Հինգշաբթի, Հոկտեմբերի 23, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐՈՒՄ

14/11/2014
- 14 Նոյեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Որքան մոտենում է 100-ամյա տարելիցը, Հայոց Մեծ եղեռնին նվիրված զանազան միջոցառումների, առավել եւս հրատարակությունների թվաքանակն օրեցօր ավելանում է: Ամենակարեւորն ու գնահատելին այն է, որ մոտեցումներն են բարեփոխվել, հեղինակներն ավելի հասուն, կոնկրետ ու պատճառաբանված մոտեցումներ են հանդես բերում, տեսական ու ճանաչման ոլորտից աշխատանքները տեղափոխվում ու կոնկրետանում խնդրի ավելի կարեւոր` պահանջատիրական կողմի վրա:

Թուրքական իշխանություններն իրենց հատուկ անպատկառ համառությամբ չեն ցանկանում առերեսվել պատմությանը եւ ընդունել հանրահայտ ճշմարտությունը: Հետեւում է, որ նրանց հարկավոր է ստիպել, իսկ դրա քաղաքակիրթ ձեւը միջազգային դատական ատյանների միջոցով է հնարավոր անել: Սակայն իրավարար օբյեկտիվ դատավճիռ ապահովելու համար անհրաժեշտ է հիմնարար եւ ճշգրիտ փաստաթղթերով հայց ներկայացնել: Ահա այս շնորհակալ գործին է ձեռնամուխ է եղել ԳԱԱ Պատմության ինստիտուտի Ցեղասպանության պատմության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանը , ում օրերս լույս տեսած «Հայոց ցեղասպանության գործով միջազգային դատարան դիմելու հիմքերն ու հնարավորությունները» գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ ինստիտուտի նիստերի դահլիճում, որին ներկա էին մեծ թվով հյուրեր:

Բացման խոսքով հանդես եկավ ՊԻ տնօրեն Աշոտ Մելքոնյանը .

– Ես գտնում եմ, որ մենք 1965-ից սկսած, տարիներ շարունակ սխալ ուղղությամբ ենք ընթացել, քանի որ մեր հակառակորդները մեզ մշտապես ներքաշել են անպտուղ բանավեճերի մեջ: Դրանք հիմնականում միտված էին կասկածի ենթարկել ցեղասպանության իրողության փաստը, իսկ մենք կուլ տալով խայծը` փորձում էինք ապացուցել անապացուցելին, քանի որ բացարձակ ու ակնհայտ ճշմարտությունները`աքսիոմները, ապացուցման կարիք չունեն: Համաշխարհային հանրության անտեղյակ մասն էլ` ականջալուր լինելով այդ վեճերին` երբեմն կասկածում էր Եղեռնի իրողությանը: Այս առումով մեր հիմնական խնդիրը նախկինում ցեղասպանությունը ճանաչելի դարձնելն էր: Իսկ մեր օրերում արդեն օբյեկտիվորեն ճանաչման անիմաստ գործընթացը տեղափոխվեց պահանջատիրության հարթակ: Պետական ու այլ մակարդակներով համարձակորեն առաջ քաշվեց միջազգային դատարան դիմելու անհրաժեշտությունը: Ուրախալի փաստ է, որ հեգնական վիճակից մենք հասանք հաղթանակին հավատալու եւ հատուցման անհրաժեշտության գաղափարի ճշմարտացիության գիտակցմանը: Այսօր հստակ է, որ մենք բոլոր իրավական հիմքերն ունենք միջազգային դատարան դիմելու համար:

Այդ իրավական հիմքերը լրացնելու ու ավելի ամբողջական դարձնելու պատվաբեր առաքելությունն ունի ընթերցողի ուշադրությանը ներկայացվող սույն աշխատությունը:

Այնուհետեւ ելույթ ունեցավ իրավաբան, Յուրի Բարսեղովի արշակետ ու արժանի հետնորդ Վլադիմիր Վարդանյանը , ում հասցեին մասնավորապես Ա. Մելքոնյանը դրվատանքի խոսքեր չէր խնայել.

– Ողջունելի աշխատանք է: Բաղկացած է երկու հատվածից` առաջինում ներկայացված են Միջազգային դատարան դիմելու իրավական հիմքերն ու նախադեպերը, իսկ երկրորդում` Հայոց ցեղասպանության գործով միջազգային դատարան ներկայացվելիք հայցադիմումի կազմման ու ներկայացման հիմնախնդիրներն ու հնարավորությունները: Ոչ իրավաբանի համար շատ լուրջ իրավաբանական աշխատանք է ներկայացվել, որով կարելի է դիմել միջազգային ատյաններին: Համոզված եմ, որ մենք` իրավաբաններս, միջազգային ատյաններ դիմելուց առաջ պիտի կետ առ կետ անցնենք այդ դրույթների վրայով իրավական տեսանկյունից մանրամասնելով եւ հստակեցնելով դրանք:

Ասեմ նաեւ, որ միջազգային հանրությունն էլ կարծես պատրաստ է պատմական ճշմարտությունը անվերապահորեն ընդունելու, մեղավորներին պատժելու եւ հարցին մեկընդմիշտ արդարացի լուծում տալու համար: Հույս է ներշնչում հատկապես այն փաստը, որ Փերինչեքի հայտնի գործով Հայաստանը ճանաչվեց երրորդ կողմ: Իսկ գաղտնիք չէ եւ գնահատելի է, որ այդ գործընթացը դատական պրոցես է Հայոց ցեղասպանության խնդրով: Կամ մեկ այլ իրողություն. Քեսաբի հարցով միջազգային քրեական դատարան դիմելու փաստը: Մենք հետամուտ ենք մեր դատին եւ թույլ չենք տա կրկնելու այն: Անկասկած խիստ կարեւոր ու արդիական է ցեղասպանության կանխարգելումը, որին դեռ մարդկությունը ցավոք չի հասել:

Հակիրճ ողջույնի եւ գնահատանքի խոսքով հանդես եկավ ՀՀ նախագահի աշխատակազմի անդամներից Գոռ Սարգսյանը .

– Շնորհակալությունս եմ հայտնում հեղինակին, Պատմության ինստիտուտի կոլեկտիվին բարձրարժեք աշխատության համար: Գաղտնիք չէ, որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով ընդունվելու է համահայկական հռչակագիր, որի հիմքում, համոզված եմ, դրվելու են նաեւ այս աշխատանքի շատ դրույթներ:

Ողջույնի խոսք ասաց նաեւ ցեղասպանության եւ Հայոց մեծ ցավի` հայրենազրկման ու հայակորստյան հարցերի գիտակ Հայկազուն Ալվրցյանը .

– Լավ կլինի այս աշխատանքը թարգմանել ռուսերեն եւ այլ լեզուներով, հատկապես` թուրքերեն, որպեսզի մահմեդական աշխարհը եւ հատկապես մահմեդականություն ընդունած հայերը, այսինքն` համշենահայերը, իմանան իրողությունը եւ վերջապես վերադառնան մայր ժողովրդի գիրկը: Նա հիշեց, թե ինչպես մի անգամ Իզմիրի առափնյա շրջանի գյուղերից մեկում երբ հարցրել է` Բուրդա էրմենի վա՞ր (այստեղ հայեր կա՞ն), մի քանիսը միաբերան պատասխանել են` Բուրդա հեպսի էրմենի , էֆենդի (այստեղ բոլորը հայեր են, պարոն):

Շնորհակալական խոսքով հանդես եկավ գրքի հեղինակ Արմեն Մարուքյանը : Իր երախտագիտությունը հայտնելով ելույթ ունեցողներներին, կոլեկտիվին եւ բոլոր ներկաներին, նա ասաց.

– Երկար ժամանակ է, որ զբաղվում եմ այս հարցերով: Արդյունքում վերջերս լույս տեսած «Հայոց ցեղասպանության հետեւանքների հաղթահարման հիմնախնդիրներն ու պատմաիրավական հիմնավորումները» մենագրությունն է: Դրանից հետո պատահաբար համացանցում հանդիպեցի մի ծրագիր- առաջարկի ու այդ գրքի հենքի վրա ծնվեց այսօր ներկայացված աշխատությունը: Վերնագիրը կարող է շատ համարձակ ու հավակնոտ թվալ, սակայն նկատի ունենալով, որ մեր երկարժամանակյա վախվորած կեցվածքը թշնամուն դարձրել է ցինիկ ու անչափ լկտի, ապա բոլորովին էլ այդպես չէ:

Ասեմ, որ գրքին նախորդել են մեծաքանակ քննարկումներ, բանավեճեր, արվել պարզաբանումներ, որոնք իրենց դրական կնիքն անշուշտ թեղել են: Ի դեպ, արդեն սկսվել է գրքի ռուսերեն եւ անգլերեն թարգմանությունը: Քանի որ ներկա` 500 տպաքանակը շատ փոքր է պահանջարկի համեմատ, ուստի որոշեցինք այն տարածել նաեւ էլեկտրոնային կայքի միջոցով եւ բավարարել բոլոր շահագրգիռ կառույցներին:

Շնորհակալ եմ խմբագրին` Համո Սուքիասյանին, անգլերենի թարգմանիչ Անահիտ Խոսրոեւային եւ բոլոր նրանց, ովքեր ներդրում ունեցան եւ աջակցեցին գրքի կայացմանը: Հեռու եմ այն մտքից, որ այս գիքը վերջնական խոսքի հավակնություն ունի, սակայն հույս ունեմ, որ խնդրով հետաքրքրվողներին հաստատ օգտակար կլինի:

Հակիրճ ելույթով հանդես եկավ նաեւ Ցեղասպանության վերաբերյալ նմանատիպ աշխատանքներով զբաղվող հասարակական կազմակերպությունների համակարգող Գայանե Մանուկյանը .

– Ձգտում ենք բոլոր մասնագիտական եւ ոչ մասնագիտական ՀԿ-ներին ներգրավել այս հայրենանվեր գործում: Ողջունում եմ համակուրսեցուս շնորհակալ աշխատանքը եւ հավատում կատարած գործի անհրաժեշտությանն ու մեր հաղթական ապագային:

Վերջում ամփոփելով Աշոտ Մելքոնյանը նշեց, որ մեր գործն արդար է, իսկ քանի որ գնալով ավելի շատ երիտասարդներ են ներգրավվում այս ազգանվեր գործում, ուստի հաղթանակն էլ հեռու չի լինի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԲԱՔՈՒՆ ՈՒՂՂԱԹԻՌ Է ԽՓՈՒՄՙ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԵԴԻԱՆ ՀԵՂԻՆԱԿԱԶՐԿԵԼՈՒ ՀԱՃՈՒՅՔԸ ՎԱՅԵԼԵԼՈՎ

Հաջորդ գրառումը

ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԽՏՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆԱՑՆՈՂ ՆՈՐ ՕՐԻՆԱԳԻԾԸ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԽՏՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆԱՑՆՈՂ ՆՈՐ ՕՐԻՆԱԳԻԾԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ինձ պետք չէ պաշտպանության պատրանք. ես պահանջում եմ իմ դատավարական իրավունքների իրական պահպանում. Ռուբեն Վարդանյան

22/10/2025

Ռուբեն Վարդանյանն ընտանիքի միջոցով փոխանցել է պաշտպանից հրաժարվելու իր պատճառները՝ բացատրելով փաստաբանի մասնագիտական աշխատանքը կատարելու պայմանների բացակայությամբ և իրավունքի նորմերի...

ԿարդալDetails

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հայտարարությունները ոնց որ կինոյից դուրս մնացած կադրեր լինեն. Փաշինյան

22/10/2025

Մոլդովայի խորհրդարանում ընդդիմադիր դաշինքը գլխավորել է Հայկ Վարդանյանը

22/10/2025

Մանան Գևորգյանն ընտրվեց Ջերմուկ համայնքի ղեկավար

22/10/2025

Խստագույնս դատապարտում ենք փաստաբանի նկատմամբ իրականացվող ցանկացած հետապնդում. Փաստաբանների պալատ

22/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական