Շաբաթ, Սեպտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՌՈՊՈԹՆԵՐԸ

27/03/2015
- 27 Մարտի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՅԱԿՈԲ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ

Ամէն անգամ երբ հեռատեսիլէն կը դիտեմ ռոպոթներու ցուցադրութիւնը, որպէս գիտական նուաճում, մարդամեքենաներու, շնամեքենաներու, նոյնիսկ սարդամեքենաներու տողանցքը, որոնք կը փորձեն կապկել մարդուն, նոյնիսկ անասունին եւ միջատին շարժումները, բացարձակապէս չեմ խանդավառուիր, ոչ ալ մտքովս կ՛անցնի զայն նկատել գիտական մեծաքայլ յառաջդիմութիւն:

Չեմ հասկնար, գիտնականները ինչո՞ւ այսքան ճիգ ու դրամ կը թափեն գոյութիւն ունեցող, կատարեալ բանի մը արհեստական կրկնօրինակը ստեղծելու. վասն ինչի՞:

Մարդը կ՛ուզեն մեքենայո՞վ փոխարինել: Հասկցանք որ տիեզերքի, կամ այլ տեսակի գիտական ուսումնասիրութեանց համար համակարգչային հրահանգներու ենթարկուող սարքերը լաւ գործ կը տեսնեն, սակայն չեմ հասկնար, թէ ինչո՞ւ գործարաններու մէջի բանուորները ռոպոթներով կը փոխարինեն: Երբեմն տասնեակ բանուորներու փոխարէն մէկ արհեստական «մարդ» գործի կը լծեն. այդ պարագաներուն «աւելորդ» նկատուած բանուորները ո՞ւր կ՛երթան:

Անգործութիւնը համաշխարհային աղէտ դառնալու վրայ է. անգործութեան հիմնական պատճառը մարդամեքենաները չե՞ն. ուրեմն ինչու կը զարմանան ու իրար կ՛անցնին. չէ՞ որ բանուորները «ուշիմ» սարքերով փոխարինողները իրենք եղան:

Ասկէ անջատ, երբ մարդամեքենային վստահին ամէն ինչ, ապրող, զգացող, մտածող, սիրող, խօսող մարդուն արժէքը ո՞ւր պիտի իյնայ:

Ամէն ինչ մեքենայի վերածենք, օդանաւի տոմս պիտի ապահովես, պէտք չունիս ճամբորդական գրասենեակ երթալով պաշտօնեայէն խնդրելու, տանդ մէջ հանգիստ նստած մէկ երկու կոճակ սեղմելով կրնաս այդ ընել, պանդոկի սենեակ ապահովելու համարՙ նոյնը. զանազան վճարումներ պիտի ընես, գործիքը կ՛ընէ, ան ալ փողոցին մէջ, տուեալ հիմնարկը երթալով կարգի սպասելով ժամավաճառ ըլլալու պէտք չունիս: Եւ ասոնց պէս ահագին գործեր: Հոյակապ: Այս բոլորը մարդուն գործը դիւրացնելու կը ծառայեն, սակայն, այդ գործիքներուն գործը կատարող նախկին պաշտօնեաները ո՞ւր գացին, ի՞նչ կ՛ընեն, անոնց մասին մտածող կա՞յ:

Գիւտ մը կ՛ընես, անոր բարիքները յոխորտալով թուարկելու ատեն անոր չարիքներուն մասին չե՞ս մտածեր: Ալֆրէտ Նոպէլ ուժանակի (դինամիտ) գիւտը ըրաւ օգտակար նպատակով, բայց երբ անոր վնասները նկատեց, իր «մեղքը» քաւելու համար «Նոպէլեան խաղաղութեան մրցանակը» հաստատեց: Մարդոց պաշտօնէ ու գործէ հանողները իրենց մեղքը քաւելու մասին չե՞ն մտածեր:

Տարիներ առաջ հայրենի անուանի աստղաֆիզիկոս Գրիգոր Գուրզադեան, երբ ՀԲԸՄ-ի հրաւէրով Հալէպ կը գտնուէր, իր դասախօսութիւններէն մէկուն ընթացքին ըսաւ. «Հեռու չէ այն օրը, ուր աշխարհի մարդուժի միայն 10% աշխատի եւ մնացեալ 90% անգործ մնայ եւ այդ 10%-ին աշխատանքի արդիւնքովը ապրի…»: Բայց ինչպէ՞ս ապրի, ո՞ր իշխանութիւնը, կամ հասարակարգը այդ գործող փոքրաթիւ տոկոսին շահածը ձրիաբար կու տայ մեծագոյն տոկոսին: Ասիկա utopia չէ՞…

Եթէ այս գիւտերու արշաւը շարունակուի, վախնամ վաղը ռոպոթ քահանայ ալ կը ստեղծեն, որ տնօրհնէք ընէ եւ պսակներ կատարէ, թերեւս ռոպոթ ամուսին ու կին ալ սարքեն, ռոպոթ գրող ու խմբագիր, գուցէ ռոպոթ նախարար ու նախագահ, եւ անշուշտՙ ռոպոթ ընդդիմադիր…

Աստուած օգնէ: (Պայմանաւ որ ինք ալ ռոպոթ չըլլայ):

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՊԱՏՎՈՎՃԱՐՆԵՐԸ ԿԿՐԿՆԱՊԱՏԿՎԵՆ

Հաջորդ գրառումը

ԵՐԵՎԱՆԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԱՐՎԵՍՏՆԵՐԻ ՓԱՌԱՏՈՆ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ԵՐԵՎԱՆԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԱՐՎԵՍՏՆԵՐԻ ՓԱՌԱՏՈՆ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Պատերազմի գնալու հրաման տվողները ի սկզբանե համարել են, որ Արցախը հայրենիք չէ, ըստ այդմ` այն ենթակա է հանձնման

27/09/2025

Շարունակում եմ պնդել` 44-օրյա պատերազմը մեր զինվորն ու հրամանատարը չեն պարտվել: Նրանց պատերազմի գնալու հրաման տվողները ի սկզբանե համարել են,...

ԿարդալDetails

Ալիևը օգտագործել է «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, որը համաձայնեցված փաստաթղթերում չկա. Փաշինյան

27/09/2025

Վատիկանը կսրբադասի եպիսկոպոս Իգնատիոս Մալոյանին

27/09/2025

ՄԻՊ-ը վերահաստատում է իր հանձնառությունը՝ հետևողականորեն պաշտպանելու պատերազմի ազդեցությունը կրած անձանց ու ընտանիքների իրավունքները

27/09/2025

Սա փետրվարյան իրադարձությունների շարունակությունն է. ՆԳՆ խոսնակը՝ Վալոդյա Գրիգորյանի սպանության մասին

27/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական