Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍԲ. ԾՆՆԴՅԱՆ ԵՐԳՉԱԽՄԲԱՅԻՆ ՀԱՄԵՐԳ ԼՈՆԴՈՆՈՒՄ

12/12/2014
- 12 Դեկտեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՍԵԴԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դեկտեմբերի 4-ին Լոնդոնի Սբ. Կիպրիան եկեղեցում տեղի ունեցավ Սուրբ Ծննդյան տոնին նվիրված համերգ` կազմակերպությամբ HART (Humanitarian Aid Relief Trust) հասարակական բարեգործական կազմակերպության` բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորությամբ: Համերգն ամենամյա է, եւ նրա մասնակից կարող են դառնալ HART-ի կողմից մարդասիրական օգնություն ստացած երկրների ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները:

2014 թվականը բացառիկ տարի էր, քանի որ համերգին մասնակցեց չորս երգչախումբՙ Լոնդոնի Թեքեյան հիմնադրամի նորաստեղծ «Կոմիտաս» երգչախումբը, Լոնդոնի Ուգանդական «Աքոլի» երգչախումբը, Սբ. Մարտին եկեղեցու երգչախումբը եւ Լոնդոնի Համալսարանի կամերային երգչախումբը:

Համերգի 350-ից ավելի բրիտանացի հանդիսատեսը ականատես եղավ այս հիանալի երեկոյի տարբեր երկրների երգչախմբային արվեստին, երաժշտությանն ու լեզվին:

Սբ. Կիպրիան եկեղեցու հովիվ Հայր Դեյվիդը հիանալի նախաբանով ողջունեց եւ բեմ հրավիրեց «Կոմիտաս» երգչախմբին: Նա իր հիացմունքը հայտնեց երգչախմբի նախորդ համերգի վերաբերյալ` նվիրված Մեծն Կոմիտասի 145 ամյակին եւ կայացած հոկտեմբերի 18-ին Լոնդոնի Սբ. Եղիշե եկեղեցում:

Քաջատեղյակ լինելով Կոմիտասի կյանքին եւ ստեղծագործություններինՙ Հայր Դեյվիդը ներկայացրեց երգահանին եւ հատկապես անդրադարձավ 1915թ. Հայոց ցեղասպանության ահասարսուռ դեպքերին, որոնց ականատեսը լինելով, Կոմիտասը կորցրեց բանականությունը եւ երկարատեւ տառապանքներից հետո վախճանվեց Փարիզի հոգեբուժարանում:

Համերգին «Կոմիտաս» երգչախումբը կատարեց Կոմիտասի «Այսօր տոն է Սբ. Ծննդյան», Մարտին Նիզրոմի «Ինչպես ծարավ եղջերուն ջուր է որոնում» եւ Ստեփան Լուսիկյանի «Նոր Հայաստան» երգերը: Երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Սիփան Հակոբյանը ներկայացրեց եւ թարգմանեց Ս. Լուսիկյանի «Նոր Հայաստան» երգի խոսքերը. երգը պատմում է Արարատ կանչող երկրի եւ բազմաթիվ դաժան ու օրհասական պահեր ապրած ժողովրդի մասին. հնում եղել է Կիլիկիա, եւ այժմ Վարդանանց երկրի զավակներն ապրում են ազատ Հայաստանում եւ աղոթքներով առ Աստված խնդրում Հայաստան երկրի անկախությունն ու անսասանությունը:

Երգչախմբի ելույթից հետո ողջույնի խոսքով եւ զեկույցով հանդես եկավ պատվարժան բարոնուհի Քերոլայն Քոքսը : Նա կրկին անգամ գնահատեց երգչախմբինՙ դիրիժոր Սիփան Հակոբյանին եւ նախագահ Վարդան Ուզունյանին, որոնք Հայոց Ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին նման կարեւոր մշակութապատմական լուրջ քայլ կատարեցին Միացյալ Թագավորությունումՙ ստեղծելով երկար սպասված հայկական երգչախումբ, ազգային հավաքական: Բարոնուհի Քոքսը ներկայացրեց մերօրյա թուրքական կառավարության Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականությունը եւ դատապարտեց այն: Նա նաեւ երկար խոսեց Լեռնային Ղարաբաղի անցյալի ու ներկայի, պատմական անարդարությունների եւ հայ ժողովրդի զրկանքների, այսօրվա մարտահրավերների եւ Ադրբեջանի վայրագությունների ու զինադադարի անօրինական խախտումների, Ղարաբաղի ապագայի ու հայերի ձեռքբերումների մասին: Այս ամենը ներկաներից շատերի համար իրազեկման հիանալի առիթ էր:

Համերգին բրիտանացի հանդիսատեսից բացի ներկա էին Միացյալ Թագավորությունում հայկական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ, Լեռնային Ղարաբաղից Վարդան Թադեւոսյանը , որը ներկայացրեց իր ծրագիրը Ղարաբաղում նոր հիվանդանոց կառուցելու վերաբերյալ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՐԱ ԳԱԼԱՅՃՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ ՈՒՈԹԵՐԹԱՈՒՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՀԱՅ ԴԵՐԱՍԱՆԻ ԱՆՈՒՆՈՎ ՓՈՂՈՑ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅ ԴԵՐԱՍԱՆԻ ԱՆՈՒՆՈՎ ՓՈՂՈՑ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական