Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԳԵՐՄԱՆԻԱՆ ԱՌԱՆՑ ԱՐՏԱՔԻՆ ՃՆՇՄԱՆ ԿԱՌԵՐԵՍՎԵ՞Ր ԻՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆԸ»

10/04/2015
- 10 Ապրիլի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Անահիտ Հովսեփյան, Գերմանիա

13.04 – Հռոմի պապի ապրիլի 12-ին սուրբ Պետրոսի տաճարում մատուցած պատարագի քաղաքական երանգներին նույն օրն անդրադարձան գերմանական էլեկտրոնային, տպագիր լրատվամիջոցները, ինչպես նաեւ ռադիոն եւ հեռուստատեսությունը։ Նույն օրը լրատվական հոսքը գլխավորեց Հռոմից ARD-ի մեկնաբանի բնութագրումըՙ « Հռոմի պապը հայերի սպանություններն անվանեց ցեղասպանություն»։ Գերմանական բոլոր լրատվամիջոցները գլխագրերում շեշտելով ցեղասպանություն բնորոշումը, անդրադարձան նաեւ Թուրքիայի ղեկավարության հակազդեցությանըՙ մեջբերելով Դավութօղլուի, Էրդողանի խոսքերը։ Գերմանական հեռուստատեսությանՙ ZDF-ի առավոտյան եթերում մամուլի տեսություն բաժնում անդրադառնալով Պապի հստակ բնորոշմանը «Շպիգելի» մեկնաբանն ասաց, թե կաթոլիկ քահանայապետն արձանագրել է այն, ինչ իրականում եղել է, եւ խոսքն ուղղելով իր երկրի կառավարությանը նկատել տվեցՙ ինչը Գերմանիայի Դաշնային կառավարությունը մինչ օրս վարանում է անել։ «Ֆրանցիսկոս պապը հայոց տեղահանություններն ու կոտորածներն անվանեց 20-րդ դարի առաջին ցեղասպանություն ՙ նույն շարքին դասելով Հոլոքոստն ու Ուկրաինայում Ստալինի ոճրագործությունը», գրում է «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգը»ՙ Հայոց ցեղասպանության առնչությամբ կաթոլիկ քահանայապետի խոսքին ուղղված Թուրքիայի հակազդեցությունը «կոշտ» որակելով։ Թերթն անդրադառնում է նաեւ ռուսական լրատվամիջոցների վերաբերմունքին, որ ուշադրության կենտրոնում են պահել Հռոմի պապի ՙ ստալինիզմը Հայոց ցեղասպանության եւ նացիոնալսոցիալիզմի հետ նույն շարքում դասակարգելը։ Ռուսաստանի կառավարությունը տարիներ ի վեր ջանում է Ստալինի ոճրագործություններն հարաբերականացնելու ուղղությամբ, գրում է «ՖԱՑ»-ը։

Պապն իրավացի էՙ հայերի դեմ կատարվածն այլ բառով արդար չէ բնութագրել, գրում է նույն թերթում մեկ ուրիշ հեղինակՙ քաղաքական բաժնի խմբագիր Ռայնհարդ Ֆեզերըՙ նորից շեշտադրելով, թե Հռոմի պապը 20-րդ դարի 3 ցեղասպանությունները նույն շարքին դասեց։

Մինչ օրս Արեւելյան Եվրոպայում կրքեր է բորբոքում մի կողմիցՙ Ռուսաստանում Ստալինի հերոսացման եւ մյուս կողմիցՙ նրա ոճրագործության մասին տեսակետների բախումը։ Գերմանական հեղինակավոր «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգի» քաղաքական բաժնի խմբագիրն ապրիլի 12-ին իր մեկնաբանության մեջ Ֆրանցիսկոս պապիՙ « այնտեղ , ուր հիշողություն չկա, Չարը վերքը «բաց» է պահում» խոսքերը մեջբերելով նշում է, թե «Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները ցույց են տալիս կաթոլիկ եկեղեցու առաջնորդի իրավացիությունը. Հայոց դեմ գործած ոճիրից 100 տարի հետո բնականոն հարաբերությունների հաստատման ամենամեծ խոչընդոտը Թուրքիայիՙ ցեղասպանության ճանաչումն էՙ առանց սահմանափակման։ Այնինչ Թուրքիայի կառավարությանՙ պապի խոսքերի առիթով ցույց տված արձագանքն «ամոթալի» է, գրում է հեղինակը։ Քաղաքական մեկնաբանը ուշադրությունը բեւեռում է Հռոմի պապի մատնանշած 20-րդ դարի մյուս մեծ աղետինՙ ստալինիզմին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի առաջնորդի հերոսականացումը Ռուսաստանում եւ դրանով նրա գործած հրեշավոր ոճրի հարաբերականացումը ռուսական ղեկավարության կողմից, լարվածության պատճառ է դառնում Արեւելյան Եվրոպայում։ Ռուսաստանն, ինքն իրեն ոճրագործի հետ է նույնացնումՙ նոր հուշարձաններ կառուցելու ցանկությամբ, որի խղճին ծանրացել են նաեւ միլիոնավոր ռուս զոհերը։ Այն, որ հաշտեցման ուղին կարող է հիշողությունը լինել, ցույց է տալիս Գերմանիայի հարաբերությունն ինչպես Իսրայելի, այնպես էլ մյուս հարեւան երկրների հետ, որ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ահավոր տանջվել են գերմանական տիրապետության տակ։ Հաշտեցման ուղին հեշտ չի եղել, նացիոնալսոցիալիզմի ոճրի պատճառած շատ վերքեր չեն կարող դարմանվել այնքան ժամանակ, քանի դեռ զոհերն ու նրանց ժառանգներն ապրում են։ Պարզ չէ նաեւ, թե Գերմանիան առանց արտաքին ճնշման կառերեսվեր իր պատմությանը, ինչպես նախորդ տասնամյակներին վարվեց, գրում է «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգի» քաղաքական մեկնաբանըՙ ամրապնդելով շատերիս այն համոզումը, թե Գերմանիայի կառավարությունը, ելնելով սեփական փորձառությունից, ապրիլի 24-ին ընդառաջ, պարտավոր է կոչ ուղղել Թուրքիայինՙ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը, միաժամանակ հանդես գալով ինքնախոստովանությամբ։ Իսկ ապրիլի 21-ին կայանալիք քննարկմանը Բունդեսթագի պատգամավորները, հուսանք, կօգտվեն իրենց տրված պատմական առիթը ճիշտ օգտագործելու հնարավորությունիցՙ բանաձեւի վերնագրում «ցեղասպանություն» բառն ամրագրելու քաղաքական կամքը Հռոմի պապն արդեն փոխանցել է։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ԲԵՌԼԻՆԸ ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

Հաջորդ գրառումը

ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀՌՉԱԿԱԳՐԻՆ-2

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀՌՉԱԿԱԳՐԻՆ-2

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական