Չորեքշաբթի, Հոկտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԾՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ, ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐՏՔ` Ի՞ՆՉ ՈՒՆԵՑԱՆՔ 2014-ԻՆ

06/02/2015
- 06 Փետրվարի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

2014-ին Հայաստանի տնտեսական ակտիվությունն աճեց 3,9 տոկոսով: Նկատի ունենալով, որ համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ցուցանիշը հրապարակվում է ըստ եռամսյակների, այս պահին այն հայտնի չէ: Սակայն, սովորաբար, ՀՆԱ աճի ցուցանիշը շատ չի տարբերվում տնտեսական ակտիվության ցուցանիշից (ՏԱՑ): Ուստի, կարող ենք արձանագրել, որ այս տարվա տնտեսական (ՀՆԱ) աճի վերջնական ցուցանիշը Հայաստանում ցածր կլինի 4 տոկոսից եւ բարձր 3 տոկոսից: Լավ է սա, թե՞ վատ:

Հարցին պատասխանելու համար հիշեցնենք, որ 2014-ին ՀՀ պետական բյուջեի հիմքում դրված էր 5,2 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը: Միեւնույն ժամանակ, միջազգային ֆինանսական կազմակերպությունները մեր երկրի համար այս տարի կանխատեսում էին շատ ավելի ցածր աճ` Արժույթի միջազգային հիմնադրամը 2,5 տոկոս, Համաշխարհային բանկը` 2,6 տոկոս: Իրականում արձանագրվեց լավատեսական եւ հոռետեսական կանխատեսումների միջեւ գտնվող ցուցանիշ:

3-4 տոկոս տնտեսական աճի տեմպը զարգացման միջին մակարդակ ունեցող երկիր համարվող Հայաստանի համար, այդուհանդերձ, համեստ ցուցանիշ է: Մեր երկրի առջեւ կանգնած ռազմավարական, սոցիալ-տնտեսական եւ բազմաթիվ այլ խնդիրների լուծման համար անհրաժեշտ է տնտեսական աճի ավելի բարձր տեմպ: Դրան, սակայն, լրջորեն խոչընդոտում են համաշխարհային տնտեսությունից եկող վտանգները եւ առկա զարգացումները: Հետեւաբար, առկա իրավիճակում երկնիշ տնտեսական աճ ակնկալել իրատեսական չէ, բայց ամեն ջանք պետք է ներդնել առնվազն 5-7 տոկոս միջին տարեկան տնտեսական աճ ունենալու համար, ինչը 2009-ի ճգնաժամից հետո դեռեւս անհասանելի նպատակ է Հայաստանի կառավարության համար:

Անկում շինարարությունում եւ մարտահրավերներ արդյունաբերության համար

Կարեւոր է նաեւ, թե Հայաստանի տնտեսության ո՞ր ճյուղերի հաշվին է եղել կամ պետք է լինի տնտեսական ցանկալի աճը: Երկնիշ աճի տարիներին` 2000-ականներին, այն առավելապես պայմանավորված էր շինարարության բուռն զարգացմամբ, որը, սակայն, ծանր հարված ստացավ ճգնաժամային 2009-ին եւ շատ հեռու է նախաճգնաժամային ծավալներից:

Այս տարվա ընթացքում, բացի 4,3 տոկոս անկում արձանագրած շինարարությունից, մյուս ճյուղերն աճ են արձանագրել: Արդյունաբերության արտադրանքի ծավալներն աճել են 2,7 տոկոսով, գյուղատնտեսությանը` 7,2 տոկոսով, ծառայություններինը` 7,8 տոկոսով, առեւտրինը` 1,6 տոկոսով: Տոկոսային առումով ամենամեծ աճն արձանագրվել է գյուղատնտեսությունում եւ ծառայություններում, բայց ավելի ցածր տոկոսային աճ արձանագրած արդյունաբերությունն ու առեւտուրը գումարային առումով համանման չափով են ավելացրել իրենց ծավալները:

Ամեն դեպքում, դրական է իրական հատվածի` արդյունաբերության եւ գյուղատնտեսության աճը, բայց հատկապես արդյունաբերությունը, վերեւում հիշատակված` արտաքին պատճառներով, այս տարի բավականին բարդ մարտահրավերների առջեւ է կանգնած: Մետաղների գների նվազումը բացասաբար է ազդում եւ ազդելու հատկապես հանքարդյունաբերության վրա: Ներկա պահին արդյունաբերության արտադրանքի ծավալները երկրորդն են առեւտրից հետո եւ 2014-ին կազմել են 1 տրլն 288 մլրդ 155 մլն դրամ, նախորդ տարվա համեմատ աճելով 48 մլրդ դրամով:

Արտահանման առաջանցիկ աճը եւ ուղղվածության փոփոխություններ

2014-ին արտահանումը Հայաստանից աճել է 2,7 տոկոսով, կազմելով 1 մլրդ 519 մլն դոլար: Ներմուծումն աճել է 0,4 տոկոսով, կազմելով 4 մլրդ 401 մլն դոլար: Այսինքն, արտահանումը ներմուծման ծավալները գերազանցել է թե տոկոսային, թե գումարային առումներով: Արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը 114 մլն դոլարով նվազել է 2013-ի նույն ցուցանիշի համեմատ եւ 2014-ի հունվար-դեկտեմբերին կազմել է 2 մլրդ 882 մլն դոլար: 2013-ին արտահանման-ներմուծման բացասական տարբերությունը կազմել էր 2 մլրդ 996 մլն դոլար:

Հետաքրքական են արտահանման ուղղվածության փոփոխությունները: Դեպի ԵՄ երկրներ 2014-ին արտահանումը կազմել է 437 մլն դոլար, նվազելով 11,5 տոկոսով, դեպի Ռուսաստան նվազել է 6,7 տոկոսով, կազմելով 365 մլն դոլար: Հիշեցնենք, որ դեպի ԵՄ արտահանվում են հիմնականում հումքային ապրանքներ` մետաղական հանքանյութ, իսկ դեպի Ռուսաստան` պատրաստի արտադրանք:

Սակայն կտրուկ` 2,5 անգամ աճել է դեպի Չինաստան արտահանումը, կազմելով գրեթե 171 մլն դոլար, ինչը շատ հեռանկարային կարող է լինել: Գումարային առումով զգալի աճ է արձանագրվել նաեւ դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ, Իրաք արտահանումը:

Միջին աշխատավարձն ու ծնունդները ավելացել են, բայց բնակչության թիվը` նվազել

Միջին ամսական աշխատավարձը Հայաստանում անցյալ տարի բարձրացել է 7,6 տոկոսով եւ կազմել 171 հազար դրամ: Սակայն տարեվերջի` դեկտեմբեր ամսվա դրությամբ միջին աշխատավարձը կազմել է 213 հազար դրամ, այդ թվում մասնավոր հատվածում` 246 հազար դրամ, պետականում` 189 հազար դրամ:

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տեղեկատվության համաձայն, 2015թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը կազմել է 3 մլն 10 հազար մարդ: 2014թ. հունվարի 1-ին այդ ցուցանիշը կազմել էր 3 մլն 17 հազար մարդ: Այսինքն, բնակչությունը նվազել է մոտ 7 հազարով: Սա այն դեպքում, երբ ծնելիության աճ է արձանագրվել: Անցյալ տարի Հայաստանում ծնվել է 43 183 մարդ` 2013թ. նույն ժամանակաշրջանի համեմատ 3,4 տոկոսով ավելի, իսկ ծնելիության ընդհանուր գործակիցը, 1000 բնակչի հաշվով աճել է եւ կազմել` 14,3 տոկոս: Այդուհանդերձ, բնակչության թվաքանակը նվազել է` պայմանավորված միգրացիոն տեղաշարժերով:

Ավելի շատ զբոսաշրջիկ ենք ընդունել եւ ավելի շատ մեկնել արտերկիր հանգստանալու

Պաշտոնական վիճակագրությունն արձանագրել է, որ 2014թ. հունվար-դեկտեմբերին Հայաստան է ժամանել 1 մլն 203 հազար 746 զբոսաշրջիկ կամ 11,3 տոկոսով ավելիՙ 2013-ի համեմատ: Միեւնույն ժամանակ, 2014թ.-ին զբոսաշրջության նպատակով Հայաստանից մեկնել է 1 մլն 198 հազար 60 մարդ կամ 2013-ի նույն ժամանակաշրջանի նկատմամբՙ 10,9 տոկոսով ավելի:

Զանազան տարակարծություններից խուսափելու համար հիշեցնենք, թե ովքե՞ր են համարվում զբոսաշրջիկ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանության համաձայն: Ըստ այդմ, միջազգային զբոսաշրջիկ է համարվում այն անձը, որը հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս քան 24 ժամ եւ ոչ ավել քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Այսինքն` նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, այլ ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելը:

Հայաստանի արտաքին պարտքը 2014-ին նվազել է

Հայաստանի Հանրապետության պետական պարտքը 2014-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 4 մլրդ 414 մլն դոլար, որից արտաքին պարտքը` 3 մլրդ 785 մլն դոլար, ներքին պարտքը (պետական պարտատոմսեր, վարկեր եւ փոխառություններ, ներքին երաշխիքներ)` 656 մլն դոլար: Կառավարության պարտքը 3 մլրդ 345 մլն դոլարն է, Կենտրոնական բանկինը` մոտ 440 մլն դոլար: Նախորդ տարվա` 2013 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ 3 մլրդ 899 մլն դոլարի համեմատ, Հայաստանի արտաքին պարտքը նվազել է 114 մլն դոլարով:

Հիշեցնենք, որ արտաքին պարտքը ռիսկային է համարվում, եթե գերազանցում է երկրի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 40-45 տոկոսը: Հայաստանում այդ ցուցանիշը ցածր է 40 տոկոսից:

Սրանք էին անցած տարում մի քանի հիմնական ցուցանիշները, որոնք բնութագրում էին, թե ինչպիսի սոցիալ-տնտեսական զարգացումներ են եղել 2014-ին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՊԱՌԱԿՏՄԱՆ ԿՐԱԿԻՆ ՅՈՒՂ ՉԼՑՆԵԼ

Հաջորդ գրառումը

ԲԱ ՉԱՆԱՔՔԱԼԵՆ, ՕՐԻՆԱԿ, 95 ԱՄՅԱԿ ՉԻ ՈՒՆԵՑԵ՞Լ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ԲԱ ՉԱՆԱՔՔԱԼԵՆ, ՕՐԻՆԱԿ, 95 ԱՄՅԱԿ ՉԻ ՈՒՆԵՑԵ՞Լ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Մշակութային

Ինչ կուզեք, գրեք՜, կստորագրեմ, բայց աղաչում եմ, Թուրքիայի լրտես մի՜ գրեք. Հրաչյա Աճառյան

22/10/2025

Աճառյանին КГБ ում հարցաքննելիս քննիչը հարցրել է, թե քանի՞ լեզու գիտի։ Աճառյանը թվարկել է, և քննիչը ամեն լեզվի դիմաց նշել...

ԿարդալDetails

Անկարելի է, որ Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը օրհնութիւն փոխանցէ իր հոգեւոր եղբայրները անպատուող ու հայոց եկեղեցին նսեմացնողին

22/10/2025

Կարգալույծ եղած անձն այլևս չի կարող կատարել պատարագ կամ ծես. Ռուբեն Մելիքյան

21/10/2025

Ինչու՞ են Բաքուն ու Երևանը պայմանավորվել հենց Ղազախստանից ցորենի տարանցման ու ներկրման մասին, այլ ոչ թե, օրինակ, Ռուսաստանից. վերլուծություն

21/10/2025

Հովհաննավանքում մասնակցելու եմ Տեր Արամ քահանա Ասատրյանի մատուցած Սուրբ եւ Անմահ Պատարագին. Փաշինյան

21/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական