Հինգշաբթի, Հոկտեմբերի 23, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՈՒՂԵՐՁՆԵՐՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԵՂԱՊՏՈՒՅՏԸ

06/02/2015
- 06 Փետրվարի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Երեկ խորհրդաժողով հրավիրած ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր ելույթում փաստորեն չի խուսափել մի շարք աներկիմաստ գնահատականներից եւ ուղերձներ է հղել իշխանությանը: Նա խոսել է ժողովրդի` հզոր պոռթկման շեմին կանգնած լինելու մասին, որը կարող է տեղի ունենալ մեկ անզգույշ քայլից` դառնալով անկառավարելի ալիք, եւ հզոր հանրահավաքներ խոստացել: Հիշել է նախորդ տարվա վերջին ֆինանսական տատանումները` տնտեսական սխալներ եւ լրջագույն խնդիրներ տեսնելով այդ բոլորի հիմքում: Սակայն մինչեւ նրա այլ ուղերձներին տեղյակ պահելը` կուզեինք նկարագրել վերջին օրերի տնտեսաքաղաքական միտումները:

Հայաստանում տեղի ունեցող գործընթացների գերակշռող մասում տնտեսաքաղաքական շահերի բախում է նկատվում: Դա երեւում է ամենուր` խորհրդարանում, օրենքների եւ որոշումների ընդունման մեջ, լրատվամիջոցներում, տարբեր միջոցառումներում: Այն անկողմնակալ լրագրողները, որոնց թվում է, թե անաչառ լուսաբանում են այս կամ երեւույթը, երբեմն իրենցից անկախ ակամա հայտնվում են այդ շահերի կիզակետում: Ասենք` եթե լսում ես մանր բիզնեսի ներկայացուցիչների բողոքը Շրջանառության հարկի կիրառման դեմ, փորձում ականջալուր լինել նրանց վիճակին, տրամաբանական համարում նրանց բողոքը եւ Շահութահարկի մասին փոփոխության կիրառումը հետաձգելու որոշումը, մտածելով, որ, հա , մարդիկ ապրել չեն կարողանում, իսկ նրանց ուզում են հարկային գործակալ- խոշորների ստվերի տեղը հայտնողներ դարձնել: Բայց եթե մի քիչ ավելի ես խորանում, տեսնում ես, որ այդ բողոքները տակից հրահրում են հենց խոշորները` իշխանական եւ ոչ իշխանական դաշտից, հասկանում ես, որ ստացվում է փակ շղթա: Չի լինում, չէ՞, այնպես, որ մի օրենքի հետաձգումը համ խոշորին ձեռք տա, համ մանրին: Մի բան այստեղ այն չէ: Մյուս կողմից էլ` իշխող կուսակցության մի թեւ կառավարության հանդեպ վստահության բարձրացման մասին կես բերան ինչ-որ բաներ է ասում հենց իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարի բերանով, պարզ է` իշխանության ներսում հենց շահերի բախման բազմաթիվ ենթատեքստեր կան: Մանավանդ` խոշոր բիզնեսի ներկայացուցիչները ե՛ւ խորհրդարանում են նստած, ե՛ւ կառավարությունում: Մյուս կողմից էլ խոշոր բիզնեսի ներկայացուցիչ են նաեւ ոչ իշխանականներից ոմանք, նրանցից մեկի ղեկավարած կուսակցությունն էլ ոչ իշխանական գործընթացներ ուղղորդող- թելադրող է, համ էլ` կառավարության ղեկավարի հետ է նույն ընտանիքից: Հիմա այս երիցս խժիբժիի մեջ հասկացի` ով ում բարեկամն է, ով կարող է տեսականորեն արդար լինել, ով` խորամանկել: Որովհետեւ կառավարությունը հո ինքն իր թշնամի՞ն չէ, որ Շրջանառության հարկ է հետաձգում` եռամսյակը չորս միլիարդ դրամով վնասելով բյուջեն, մյուս կողմից` կառավարության ներսում առկա խոշոր բիզնեսի ներկայացուցիչներն են օգուտով դուրս գալիս` դեռ մինչեւ հուլիս կարելի է մնալ ստվերում: Համ էլ նվազագույնը մի երեսուն-քառասուն հազար ՓՄՁ-ների համակրանքն է շահում կառավարության ղեկավարն անձնապես, նա է, չէ՞, այսպիսի որոշման նախաձեռնողն ի վերջո, թեկուզ բողոքների ներքո: Տուժողը մնում է բյուջեն ու այդ բյուջեին նայող հասարակ մարդը: Կամ` նայում ես ԶԼՄ-ներ բաց թողնված այս ու այն «բացահայտումներին» , ուզում ես ուրախանալ, բայց մի լավ տնտղելով` տեսնում ես ոչ թե անարդարությունը բացահայտելու ջանքեր, այլ այս կամ այն շրջանակի կամ այդ շրջանակի «նայողի» կողմը նետված կոմպրոմատ, ու էլի մնում ես ձեռնունայն, որ Հայաստանը կամաց-կամաց ընդհանրապես վերածվում է կլանային «ռազբորկաների» մի վայրի, որտեղ կենաց-մահու պատերազմը ոչ թե ժողովրդի կյանքի բարելաման ազնիվ ցանկությունից է, այլ սեփական բիզնեսների ավելի լայն հնարավորությունների ապահովման համար:

Նույնը կարելի է պրոյեկտել նաեւ Վերահսկիչ պալատի` Ազգային ժողովում զեկուման շուրջ տեղի ունեցողի վրա, երբ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանն այս էլ երկրորդ անգամ անձամբ չի ներկայացնում այս կամ այն փաստաթութը (տվյալ դեպքումՙ 2013 թվականի հաշվետվությունը), ինչպես որ ԱԺ կանոնակարգով է սահմանված, եւ ոչ իշխանական խմբակցություններն էլ պահանջում են հենց նրա՛ պարզաբանումները:

Հիշեցնենք, որ ՎՊ պալատի նախագահը ավելի վաղ ԲՀԿ կուսակցությունից էր: Անցած եւ նախանցած տարի ՎՊ-ն սենսացիոն բացահայտումներ է ներկայացրել հանրությանը` բյուջեի յոթանասունտոկոսանոց ռիսկերի ու տարբեր ոլորտներում առկա «ատկատների» մասին, դրանք նախորդ վարչապետի կառավարման շրջանին էին վերաբերում:Իսկ հիմա նա կամ հարկ չի համարում գալ խորհրդարան ու չի ուզում այս կառավարությանը թթու խոսք ասել, կամ դա նրան չեն թույլատրում: Ու մնում է հետեւություն անել` ոչ առանց դառը եզրահանգումների: Չնայած այդ եզրահանգումները նույն կերպ կարող էին ունենալ ոչ իշխանական չորս կուսակցությունները, որոնք, շատ լավ իմանալով պատճառ ու հետեւանք, այնուամենայնիվ, երեկ հայտարարություն են արել` պահանջելով 2013 թվականի ՎՊ հաշվետվությունը քննարկել սահմանված կարգով, համարելով, որ չորեքշաբթ օրը առանց Իշխան Զաքարյանի կայացած քննարկումը, որ իրենք բոյկոտել էին, չի կարող համարվել կայացած, հաշվետվությունը` ներկայացված ու քննարկված: Տեսնես` ո՞րն այդ չորսից անկեղծ չէ:

Երեկ քննարկված մի օրենք նույնպես վերը նշվածի լավագույն ապացույցն է` հիսուն մլրդ դրամի արտահանող ընկերությունը հարկային մեծ արտոնություն է ստանալու: Ո՞վ կարող է հիսուն միլիարդ դրամի ապրանք արտահանել, զարմանալու ընդունակություն էին ցուցադրում դեռ մի քանի պատգամավոր: Պարզ է` մի քանի խոշոր, կամ մի քան խոշորի կոնգլոմերատ, դրսից թե ներսից` թղթերի խնդիր է, էլի նույն մի քանի օլիգարխն են լինելու` աստղաբաշխական շահույթներ ստանալով: Իրենք իրենց համար, փաստորեն, օրենք են ընդունում:

Ահա այս ֆոնին, որից լիուլի տեղյակ է, ավելին`որում բիզնես է ծավալում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, մի շարք այնպիսի ուղերձներ է հղել նա, որ կարող էր դուր գալ ամեն հասարակ հայի, եթե, իհարկե, այդ ուղերձների սոսկ քաղաքական նպատակահարմարության համար օգտագործման բազմակի փորձը բազմակի անգամ ու բազմաթիվ խոստացողների կողմից նրան հուսախաբության դուռը հասցրած չլինեին:

Ահա, ուրեմն, Ծառուկյանը կամ նրա համար ելույթ գրողները անցած տարեվերջի ֆինանսկան խուճապը համարում է (են) իշխանության քայլերի համար վստահության ճգնաժամ, որի պատճառով էլ հնարավոր չի եղել կանխել խուճապը: Նա իշխանություններին հրավիրում է ճիշտ հետեւություններ անելու` զգուշացնելով նմանատիպ ցնցումների կրկնությունից, որոնք կարող են վերածվել անկառավարելի եւ անկանխատեսելի հետեւանքներով իշխանության ճգնաժամի: Նա խնդիրների լուծման ճանապարհ է տեսնում` արդյունավետ կառավարման համակարգի ձեւավորումով` առանց քաղաքական մենաշնորհի, արդյունավետ ընտրական ինստիտուտով: Իր խոսքով` նոր որակի իշխանություն` բազմակուսակցական համակարգով: Նա ասել է նաեւ, թե չի ուզում մի կուսակցությունը մեխանիկորեն փոխարինել մյուսով, անձը անձով եւ իր թիմ է հրավիրել աշխարհի կրթված հայերին` ապագայում որակյալ իշխանություն ունենալու համար: Ընտրական օրենսգրքի փոփոխություններ, ընտրակեղծիքների մեքենայի խափանում` տեւական ու ռեսուրսատար աշխատանք է նա տեսնում առջեւում: Այս բոլորն առաջարկվում է նաեւ իշխանությանը.«Իսկ եթե իշխանություններն ընտրում են առաջարկվող տարբերակները մերժելու ճանապարհը, ապա նմանատիպ իրավիճակներում ժողովուրդներն ունենում են մեկ քայլ` պարտադրել արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ», ասել է Գ. Ծառուկյանը` հիշեցնելով, որ ոչ մի պաշտոն հավերժ չէ, ու եթե պետության զարգացումն ու անվտանգությունը պահանջում են իշխանության փոփոխություն, ուրեմն այդպես էլ պետք է լինի:

Մոտակա հեղափոխության մասին խոսք չկա, ուղիղ ասվում է երկարատեւ շտաբային աշխատանքի մասին, ակնկալվում է իշխանություններից արձագանք, գնդակն իշխանություններ դաշտում է ըստ նրա:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԱՆԱՊԱՏՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ` ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿԻՆ ՆԱՀԱՆՋԵՑ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ` ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿԻՆ ՆԱՀԱՆՋԵՑ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Վարչախմբի գործելաոճը պետական ահաբեկչության երանգներ է ստանում. «ՀայաՔվե»

23/10/2025

Հոկտեմբերի 20-ին ՀՀ հարյուրավոր քաղաքացիներ հավաքվել էին Գյումրու համայնքապետարանի մերձակա տարածքում՝ իրենց բողոքն արտահայտելու Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի հանդեպ քրեական...

ԿարդալDetails

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի հերթական նիստ – 23.10.2025

23/10/2025

Երևան ժամանած ադրբեջանցի փորձագետների մեջ է նաև Արցախի շրջափակմանը մասնակցած «էկոակտիվիստը». Civilnet

23/10/2025

Կալանավորվել է Վարդան Ղուկասյանի եղբոր թոռը՝ Գևորգ Ղուկասյանը

23/10/2025

Announcement by the Heads of Media Outlets and Journalistic Organizations Addressed to the Representatives of Foreign Diplomatic Missions and International Organizations Accredited in the Republic of Armenia

23/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական