Շաբաթ, Մայիսի 10, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԿԱՆԱՎՈՐ ԳԻՏՆԱԿԱՆՆ ՈՒ ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱՍԵՐԸ` ԼԵՆՍԵՐ ԱՂԱԼՈՎՅԱՆ

06/02/2015
- 06 Փետրվարի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գ.Ե. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, գիտության վաստակավոր գործիչ
Ս.Հ. ՍԱՐԳՍՅԱՆ, ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ, գիտության վաստակավոր գործիչ
Վ.Ն. ՀԱԿՈԲՅԱՆ, ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի տնօրեն, ֆիզ-մաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Լրացավ ականավոր գիտնական-մեխանիկոս, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ազգային-հասարակական հայտնի գործիչ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, պրոֆեսոր Լենսեր Աբգարի Աղալովյանի ծննդյան 75-ամյակը:

Լ. Աղալովյանը ծնվել է 1940 թվականի փետրվարի 3-ին Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղում, մանկավարժի ընտանիքում: 1961 թ. գերազանցությամբ ավարտել է Երեւանի պետական համալսարանի մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետը: 1966 թ. նրան շնորհվում է ֆիզ.-մաթ. գիտությունների թեկնածուի, իսկ 1980-ին` ֆիզ.-մաթ. գիտությունների դոկտորի գիտական աստիճանը: 1996-ին ընտրվում է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս:

Աշխատանքային գործունեությունը Լ. Աղալովյանը սկսել է 1961 թվականից` աշխատելով որպես ասիստենտ Երեւանի պետական համալսարանի տեսական մեխանիկայի ամբիոնում: 1966-1969թթ. աշխատել է Երեւանի պետհամալսարանի բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնում որպես ավագ դասախոս: 1969-1987 թթ. աշխատել է ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտում` որպես ավագ գիտաշխատող: Լ. Աղալովյանը 1987-2006թթ. եղել է ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի տնօրեն: Ծննդյան 65-ամյակից հետո, 2006 թ. առ այսօր նա աշխատում է ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի տնօրենի խորհրդական, «Բարակապատ համակարգերի մեխանիկա» բաժնի վարիչ: Համատեղության կարգով բազմաթիվ տարիներ դասախոսել է ԵՊՀ Մաթեմատիկայի եւ մեխանիկայի ֆակուլտետում:

Լ. Աղալովյանի մենագրությունները (Л.А.Агаловян “Асимптотическая теория анизотропных пластин и оболочек”. М. Наука, 1997. 415с. եւ Aгаловян Л.А., Геворгян Р.С. “Неклассические краевые задачи анизотропных балок, пластин и оболочек”. Ереван. Изд. “Гитутюн” НАН РА, 2005. 468с) զգալի ներդրում են տեսական եւ կիրառական մեխանիկայի մի այնպիսի կարեւորագույն ոլորտում, ինչպիսին բարակ մարմինների մեխանիկայի բնագավառն է: Այդ բնագավառում նա էապես զարգացրել է կիրառական մաթեմատիկայի այնպիսի հզորագույն մեթոդներից մեկը, ինչպիսին` ասիմպտոտիկ մեթոդն է: Դասական եզրային պայմանների առկայությամբ մաթեմատիկական կատարյալ նրբությամբ Լ. Աղալովյանը կառուցել է անիզոտրոպ շերտավոր ձողերի, սալերի եւ թաղանթների ասիմպտոտիկ տեսությունները, որոնք տեսական հիմք են հանդիսանում ժամանակակից կոմպոզիտ նյութերից պատրաստված կառուցվածքների, մեքենաների ու մեխանիզմների տարրերի հաշվարկման եւ նախագծման համար: Նրա կողմից կառուցված ձողերի, սալերի եւ թաղանթների սահմանային շերտի տեսությունը այնքան կատարյալ է եւ ամբողջական, որ այն կարելի է դասել առաձգականության մաթեմատիկական տեսության դասական ձեռքբերումների շարքին: Կառուցված ասիմպտոտիկ տեսությունները հիմք են ծառայում վարկածային հենքի վրա կառուցված սալերի եւ թաղանթների կիրառական-երկչափ տեսություններին ճշգրիտ գնահատականներ տալու եւ նրանց կիրառելիության սահմանները որոշելու համար:

Համընդհանուր ճանաչում ստացան Լ. Աղալովյանի աշխատությունները, որոնցում առաջին անգամ կառուցվեցին անիզոտրոպ շերտավոր ձողերի, սալերի եւ թաղանթների ասիմպտոտիկ տեսությունները, երբ տրված են համարվում ոչ դասական բնույթի եզրային պայմաններ: Կառուցված տեսությունները հնարավորություն ընձեռեցին ուսումնասիրելու եւ լուծելու անիզոտրոպ, շերտավոր սալերի եւ թաղանթների ամրության, սեփական եւ ստիպողական տատանումների, ջերմառաձգականության, ինչպես նաեւ ոչ գծային դրվածքով կարեւոր նշանակության բազմաբնույթ խնդիրներ: Ոչ դասական բնույթի եզրային պայմանների առկայությամբ անիզոտրոպ շերտավոր ձողերի, սալերի եւ թաղանթների ասիմպտոտիկ տեսությունները նաեւ էական ներդրում են հանդիսանում` նշանակությամբ չափազանց մեծ` կիրառական այնպիսի լայնածավալ ոլորտում, ինչպիսին շինարարական կառուցվածքների հիմքերն են ու հիմնատակերը, ինչպես նաեւ կիրառական սեյսմաբանությունը: Կիրառական այս նշանակալից ոլորտում մինչեւ վերջերս հաշվարկա-նախագծային աշխատանքներում կիրառվում էին համարյա կիսափորձնական բանաձեւեր եւ առնչություններ: Լ. Աղալովյանի տեսական ուսումնասիրությունները հնարավորություն ընձեռեցին ստանալու արդեն տեսական ճշգրիտ բանաձեւեր, այսպես կոչվածՙ «ներքնակային գործակիցների» հաշվման, սեյսմիկ ալիքների տարածման դինամիկական բնութագրիչների որոշման համար: Հեռանկարային են Լ. Աղալովյանի մոտեցումը եւ տարվող ուսումնասիրությունները երկրաշարժերի առաջացման պատճառների վեր հանման եւ նրանց հնարավոր կանխագուշակման ասպարեզում: Լ. Աղալովյանի տեսական եւ կիրառական խորը ուսումնասիրությունները բազմիցս արժանացել են խոշոր միջազգային դրամաշնորհների (Soros, INTAS, ISTC եւ այլն):

Լ. Աղալովյանի գիտական գործունեությանը բնորոշ են արդիականությունը, նորարարությունը, բազմակողմանիությունը եւ նպատակաուղղվածությունը: Նրա գիտական հոդվածները, միջազգային գիտաժողովների զեկուցումները, ընդհանրացնող, ամփոփիչ հոդվածները հայտնի են եւ ուսումնասիրվում են Ռուսաստանի, Եվրոմիության, ԱՄՆ-ի եւ աշխարհի այլ երկրների համապատասխան գիտական կենտրոններում:

Լ. Աղալովյանը մեխանիկայի հայկական դպրոցի վառ անհատականություն?ներից մեկն է եւ իր տաղանդի փայլուն դրսեւորմամբ նրանում ստեղծել է բոլորի կողմից ճանաչված եւ ընդունված արդեն իր ուրույն գիտական դպրոցը: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են մի քանի դոկտորական եւ տասնյակից ավել թեկնածուական ատենախոսություններ: Նա հանդիսանում է ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտին կից, ՀՀ ԲՈՀ-ի 047 մասնագիտական խորհրդի նախագահը:

Անգնահատելի են նրա ծառայությունները ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում 90-ականների դժվար տարիներին գիտական այդ խոշոր օջախի պահպանման եւ հետագա զարգացման գործում:

Հայ հասարակության մեջ չափազանց բարձր է գնահատվում Լ. Աղալովյանի ազգային, հասարակա-քաղաքական լուրջ գործունեությունը` հատկապես Հայաստանի Հանրապետության եւ Արցախի համար դժվարագույն ժամանակներում:

Լ. Աղալովյանը իր համախոհների եւ գործընկերների հետ միասին հիմնադրում (1991թ.) եւ ղեկավարում է «Արցախ- Հայաստան» հասարակական-քաղաքական կազմակերպությունը, մեծ գործ կատարելով Արցախի աննկուն ժողովրդի տոկունությունը եւ նրա հերոսական բանակի մարտունակությունը մշտապես բարձր պահելու համար:

Այժմ էլ չափազանց լուրջ, ծանրակշիռ եւ լայնածավալ գիտական աշխատանքների, գիտական կադրերի պատրաստման այդ վեհ գործերից զատ, որպես ազգային-հասարակական գործիչ Լ. Աղալովյանը քաղաքական մեծ ակտիվություն է ցուցաբերում Արցախի հիմնահարցի վերջնական եւ արդարացի լուծման գործում: Նշենք թեկուզ այս պահին www.diplomat.am կայքում (հեղինակներ) հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներով տեղադրված նրա «Ստատուս-քվոյի պահպանումըՙ Ղարաբաղյան հիմնահարցի լուծման Եվրոպական բանալի» լայնածավալ վերլուծական հոդվածը:

Շնորհավորելով ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լ.Ա.Աղալովյանին 75-ամյա հոբելյանի կապակցությամբ, ցանկանում ենք նրան քաջ առողջություն, երկար տարիների կյանք, նորանոր հաջողություններ գիտական, գիտակազմակերպչական եւ ազգային-քաղաքական գործունեության բոլոր ասպարեզներում: Կուզենայինք ապագայում եւս նրան տեսնել գիտական նորանոր ուղղությունների ակոսման, ազգային-հասարակական ժամանակակից խնդիրների կանխատեսման, ձեւավորման եւ այդ խնդիրների հետագա իրականացման համար մարտնչողի դերում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՄՆ-Ը ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ԿԱՆՑՆԻ ԻՐԱԿԱՆԻՆ

Հաջորդ գրառումը

ԷԴԳԱՐ ՀՈՒՍԵՓՅԱՆ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ԷԴԳԱՐ ՀՈՒՍԵՓՅԱՆ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

Կիևը Փաշինյանի՝ Կարմիր հրապարակում տոնակատարությանը մասնակցելը համարում է անբարյացակամ քայլ

10/05/2025

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարություն են հրավիրվել  այն պետությունների դիվանագիտական ​​առաքելությունների ղեկավարները, որոնց երկրների առաջնորդները Մոսկվայում մասնակցել են Հայրենական մեծ պատերազմում...

ԿարդալDetails

Ադրբեջանը սպասում է, որ Հայաստանը կատարի իր ստանձնած պարտավորությունները. Բայրամով

10/05/2025

Հետաքրքիր է իմանալ՝ արդյո՞ք քո խաղընկերը միևնույն ջանասիրությամբ և հրճվանքով իր էջերում լուսաբանում է հայ երգչուհու հետ ունեցած իր ելույթների մասին. բաց նամակ

10/05/2025

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խնածախ բնակավայրի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

10/05/2025

Շուշին չպետք է հիշել. «Հրապարակ»

10/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական