Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՏԱՐԲԵՐ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱԴՐԵԼՈՒ ՓՈՐՁ

12/12/2014
- 12 Դեկտեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Անմիջականորեն հետեւելով Համաշխարհային հայկական կոնգրեսի հրավերով Երեւան ժամանած հրեական եվրոպական սփյուռքի ներկայացուցիչների հետ կայացած խորհրդարանական լսումներին ու դրանց հետեւած խորհրդաժողովի աշխատանքներին (մանրամասնություններըՙ 2-րդ եւ 3-րդ էջերում), որոնք ընթացան պատշաճ մակարդակով եւ հայկական հյուրընկալությանը հարիր մթնոլորտում, կուզենայի ներկայացնել իմ մի քանի դիտարկումները, հիմնված զուտ անձնական տպավորությունների վրա:

Թե՛ խորհրդարանական լսումների, թե՛ խորհրդաժողովի թեմաներըՙ «Աշխարհն առանց ցեղասպանությունների» եւ «Երկու սփյուռքյան կազմակերպությունների համագործակցության հեռանկարները» խորագրերի ներքո, արդեն գծում էին արծարծվող հարցերի շրջանակը, Մեծ եղեռնի 100-րդ եւ Շոայի (Հոլոքոսթ) 70-րդ տարելիցների մոտիկությամբ էլ պայմանավորված: Ժխտողականության, մարդատյացության, ցեղապաշտության, կրոնական մոլեռանդության դեմ պայքար: Սրանք էին այն հարցերը, որոնք հետաքրքրում էին հրեական կողմին: Մինչդեռ հայկական կողմը սեւեռված էր գլխավորաբար Ցեղասպանության ճանաչման հարցի վրա, մանավանդ որ լսումներից ընդամենը երկու օր առաջ Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլին, որը նախապես մեզ հայտնի էր Քնեսեթում որպես Հայոց ցեղասպանության ճանաչման ջատագով, մերժել էր քննարկման համար վավերացնել հերթական բանաձեւը նույն Քնեսեթում:

Սակայն զարմանալիորեն այդ պարագան ոնց որ հարկն է չարծարծվեց հայկական կողմից: Մեր հռետորները հիմնականում բավականանում էին հայ եւ հրեա բարեկամության ոգեկոչումներով: Նույնիսկ մեր արվեստագետներից մեկը չզլացավ հիշել, որ ինքը պատիվ է ունեցել գիշերելու Իսրայելի նախկին վարչապետ եւ նախագահ Շիմոն Պերեզի տանը, չմոռանալով նրան որակելՙ «հանճարեղ»:

Ընդհանուր առմամբ, զանց առնելով բացառությունները, նման քաղաքական ֆորումներում մեր ազգակիցների ոչ քաղաքական, ես կասեիՙ հայավարի ելույթները, զգացմունքայնության դրսեւորումները մատնում են օտարազգիներին դուր գալու մի միամիտ միտում, որը թողնում է, ընդհակառակն, աննպաստ տպավորություն: Պետք է միշտ հիշել նույնՙ հրեա առաջնորդներից մեկիՙ Իսրայելի առաջին վարչապետ Գոլդա Մեյերի հորդորը իր ժողովրդին. «Մեզ պետք չէ ուրիշ ազգերի սերը մեր նկատմամբ. ավելի լավ է այսուհետեւ նրանք վախենան մեզնից ու հարգեն մեզ, քան թե սիրեն»…

Ինչ վերաբերում է հրեա գործիչներին, նրանք անհամեմատ գործնական ու գործնապաշտ էին. «կտասՙ կտամ» բանաձեւն էր տիրապետող նրանց մոտ: Ու թեեւ նրանց կողմից եղան որոշ երկրներում հայության հետ աշխատելու խոստումներ, մասնավորապես ցեղասպանության դեմ կրթական ու հասարակական ոլորտներում պայքարելու առաջարկներ ներկայացվեցին, սակայն նրանց մոտ ես չնկատեցի որեւէ շահագրգռվածություն Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին աջակցելու, առավել եւսՙ դրա հետեւանքների վերացմանը նպաստելու ուղղությամբ: Նրանց մտահոգում էին, օրինակ, Իրանի հետ մեր բարիդրացիական հարաբերությունները, փոխադարձաբար առաջ քաշելով Թուրքիայի հետ Իսրայելի ներկայիս «փափուկ» հարաբերությունները առավել չբարդացնելու իրենց մտահոգությունը: Փոխարենը ընդգծում էին միացյալ ուժերով հակասեմականության եւ իսլամական արմատականության դեմ պայքարելու անհրաժեշտությունը:

Բոլոր պարագաներում համոզված կարելի է ասել, որ այս նախաձեռնությունը որպես սկիզբ խիստ կարեւոր էր եւ կարող է տարբեր հաճախականությունների վրա գտնվող մեր եւ իրենց դիրքերը մոտեցնել իրար: Մանավանդ որ կողմերի միջեւ պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակելու փոխադարձ հանդիպումներն ու շփումները, խորացնելու կապերն ու խորհրդատվությունները: Եվ դա, համենայնդեպս, կարեւոր սկիզբ է 100-ամյա տարելիցի սեմին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԼՂ-ՈՒՄ «ՄԻԱՅՆ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐՆ ԵՆ ՊԱԿԱՍՈՒՄ»

Հաջորդ գրառումը

ԱՄՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄՈՒՏՔԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՌԱՆՑ ՎԻԶԱՅԻ, ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ 10 ՏԱՐՎԱ ԲԱԶՄԱԿԻ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱ ԱՄՆ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

ԱՄՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄՈՒՏՔԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՌԱՆՑ ՎԻԶԱՅԻ, ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ 10 ՏԱՐՎԱ ԲԱԶՄԱԿԻ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱ ԱՄՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական