Ուրբաթ, Սեպտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆՙ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ

17/10/2014
- 17 Հոկտեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՔՆԱՐԻԿ ԱՎԱԳՅԱՆ, պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող

Հայաստանի հանրապետությունում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ծրագրի շրջանակներում (Մշակութային եւ հասարակական ծրագրերի բաժնի պետ, պ. գ. թ. Իրինա Կասացկայա) եւ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի (տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աշոտ Մելքոնյան) աջակցությամբ օգոստոսի 31 – սեպտեմբերի 11-ը առիթ ունեցա մասնակցելու Սանկտ Պետերբուրգի կառավարության արտաքին կապերի կոմիտեի (նախագահՙ Եվգենի Գրիգորեւ) կազմակերպած արտերկրում բնակվող հայրենակիցների համար անցկացվող «Ռուսական պետության պատմություն» (Մշակութապատմական համալսարան) XI կրթական ծրագրին: Վերջինս անց է կացվում 2004 թվ.-ից տարբեր հիշարժան առիթներով:

Այս տարի այն նվիրված էր Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակին: Անդրադառնալով հիշյալ ծրագրին` նախագահ Ե. Դ. Գրիգորեւը միջոցառման բացմանը նշեց. «Ժամանակն ինքն է թելադրել մեր համալսարանի գլխավոր թեման. այս տարի աշխարհը նշում է Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելու 100-ամյակը: …Ռուսական կայսրության հարյուր հազարավոր քաղաքացիներ հարկադրված էին հեռանալ երկրից: Ի պատիվ իրենց, օտարության մեջ նրանք չեն կորցրել ազգային ինքնությունը, պահպանել են ռուսաց լեզուն եւ ավանդույթները եւ, որն ամենակարեւորն է, պահպանել են սերը Հայրենիքի նկատմամբ, կարողացել են այդ զգացումը փոխանցել իրենց սերունդներին: Որպես կազմակերպիչներ, մեր նպատակն է անել ամեն ինչ, որպեսզի ծրագիրն արթուն պահի հետաքրքրությունը Ռուսաստանի պատմության հետազոտման նկատմամբ»:

Ծրագրի գիտական ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Պետերբուրգի ռազմապատմական ընկերության նախագահ Ալեքսեյ Վ. Առանովիչը բարձր գնահատեց այլ մշակույթների ռուսալեզու ներկայացուցիչների հետ նման միջոցառումների անցկացումը, որոնց միավորողը ռուսաց լեզուն է:

Տաս օրերի ընթացքում Սանկտ-Պետերբուրգի համաշխարհային ճանաչում ունեցող 4 առաջնակարգ թանգարաններում (Հրետանային, ինժեներական եւ կապի զորքերի ռազմապատմական, Ռուսաստանի քաղաքական պատմության պետական, Կրոնի պատմության եւ Կենտրոնական ռազմածովային թանգարաններ) 9 լավագույն մասնագետներ (պատմաբան, գրականագետ, արվեստաբան, կրոնի պատմության մասնագետ եւ այլն) ներկայացրին 20 ուշագրավ դասախոսություններ, որոնք արծարծում էին Առաջին աշխարհամարտին կամ, ինչպես այժմ ռուսական պատմագիտության մեջ է այն անվանվում, Մեծ պատերազմին վերաբերող տարբեր թեմաներ: Դրանք էին` Մեծ պատերազմի նորովի հետազոտումը, զորավարները, միապետական գվարդիան, ինտենդանտական մատակարարումը, 1914 թ. արեւելապրուսական գործողությունը, հատուկ նշանակության ջոկատների գործունեությունը, հրետանին, ծովային ուժերը, հեծելազորը, ռազմական համազգեստը, ինչպես նաեւ` մայրաքաղաք Պետրոգրադը, հերոսները, կանայք, հոգեւորականությունը, գրականությունը եւ արվեստը Առաջին աշխարհամարտի տարիներին, Փետրվարյան հեղաշրջումը, Բրեստի հաշտությունը, Վերսալյան աշխարհակարգը եւ այլն:

Զուգահեռաբար թանգարաններում գործում էին թեմատիկ հարուստ ցուցադրություններ: Իսկ Հրետանային թանգարանի հետնահայաց հսկայական տարածության մեջ առաջին անգամ ներկայացվեց ռազմապատմական վերակերտում՝ ռուսական եւ գերմանական բանակային եւ զինական պարագաների առկայությամբ եւ ռազմական գործողությունների ցուցադրությամբ:

Ծրագրին մասնակցում էր 21 երկրներից (Ադրբեջան, Հայաստան, Բելոռուս, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Հունաստան, Իսրայել, Լատվիա, Լիտվա, Ղազախստան, Ղրղզստան, Հոլանդիա, Լեհաստան, Ռումինիա, Սլովենիա, Ուզբեկստան, Ուկրաինա, Ֆրանսիա, Չեխիա, Թուրքմենստան, Էստոնիա) ժամանած 57 մասնակից: Հայաստանից ծրագրին ընդգրկված էին նաեւ Պետական ճարտարագիտական համալասարանի Գյումրիի մասնաճյուղի դոցենտ, պ. գ. թ. Գայանե Տոնոյանը եւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատակից, էքսկուրսավար Լուսինե Աբրահամյանը:

Բոլոր հրավիրվածներին հանձնվեցին մասնակցությունը վավերացնող վկայականներ, ինչպես նաեւ` Առաջին աշխարհամարտի տարիներին ռուսական բանակին, հրամանատարությանը եւ հարակից թեմաներին վերաբերող նորերս լույս ընծայված մասնագիտական գրականություն եւ լուսանկարների շքեղ ժողովածուներ:

Հատկանշական է, որ ռուսախոս հայրենակիցների XI հավաքի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ ցամաքային զինված ուժերի թանգարանում, իսկ փակումը` ռազմածովային թանգարանում. երկու ռազմատեսակ, որոնք, կազմակերպիչների իսկ բնորոշմամբ, բոլոր ժամանակներում խորհրդանշում են Ռուսաստանի իրական` երկու հզոր «դաշնակիցները»:

Ամփոփելով արդյունքները` Սանկտ Պետերբուրգի կառավարության արտաքին կապերի կոմիտեի նախագահ Եվգենի Գրիգորեւը մասնավորապես նշեց, որ Ռուսաստանի ապագայի հիմնական ռեսուրսը պատմական հիշողությունն է, որի պաշտպանները նրա հայրենակից-պատմաբաններն են, որոնք եւ «իրենց արարումներով եւ գիտական սխրանքներով» որոշակի զարգացում են հաղորդում այդ հիշողությանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹԵՐՍՆՄԱՆ ԵՌԱԿԻ ԲԵՌԸ

Հաջորդ գրառումը

ՋԵԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԿԵՆՍԱԳԻՐ ՀԱՐՐԻ ՈՒԱՅԼԻԻ ՆՈՐ ԳԻՐՔԸ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ՋԵԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԿԵՆՍԱԳԻՐ ՀԱՐՐԻ ՈՒԱՅԼԻԻ ՆՈՐ ԳԻՐՔԸ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

ՀՀ նորմալ իշխանությունները Արցախի ժողովրդին ցեղասպանության զոհի կարգավիճակ պիտի տային․ Բեգլարյան

26/09/2025

Երկու տարի առաջ այս օրը դժոխային էր Արցախում՝ Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի պատճառով: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է...

ԿարդալDetails

Հայաստանի սահմանը Ադրբեջանի հետ սահմանվել է 1988-ի հունվարի 12-ին, ինչը հինգական մարդ երկու կողմից ստորագրել են. Բագրատյան

26/09/2025

Մահացել է Տիգրան Քեոսայանը

26/09/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Միչիգանի ՀԲԸՄ «Ալեք և Մարի Մանուկյան» ավագ դպրոցի աշակերտներին

26/09/2025

Տնօրենների խորհրդին աշխատավարձ վճարում է Սամվել Կարապետյանը և այն ոչ մի ձև չի ազդում ոչ մի սակագնի վրա․ Նարեկ Կարապետյան

26/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական