Ուրբաթ, Հոկտեմբերի 24, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Germanwings-Ի ՕԴԱՉՈՒՆ ԻՆՔՆԱՍՊԱ՞Ն Է ԵՂԵԼՙ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻՆ ԻՐ ՀԵՏ ԶՈՀԵԼՈ՞Վ

27/03/2015
- 27 Մարտի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Երեքշաբթիՙ մարտի 24-ին Բարսելոնից Դյուսելդորֆ ուղեւորվող Airbus A 320 օդանավի աղետի մասին իրազեկվելով, շտապեցինք նույն օրը տեղեկատվություն ստանալ Դյուսելդորֆի օդանավակայանից, գերմանական Germanwings-ից: Առաջին երկուսը մեզ ուղղորդեցին դիմել Դաշնային արտգործնախարարություն: Զոհերի ինքնության հետ կապված ձեր հարցին, ցավոք, չենք կարող պատասխանել, անունները հրապարակել չենք կարող, ասաց ԳԴՀ արտգործնախարության աշխատակիցըՙ փոխանցելով, թե առաջին հերթին այն տրամարվելու է ընտանիքի անդամներին:

Հիշյալ պատասխանը թերեւս այդքան էլ տարօրինակ չէր լինի, եթե հինգշաբթի առավոտյան նույն խնդրին չանդրադառնային գերմանացիՙ ARD-ի մեր գործընկերները: Նրանց զարմացրել էր նաեւ այն հանգամանքը, որ մեկ օր առաջ մամուլի ասուլիս է հրավիրվում, իսկ հետո միայն «Նյու Յորք թայմսին» է հայտնի դառնում, որ օդաչուների խցիկում մի հոգի է եղել: Թեպետ արդեն պարզ է, որ 150 զոհերի թվում են Գերմանիայի 75, Իսպանիայի 50, ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Արգենտինայի, Ղազախստանի, Կոլումբիայի, Իրանի, Ավստրալիայի, Թուրքիայի, Մարոկկոյի, Ճապոնիայի, Մեքսիկայի, Վենեսուելայի, Իսրայելի, Չիլիի, Բելգիայի, Դանիայի եւ Նիդեռլանդների քաղաքացիներ եւ Մարսելի դատախազության տրամադրած տվյալների համաձայնՙ սեւ արկղի վերծանումից պարզվել է, որ օդաչուների խցիկում երկրորդ օդաչունՙ 28-ամյա գերմանացի Անդրեաս Լ.-ը, մենակ է եղել, չի արձագանքելՙ հրամանատարի խցիկ մտնելու ցանկությանըՙ դուռը չի բացել եւ ամենայն հավանականությամբ միտումնավոր է կործանել ինքնաթիռը, թե կրոնական, ահաբեկչական հիմք չկա, բայց, ինչպես ասում են գերմանացի լրագրողները, հարցերն առավել շատ են, քան պատասխանները, եւ առաջին հերթինՙ դեռեւս պարզ չէ, թե ինչն է մղել երկրորդ օդաչուին դիմել այդ քայլին, երբ վերջին րոպեներին սեւ արկղի ժապավենը նրաՙ առանց խոսքի, ծանր շնչառությունն է վավերացրել, ուրեմն գիտակցությունը կորցրած չի եղել: Ինքնասպանությո՞ւնՙ զանգվածներին զոհելու հետ մեկտե՞ղ: «Երբ մեկը 149-ին իր հետ մահվան է տանում, ինձ համար ուրիշ բառով է բնութագրվում, քան ինքնասպանություն ձեւակերպումն է», փոխանցում է Լուֆթանզայի ղեկավար Շփորը:

Ըստ սեւ արկղի տվյալների, ինքնաթիռի օդ բարձրանալուց հետո, 20 րոպե լսվում է երկու օդաչուների նորմալ գերմաներեն խոսակցությունը, հետո ավագ օդաչուն զուգարան է գնում, նախապես կրտսերին ցուցում տալովՙ ինչպես վարել օդանավը: Ավտոմատ փակվող ու միայն ներսից բացվող դուռն ամենայն հավանականությամբ չի բացվել այնուհետ, քանի որ երկրորդ օդաչուն խափանել է այն միտումնավոր: 144 ուղեւորները, մեծ հավանականությամբ, մինչեւ ամենավերջին վայրկյանը չեն նկատել օդանավի կործանումը:

Գերմանական n-tv-ի լրագրողը զրուցել է գերմանական Մոնտաբաուրում ծնված 28-ամյա օդաչուին ճանաչողների հետ: Նրան բնութագրել են որպես զուսպ, «քաշված» երիտասարդի: Germanwings-ից հայտնել են, որ նա աշխատունակ է եղել: Գերմանական լրատվամիջոցները հույս են հայտնում, թե առայժմ առեղծվածային շատ հարցեր իրենց պատասխանները կունենան, երբ գտնվի օդանավի երկրորդ ձայնագրող սարքը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՈՏՔՈՎ` ՄՈՍԿՎԱ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԵՐԻ ԾԱԳՄԱՆ ԽՈՐԵՆԱՑԻԱԿԱՆ ԹՎԱԿԱՆԸ ԱՐԺԱՆԱՀԱՎԱՏ Է

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅԵՐԻ ԾԱԳՄԱՆ ԽՈՐԵՆԱՑԻԱԿԱՆ ԹՎԱԿԱՆԸ ԱՐԺԱՆԱՀԱՎԱՏ Է

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է դառնում. Վահե Դավթյան

23/10/2025

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է դառնում Վերջին տարիներին ՀՀ դրամի ամրապնդման հետևաքնով Հայաստանում բնական գազի ձեռքբերումը թույլ է տվել տարեկան...

ԿարդալDetails

Ամեն օր քաղբանտարկյալների թիվն աճում է. Տիգրան Աբրահամյան

23/10/2025

Անթիլիասը պէտք չունի Երեւանէն եկող թելադրութիւններուն կամ ուղղութիւններուն. Արամ Ա Կաթողիկոս

23/10/2025

Ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին՝ կապված Նիկոլ Փաշինյանի և Ստեփան Ասատրյանի կողմից կրոնական ծեսի կատարմանը խոչընդոտելու նախապատրաստության հետ. Արա Զոհրաբյան

23/10/2025

Ջեյ Դի Վենսն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար

23/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական