Հինգշաբթի, Հոկտեմբերի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊԵՐՄՅԱԿՈՎԻՆ ԹՈՂԵՔ ՄԵԶ

16/01/2015
- 16 Հունվարի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Երբ այս հոդվածը պատրաստվում էր, Հայաստանում տարօրինակորեն դեռ չէին սկսել այն խոսակցությունները, որ ռուս ռամիլսաֆարովն իրականում Թուրքիայի գործակալ է եղել, եւ որպես սրա ապացույց դեռ չէր բերվում այն հանգամանք-փաստը, որ Գյումրիի դաժան հանցագործության մեջ կասկածվողը հայտնաբերվել է հենց Թուրքիայի սահմանը հատելիս: Ամեն դեպքում Վալերի Պավլովիչը բավականին «զիլ» եւ «ֆայմող» տղա է, քանի որ նախընտրել է անցնել ոչ թե իր երկրի թշնամի Վրաստան, այլ իր երկրի գազաառեւտրական գործընկերՙ Թուրքիա:

Այդուհանդերձ, Վալերի Պերմյակովը Հայաստան հենց այնպես չէր եկել: Նա, ըստ Հայաստան-Ռուսաստան միջպետական պայմանագրի, մի քանի ամիս առաջ մեր երկիր էր եկելՙ «ՀՀ Զինված Ուժերի հետ համատեղ պաշտպանելու ՀՀ տարածքային ամբողջականությունը եւ անվտանգությունըՙ ՀՀ սահմանի ողջ երկայնքով»: Այլ կերպ ասած, երբ մեր մայրերը, քույրերը, կանայք, ոմանց պարագայում էլՙ սիրած աղջիկները եկեղեցի էին գնում եւ մոմ վառումՙ հանուն մեր սահմանն ու անվտանգությունը պահպանող զինվորների, Աստված այդ մոմերն ընդունում էր նաեւ Վալերի Պերմյակովի անունից` նաեւ նրան պահպանելու համար: Կամ, երբ մեր հայրերը ամեն սեղանի շուրջ նստած խմում էին մեր անվտանգությունը պահպանող բոլոր զինվորների կենացը, կարմրում էին այդ թվում Վալերի Պերմյակովի ականջները:

Բայց թողնենք նրա ականջներըՙ հույսով, որ դրանք քաշող կլինի անպայման: Պերմյակովի գործը այլ, առավել հետաքրքրական, նաեւ ջղայնացնող, նաեւ ուսուցողական կողմեր ունի: Օրինակՙ նրա հարազատ քույրը հայտնել է, որ նախ իր եղբայրը մեծ ընտանիք ունի, բացի այդՙ հոգեկան ոչ մի խանգարում չունի, եւ ամենակարեւորը, որ նա չէր կարող մարդ սպանել, առավել եւսՙ երեխա. «Ես կարծում եմ, որ նրան առեւանգել են», ասել է քույրը:

Իսկ թե ինչպե՞ս է «առեւանգված» Վալերիիՙ ռուսական բանակի զինվորի համազգեստը եւ կոշիկները հայտնվել գյումրեցի Ավետիսյանների տանը, կամ ինչպե՞ս է «առեւանգված» Վալերին լրիվ միայնակ հայտնվել հայ-թուրքական սահմանին, այն հատելու փորձի ժամանակ, քույրը չի մանրամասնել, մեղադրել չի կարելի, գուցե չգիտի…

Հանցագործությունից ավելի քան 10 ժամ անց Վալերի Պերմյակովը հայտնաբերվեց, ինչպես արդեն նշեցինքՙ Հայաստան-Թուրքիա սահմանը հատելու փորձի ժամանակ: Նրան, սակայն, հայտնաբերել են ոչ թե ՀՀ ոստիկանությունը, որն, ի դեպ, այս օրերին աշխատում էր ուժեղացված ռեժիմով, ոչ թե ՀՀ ռազմական ոստիկանությունը, որի ներկայացուցիչները այս օրերին անգամՙ Գյումրիից շատ հեռուՙ Աբովյան քաղաքից Երեւան եկող ավտոբուսներն էին կանգնեցնում եւ ստուգում, ոչ մեր հատուկ ստորաբաժանումները, ովքեր, ըստ տպավորությանՙ Գյումրիում էլ տուն չթողեցին չստուգված, այլՙ ռուս սահմանապահները: Հայտնաբերվելուց հետո Պերմյակովին տարել են հարազատ ռուսական ռազմաբազա, եւ նրա գործը քննելու համար Մոսկվայից Գյումրի են ժամանել ՌԴ քննչական հատուկ բաժնի ներկայացուցիչները: Մինչ այդ, երբ դեռ Պերմյակովը չէր հայտնաբերվել, ռուս զինվորները, ռուս զինված զինվորները հայկական Գյումրիում իրենց ընկերոջն էին փնտրում, քաղաքի որոշ հատվածներում, մեզ գոնե անհայտ պատճառներով, կրակահերթ բացելով, տեսնես ո՞ւմ վրա, տեսնեսՙ ինչո՞ւ, տեսնեսՙ ո՞ր իրավունքով:

Նախագահ Սարգսյանը, չնայած Գյումրի չմեկնեց, հավանաբար ամբողջովին վստահելով ՀՀ ոստիկանությանը, ռազմական ոստիկանությանը, հատուկ ստորաբաժանումներին, եւ, իհարկե, ռուս զինվորներին, բայց հատուկ խորհրդակցություն անցկացրեց, որտեղ հայտարարեց, որ Պերմյակովի գործը գտնվում է իր վերահսկողության տակ: Սա մեզ հույս տվեց, որ Հայաստանում դաժան հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող օտարերկյա քաղաքացու գործի քննությունը, նրա դատավարությունը, հետագայում նաեւ հավանական պատիժը կլինի հենց Հայաստանում, ինչպես, օրինակ, ադրբեջանցի դիվերսանտների պարագայում, որոնց դատապարտեց Արցախի դատարանը, եւ որոնք այժմ նստած են Արցախի Հանրապետության մեկուսարանում:

Բայց Ռուսաստանն, անշուշտ, Ադրբեջան չէ, գոնեՙ մեզ համար: Պերմյակովին հայտնաբերելուց հետո Գյումրիում գտնվող ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը հայտարարեց, որ կասկածյալի դեմ հարուցվել է երկու քրեական գործՙ «ռուսական» եւ «հայկական»: Առաջինով Պերմյակովը մեղադրվում է զորամասն ինքնակամ եւ զենքով լքելու, փոստը թողնելու մեջ, իսկ երկրորդովՙ դաժան սպանություն կատարելու մեջ: Փոխոստիկանապետ Պողոսյանը հավելել է, որ նախատեսվում է այս երկու գործերը միացնել իրար, իսկ թե կոնկրետ ո՞ր երկիրը պետք է իրականացնի գործի քննությունը, ապա եւ արդարադատությունը, Պողոսյանը երեքշաբթի օրվա դրությամբ դեռ չգիտեր:

Նշանակո՞ւմ է արդյոք սա, որ ՀՀ նախագահի անձնական վերահսկողության տակ գտնվող քրեական գործը կարող է շատ հանգիստ դուրս գալ ՀՀ նախագահի անձնական վերահսկողությունից: Նշանակում է: Իսկ նշանակո՞ւմ է սա արդյոք, որ կա մի ուժ, որի ցանկությամբ որեւէ գործ, անգամՙ այս դաժանագույնը, կարող է դուրս գալ ՀՀ նախագահի անձնական վերահսկողությունից, ցավոք նույնպես նշանակում է:

Հետո Պերմյակովը, ըստ նույն Պողոսյանի, սկսել է ցուցմունք տալ, ընդ որումՙ ոչ թե` ենթադրենք ոստիկանության Գյումրիի բաժանմունքում, կամ ՀՀ գլխավոր դատախազությունում, կամ գյումրեցի մեծահարուստներից մեկի անձնական նկուղում, գազանանոցիՙ առյուծի վանդակում, այլՙ ռուսական 104-րդ ռազմական բազայի տարածքում, այլ կերպՙ Ռուսաստանում: Կասկածյալը մասնավորաբար հայտնել է, որ ինքը դուրս է եկել պոստից եւ ցանկացել է մի քիչ զբոսնել…Ով պատկերացում չունի ռազմական ծառայության մասին, ասենք, որ սա կոչվում է հանցագործություն: Ապա, հավանաբար այնքան շատ է զբոսնելՙ վաղ առավոտյան, հունվարյան ցուրտ Գյումրիում, որ ծարավել է, ժամը 6-ին մոտ, եւ ցանկացել սառը ջուր խմել: Եթե դուք կարդալով այս տողերը արդեն ծիծաղում եք, ապա հիշեցնենք, որ այս խոսքերը Պերմյակովի ցուցմունքից են: Ապա նա ծեծել է Ավետիսյանների դուռը (ինչն, ի դեպ, ըստ նախաքննության նախնական վարկածի, բաց է եղել): Տանտիրոջից նա ջուր է խնդրել… հետո, հետո նա արել է այն, ինչ արել է: Պատկերացնում եք, չէ՞, դուք զբոսնում եք, դիցուք, Կալինինգրադի փողոցներով, ծարավում եք, բախում եք, ասենքՙ Պոպովների տան դուռը, այն բացում են ձեր առաջ, դուք ջուր եք խնդրում, վստահաբար տալիս են, այն էլ, եթե դուք զինվորական հանդերձանքով լինեք, այն էլՙ ռուսական ամենակարող եւ ամենափրկիչ բանակի զինվորին, ապա դուք բաժակը հետ վերադարձնելուց հետո մտնում եք Պոպովների տուն, սպանում եք տանտիրոջը, նրա կնոջը, նրանց որդուն, վերջինիս կնոջը, նրանց մեծ երեխային, իսկ փոքրիկին ծանր վիրավորում եք, այնքան ծանր, որ Կալինինգրադի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մեկ օր պառկելուց հետո, բժիշկները որոշում են, որ ավելի լավ կլինի երեխան տեղափոխվիՙ Մոսկվա:

Նորից եմ հիշեցնում, սաՙ Պերմյակովի խոսքերն են:

Իսկ իրականում ինձ գոնե ամենեւին չի հետաքրքրում հանցագործության դրդապատճառները, որոնց բացահայտումը այդքան ցանկանում են Հայաստանում: Լավ, ենթադրենք, Ավետիսյան Սերգեյը ժամանակին, երբ Պերմյակովի հայրենի քաղաքում էր աշխատում, կարգին վատութուն է արել Պերմյակով ընտանիքին, հիմա էլ, ահա, տղան վրեժ է լուծում, դա արդյոք արդարացնո՞ւմ է նրան, ինչ-որ բան կարո՞ղ է արդյոք արդարացնել վեց մարդ սպանողին եւ մեկ փոքրիկ երեխայի ծանր վիրավորողին, եթե կարծում եք, որ կա այդպիսի բան, ուրեմն Պերմյակովը գուցե ճի՞շտ է արել…

Կարեւորն այս ողջ պատության մեջ մեզ համարՙ որպես պետություն, որպես քաղաքակիրթ հասարակություն, ոչ թե Պերմյակովի գործողություններում դրդապատճառների, ռուսական, թուրքական, ադրբեջանական, անգամՙ մոնղոլական հետքի որոնումն է, ոչ էլ անգամ նրան կանացի ծաղկավոր խալաթ հագցնելը, կամ ամեն անգամ նրա մասին խոսելիսՙ նրա ազգության ընդգծումը, այլ այն, որ Պերմյակովին գործի քննությունը, դատավարությունը եւ պատիժը իրականացնենք մենք, մենքՙ այսինքն Հայաստանի Հանրապետությունը:

Հ.Գ.- Երբ ես ծառայում էի ՀՀ բանակում, մեր կորպուսի զորամասերից մեկից զինծառայողը ինքակամ լքել էր զորամասն ու ծանր հանցագործություն կատարել: Նա, անշուշտ պատժվեց, բայց ոչ միայն նա, այլեւՙ նրա անմիջականՙ դասակի հրամանատարը, ապաՙ զորամասի հրամանատարի կողմից պատժվեցին տվյալ վաշտի եւ գումարտակի հրամանատարները, իսկ ՊՆ-ի կողմիցՙ զորամասի հրամանատարը խիստ նկատողություն ստացավ:

Սաՙ որպես կարեւոր հետգրություն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՆՑԵԱԼԻ ՔԱՌՈՒՂԻՆԵՐԷՆ

Հաջորդ գրառումը

ԵՍ ԷԼ ԵՄ ՀԱՅ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԵՍ ԷԼ ԵՄ ՀԱՅ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Իրավունք

Ձերբակալված եպիսկոպոսի կալանքի միջնորդությունը դատավոր Ֆարխոյանը կքննի գիշերը

15/10/2025

Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի ներկայացման միջնորդությունը քննարկվելու է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրում (ք....

ԿարդալDetails

Գործ ունենք ոչ թե «նեոբոլշևիզմի», այլ իսկական բոլշևիզմի վերադարձի հետ. Տեր Արարատ քահանա

15/10/2025

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից

15/10/2025

ՔԿ-ն հրապարակել է անձնագրերի, մկրատի, մեդալի, ստեղնաշարի նկար՝ օրվա ձերբակալությունների հիմնավորման համար

15/10/2025

ՄԻՊ-ը քննադատում է Արագածոտնի թեմի հոգևորականների գործով վարույթն իրականացնող մարմինների գործելաոճը

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական