Չորեքշաբթի, Հոկտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՏԵՂԻ Է ՏԱԼԻՍ ՊՈՒՏԻՆԻ ՃՆՇՈՒՄՆԵՐԻ ՆԵՐՔՈ

20/02/2015
- 20 Փետրվարի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՋՈՆ ՇԻՆԴԼԵՐ

Անգլերենից թարգմանաբար եւ հատվածաբար ստորեւ ներկայացվող հոդվածի հեղինակն է քաղաքական մեկնաբան, ռազմագետ, հետախուզական եւ հակահետախուզական հարցերի մասնագետ Ջոն Շինդլերը: Նախկինում նա ազգային անվտանգության հարցերի շուրջ դասավանդել է Մ. Նահանգների ռազմածովային քոլեջում: Ներկայիս «XX Committee» բլոգի նախաձեռնողներից է: Հոդվածը այդ բլոգում հրապարակվելուց հետո լույս է տեսել «Business Insider»-ում:


Նախորդ շաբաթվա զարգացումները հուսահատական էին եվրոպական ազատությունների մասին հոգացող մարդկանց համար: Անգելա Մերկելն ու Ֆրանսուա Օլանդը Մոսկվա ժամանեցին ներկայացնելու Ուկրաինական ճգնաժամը լուծելու «խաղաղության ծրագիրը», որն իրականում Վլադիմիր Պուտինն էր առաջարկել:

Մերկելն արդեն բարձրաձայնել էր, որ ռուս-ուկրաինական պատերազմը չի կարող ռազմական լուծում ունենալ: Այս միտքը հնչել էր նաեւ Մյունխենի անվտանգության կոնֆերանսի եւ Բավարիայի լավագույն թոք-շոուների ժամանակ, որոնցում հստակեցվել էր նաեւ Արեւմուտքի անվճռականությունըՙ հակադրվելու ռուսական ագրեսիային: Մյունխենում Էստոնիայի նախագահ Թոոմաս Հենդրիկ Իլվզը Մերգելին ասել էր, որ կա՛մ պետք է հանձնվել, կա՛մ զինել Ուկրաինային: Բայց ապարդյուն:

Արդար լինելու համար ասեմ, որ Եվրոպայի նման Վաշինգտոնն էլ անվճռական է: Ուկրաինա պաշտպանողական զենք ուղարկելու իմ առաջարկը, որը կարծես թե գործադրվելու էր, շաբաթավերջին փակուղի մտավ, չնայած Սպիտակ տունը այնքան խառը հաղորդագրություններ է սփռում, որ դրանցից գլուխ հանելը բավական բարդ խնդիր է:

Վերջերս Օբամայի վարչակազմը հրապարակեց ազգային անվտանգության իր ռազմավարությունը, իսկ Սյուզան Ռայսն էլ բացատրեց, թե ամեն ինչ այնքան վատ չէ, ինչքան թվում է: Սպիտակ տան նոր արտաքին քաղաքականությունը «ռազմավարական համբերություն» կիրառելն է: Դրան շատ լուրջ չեն վերաբերվում ո՛չ երկրի ներսում, ո՛չ էլ դրա սահմաններից դուրս: Այդ է պատճառը, որ եվրոպական երկրների առաջնորդները խուճապի են մատնվել: Նրանք չգիտեն, թե Պուտինի հաջորդ քայլը ինչ կարող է լինել: Հավանաբար նա կփորձի վերահաստատել իր վերահսկողությունը նախկին խորհրդային տարածքների, ընդհուպ արեւելյան Եվրոպայի երկրների վրա եւ դրանով քաղաքական անհետեւողականության կմղի Մերգելի եւ Օլանդի նման թուլակամ արեւմտյան առաջնորդներին:

Թվում է, թե նրանց մտքովն անգամ չի անցնում, ոչ էլ Օբամայի, որ պատժամիջոցներով Ռուսաստանի տնտեսությունը քայքայելու փորձերը է՛լ ավելի են ագրեսիվ դարձնում Պուտինին:

ՆԱՏՕ-ի քաղաքացիական ղեկավար Անդերս Ֆոգ Ռասմուսենի կարծիքով Ռուսաստանի առաջնորդը կարող է կատաղի սադրանքներ հրահրել Բալթյան մի որեւէ երկրում, որոնք ՆԱՏՕ-ի անդամ լինելով կստիպեն դաշնակիցներին հավաքական անվտանգության միջոցների դիմելու: Բայց արեւմտյան երկրների քաղաքագետները սովոր չեն նման բաներ լսելու: Երկու հիմնական պատճառ կա նրանց անվճռականության: Առաջինը այն է, որ արեւմտյան եւ կենտրոնական Եվրոպայի երկրները զգալիորեն ապառազմականացվել են սառը պատերազմի ավարտից ի վեր: Դժվար թե գտնվի ՆԱՏՕ-ի անդամ մի որեւէ երկիր, որը պաշտպանության վրա ծախսի համախառն արտադրանքի «պահանջված» երկու տոկոսը, եւ Ամերիկայի հորդորներն այդ առնչությամբ տեղ չեն հասնում: Արդյունքում, բացառությամբ մի քանիսի, ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրները պահպանել են ընդամենը մի փոքր մասը երկու տասնամյակ առաջ ունեցած իրենց մարտունակության: Նրանցից շատերը տանկեր ընդհանրապես չունեն, իսկ Գերմանիան ընդամենը չորս գումարտակ է թողել ամբողջ Բունդեսվերում:

Սխալը միայն Եվրոպայինը չէ: Ամերիկան էլ իր դերը խաղացել է դրանում, խրախուսելով անարդյունք առաքելությունների ֆինանսավորումը ի հաշիվ ավանդական պաշտպանողական ծախսերի: Ավելին, 2001-ից սկսած ամերիկացիները հորդորել են ՆԱՏՕ-ի իրենց գործընկեր երկրներին զգալի գումարներ հատկացնել Աֆղանստանում իր մղած պատերազմի համար:

Բայց բարոյահոգեբանական անկումը Եվրոպայում շատ ավելի վատն է, քան ռազմական պատրաստվածության անկումը: Աշխարհի բոլոր զենքերն ի չիք են դառնում, երբ բացակայում են դրանց օգտագործման կամքն ու եռանդը: Սառը պատերազմի ավարտից ի վեր, արեւմտաեվրոպացիները իրենք իրենց համոզում են շատ բաներում, որոնք պարզապես իրական չեն: Նրանց լավատեսական աշխարհընկալումը անընդունելի է դարձրել այն միտքը, որ հրեշներ դեռեւս կարող են գոյություն ունենալ: Եվրոպական երկրների առաջնորդներից շատերը չեն կարողանում հասկանալ այն նոր իրավիճակը, որ Պուտինն է պարտադրում նրանց: ՆԱՏՕ-ի դեմ որեւէ սադրանք, որը բացառված չէ, որ տեղի ունենա շուտով, ամբողջովին քանդելու է հյուսիսատլանտյան այդ կազմակերպությունը:

Պուտինը կարող է հաղթանակ արձանագրել առանց մի գնդակ իսկ արձակելու: Նման դեպքում, չգիտեմ ինչպես է Օբաման, կամ որեւէ այլ նախագահ, զորք ուղարկելու Եվրոպա, որը համառորեն չի ցանկանում պաշտպանել իրեն:

Երկուսուկես հազարամյակ առաջ Սուն Ծու անունով չինացի մի իմաստուն ասել էր, որ «լավագույն ռազմական քաղաքականությունը նախ հարձակվելն է մարտավարությունների վրա, հետոՙ դաշնակիցների վրա եւ ապա միայն զինվորների վրա»: Պուտինը հենց դա է անում: Նա կարիք չունի քանդելու ՆԱՏՕ-ի մարտավարությունը, քանի որ իրականում ոչ մի մարտավարություն էլ գոյություն չունի: Նա հիմքերն է քանդում այդ դաշնությանՙ հիմնականում լրտեսության եւ քայքայիչ գործունեության միջոցով:

Հատկանշական է, որ Հունաստանում ռուսամետ կառավարության ընտրությունից հետո, Իսպանիայի գլուխ բարձրացնող ձախակողմյան ուժերը հայտարարեցին, որ իշխանության գալու պարագայում Մատրիտը դուրս կգա ՆԱՏՕ-ից:

Նույն մարտավարության կոնտեքստում պետք է դիտարկել նաեւ Կիպրոսի հայտարարությունն այն մասին, որ պատրաստ է իր ռազմական բազաները տրամադրել Ռուսաստանին: Եթե եվրոպական անվտանգության հիմքերի քայքայումը այս ձեւով շարունակվի, ապա Ռուսաստանի համար խնդիր չի լինի հաղթանակել «մեծ պատերազմում»: Եվ դա լավ լուր կլինի Պուտինի համար, մանավանդ որ նա այդ հաղթանակին հասնելու է քաղաքական, տնտեսական եւ ռազմական թուլության դիրքերից: Խոսելով ռազմական ուժի մասին, պետք է նշել, որ հակառակ ՆԱՏՕ-ի եվրոպական երկրների թերություններին, Ռուսաստանը դեռեւս չունի այն կարողությունը, որն անհրաժեշտ է հաղթանակ տանելու համար Արեւմուտքի դեմ իր պատերազմում: Մոսկվան դեռ բավական դժվար ժամանակների միջով պետք է անցնի մինչեւ հաղթահարի Ուկրաինայի ճգնաժամը, այնպես որ շուտափույթ առճակատման չի կարող գնալ Արեւմուտքի հետ: Միջուկային ոլորտից բացի, Ռուսաստանի ռազմական կարողությունն այնքան էլ տպավորիչ չէ: Մոսկվան առայժմ գտնվում է ռազմական արդիականացման ծրագրի կես ճանապարհին: Այն կավարտվի 2020 թվականների սկզբներին: Ներկայիս նրա հետեւակային, ռազմաօդային եւ ռազմածովային ուժերը այնքան էլ պատրաստ չեն հաղթանակ տանելու որեւէ պատերազմում, որը կծավալվի Եվրոպայում: Բանակի վերակազմավորումն ու զինվորականների վերապատրաստումը սկսվել է 2007-09 թվերին եւ դրական արդյունքներ տալիս է, բայց լուրջ մարտահրավերները դեռեւս առկա են: Այլ խոսքերովՙ Պուտինն առայժմ չի կարող իրեն թույլ տալ խրվելու լուրջ մի պատերազմում, մանավանդ որ ստիպված է Ուկրաինայից եւ Արեւմուտքից բացի, հոգ տանել Չինաստանի հետ սահմանը պահպանելու, ինչպես նաեւ վերահսկելու իրավիճակը Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում:

Ռուսաստանի բնակչությունը դիմացել է տնտեսական անկումին եւ դրամի արժեզրկմանըՙ մեղադրելով դրա համար Արեւմուտքին եւ ոչ թե Պուտինին: Բնակչության մեծ մասը պաշտպանում է վերջինիս հակաարեւմտյան դիրքորոշումը: Սրա պատճառն այն է, որ Պուտինը կարողացել է ցարդ ցածր պահել սպառողական գները:

Ուկրաինայի դեմ պատերազմում սպանված ռուս զինվորները արհեստավարժ էին: Եթե պատանի զինծառայողներ սպանվեն, եւ նրանց թիվը գնալով ավելանա, ապա Պուտինի ժողովրդականությունը անտարակույս կնվազի:

Ինչքան էլ ՆԱՏՕ-ի երկրները թույլ լինեն ռազմական առումով, նրանք կարող են առնվազն մինչեւ 2020 թվականը կանգնեցնել Պուտինի ագրեսիվ մտադրությունները: Բայց կանգնեցնելը կարող է առավել մեծ մարտահրավերների դուռ բացել:

Արեւմուտքը կարող է սանձել մոլեգնած Ռուսաստանին: Պաշտպանողական զենքեր Ուկրաինա ուղարկելը խելացի սկիզբ կարող է լինել: Նաեւ աջակցելը ՆԱՏՕ-ի ուժերին, հատկապես խոցելի սահմաններում: Բայց այն, ինչ ոչ մի պաշտպանության բյուջե կամ ռազմական մարտավարություն չի կարող տալ, դա քաղաքական կամքն է: Եթե Եվրոպան չկարողանա վերականգնել իր ինքնավստահությունը, նա ամեն ինչ կորցնելու է ավելի վաղ, քան ակնկալվում է:

Թարգմ. Հ. Ծ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄՆԱՑ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏ ԿԱՆՉՎԻ, ՈՐ ՇԱՀԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՏԱԿԻՑ ՀՈՂԸ ԳՆԱ

Հաջորդ գրառումը

ՍՏՐԱՍԲՈՒՐԳՅԱՆ ՕՐԱԳԻՐ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ՍՏՐԱՍԲՈՒՐԳՅԱՆ ՕՐԱԳԻՐ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Հերձվածի դեմ եկեղեցին միայն մեկ դեղատոմս ունի` բանադրանք. Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյան

22/10/2025

Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը գրում է. «Այն, ինչ հիմա կատարվում է Հայաստանում և եկեղեցական կյանքում, պատմական, կանոնական ու դավանական...

ԿարդալDetails

Մանկավարժական համալսարանի ռեկտորի լիազորությունները կասեցվել են. ԿԳՄՍ նախարար

22/10/2025

Փաշինյանի՝ Եկեղեցու դեմ սադրանքը կարող է հանգեցնել ներհանրային բախման․ հայտարարություն

22/10/2025

Այս իշխանություններին հեռացնելը Հայաստանի համար միայն դրական հետևանքներ կարող է ունենալ․ Սերժ Սարգսյան

22/10/2025

Ուղիղ.Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան 22.10.2025

22/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական