Շաբաթ, Սեպտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ԱՐՁԱՆԻ ՇՈՒՐՋԸ

07/11/2014
- 07 Նոյեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՆԱԻՐ ՅԱՆ

Քաղաքային իշխանությունները որոշել են Երեւանում տեղադրել Գարեգին Նժդեհի արձանը: Մրցույթ է հայտարարվել, որին մասնակցել են տարբեր քանդակագործներ. ընդունվել է Գագիկ Ստեփանյանի էսքիզը: Իսկ թե որտեղ կանգնեցնել կոթողը, կարծիքները տարբեր են եղել: Նախնական տարբերակով Նժդեհի արձանը պետք է տեղադրվեր Նժդեհի անվան հրապարակումՙ 3-րդ մասում. հաջորդել է այլ տեսակետՙ «Հայրենիք» կինոթատրոնի հարակից փոքրիկ հրապարակում: Բայց ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ տարբերակները չեն ընդունվել: Սովետական տարիներին 3-րդ մասում տեղադրվեց կոմունիստ Սուրեն Սպանդարյանի արձանը, հրապարակն էլ կոչվեց նրա անունով: Անկախություն թեւակոխած մեր երկրի իշխանությունները որոշեցին հրապարակը վերանվանել Գարեգին Նժդեհի անունով, բայց արձանը, միեւնույն է, Սուրեն Սպանդարյանինն էլ մնաց: Քաղաքային իշխանությունները ժամանակ առ ժամանակ բարձրացրել են այդ հարցըՙ Սպանդարյանի ու Նժդեհի անուններն անհամատեղելի են. զավեշտ էՙ Նժդեհի անվան հրապարակումՙ Սպանդարյանի արձանը: Բայց այդպես էլ հարցը չի լուծվել: Որքան էլ քննադատենք սովետական վարչակարգն իր վարչարարներով, դա էլ է մեր պատմությունը, մեր պետության ու ժողովրդի անցած ճանապարհը: Փորձել ջնջել այն. ճիշտ չէ: Սպանդարյանի արձանն իր տեղում է, մանավանդ որ արվեստի մարդիկ այն հաջողված քանդակ են համարում: Բխում է երկրորդ հարցը. եթե անգամ որոշվի, որ արձանը պետք է հանել, ի՞նչ անել այն: Լենինի արձանի նման մասնատել ու գլխատե՞լ, թե ինչ է սովետական գործիչ է: 20 տարուց ավելի է անցել, ու հիմա զղջացել ենք, որ զգայական հողի վրա ջախջախեցինք ու ոչնչացրինք Մերկուրովի թանկարժեք աշխատանքը, որի նմանն անգամ Մոսկվան չուներ: Եթե արձանը կամերային աշխատանք լիներ, հնարավոր կլիներ որեւէ տեղ խցկել, բայց հսկայական մոնումենտալ գործը հանել եւ ո՞ւր տանել:

«Կինոհայրենիքի» հարակից տարածքում Նժդեհի արձանը տեղադրելու միտքը կանխվել է: Լեւոն Թոքմաջյանն այսպես պատճառաբանեց. «Քաղաքապետարանի քաղաքաշինության գեղխորհուրդը, որի կազմում ես էլ կամ, կարծիք է հայտնել, թե արձանը պլակատային արժեք կունենա, եթե տեղադրվի «Կինոհայրենիքի» մոտ: Այդ տարածքում ավտոմեքենաների երթն այնքան ուժգին է, որ ոչ ոք չի հանդգնի մոտենալ Նժդեհի արձանին: Իսկ եթե պետք է տեղադրվի կոթողՙ զուտ տեղադրվելու համարՙ չհաղորդակցվելով մարդկանց հետ, ուրեմն անիմաստ է»:

Որոշվել է Նժդեհի արձանը տեղադրել Երեւանի Գլխավոր պողոտայի Նալբանդյան փողոցին կից նորակառույց այգում, որտեղ անցորդների պակաս չի լինի: Բացի այդ, Նժդեհը կնայի Վարդան Մամիկոնյանին, եւ դա խորհրդանշական կլինիՙ երկու զորավարՙ դեմ-դիմաց:

Իսկ հիմա անդրադառնանք Գարեգին Նժդեհի արձանի գեղարվեստական ու մասնագիտական կողմերին: Քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը պատմում է, որ գեղարվեստական խորհրդի անդամներով եղել են Նժդեհի արձանի հեղինակիՙ Գագիկ Ստեփանյանի արվեստանոցում: «Քանդակը դեռ պատրաստման փուլում է: Մենք ոչ մերժեցինք, ոչ էլ ընդունեցինք այդ աշխատանքը: Այն դեռ հում վիճակում է, աշխատելու, շտկելու շատ բան կա: Տարակուսանք ունեմ, որ գործը լավն է: Նախնական տարբերակում Նժդեհը ձեռքին սուր ուներ, իսկ հիմա այն հանված է: Ու քանի որ ձեռքերը պարապ են, բնականաբար քանդակագործը պետք է ինչ-որ լուծում գտներ: Ու Գագիկը Նժդեհի մի ձեռքը ծալել էր, մյուսըՙ պարզել: Այդպես նա հռետորի, դիկտատորի տպավորություն թողեց ինձ վրա: Ես էլ եմ մասնակցել Նժդեհի քանդակի մրցույթին, բայց Գագիկ Ստեփանյանի էսքիզն ընտրվեց: Ես պատկերացնում եմ Նժդեհին սարերից իջնելիս, ընդվզող, ըմբոստ, կրակոտ կեցվածքով, հերոսական կերպարով: Մի տեսակ դերասանի տեսք ուներ Գագիկ Ստեփանյանի Նժդեհը: Մենք որոշ դիտողություններ արեցինք, խորհուրդներ տվեցինք, ասացինք, որ քանդակագործը մի քիչ դինամիկա, շարժում մտցնի կերպարի մեջ: Այնուամենայնիվ, առանց թրի, մի ձեռքը պարզած, մյուսըՙ կորացրած, Նժդեհն ավելի շատ նման էր փիլիսոփայի, քան զորավարի: Միգուցե վերեւներում են էդպես որոշել, որ Նժդեհը գաղափարական մտածողի տեսքով ներկայանա հանրությանը, քանի որ ՀՀԿ-ն իր կուսակցական դրույթների հիմքը համարում է Նժդեհի գաղափարախոսությունը. ես չգիտեմ, չեմ կարող ասել»,- իր տեսակետը մեկնաբանում է Լեւոն Թոքմաջյանը:

Լեւոն Թոքմաջյանը չթաքցրեց, որ Նժդեհի ձեռքերի դիրքը նման է իր Տիգրան Մեծի ձեռքերի շարժումներին: Հենց որ տեսել է Նժդեհի արձանը, անմիջապես նմանությունը գտել է, բայց ներկաների մոտ այդ մասին չի արտահայտվել: Քանդակագործը շեշտում է, որ իր համար կարեւորը լավ աշխատանքն է, իսկ թե որտեղ կտեղադրվի այն, երկրորդական է համարում: Օրինակ է բերում Վենետիկի խուլ ու աննշան մի վայրում տեղադրված Դոնատելլոյի քանդակը: Բայց Նժդեհի արձանի գեղարվեստական արժեքը Լեւոն Թոքմաջյանը կասկածի տակ է դնում:

Նժդեհի արձանի հեղինակ Գագիկ Ստեփանյանը բավականին վրդովված է իր աշխատանքի շուրջը ծավալվող խոսակցություններից: Նա կտրականապես մերժում է լրագրողական բոլոր այցելություններն իր արվեստանոց, նաեւ հարցազրույց չի տալիս: Քանդակագործի համար անհասկանալի է, թե ինչու է դեռ անավարտ գործն այսքան քննարկումների տեղիք տալիս, իսկ Նժդեհի ձեռքին սուր կլինի, թե չի լինի, եղել է այն, թե չի եղել, Գագիկ Ստեփանյանին շատ է բարկացնում: «Որեւէ մեկըՙ կլինի Լեւոն Թոքմաջյանը, թե այլ ոք, իրավունք չունի խառնվելու իմ աշխատանքին: Առաջին փուլի ժամանակ Նժդեհի ձեռքին սուր է եղել. ես այդպես եմ ներկայացրել քանդակըՙ խաչի ձեւով բռնած սուր: Բայց հետո հանել եմ այն. դա իմ որոշումն է եղել: Քանդակ կերտելիս նոր մտքեր են առաջ գալիս, ու հաճախ փոփոխվում է աշխատանքը. դա շատ բնական գործընթաց է: Զարմանալու կամ քննադատելու ի՞նչ կա այստեղ: Հետո որոշեցի սուրը հանել ու ավելի լակոնիկ լուծում տալ: Հիմա քանդակը մեծացման փուլում է, կտոր-կտոր բաժանված է իմ արվեստանոցում: Ի՞նչ եք ուզում ինձնից, թողեք աշխատեմ, էլի: Բոլորից շատ ես եմ ուզում, որ Նժդեհի կերպարը հաջողված ու ազդեցիկ լինի: Ժամանակից շուտ թող ոչ ոք քննարկումներ ու վերլուծություններ չանի: Թող ամեն մեկն իր գործով զբաղվի ու չխառնվի ուրիշի գործերին: Չի կարելի էդպես»,- հազիվ մի քանի նախադասությամբ, այն էլ հեռախոսով, վրդովված պատասխանեց Գագիկ Ստեփանյանը:

Նժդեհի 4-4,5 մետրանոց բրոնզաձույլ արձանը նախատեսված է տեղադրել հաջորդ տարի: Որքանո՞վ այն կբավարարի մյուս քանդակագործների ճաշակն ու սպասելիքները, ինչպիսի՞ արձագանք կլինի, հետո կերեւա: Հետոն կախված է նաեւ հանրության վերաբերմունքից: Իսկ Լեւոն Թոքմաջյանն, ի դեպ, չի հավանում նաեւ հոկտեմբերի 25-ին Ստեփանավանում տեղադրված Սոս Սարգսյանի արձանը: Քանդակագործը դժգոհում է. «Լուսնկարային, կինոկերպարային արձան է իմ կարծիքով: Չկա դերասանական այն վեհաշունչ արտահայտչականությունը, որ տեսնողը նայի ու ասիՙ ի՜նչ ռոմանտիկ, ուժեղ կերպար է: Ընդհանրապես վերջին 20-25 տարում մեր երկրում տեղադրված քանդակները մեծ մասամբ ինձ դուր չեն գալիս, որովհետեւ քանդակված է կերպարըՙ որոշակի պահի»:

Իսկ օրինակ, Ղուկաս Չուբարյանն ու Արտո Չաքմաքչյանը , չանձնավորելով որեւէ դիտողություն, ասում էին, թե քանդակին նայելիս պարզ տեսնում ես, թե հեղինակն առաջին հերթին իր ստեղծագործական անկարողությունն ինչպես է ջանացել թաքցնել: Երբ, օրինակ, մարմինն սկսվում է գոտկատեղից կամ խառնվածքը քանդակելու փորձը մնացել է կես ճանապարհին: Չուբարյանն ու Չաքմաքչյանը, ճիշտ է, բառացիորեն չեն կրկնել միմյանց, բայց նույն բանն են նկատել:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՄՏՔԻ ՄԵԿՏԵՂՈՒՄԸ ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՈՒՇԱՑԱԾ ԱՐՁԱԳԱՆՔ ՄԵԾ ՆԿԱՐԻՉԻ ԱՌԱՋԱՐԿԻՆ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ՈՒՇԱՑԱԾ ԱՐՁԱԳԱՆՔ ՄԵԾ ՆԿԱՐԻՉԻ ԱՌԱՋԱՐԿԻՆ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հայաստանի ապագան չի կարող կառուցվել պարտվածների կողմից թելադրված օրակարգի վրա. Դավիթ Անանյան

27/09/2025

Սեպտեմբերի 27-ը մեր նորագույն պատմության` թերևս ամենածանր հիշողության օրն է։ Հինգ տարի առաջ սկսվեց պատերազմ, որն ունեցավ ողբերգական հետևանքներ՝ հազարավոր...

ԿարդալDetails

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդը շարունակում է աջակցել Երուսաղեմի հայ համայնքին․ հայտարարություն

27/09/2025

Ալիևը ՄԱԿ-ի ամբիոնից զարգացնում է Փաշինյանի թեզերը. Սուրեն Սուրենյանց

27/09/2025

Եվ ինչքան մեղավորները շարունակեն անպատիժ մնալ, վիճակն ավելի է սրվելու, կորուստներն էլ՝ շատանալու. Արսեն Ջուլֆալակյան

27/09/2025

Սուլոց, հայհոյանքներ և անեծքներ. սա ընդամենը ժամանակակից աշխարհի պատկերն է, ոչ ավելին․ Արման Աբովյան

26/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական