Շաբաթ, Հոկտեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀՌՉԱԿԱԳՐԻՆ

03/04/2015
- 03 Ապրիլի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Թեեւ ուշացումովՙ ուզում եմ անդրադառնալ հունվարի 29-ին Երեւանում կայացած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 5-րդ նիստում ընդունված Համահայկական հռչակագրի վերաբերյալ արձագանքներին ու կարծիքներին: Ասեմ, որ դրանք ընդհանրապես դրական էին թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում: Ու քանի որ անձնապես իմ կարծիքն էլ է դրական (ես այն կոչել էիՙ պատմարժեք), կարծում եմ ավելի օգտակար կլինի անդրադառնալ առարկություններին ու քննադատություններին:

Առաջին առարկությունը, որը հնչեց ե՛ւ Հայաստանից, ե՛ւ Սփյուռքից, վերաբերում էր Հռչակագիրն ընդունող մարմնի ձեւաչափինՙ ներկայացվածության իմաստով այն թերի է, դրանից դուրս են մնացել հայության, մանավանդՙ սփյուռքահայության տարբեր ուժեր:

Պետք է ասել, որ այս առարկության մեջ ճշմարիտ կետ կա: Սակայն գեթ ներկա պայմաններում դժվար է պատկերացնել հատկապես սփյուռքահայության ամբողջական ներկայացվածության իրականացումը: Օրինակՙ լրագրող Հարութ Սասունյանի եւ ընկերների առաջարկը սփյուռքահայության ընտրովի ներկայացուցչական մարմին ստեղծելու ուղղությամբՙ անգործնական եւ անիրականանալի է: Սակայն քանի որ վերոհիշյալ Պետական հանձնաժողովը հավանաբար գործելու է նաեւ 100-րդ տարելիցից հետոՙ որպես համահայկական մարմին, անհրաժեշտ է մտածել այն ավելի արդյունավետ ու ներկայացուցչական դարձնելու ուղղությամբ: Օրինակՙ արդար չէ, որ պատմական պայմանների բերումով մեր եկեղեցական եւ ոչ մի հարանվանության մաս չկազմող հայերը, ինչպիսիք են համշենահայերի մեծ մասը, զազաներն ու իսլամացված հայերը, նույնպես ներկայացված չլինեն: Ախր ոչ միայն նրանց քանակը, այլեւ բնակության աշխարհագրությունը հայկական հարցի տեսակետից ռազմավարական նշանակություն ունի:

Ինչ վերաբերում է հայաստանյան ներկայացվածության հարցին, կարծում եմՙ այստեղ նույնպես խնդիր ունենք: Հայաստանյան կողմը համահայկական մարմնում ներկայացված է գերազանցապես պետական մարմիններիՙ ՀՀ նախագահ (որ, բնականաբար, նախագահում է ժողովը), ԱԺ նախագահ, ՍԴ նախագահ, վարչապետ, արտգործերի, սփյուռքի, մշակույթի եւ կրթության նախարարներ ֆորմատով, որոնք ներքաղաքական ներկա հանգամանքների բերումովՙ գրեթե միակուսակցական ներկայություն են ապահովում: Բացառություն են կազմում «Ժառանգություն» կուսակցությունըՙ ի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանի (որի աթոռն, ի դեպ, թափուր էր վերջին նիստում…), ՌԱԿ հայաստանյան կառույցի, ինչպես նաեւ «Փյունիկ» հիմնադրամի անդամակցումը: Այնինչ, կարծում եմ, ավելի համամասն կլիներ գոնե խորհրդարանում ներկայացված կուսակցությունների մասնակցությունն այդ մարմնում, որքան էլ որ վերապահություններ լինեն, եւ արդարացի՛, ՀՀ Ազգային ժողովում մեր քաղաքացիների իրական ներկայացվածության վերաբերյալ:

Այսուհանդերձ պետք է ընդունել, որ համահայկական պետական մարմնի ներկայիս ձեւաչափը, ներկա պայմաններում ընդունելի է իբրեւ համահայկական գերագույն մարմին, նվիրականացված դեռեւս 90-ական թթ.ի սկզբից ձեւավորված «Հայաստան» համահայկական հիմնադրամի նմանօրինակ ձեւաչափով:

Իսկ ինչ վերաբերում է Հռչակագրի նկատմամբ բովանդակային բնույթի քննադատություններին եւ առարկություններին, որոնց գլխավոր արտահայտիչը դարձան ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, տեղի սղության պատճառով կանդրադառնամ առաջիկայում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԿՈՆԳՐԵՍԸ ՕԲԱՄԱՅԻՆ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է ԶԻՆԵԼ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ

Հաջորդ գրառումը

Germanwings-Ի ՕԴԱՉՈՒՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼ Է ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

Germanwings-Ի ՕԴԱՉՈՒՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼ Է ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հրանտ Մարգարյանին հրազենային վիրավորումով տեղափոխել են հիվանդանոց. վիճակը ծայրահեղ ծանր է

25/10/2025

Հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Հրանտ Մարգարյանի որդին։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Հրանտ Մարգարյանի որդին՝ Մխիթար...

ԿարդալDetails

Տեր Սարգիսը պետք է կիրակի օրը Հովհաննավանքում պատարագ մատուցեր, բայց նույն ժամին նրան կանչել են հարցաքննության

25/10/2025

Սամվել Կարապետյանի քրեական հետապնդման մեջ կա քաղաքական մոտիվացիա. դա ակնհայտ է. Դանիել Իոաննիսյան

24/10/2025

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի արտահերթ նիստ – 24.10.2025

24/10/2025

Սա իշխող քաղաքական ուժի ղեկավարի կողմից Եկեղեցին պառակտելու հերթական փորձ է` հակաօրինական ու հակաեկեղեցական իր բոլոր դրսևորումներով. հայտարարություն

24/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական