Ուրբաթ, Հոկտեմբերի 24, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՇՓՄԱՆ ԳԾԻ ՈՒ ՍԱՀՄԱՆԻ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԼՐՋՈՒԹՅՈՒՆԸ. «ԴԻՎԵՐՍԻՈՆ, ԲԱՅՑ ՊԱՏԵՐԱԶՄ»

03/04/2015
- 03 Ապրիլի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ղարաբաղյան հակամարտության լարվածության մեծացումը, սահմանային ու շփման գծի միջադեպերը ավելի հաճախ քննարկման առարկա են դառնում, սակայն այդ ամենի հանդեպ վերաբերմունքում փոփոխություններ չեն նկատվում: Գրեթե յուրաքանչյուր օր զինադադարի ռեժիմի խախտումներ են տեղի ունենում, զոհվում են մարդիկ, սակայն գնահատականներն ու արձագանքները մնում են ձեւականի ու պաշտոնականի արանքում:

Մարտի 31-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը տեղեկացրեց, որ հենց այդ օրը Վիեննայում Մինսկի խմբին պետք է ներկայացվեր զեկույց «վերականգնված բռնությունների ու միջնորդական ջանքերի մասին»: «Հարկ է, որ մենք ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը առաջնահերթություն դարձնենք», թվիթերյան իր միկրոբլոգում գրել էր դեսպան Ուորլիքը, քիչ ավելի ուշ նույն սոցիալական հարթակում տեղեկացնելով, որ քննարկումնեը տեղի են ունեցել: «Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչների հետ լավ քննարկում տեղի ունեցավ իրադարձությունների եւ հակամարտության կարգավորման հաջորդ քայլերի շուրջը», նշել է Ուորլիքը:

Թե ի՞նչ ասել է «լավ քննարկում» Ուորլիքի պատկերացմամբ, գիտի միայն ամերիկացի համանախագահը, սակայն ակնհայտորեն լավ քննարկումները ոչ մի կերպ չեն նպաստում սահմանային ու շփման գծի զոհերի բացակայությանը, չեն նպաստում խաղաղության հաստատմանն ու առավել եւս` հակամարտության կարգավորմանը: Պարբերաբար ինչպես սրացումներ են լինում լարվածության, այնպես էլ իբր կայունացումներ, որոնք ավելի շուտ «ամպրոպին նախորդող անդորրի» վիճակ են հիշեցնում: Դեռ չեն հասցրել խոսել հնարավոր կայունացման մասին, հաջորդում է լրահոսը ինչպես հրադադարի ռեժիմի խախտումների, այնպես էլ նոր զոհերի մասին:

Մարտի 19-ին տեղի ունեցածը թեեւ տարբերվում էր իր լրջությամբ ու մասշտաբներով, սակայն հաջորդած օրերի միջադեպերը ոչ ի կերպ հրադադարի ռեժիմի խախտումների ցանկից դուրս չեն: Մեղադրանքներն էլ նույն միջադեպի առնչությամբ հնչեցին բոլոր կողմերից, թեեւ Ադրբեջանի նախագահ Ալիեւ կտրսերի դեպքում իրականությունից կտրված լինելու հանգամանքն ավելի շատ ապացույցներով հարստացավ նույն այդ մեղադրանքների հաշվին:

Այս հարցում ինչպես հայկական կողմերը, այնպես էլ ադրբեջանական կողմն ունեն իրենց ճշմարտությունները, թեեւ ավելի շատ ադրբեջանական գործելակերպում է տեղավորվում այն մոտեցումը, երբ բախումների հետեւանքով իրենց զոհվածներին ավելի շուտ ներկայացնում են որպես դժբախտ պատահարների զոհեր: Ավելին, ադրբեջանական կողմը սահմանին ի լրումն դիպուկահարների ու սադրանքների փորձում է նաեւ տեղեկատվական խառնաշփոթ ստեղծել, որին, ի դեպ, բավականին դյուրությամբ զոհ են գնում հայաստանյան որոշ լրատվամիջոցներ: Աղբյուրներ ստուգելը, դրանց հավաստիությունը պարզելը ընդհանուր գործելակերպ չէ հայաստանյան մամուլում, դրա համար էլ ադրբեջանական քարոզչամեքենայի անգամ արտառոց ապատեղեկատվություններն ու ակնհայտ կեղծարարությունները արտատպվում ու ավելի մեծ ծավալով լսարանին են մատուցվում Հայաստանում:

Մի քանի հարցեր կան այս համատեքստում, որոնք լրջագույն մտահոգության թեմա են: Ամենից առաջՙ ինչպե՞ս է ստացվում, որ սահմանին կանգնած զինվորների համար սադրանքներն ու հարձակումները գրեթե միշտ անսպասելի են լինում: Կարելի՞ է արդյոք հասկանալ, որ սահմանին ու շփման գծում այնքան էլ լավատեղյակ չեն քիչ ավելի հեռու իրավիճակից, մինչդեռ ենթադրվում է, որ թեկուզ սեփական զինվորի անվտանգության կարեւորությունից ելնելով հարկ է, որ քթից ավելի հեռուն տեսնեն` բառացի եւ փոխաբերական իմաստով: Բացի այդ, գուցե վերանայման կարի՞ք ունեն դիրքերն ու պաշտպանական մյուս կառույցները, եթե դրանցում ադրբեջանցիների հայտնվելն այդքան մատչելի է դարձել` երբեմն էլ ուղղակի հասանելի այնքան, որ փոքր մարտեր տեղի ունենան:

Մեկ այլ բացասական առանձնահատկություն էլ վերջին միջադեպերի առնչությամբ «աննախադեպության» աճն է: Մեկ անգամ արդեն հայտարարվել էր, թե աննախադեպ էր ուղղաթիռի միջադեպը: Դրանից հետո էլի հայտարարվեց, թե աննախադեպ լարվածություն է շփման գծում ու սահմանին: վերջին «աննախադեպն» էլ խոշոր տրամաչափի ականանետերի օգտագործումն էր: Մարտի վերջին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ հանդիպմանը Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տեղեկացրել էր «ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի մասին` ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ հակառակորդի կողմից դիվերսիոն գործողություններից, տարբեր հրաձգային զենքերից, 60 եւ 82 մմ տրամաչափի ականանետերից զատ, հրադադարի ռեժիմի հաստատումից հետո առաջին անգամ կիրառվել են առավել մեծ` 120 մմ տրամաչափի ականանետեր»:

Աննախադեպությունը շատ մոտ է հանկարծակիի գալուն, մինչդեռ դա կիսապատերազմական վիճակում գտնվող երկրի մասին բնավ էլ դրական բնութագրական չէ: Ռազմական հռետորաբանության ուղղակի գործածումն անգամ բավարար է, որ սեփական հեղինակությունը փրկելու համար Ադրբեջանի իշխանությունը դիվերսիոն-դիպուկահարային գործողություններով փորձի այլ տրամադրություններ մտցնել հասարակություն:

Թե ի՞նչ նպատակ են հետապնդում Ադրբեջանում այս քայլերին դիմելով` կարելի է թվարկել մի քանիսը: Ադրբեջանին անհրաժեշտ է լարվածությունը սահմանին` պատրանք ստեղծելու, թե իրավիճակը վերահսկելի է Ադրբեջանի կողմից, թե Հայաստանը կարող է հայտնվել ճնշված վիճակում ու գնալ զիջումների, հատկապես Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ իրադարձությունների ու միջոցառումների նորմալ ընթացքի տեսակետից: Ու թեեւ Բաքվում դժվար թե մտածեն Ալիեւ կրտսերի ռամզահայրենասիրական հայտարարություններն իրագործելու մասին, սակայն ակնհայտ է, որ լարվածության բարձր մակարդակի պահպանմամբ Արբեջանը նաեւ միջազգային հանրության առաջ սուր ճոճելու հույսեր է փայփայում:

Ամեն դեպքում, որքան ապրիլի 24-ը մոտենում է, այնքան լարվածությունը եւս մեծանում է: Ասել է, թե Ադրբեջանի համար Հայաստանում Ցեղասպանության տարելիցի նշանավորման միջոցառումների նախապատրաստությունը կարող է առիթ ծառայել ներթափանցումների, իրավիճակի առավել անկայունացման համար: Ու այս դեպքում արդեն հրադադարի ռեժիմի խախտման մասին չէ, որ պետք է խոսվի, այլ պատերազմական իրադրության: Ճիշտ է, որ բարձրաձայնվում է «սահմանը լիարժեքորեն վերահսկելու մասին», բայց դա եւս բավարար չէ. յուրաքանչյուր մարդկային կյանքի կորուստ թվաբանությւոն ու վիճակագրություն չէ, այլ ճակատագրեր, ընտանիքներ, անդառնալի կորուստ ու ընդմիշտ զգացվող ցավ:

Ուրեմն ո՞րն է խնդիրը. որքա՞ն պետք է լինեն զոհերը, որ իրավիճակին միջազգային ուշադրությունն ու գնահատականը դառնա համարժեք: Համարժեքություն ասելով պետք է չէ հասկանալ ինչ-որ կոնկրետ ռազմական քայլեր, այն էլ` ակնհայտ քայլերի ձեռնարկում, սակայն համարժեք կարելի է ընդունել թեկուզ այնպիսի գնահատականների հնչեցումը, որոնք կսանձեն իրեն անպատժելի զգացող ադրբեջանական իշխանության ախորժակը:

Իրավիճակն առավել քան խնդրահարույց է նաեւ մեկ այլ` շատ հիմնավոր պատճառով. Ադրբեջանում ղեկավարությունն այնպիսի ծայրահեղությունների է հասել, որ կառավարելիության մասին որեւէ մեկի նկրտումները կարող են հեշտորեն հօդս ցնդել:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՎԵՐԱԴԱՐՁ ՀԱՅԱՍՏԱՆ

Հաջորդ գրառումը

ԲԱՐԴ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԱՐԻՆ ԵՎ ՓԵՏՐՎԱՐԻ ԴՐԱԿԱՆ ՏԵՂԱՇԱՐԺԸ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԲԱՐԴ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԱՐԻՆ ԵՎ ՓԵՏՐՎԱՐԻ ԴՐԱԿԱՆ ՏԵՂԱՇԱՐԺԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է դառնում. Վահե Դավթյան

23/10/2025

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է դառնում Վերջին տարիներին ՀՀ դրամի ամրապնդման հետևաքնով Հայաստանում բնական գազի ձեռքբերումը թույլ է տվել տարեկան...

ԿարդալDetails

Ամեն օր քաղբանտարկյալների թիվն աճում է. Տիգրան Աբրահամյան

23/10/2025

Անթիլիասը պէտք չունի Երեւանէն եկող թելադրութիւններուն կամ ուղղութիւններուն. Արամ Ա Կաթողիկոս

23/10/2025

Ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին՝ կապված Նիկոլ Փաշինյանի և Ստեփան Ասատրյանի կողմից կրոնական ծեսի կատարմանը խոչընդոտելու նախապատրաստության հետ. Արա Զոհրաբյան

23/10/2025

Ջեյ Դի Վենսն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար

23/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական