղթած կը հաստատուին Սուրիոյ Հավրանի շրջանը, ապա կ՛անցնին Հալէպ եւ անկէ` Պէյրութ: Ան յուզումով արտայայտուեցաւ այդ սերունդին մասինՙ վեր առնելով անոնց անմնացորդ հայրենասիրութիւնը, Ս. Էջմիածնի նկատմամբ ունեցած հաւատարմութիւնն ու բարեսիրական խորունկ զգացումները:

Խաժակ Սրբազան կատարեց հոգեճաշին աղօթքը եւ վեր առաւ Նազարեան գերդաստանին ազգային բարձր ոգին: Իսկ դեսպան Զ. Մնացականեան իր կարգին գնահատեց բարերար ընտանիքին կատարած ազգանուէր գործը սփիւռքի տարածքին թէ մայր հայրենիքի մէջ:

Նազարեան ընտանիքին մնայուն բարեկամ, բժիշկ Րաֆֆի Յովհաննէսեան, այնուհետեւ, որպէս սեղանավար խօսք տուաւ ներկաներուն: Նիւ Եորքի մէջ տեղի ունեցող ձեռնարկներուն ան լայնօրէն անդրադարձաւ: Գնահատանքի խօսքեր ուղղելով «Թայմ» հրապարակի միջոցառման պատասխանատուին` Հրանդ Կիւլեանին, ապրիլ 24ին դէպի թրքական դեսպանատուն քայլարշաւը կազմակերպող ՌԱԿ տեղական ակումբի ատենապետին` ընկեր Նորայր Մկրտիչեանին, Նիւ Ճըրզիի հայկական ռատիոժամի պատասխանատուին` ընկեր Վարդան Ապտոյին եւ ԹՄՄ «Մհեր Մկրտչեան» թատերախումբին, որ յաջողութեամբ ներկայացուց Պերճ Զէյթունցեանի «Ոտքի՛, դատարանն է…» ներկայացումը նուիրուած` նեմեսիս Սողոմոն Թեհլիրեանին:

Խօսք առին նաեւ Հայ Աւետարանակչական ընկերակցութեան վարիչ տնօրէն Զաւէն Խանճեանը, բարերար Սարգիս Պետեւեանը, Ցեղասպանութեան 100ամեակի Արեւելեան Ամերիկայի Կեդրոնական յանձնաժողովի ատենապետ Խորէն Պանտազեանը եւ ուրիշներ:

Այս տարուան օգոստոս 1ին պիտի նշուի ազգային բարերարին` Նազար Նազարեանի 90ամեայ տարեդարձը Նիւ Ճըրզիի մէջ:

Նիւ Ճըրզի

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ՀԱՏՈՐԱՇԱՐԸ

Հաջորդ գրառումը

ԵՐԵՎԱՆԸ ԱՆԴԱՄԱԼՈՒՅԾ Է ԴԱՌՆՈՒՄ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

ԵՐԵՎԱՆԸ ԱՆԴԱՄԱԼՈՒՅԾ Է ԴԱՌՆՈՒՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական