Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊԱՐՏԱԴԻՐ Է՞Ր

06/02/2015
- 06 Փետրվարի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հունվարի 31-ին Արցախի Հանրապետությունը ցույց տվեց,որ իր սահմաններն անանցանելի են: Ընդ որում եւ այն, եւ այս կողմերից: Նախ, ԼՂՀ ՊԲ-ն պաշտոնական հաղորդագրություն տարածեց, ըստ որի ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումները իրականացրել են հակառակորդի զսպման գործողություններ, որոնց հետեւանքով ադրբեջանական կողմը զոհեր ունի, կրել է նյութական վնասներ, անգամ երկու մարտական հենակետ է կորցրել: Ապա Բերձորում… Բայց հենց այստեղից դադարենք զուգահեռ անցկացնելը` Ղարաբաղի սահմանի եւ Սյունիք-Ղարաբաղ ճանապարհին տեղի ունեցածի միջեւ, ինչպես ասում են,քանի որ դա է պահանջում պետական, ազգային շահը:

Ուրեմն ի՞նչ է պետք լավ ֆիլմ նկարահանելու համար: Նախ եւ առաջ լավ ռեժիսոր. «Նախախորհրդարան» կոչվող շարժումն ունի լավ ռեժիսոր, այլ հարց է, որ նա իր համախոհների հետ` «100-ամյակն առանց ռեժիմի» բղավելով Արցախ չէր գնացել: Լավ ֆիլմի համար պետք է նաեւ լավ տեղանք, դե հրաշալի բնություն, եւ, որն ուղղակի չտեսնված կլինի` խորհրդանշական վայր: Այս առումով Բերձորն, անշուշտ, Արցախի բնության լավագույն տեղերից մեկը չէ,բայց, փոխարենը խիստը խորհրդանշական է. հենց Բերձորով Արցախը կապվեց մայր հեյրենիքի հետ, եւ կապված է, հետեւաբար հենց Բերձորն է Հայաստան-Արցախ միասնության խորհրդանիշը:

Ամենեւին չենք պնդում, որ «Նախախորհրդարան»-ի` Արցախում կռված տղերքը այս ամենը հաշվարկել էին, կամ որեւէ բան հաշվարկել էին, բայց, որ դեռեւս Արցախ չմտած, դեռեւս Երեւանում նրանց բազմիցս է ասվել, որ պետք չէ Արցախ գնալ, իսկ Սյունիքի մարզի Տեղ գյուղում անգամ նրանց եղբայրաբար խնդրող է եղել` էդ բանը չանել (Արցախ չգնալ), փաստ է: Ինչպես նաեւ այն, որ տղերքը որոշել են անպայման շարունակել ճանապարհն ու հասնել Արցախ:

Հասել են, եւ Բերձորում… Քանի որ բոլորս էլ գիտենք, թե ինչ է տեղի ունեցել այդ օրը Բերձորում, եւ դա ամոթ է, այլ բանից խոսենք: Օրինակ այն մասին, թե ինչպե՞ս է ստացվել, որ արդեն շուրջ մեկ ամիս Արցախում որպես դավաճաններ ներկայացվող «Նախախորհրդարանի» տղերքը անարգել անցել են ոչ ավել, ոչ պակաս Սյունիքի մարզով, իսկ, սա, հիշեցնենք` Սուրիկի մարզն է, ով, ինչպես Ժիրայր Սեֆիլյանը, դողում է Արցախի հայկականության պահպանման համար, անգամ կռվել է, ասում են: Այսինքն, եթե Սուրիկ Խաչատրյանը ունենալով բոլոր հնարավոր եւ անհնար, թույլատրելի եւ անթույլատրելի միջոցները` կանգնեցնելու ավտոերթը, այն չի կանգնեցրել, կնշանակի, որ այն, ինչը պետք է տեղի ունենար եւ տեղի ունեցավ, պետք է տեղի ունենար հենց Բերձորում. արդեն գիտենք, թե ինչ տեղ է Բերձորը: Ժամանակին այնտեղից սպասում էին «Հայաստանից եկած մեքենաներին»,այսօր այնտեղից ջարդում եւ հետ են ուղարկում Հայաստանից եկած մեքենաները, ոչ բոլորը, անշուշտ, բայց` Հայաստանից եկած…

Իրավունք ունե՞ր ԼՂՀ ոստիկանությունը, կամ արցախցի քաղաքացիական անձինք, ովքեր չեն ցանկացել, որ նման խորագրով ավտոերթը մտնի Արցախ, ծեծել ավտոերթի մասնակիցներին, իհարկե ոչ: Իսկ իրավունք ունեի՞ն ավտոերթի մասնակցիները մտնել Արցախ, անշուշտ այո, բայց կարո՞ղ էին արդյոք նրանք չգնալ Արցախ` հրաշալի իմանալով, թե ինչ է նրանց այնտեղ սպասվում, իհարկե կարող էին: Իսկ մնացածը, մնացածը Ադրբեջանի կողմից օկուպացված արցախյան գյուլիստանցի Գորեսի պատմությունն է, ով վաղ առավոտյան դուրս է գալիս իր տան բակ եւ տեսնում, որ ուժեղ քամին իր թոնրատան տանիքը պոկել է, մի կողմ նետել: Նայելով այդ տեսարանը` Գորեսը դժգոհում է քամուց. «Այ անդեր,էս լեն ու բոլ ըշխարքում, պա մի հարզակ տեղ չկար, վար եկար, լհա մտար էս կրիշին տակը, պուկեցիր: Հինչ ա, կարալ չի՞ր յա կողքավ քինիր, յա կլխավը: Պարտադիր էր, վար տակը մտնիր, պուկիր, էն ղոլը քցիր, հը՞…»:

Հը՞…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՕԲԱՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿՐՃԱՏԵԼ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Հաջորդ գրառումը

ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ՔԱՅԼԻ ՎԵՐՀԱՆԱԾ ՀԱՍԿԱՆԱԼԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ, ԿԱՄ ԱՎՏՈԵՐԹԸ` ԼԱԿՄՈՒՍԻ ԹՈՒՂԹ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ՔԱՅԼԻ ՎԵՐՀԱՆԱԾ ՀԱՍԿԱՆԱԼԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ, ԿԱՄ ԱՎՏՈԵՐԹԸ` ԼԱԿՄՈՒՍԻ ԹՈՒՂԹ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական