Ուրբաթ, Հոկտեմբերի 24, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՎԱՐԴԳԵՍ ԱՐԾՐՈՒՆԻ. «ՀԱՄԱԽՄԲՎԵՆՔ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ, ՀԶՈՐԱՑՆԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ՉՄՏԱԾՎԱԾ ՈՒ ԱՆՀԵՌԱՆԿԱՐ ՔԱՅԼԵՐՈՎ ՊԱՌԱԿՏՎԵՆՔ»

20/02/2015
- 20 Փետրվարի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, Մոսկվայում «Ազգի» հատուկ թղթակից

Վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող աննախադեպ իրադարձություններն ու հայրենիքից ստացվող լուրերը ծայրաստիճան տագնապալի են, անհանգստացնող եւ մտահոգիչ: Այդ մեծ լարումն ու անհանգստությունը համակել է նաեւ ռուսաստանաբնակ մեր հայրենակիցներին, նրանց, ովքեր ճակատագրի բերումով ապրելով օտար ափերումՙ հոգով ու սրտով հայրենիքի հետ են եւ սրտատրոփ հետեւում են Հայաստանում ընթացող ամենատարբեր զարգացումներին:

Այս օրերին մերՙ հայաստանյան մի շարք ԶԼՄ-ների մոսկովյան թղթակիցներիս հեռախոսներին առավոտից երեկո հնչող զանգերը Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչներից են եւ բովանդակային առումով ունեն գրեթե նույն տագնապն ու մտահոգությունը. «Ի՞նչ նոր լուրեր կան Հայաստանից, հանկարծ բախում չլինի, մայդան չլինի մեր խաղաղ հայրենիքում»,- անհանգստացած հարցնում են մեր հայրենակիցները: Իսկ «Ռուսաստանի Դաշնության վաստակավոր շինարար», «Մոսկվա քաղաքի պատվավոր շինարար» կոչումների, «Ռուսաստանի փառք», «Ժողովուրդների բարեկամության» եւ «Պատվո նշան» շքանշանների դափնեկիր, արմատներով ղարսեցի Վարդգես Արծրունին, ով չնայած իր բազմազբաղությանը նաեւ Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների համակարգման Մոսկվայի տարածաշրջանային հանձնաժողովի համանախագահն է, համոզված է, որ Հայաստանում ընթացող վերջին զարգացումները միմիայն մեր թշնամու ջրաղացին են ջուր լցնում: «Չգիտեմ, թե ինչպես արտահայտեմ իմ անհանգստությունը, առաջիկայում մենք բոլորս մեծ պարտք եւ բազում անելիքներ ունենք, Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցը յոթ սարի հետեւում չէ: Եվ փոխանակ այս ամիսներին ազգովին առավել համախմբվենք, բռունցվենք եւ մեր արդար ձայնն առավել լսելի դարձնենք համայն աշխարհինՙ անհամաձայնության ու պառակտման կոչեր եմ լսում հայրենիքից: Մանավանդ այսօր սաստիկ զայրացա, երբ Մոսկվայում, ռուսերեն լեզվով, այն էլՙ շատ մեծ տպաքանակով, ադրբեջանցիների հրատարակած մի քանի նոր լույս տեսած գրքեր տեսա: Գրքերից մեկն էլ կոչվում է «Ղարաբաղ»: Կեղծիքով եւ հերյուրանքներով լի մի «ուսումնասիրություն», որը ռուսալեզու ընթերցողին, ի լուր աշխարհի, պատմական ճշմարտությունները ներկայացնում է ամբողջովին խեղաթյուրված եւ ծուռ հայելում: Այո, ադրբեջանցիները ձեռքները ծալած չեն նստում, նրանք Մոսկվայում քաղաքական մեծ ակումբ ունեն, որը առավոտից երեկո զբաղված է նման կեղծիքները մասսայականացնելով եւ տիրաժավորելով: Ահա, այս ամենի դեմն առնել է այսօր հարկավոր, այլ ոչ թե կուսակցական լաբիրինթոսներում մեկս մյուսին մոլորեցնելը, մատ թափ տալը, հոխորտալը, մասնատվելը, ինչը ես սխալ եւ մանավանդ այսօրՙ անպատեհ եմ համարում»:

Կյանքի փորձով իմաստնացած մարդըՙ Վարդգես Արծրունին, ով իր ապրած յոթ տասնյակ տարիների զգալի մասը Ռուսաստանում բարձր պաշտոններ է զբաղեցրել, իսկ 1987 թվականին, Կարեն Դեմիրճյանի պաշտոնավարության ժամանակ, հրավիրվել Հայաստան եւ մեր ժողովրդի համար դժվարին ու ճակատագրական տարիներին ստանձնել ՀԽՍՀ մինիստրների խորհրդի նախագահի տեղակալի, ապա ՀԽՍՀ շինարարության պետական կոմիտեի նախագահի պաշտոնները` Հայաստանում մնալով մինչեւ 88-ի դեկտեմբերյան աղետի հետեւանքների վերացման աշխատանքները բնականոն հուն մտնելը, այսօր խիստ տագնապած եւ մտահոգ է: Ըստ նրաՙ աշխարհասփյուռ եւ բազմաչարչար հայ ժողովուրդը վերջապես կայուն պետականություն եւ անկախություն է ստեղծել, եւ անհրաժեշտ է ամեն օր եւ ամեն ժամ ամրապնդել մեր ազգի նվիրյալների արյան գնով ձեռք բերածը, համախմբվել հայրենիքի եւ պետականության շուրջը, զարգացնել նվաճումներն ու հզորացնել հայրենիքը, այլ ոչ թե չմտածված ու անհեռանկար քայլերով թուլացնել այն եւ պառակտվել: Ավելինՙ չպետք է ոգեւորվել այլ երկրներում տեղի ունեցող անկարգություններով ու արյունալի զարգացումներով: Արծրունին համոզված է, որ նրանք, ովքեր մտածում են, թե ուկրաինական մայդան կլինի նաեւ Հայաստանում, չարաչար սխալվում են: «Այսօր մեզ առավելապես խաղաղություն եւ կայունություն է անհրաժեշտ: Մեզ հարկավոր է ուժեղ, ժամանակի մարտահրավերներին դիմակայող ամուր պետություն, հզոր հայրենիք»:

Երկար տարիներ ապրելով եւ աշխատելով Ռուսաստանում եւ անցնելով բազմաթիվ փորձությունների միջով` Վարդգես Արծրունու միտքը մշտապես Հայաստանում է եւ ակտիվորեն հետեւում է հայրենիքում ընթացող ամենատարբեր զարգացումներին, մտահոգ է Հայաստանի սոցիալ-տնտեսական ներկայիս բարդ վիճակով, արտագաղթի փաստով, Հայաստանում վերջին տարիներին սնկի պես աճած եւ գլուխ բարձրացրած տարբեր կրոնական աղանդների քայքայիչ գոյությամբ: «Ազգի» անցյալ տարվա հրապարակումներից մեկում Վարդգես Արծրունին համոզմունք էր հայտնել, որ գիտի Հայաստանը ծանր վիճակից դուրս բերելու եւ շենացնելու «գաղտնիքը», որը պարզվում է, ամենեւին էլ գաղտնիք չէ եւ կիրառելու դեպքում արդյունքները տեսանելի կլինեն: Նա կոնկրետ ուղիներ էր մատնանշել եւ Հայաստանի ղեկավարությանը կոչ արել` բոլոր այն գործարաններն ու արտադրությունները, որոնք ժամանակին ձեռք են բերվել գրեթե ջրի գնով եւ ներկայումս չեն օգտագործվում, հետ պահանջել, սեփականատերերին վերադարձնել գումարներն ու ըստ սահմանված կարգի, մրցույթով, վաճառել գրագետ, բանիմաց եւ սրտացավ գործարարների, նրանց, ովքեր կարող են եւ ի վիճակի են ժամանակակից շունչ հաղորդելու այդ արտադրատարածքներին, հայրենական արտադրությանը նոր թափ հաղորդելու: Արծրունին համոզված է, որ օրենսդրական փոփոխությունների արդյունքում հնարավոր է վերականգնել արդյունաբերության եւ գյուղատնտեսության բնականոն գործունեությունը: «Տեղական, եւ համոզված եմ նաեւ Ռուսաստանի հայ գործարարները առանձնակի պատվախնդրությամբ կմասնակցեն այդ մրցույթներին եւ դրանից միմիայն կշահի երկիրը: Ես պատրաստ եմ այդ գործընթացը կազմակերպելու նպատակով Ռուսաստանում ստեղծել ռուս-հայկական գործարար խորհուրդ, որը կլինի կամուրջ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ: Ահա սա կարող է դառնալ բարձր տնտեսական աճի հիմքը, եւ հայրենիքի հզորացումը՚:

– Այսօր էլ ես նույն կարծիքին եմ,- ասում է Արծրունին:- Կրկին առաջարկում եմՙ եկեք բոլորս համախմբվենք այսպիսի հայրենաշեն գաղափարների շուրջը, շենացնենք ու հզորացնենք մեր անկրկնելի հայրենիքը, այլ ոչ թե հայրենակործան հայտարարություններով ջլատենք մեր շարքերը, մթագնենք երկրի ապագան: Հեռու գտնվելով Հայաստանիցՙ ես մշտապես ուղիներ եմ մտմտում գոնե իմ առաջարկություններով թեթեւացնելու հայրենիքի հոգսերը, բարենորոգելու Հայաստանը: Ինձ հետաքրքրում է հայության հետ կապված ամեն ինչ, այսօր էլ հատուկ վերաբերմունք ունեմ ազգապահպանության խնդիրների հանդեպ: Եվ որպես մտահոգ հայ եւ կյանքի մեծ ճանապարհ անցած անձնավորությունՙ խնդրում եւ պահանջում եմՙ սթափվել, կոչ եմ անումՙ ի գործ, քանզի հապաղելը, ազգային անհամաձայնությունը վաղը կործանարար կլինի երկրի ապագայի համար, ինչը երբեք մեզ չեն ների սերունդները…»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՈՒՂԵՐՁ

Հաջորդ գրառումը

ՈՐՔԱ՞Ն ՀԱՐԿԵՐ ԵՆ ՎՃԱՐԵԼ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՅՏՆԻ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՈՐՔԱ՞Ն ՀԱՐԿԵՐ ԵՆ ՎՃԱՐԵԼ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՅՏՆԻ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է դառնում. Վահե Դավթյան

23/10/2025

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է դառնում Վերջին տարիներին ՀՀ դրամի ամրապնդման հետևաքնով Հայաստանում բնական գազի ձեռքբերումը թույլ է տվել տարեկան...

ԿարդալDetails

Ամեն օր քաղբանտարկյալների թիվն աճում է. Տիգրան Աբրահամյան

23/10/2025

Անթիլիասը պէտք չունի Երեւանէն եկող թելադրութիւններուն կամ ուղղութիւններուն. Արամ Ա Կաթողիկոս

23/10/2025

Ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին՝ կապված Նիկոլ Փաշինյանի և Ստեփան Ասատրյանի կողմից կրոնական ծեսի կատարմանը խոչընդոտելու նախապատրաստության հետ. Արա Զոհրաբյան

23/10/2025

Ջեյ Դի Վենսն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար

23/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական