Շաբաթ, Սեպտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՈՉ ԱՅՆՔԱՆ «ՓՈՔՐ ԲԻԶՆԵՍԻ», 1,3 ՏՈԿՈՍՈՎ «ԲՅՈՒՋԵ ԼՑՆԵԼՈՒ» ԵՎ «ԱՐԴԱՐ» ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

24/10/2014
- 24 Հոկտեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Շրջանառության հարկի վերջին փոփոխությունները առեւտրով զբաղվողների համար, երբ հարկի տոկոսադրույքը 3,5 տոկոսից իջեցվեց 1 տոկոսի, բավականին հետաքրքրական փաստեր բացահայտեցին:

Նախ` հարկային բեռի թեթեւացումը գոհունակության փոխարեն դժգոհություններ առաջացրեց` մասնավորապես տոնավաճառների առեւտրականների մոտ: Տրամաբանությունը հուշում է, որ հարկային բեռի թեթեւացումը պետք է որ հաճելի նորություն լիներ: Սակայն, երբ այն ուղեկցվեց վաճառվող ապրանքների վերաբերյալ մատակարարներից փաստաթուղթ ունենալու պահանջով, սկսեցին դժգոհել նրանք, ովքեր չեն ցանկանում փաստաթուղթ տրամադրել եւ ստանալ: Այսինքն, պարզ դարձավ, որ նրանց «արդար» դժգոհությունը հանուն ապօրինի, ստվերային շրջանառությունը նույն կերպ պահպանելու եւ ընդդեմ դրա իրական ծավալների բացահայտման էր: Երեւույթ, որի համար, հարկերը թաքցնողների փոխարեն վճարում ենք մենք բոլորս, այդ թվում նրանք, ովքեր առանց հասկանալու աջակցում են նման դժգոհություններին:

Հաջորդ փաստն այն էր, որ տոնավաճառների առեւտրականների դժգոհությունը նրանց ապրանք մատակարարող խոշոր ներմուծողների հետ համատեղ գործողությունն էր` քողարկված «փոքր բիզնեսի շահերի պաշտպանության» շղարշով: Պարզ է, որ առանց փաստաթղթի առեւտուրը շահավետ է ոչ միայն խոշոր ընկերություններին, այլեւ տոնավաճառների առեւտրականներին: Վերջիններիս պատճառաբանությունը, թե մատակարար խոշոր ընկերությունները փաստաթուղթ չեն տրամադրում, սովորական ստախոսություն է, ինչը գիտի յուրաքանչյուրն, ով քիչ թե շատ առնչվել է առեւտրի ոլորտին եւ հատկապես տոնավաճառների առեւտրին: Տոնավաճառների առեւտրականները հենց իրենք են հրաժարվում փաստաթուղթ ստանալ գոնե այն մատակարարներից, որոնք պատրաստ են տրամադրել: Այս շղթայի այլ մանրամասներին առիթ ունեցել ենք անդրադառնալու:

Այժմ այն պատճառաբանության մասին, թե պարտադիր փաստաթղթավորման պահանջը նպատակ ունի «փոքր բիզնեսի միջոցով բյուջեն լցնել»: Իրականում խոսքը ոչ թե փոքր, այլ մեծ շրջանառությունը թաքցնող եւ չնչին հարկեր վճարող բիզնեսի մասին է, որը, անգամ փաստաթղթաշրջանառության մի մասի բացահայտումից հետո շարունակելու է չնչին հարկեր վճարել: Ներկայացնենք ասվածը հաստատող մի քանի ցուցանիշներ:

Հարկային եկամուտների ընդամենը 1,3 տոկոսն է ստացվում շրջանառության հարկից

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, 2013-ին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 1 տրլն 71 մլրդ դրամ, որից հարկերն ու տուրքերը` 1 տրլն 931 մլն դրամ:

Շրջանառության հարկից պետբյուջե մուտքերը, որով հարկվում են տնտեսվարողների ահռելի մեծամասնությունը` շուրջ 57 հազար, կազմել է ընդամենը 13 մլրդ 397 մլն դրամ կամ հարկային եկամուտների մոտ 1,3 տոկոսը: Այս հանգամանքի վրա հարկ է հատուկ ուշադրություն դարձնել, երբ խոսում են «բյուջեն լցնելու» մասին: Դեռ մի կողմ թողնենք, որ սա ոչ միայն առեւտրի, այլեւ արտադրության եւ ծառայությունների ոլորտի վճարած շրջանառության հարկի ցուցանիշն է: Պարզ է, որ 1,3 տոկոս շրջանառության հարկից ստացվող մուտքերը չնչին նշանակություն ունեն պետական բյուջեի եկամուտների համալրման առումով:

Փաստորեն, շրջանառության հարկի դաշտում գտնվող բոլոր այս 57 հազար տնտեսվարողները, որոնց թվում մոտ 40 հազար առեւտրով զբաղվողները` ներառյալ տոնավաճառներում, միասին վերցրած 2 մլրդ դրամով ավելի քիչ հարկեր են վճարում պետական բյուջե, քան թե, օրինակ, խոշոր հարկատուների ցանկում 5-րդ տեղում գտնվող մեկ ընկերություն` մասնավորապես «Արմենտելը»: Այժմ թե որքա՞ն են կազմել առեւտրի շրջանառության ծավալները մեր երկրում անցյալ տարի:

Շրջանառության հարկից վճարվող գումարները կմնան նույնը

Դարձյալ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, 2013-ին առեւտրի ծավալները կազմել են 2 տրլն 331 մլրդ 138 մլն դրամ, մանրածախ առեւտրինը` 1 տրլն 454 մլրդ 680 մլն դրամ: Եթե համարենք, որ վերջինիս մեջ են ընդգրկված շրջանառության հարկի դաշտում գործող ընկերությունները, ապա նրանց վճարած 3,5 տոկոսը գումարային առումով պետք է կազմեր մոտ 51 մլրդ դրամ : 1 տոկոս դառնալու դեպքում միայն շրջանառության հարկի վճարած գումարի ցուցանիշը պետք է կազմի մոտ 14,5 մլրդ դրամ: Այսինքն, ակնհայտ է դառնում հետեւյալը.

Ամենահամեստ հաշվարկներով, առեւտրի ոլորտը եւ հատկապես տոնավաճառներում առեւտրով զբաղվողները իրականից 3 անգամ քիչ շրջանառություն են ցույց տալիս եւ դրան համապատասխան էլ հարկեր վճարում : Իրատեսական հաշվարկներով, թաքցվող շրջանառությունը 5-10 անգամ ավելին է, քան այն, ինչ ցույց է տրվում:

Շրջանառության հարկի 1 տոկոսի ժամանակ, երբ պարտադիր է ապրանքների փաստաթղթավորումը, դարձյալ անհավանական է, որ իրական շրջանառությունն ամբողջովին բացահայտվի եւ ստվեր չլինի: Սակայն առեւտրականների կողմից շրջանառությունը գոնե երեք անգամ ավելի ցույց տալու դեպքում, նրանց վճարած հարկերի գումարային մեծությունը, հետեւաբար եւ պետական բյուջեի մուտքերը այս հարկատեսակից կմնան նույնը: Իսկ այդ նույնը, ինչպես նշվեց վերեւում, պետական բյուջեի ընդամենը 1,3 տոկոսն է, որով ոչ մի կերպ հնարավոր չէ «բյուջեն լցնել»: Եվ վերջում էլ այս արտահայտության մասին:

Մեղմ ասած, տգիտություն է «բյուջե լցնել» արտահայտության բացասական ֆոնը, քանի որ բյուջեից են վճարվում աշխատավարձերը, թոշակները, կատարվում պաշտպանության, անվտանգության եւ հասարակական կարգի պահպանման, կրթական, առողջապահական եւ այլ ծախսեր: Եվ որտեղի՞ց այդ բյուջեն պետք է լցվի, եթե ոչ բիզնեսից հավաքվող հարկերից: Աշխարհի բոլոր պետություններում գործում է այս կարգը եւ գոնե այս պահի դրությամբ, այլ բան ոչ մի տեղ չեն հորինել: Սակայն մեզանում կատարյալ անգրագիտություն է տիրում այս եւ շուկայական տնտեսության մի քանի այլ տարրական կանոնների մասին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՎԱՐԴԳԵՍ ԱՐԾՐՈՒՆԻ. «ՀԱՅԿԱԿԱՆ ԳԵՆԻ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է»

Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՎԵԼԻ ՄՈՏԻԿ ՀՈՒՆԱՍՏԱՆԻՆ, ԿԻՊՐՈՍԻՆ ԵՎ ԻՍՐԱՅԵԼԻՆ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՎԵԼԻ ՄՈՏԻԿ ՀՈՒՆԱՍՏԱՆԻՆ, ԿԻՊՐՈՍԻՆ ԵՎ ԻՍՐԱՅԵԼԻՆ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հայաստանի ապագան չի կարող կառուցվել պարտվածների կողմից թելադրված օրակարգի վրա. Դավիթ Անանյան

27/09/2025

Սեպտեմբերի 27-ը մեր նորագույն պատմության` թերևս ամենածանր հիշողության օրն է։ Հինգ տարի առաջ սկսվեց պատերազմ, որն ունեցավ ողբերգական հետևանքներ՝ հազարավոր...

ԿարդալDetails

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդը շարունակում է աջակցել Երուսաղեմի հայ համայնքին․ հայտարարություն

27/09/2025

Ալիևը ՄԱԿ-ի ամբիոնից զարգացնում է Փաշինյանի թեզերը. Սուրեն Սուրենյանց

27/09/2025

Եվ ինչքան մեղավորները շարունակեն անպատիժ մնալ, վիճակն ավելի է սրվելու, կորուստներն էլ՝ շատանալու. Արսեն Ջուլֆալակյան

27/09/2025

Սուլոց, հայհոյանքներ և անեծքներ. սա ընդամենը ժամանակակից աշխարհի պատկերն է, ոչ ավելին․ Արման Աբովյան

26/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական