Չորեքշաբթի, Հոկտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԴՐՈՇԸ ՇՈՒՇԻՈՒՄ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ» ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԻ-24 ՈՒՂՂԱԹԻՌ ԽՈՑԵՑ. ՀԵՏՈ՞

14/11/2014
- 14 Նոյեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Նոյեմբերի 9-ին Ադրբեջանում նշվում է «պետական դրոշի» օրը: Այդ կապակցությամբ Բաքվում հանդիսություններ են անցկացվում: Ավելի հաճախ` առանց «աշխարհում ամենաբարձր դրոշակաձողի» վրա պետության «գլխավոր խորհրդանշանի» առկայության, որովհետեւ ի հեճուկս Իլհամ Ալիեւի անզուսպ ձեւամոլության, կասպյան քամիները պատառոտում, ծվեն-ծվեն ցած են շպրտում այն:

Այս տարի «պետական դրոշի» օրը համընկեցվել էր պահեստազորի սպաների ուսումնական հավաքի ավարտին: Միջոցառմանը ներկա էր պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը , որ «բոցաշունչ» ելույթ ունեցավ: «Բարձրացրեք Ադրբեջանի դրոշը Շուշիում, Խանքենդիում (Ստեփանակերտում- Վ. Ա.), մեր մյուս «օկուպացված» (չակերտները մերն են- Վ. Ա.) քաղաքներում եւ բնակավայրերում»,- խոսքի ավարտին հրամայեց նա:

Ադրբեջանում սիրում են մեջբերել 1918-20 թ.թ. «դեմոկրատական հանրապետության հիմնադիր» Մամեդ Էմին Ռասուլզադեի` արդեն ստամբուլյան վտարանդիությունից ասվածը. «Մեկ անգամ բարձրացված դրոշն այլեւս չի խոնարհվի»: Ռասուլզադեն նկատի է ունեցել, որ Ադրբեջանը վերստին կդառնա անկախ պետություն, ինչպես «եղել է» 1918-20թ.թ.-ին: Այսօր նրա միտքը խմբագրվում է այնպես, որ «վաղ թե ուշ Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը»:

Նոյեմբերի 9-ի ելույթում Զաքիր Հասանովը խոսել է «աշխարհում գոյություն ունեցող երկակի ստանդարտների» եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների «անգործության» մասին` եզրահանգելով, որ «ստեղծված իրավիճակում Ադրբեջանին այլ բան չի մնում, քան պատերազմով վերադարձնել օկուպացված տարածքները»: Թե որքանով է դա տեղավորվում սեպտեմբերից ի վեր բարձր մակարդակի երեք հանդիպումների տրամաբանության մեջ, որովհետեւ եթե Ադրբեջանին «պատերազմից բացի այլ բան չի մնում», ի՞նչ կարիք կա հասնել Փարիզ եւ ավելորդ ժամանակ ծախսել, մի կողմ թողնենք:

Խնդիրը դիտարկելի է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների «անգործության» հարթությունում: Ավելի ճիշտ` Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի նկատմամբ Ադրբեջանի «արդարացի դժգոհության»: Ի՞նչ են ուզում Ադրբեջանում: Եթե հակիրճ ձեւակերպենք` «վերադարձ 1988-ի իրավիճակին»: Հարցի կարգավորման որեւէ այլ տարբերակ պաշտոնական Բաքվի համար անընդունելի է:

Եւ քանի որ դա բացարձակապես անհնար է, ինչի մասին պարզ ասված է միջնորդ երկրների նախագահների չորս հայտարարություններում եւ որի դեմ Ադրբեջանը բանակցությունների սեղանի շուրջ հոդաբաշխ լեզվով արտահայտվել չի կարող, ուստի Բաքվում ընտրել են «չարիքներից փոքրագույնը»: Այն է` դիվանագիտական «ճակատում» խոսել «խաղաղության մեծ պայմանագրի վրա աշխատելու պատրաստակամությունից», իսկ զորքերի շփման գծում ստեղծել լարվածության մթնոլորտ:

«Խնդիրն ռազմական լուծում չունի»` ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ասածից Իլհամ Ալիեւի խաթարված միտքն, ըստ երեւույթին, եզրակացության է եկել, թե պատերազմի սպառնալիքով կարող է հաղթահարել «երկակի ստանդարտներն» ու հասնել «ադրբեջանական տարածքների` առանց նախապայմանների դեօկուպացիային»: Սա է ադրբեջանական կողմի «մարտավարությունը»:Ըստ երեւույթին, նոյեմբերի 12-ի միջադեպը, երբ ադրբեջանական զինուժը ՄԻ-24 ուղղաթիռը խոցեց ԼՂՀ օդային տարածքում, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ուշադրությունը «պատերազմի անխուսափելիությանը» հրավիրելու հերթական փորձն էր: Եւ պատահական չէ, որ Բաքվի մամուլը գրեթե անթաքույց ատելությամբ ընդունեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի` պատահարի վերաբերյալ չափազանց զուսպ արձագանքը: «Եթե ԵԱՀԿ գլխավոր քարտուղար է մի մարդ, որ հայ սադրիչներին դատապարտելու փոխարեն սկսում է ինչ-որ բաներ քրթմնջալ իր անհանգստությունից, ապա այդ կազմակերպության պարոններից կարելի է սպասել ցանկացած ստորություն: Իսկ եթե այդպես է, ուրեմն ԵԱՀԿ-ին էլ պետք է համապատասխանաբար վերաբերվել»,- մասնավորապես գրեց haqqin.az-ը:

Սեփական ստորությունը բացահայտ «հիմնավորելու» ավելի ցայտուն օրինակ դժվար թե գտնվի: Եւ այս համատեքստում ինչ էլ որ Ադրբեջանի պաշտոնական քարոզչությունն ասի խորտակված ՄԻ-24-ի կողմից «ադրբեջանական դիրքերը գրոհելու» մասին, միայն գրոշի արժեք ունի: Որովհետեւ իշխանությունների վերահսկողության լրատվամիջոցն արդեն ձեւակերպել է կատարվածը` Ադրբեջանն ակնկալում էր, որ ԵԱՀԿ-ն «կդապարտի հայ սադրիչներին»:

Ճիշտ է, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կարող էր ավելի հեռուն գնալ, բայց ասվածն էլ բավական է, որպեսզի հասկացվի, որ այդ կազմակերպությունը պատահարի պատասխանատվությունը դրել է Ադրբեջանի վրա: Դա կես, բայց շատ էական քայլ է, եթե նկատի ունենանք, որ շփման գծում լարվածության հերթական ալիքը սադրվեց… Հունգարիայում Իլհամ Ալիեւի` ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից «չափազանց հաջող» որակված բանակցություններից հետո:

Ըստ այդմ, Հունգարիան եւ Ադրբեջանը «պայմանավորվել են ադրբեջանական գազը Եվրոպա հասցնելու հարցի շուրջը»: Մանրամասնություններ առայժմ չեն փոխանցվում, բայց նույն haqqin.az-ը բաց տեքստով գրեց, որ «Իլհամ Ալիեւը խորամանկել է Պուտինին»: Խոսքը գազի եվրոպական շուկայում մրցակցության մասին է:

Չափազանց ուշագրավ է նաեւ, որ ՄԻ-24-ը խոցվել է այն ժամին, երբ Բաքվում ընդունել էին Իրանի նախագահ Ռուհանիին: Ասել, թե ուղղաթիռը խփվել է «ինքնագործունեության արդյունքում», կլիներ միամտություն: Պատահարից ժամեր անց պաշտպանության նախարար Հասանովը պարգեւատրել է «հայկական ուղղաթիռը խորտակած» գերժամկետային զինծառայողին: Իսկ դա նշանակում է, որ ՄԻ-24-ը խոցելու որոշումն ընդունվել է ամենաբարձր մակարդակով:

Այնպես որ, ակնհայտ է, որ միջադեպը «նվեր» էր նաեւ Իրանի նախագահին, ով առաջին պաշտոնական այցով էր Բաքվում` երկու երկրների միջեւ տեւական սառնությունից հետո: Ադրբեջանական կողմն, ըստ երեւույթին, Իրանի նախագահից սպասում էր ԼՂ հարցում արմատական բնույթի հայտարարություն: Ռուհանին, սակայն, սառնասրտությունը պահպանեց մինչեւ վերջ: Եզրափակիչ մամուլի ասուլիսում Իրանի նախագահն անուղղակի անդրադարձավ միջադեպին` հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը «չունի ռազմական լուծում»:

«Մենք գիտենք, որ ղարաբաղյան խնդիրն ունի միայն քաղաքական լուծում, այն չի կարող լուծվել ռազմական ճանապարհով: Այդ պատճառով էլ մենք մենք մեր պարտքն ենք համարում այդ ուղղությամբ ցուցաբերելու ցանկացած օժանդակություն, մենք դրան պատրաստ ենք»,- հայտարարեց Իրանի նախագահը, ինչից հետո Իլհամ Ալիեւին այլ բան չէր մնում, քան` «ընդգծել, որ Բաքվում միշտ զգացել են ղարաբաղյան հարցում Իրանի օժանդակությունը, որ հենվում է միջազգային իրավունքի նորմերի վրա»:

Շփման գծում հերթական պատահարը գրանցվեց: Հայկական կողմի արձագանքն սպասելիորեն կոշտ էր: ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը հայտարարեց, որ ադրբեջանական ոտնձգությանը համարժեք պատասխան կտրվի: Դրանում կասկածել չարժե: Այդպես եղավ նաեւ օգոստոսին, երբ Ադրբեջանը մի քանի տասնյակ զոհեր տվեց: Հետեւեցին բարձր մակարդակի երեք հանդիպումներ` ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հովանու ներքո:

Լարվածության այս վերջին ալիքը կհանգեցնի՞ նոր հանդիպման: Չմոռանանք, որ վերջերս ադրբեջանական կողմից ակնարկ եղավ, թե «կարող է ծագել Սարգսյան-Ալիեւ նոր հանդիպման անհրաժեշտություն»: Ավելի վաղ Իլհամ Ալիեւն էր ասել, որ «աշխարհում տիրում է ուժի իրավունքը»: Ըստ երեւույթին, ՄԻ-24-ի կործանումը տեղավորվում է «ուժի ցուցադրման» իլհամալիեւյան «տրամաբանության» մեջ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ՉԷ

Հաջորդ գրառումը

ԳԻՏԱԿԱՆ ՄԵԾԱԳՈՒՅՆ ԻՐԱԳՈՐԾՈՒՄ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ԳԻՏԱԿԱՆ ՄԵԾԱԳՈՒՅՆ ԻՐԱԳՈՐԾՈՒՄ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Մոլդովայի խորհրդարանում ընդդիմադիր դաշինքը գլխավորել է Հայկ Վարդանյանը

22/10/2025

Մոլդովայի նորընտիր խորհրդարանի առաջին նիստի ընթացքում ձևավորվել են վեց խմբակցություններ՝ «Գործողություն և համերաշխություն» կուսակցություն (ԳՀԿ), «Սոցիալիստական ​​կուսակցություն» (ՍԿԿ), «Կոմունիստական ​​կուսակցություն»...

ԿարդալDetails

Մանան Գևորգյանն ընտրվեց Ջերմուկ համայնքի ղեկավար

22/10/2025

Խստագույնս դատապարտում ենք փաստաբանի նկատմամբ իրականացվող ցանկացած հետապնդում. Փաստաբանների պալատ

22/10/2025

Հերձվածի դեմ եկեղեցին միայն մեկ դեղատոմս ունի` բանադրանք. Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյան

22/10/2025

Մանկավարժական համալսարանի ռեկտորի լիազորությունները կասեցվել են. ԿԳՄՍ նախարար

22/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական