Ուրբաթ, Սեպտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՐԱԿԱՆԸ ԺՈՂՈՎՐԴԻ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆՆ Է

31/10/2014
- 31 Հոկտեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Ընդդիմության, կամ ինչպես իրենք են իրենց կոչումՙ ոչ իշխանական ուժերի հոկտեմբերի 24-ի հանրահավաքը պատասխանների փոխարեն բազմաթիվ նոր հարցեր ու հարցադրումներ առաջադրեց, որոնք ներքաղաքական վերլուծությամբ զբաղվողներին, եւ ոչ միայն նրանց, քննարկման առատ նյութ մատակարարեցին:

Նրանցՙ այդ վերլուծաբաններին թողնելով հանրահավաքում ելույթ ունեցած գլխավոր բանախոսներիՙ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի, Գագիկ Ծառուկյանի հայտարարություններում առկա հակասություններն ու ինքնահակասությունները մեկնաբանելու պարտականությունը, եւ, միաժամանակ, մի կողմ թողնելով նաեւ որոշ սկեպտիկների եւ անգամ ցինիկների «կանխագուշակությունները» ԼՏՊ-Ծառուկյան-Րաֆֆի հետագա ու փոխադարձ «քցոցիների» վերաբերյալ, հարկ եմ համարում այս էջում ընդհանուր բնույթի մի քանի ընդգծումներ անել հանրահավաքից ստացածս տպավորությունների լույսի ներքո:

Առաջին . Ոչ իշխանականների գլխավոր երեք ուժերիՙ «Բարգավաճ Հայաստանի», ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» միջեւ ու ներսում բացակայում է համախոհական ոգին: Տպավորություն է ստեղծվում, որ նշյալ ուժերի լիդերները ինչ-ինչ հարցերի շուրջ համաձայնության գալով, շրջանցել են ե՛ւ իրեց անմիջական մարդկանց, ե՛ւ, նույնիսկ, միմյանց:

Եվ կարծում եմ, տարբեր չէր կարող լինել: Նրանքՙ երեքն էլ վառ անհատականություններ, իրարից տարբերվում են թե՛ փորձառությամբ, թե՛ կրթությամբ, թե՛ նյութական կարողությամբ ու կեցությամբ եւ թե հավակնություններով: Եթե առաջին նախագահը դեռեւս ապրում է 25 տարի առաջվա նոստալգիկ հիշողությունների ծանրության կամ քաղցրության տակ, եթե Ր. Հովհաննիսյանը դեռեւս դուրս չի եկել նախագահական վերջին ընտրություններին գրաված հզոր ընտրազանգվածը կորցրած լինելու տրավմայից, ապա Գ. Ծառուկյանը դեռ ստիպված է անկեղծորեն բացատրել իր կուտակած ահռելի հարստության ակունքները, հօգուտ ժողովրդի եւ երկրի հրաժարվելու դրա գեթ այն մասից, որը կասկածելի ծագում ունի, եթե այդպիսիք կան: Նա միշտ պետք է հիշի Քրիստոսի ու հարուստ երիտասարդի երկխոսությունը Նոր կտակարանից…

Երկրորդ . Հանրահավաքի մասնակիցների ու հետեւողների մի կարեւոր մասը բավական մեծ փորձ ունի նման շարժումների էությունը խորաչափելու եւ խաբված է մի քանի անգամ: Նրանց համար բնավ համոզիչ չէ ԼՏՊ-ի բացատրությունը, թե ներկա հանգրվանում ճիշտ չէ բացահայտել գործողությունների ծրագիրը: Այդ մարդիկ գոնե այս անգամ պետք է իմանան, թե իշխանափոխությունը ինչպես է տեղի ունենալու, այժմյան իշխանավորները ումով են փոխարինվելու եւ ինչ անելու համար, խոստացվող փոփոխությունները ինչպես են կատարվելու, ինչ ժամկետներում: Եվ ամենակարեւորըՙ եթե որոշյալ ժամկետներում չիրականան խոստումները, ապա ինչ պատիժ են կրելու խոստումնադրուժները:

Երրորդ . Հանրահավաքի բազմամարդությունը ցույց տվեց, թերեւս ավելորդ անգամ, որ ժողովուրդը իսկապես դժգոհություններ ունի, մե՛ծ դժգոհություններ: Արդա՛րորեն: Գործազրկություն, պանդխտություն, աշխատավարձ-գնաճ հարաբերության բացարձակ անհամապատասխանություն, տրանսպորտի, առողջապահության, կրթության նախնադարյան վիճակ, եւ անարդարություն, անարդարություննե՛ր:

Սա՛ է իրական պատկերը: Եվ ընդդիմություն թե իշխանություն այդ պատկերի խորաչափումով պետք է առաջնորդվեն մեկը խոստումներ շռայլելիս, մյուսըՙ խոստումները կատարելիս կամ չկատարելիս:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԳԼԱԽՈ (ԳԵՎՈՐԳ) ԱՐՇԱԿԻ ԶԱՔԱՐՅԱՆ (ԶԱԽԱՐՈՎ) (1905, ԱՊՐԻԼԻ 26, ԹԻՖԼԻՍ – 1992, ՓԵՏՐՎԱՐԻ 28, ԹԲԻԼԻՍԻ), ՀԱՅ ԵՐԳԻՉ, ՀՀ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԱՐՏԻՍՏ

Հաջորդ գրառումը

ԿԺԴՀ-ՈՒՄ ՏԱՍՆՅԱԿ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐ ԳՆԴԱԿԱՀԱՐՎԵԼ ԵՆ ՅՈՒՐԱՑՈՒՄՆԵՐԻ ԵՎ… ՍԵՐԻԱԼ ԴԻՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ԿԺԴՀ-ՈՒՄ ՏԱՍՆՅԱԿ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐ ԳՆԴԱԿԱՀԱՐՎԵԼ ԵՆ ՅՈՒՐԱՑՈՒՄՆԵՐԻ ԵՎ... ՍԵՐԻԱԼ ԴԻՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

ՀՀ նորմալ իշխանությունները Արցախի ժողովրդին ցեղասպանության զոհի կարգավիճակ պիտի տային․ Բեգլարյան

26/09/2025

Երկու տարի առաջ այս օրը դժոխային էր Արցախում՝ Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի պատճառով: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է...

ԿարդալDetails

Հայաստանի սահմանը Ադրբեջանի հետ սահմանվել է 1988-ի հունվարի 12-ին, ինչը հինգական մարդ երկու կողմից ստորագրել են. Բագրատյան

26/09/2025

Մահացել է Տիգրան Քեոսայանը

26/09/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Միչիգանի ՀԲԸՄ «Ալեք և Մարի Մանուկյան» ավագ դպրոցի աշակերտներին

26/09/2025

Տնօրենների խորհրդին աշխատավարձ վճարում է Սամվել Կարապետյանը և այն ոչ մի ձև չի ազդում ոչ մի սակագնի վրա․ Նարեկ Կարապետյան

26/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական