Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲԵՅՐՈՒԹՅԱՆ ԲԱՎԻՂՆԵՐՈՒՄ

19/12/2014
- 19 Դեկտեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Մոսկվայից հետո հայտնվելով Բեյրութում ու ծանոթանալով քաղաքին, տեսնում ես, որ սա էլ մեգապոլիս է, սակայն ավելի շուտ, այսպես ասած, մանրբուրժուական թեքումով: Հազիվ թե իմաստ ունենա նկարագրել հայերիս քաջ հայտնի այս քաղաքը, նրա տեսարժան վայրերը եւ այլն: Թերեւս տեղին կլինի վերապատմել որոշ կարծիքներ, տրամադրություններ ու տպավորություններ տեղի հայության տարբեր խավերի ներկայացուցիչների, տասնամյակների ընդմիջումից հետո համալսարանական համակուրսեցիներիս հետ ունեցած հանդիպումներից:

Բեյրութում ապշեցնում էր այն, որ տեղի բոլոր հայերը խոսում են մայրենի լեզվով, իրենց լիարժեք հայ են զգում: Այս զգացումը բնորոշ չէ, ասենք, բնիկ մոսկվահայերին. հայերեն գերազանցապես խոսում են Հայաստանից արտագաղթածները միայն: Ընտանիքներն ամուր են եւ, ինչքան հասկացա, խառն ամուսնությունները Բեյրութում մեծ թիվ չեն կազմում: Մոսկվայում դա հայերի արագ ուծացման գլխավոր գործոնն է: Ակամայից վերհիշեցի նաեւ Ստամբուլի հայկական եկեղեցիներից մեկի քահանայի դառը խոսքերն այն մասին, որ այնտեղ խառն ամուսնություններն անցել են 30 տոկոսից եւ որ զգալի թվով հայեր արդեն խոսում են միայն թուրքերեն ու կրում են թուրքական անունազգանուններ:

Ազգային կրթական համակարգն էլ չես համեմատի մոսկովյանի հետ, որը նորնոր է ձեւավորվում. չմոռանանք, որ խորհրդային տարիներին այն առհասարակ գոյություն չուներ: Բեյրութում բավական էր լինել Հայկազյան համալսարանում ու ամենուր լսել ծորուն արեւմտահայերենը… Լույս են տեսնում հայերեն թերթեր, գործում են կուսակցություններ, իր սուրբ առաքելիությունն է իրականացնում եկեղեցին եւ այլն:

Սակայն այս ամենը լիրիկա է այն մտահոգությունների համեմատ, որոնցով համակված է լիբանանահայությունըՙ հոգնած տեւական քաղաքացիական պատերազմից, ներքաղաքական անկայունություններից, անորոշ ապագայից: Երբեմնի քրիստոնեական տիրապետությամբ պետությունում մուսուլմաններն արդեն կազմում են ավելի քան 60 տոկոսը, եւ ով ասաց, որ այստեղ էլ նոր ուժով չի բռնկի ֆունդամենտալիստական իսլամի ագրեսիան: Եվ շատ լիբանանահայերի մեջ հառնել է «ո՞ւր գնալ» համլետյան հարցը: Չէի ասի, թե նրանց մեջ չկան Հայաստան տեղափոխվել ցանկացողներ: Կան, բայց նրանց կանգնեցնում է խոր անվստահությունըՙ ինչ կսպասի իրենց մայր հայրենիքում, երբ հայաստանցիներն իրենք են արտագաղթումՙ լքելով հայրենի տունը: Ահա եւ լիբանահայերի մի հատված արդեն հայտնվել է Եվրոպայում, Ամերիկայում, Կանադայում: Բայց ոչ Հայաստանում:

Հատկապես տեղի հայ մտավորականությունը հիանալի գիտե, թե ինչ է կատարվում Հայաստանում, քաջատեղյակ է խոր անբավականության մթնոլորտին, որ տիրում է իրենց հայրենիքում: Գիտեն ամեն ինչ, որովհետեւ հետաքրքրվում են, շահագրգիռ են: Երբեմն այնպիսի հարցեր էին տալիս, որ ապշում էիր: Մի տխուր օր լրագրողներից մեկը հարցրեցՙ իրա՞վ են Հայաստանում տարածված այն խոսակցությունները, թե Լիսկան, իբր, իրեն վերանշանակելու համար զոհաբերել է Աբովյանի պուրակի վերադիր վայրում փռված իր շքեղ պալատը: Սա էլ են լսել… Մտածում ես, Հայաստանի ղեկավարությունը հազիվ թե չկանխատեսեր, որ դժգոհության ալիք կառաջանա: Բայց եթե այնուամենայնիվ դիմում է նման քայլի…

Գիտե՞ք որն է սեփական ժողովրդի հանդեպ նման արհամարհական վերաբերմունքի հետեւանքներից մեկը: Անարդարացի պետության իր էությամբ ու իմիջով անկախ Հայաստանը գնալով ավելի ու ավելի է կորցնում ձգողականությունը սփյուռքահայության շրջանում, դադարում բաղձալի հանգրվան լինելուց: Եկեք մի կողմ դնենք Հայաստանսփյուռք համաժողովների ժամանակ հնչող անհարկի գեղեցկախոսությունը: Ինչպես ասվեց, լիբանանահայությունն էլ է արտագաղթում, շրջանցելով Հայաստանը: Նույն բանն է նկատվում նաեւ ռուսահայության շրջանում: Եթե նույնիսկ նախկին հայաստանցին փորձում է վերագաղթել Ռուսաստանից, ապա ոչ Հայաստան: Անչափ ցավալի իրողություն է սա:

Բեյրութում այն հարցին, թե ինչու սփյուռքի համապատասխան կառույցները չեն փորձում լավ իմաստով ազդել Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա, լսում էիր նույն պատասխանըՙ հայրենյաց անարդար իշխանության առկայությունը խիստ բացացաբար ազդեցություն է ունենում նաեւ սփյուռքահայության վրաՙ հուսալքում, տարանջատում ու մասնատում նրան: Նա ավելի շատ խրվում է իր ազգային ինքնության պահպանման խնդիրների մեջ:

Մոսկվա – Բեյրութ – Երեւան

Նկար 1. Հուշարձան Բեյրութի Բուրջ Համուդ հայկական թաղամասում

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԽԱՉՔԱՐՙ ՆՎԻՐՎԱԾ ԼԵՎՈՆ V ԹԱԳԱՎՈՐԻՆ

Հաջորդ գրառումը

«ԲԻՐԴԱՆ» ՄԻԼԻՈՆԱՏԵՐԵՐԻ, ՔԱՋ ՆԱԶԱՐՆԵՐԻ ԵՎ ԵՐԱԽՏԱՄՈՌՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

«ԲԻՐԴԱՆ» ՄԻԼԻՈՆԱՏԵՐԵՐԻ, ՔԱՋ ՆԱԶԱՐՆԵՐԻ ԵՎ ԵՐԱԽՏԱՄՈՌՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Էրդողանը թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին

13/10/2025

Մի շարք երկրների ղեկավարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ  ժամանել են Եգիպտոս՝ մասնակցելու Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին։ «Al Qahera» լրատվական գործակալությունը...

ԿարդալDetails

Աշխարհի առաջնորդները Եգիպտոսում ստորագրել են Գազայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր

13/10/2025

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025

Սուտը մեռնի՞- 6. Լևոն Զուրաբյան

13/10/2025

Ոսկին մտնում էր Հայաստան, հետո գնում էր այլ երկիր. դրա ազդեցությունը մեր տնտեսական աճի վրա զրոյական էր. Պապոյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական