Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՈՒ ՄԵՐԹ…

17/10/2014
- 17 Հոկտեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՅԱԿՈԲ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ

Դամասկոսի համալսարանի ուսանող էի, երբ առաջին անգամ ըլլալով լսեցի, որ Երեւանը 2750 տարեկան է: Դամասկոսի ազգային դէմքերէն մին, որ հրաւիրուած էր Հայաստան, մասնակցելու այս պատմական տօնակատարութեան, վերադարձէն ետք օրերով կը պատմէր ու կը պատմէր, իսկ մենք բերանաբաց մտիկ կ՛ընէինք ու երեւակայութեամբ կը փոխադրուէինք Երեւան, հրապարակ, ու մեր ուշքն ու միտքը գրաւած 2750 ցայտաղբիւրները:

Արդէն 46 տարիներ անցած են այդ օրէն ու հիմա, որպէս Հայաստանի նորագիր քաղաքացի, կ՛ապրիմ այդ տօնակատարութիւնը, այս անգամ 2796-րդը: Կ՛ուրախանամ, կը յուզուիմ, կը հիանամ մայրաքաղաքի գեղեցկութեամբ, կը ցաւիմ ժխտական երեւոյթներուն համար: Մէկ խօսքովՙ կ՛ապրիմ իմ մայրաքաղաքիս մէջ, որպէս լիիրաւ տէրը անոր, հոգ չէ թէ այս իմ հաւատքս անտեղի ու վաղաժամ նկատեն ոմանք:

Ու այս հոգեվիճակիս մէջ, յանկարծ սուր ցաւ մը կու գայ տակնուվրայ ընել ամբողջ տրամադրութիւնս. Հալէպը կու գայ խառնուիլ Երեւանին ու կը զգամ, որ մէջս երկու բնութիւն կայ, երկու սէր, երկու կարօտ… Երկփեղկուած եմ ինչպէս Թէքէեանը» «Ու մերթ լացաւ, ու մերթ խնդաց իմ հոգին»…

Խնդա՛ց Երեւանիս համար,

Լացա՛ւ Հալէպիս համար:

Հալէպը ծննդեան վկայագիր չունի: Ինչպէ՞ս ունենայ, երբ պատմութեան անտակ ծալքերուն մէջ է թաղուած անոր ծնունդը, որն ըստ առասպելի, կ՛երթայ մինչեւ Հայր Աբրահամ եւ ըստ շոշափելի փաստերու՛ մինչեւ Հիթիթներ… Չէ՞ որ UNESCO-ն զայն ճանչցած է որպէս աշխարհի ամենահին քաղաքը, որ դեռ կ՛ապրի: Կ՛ապրի՞…

Ծնունդդ շնորհաւոր, Երեւան: Թող չար աչքերէ հեռու մնաս, ապրիս եւ ուռճանաս:

Իսկ դո՛ւն, Հալէպ, աղօթքս է որ թօթափես վէրքերդ, ոտքի կանգնիս եւ շուտով գայ այն օրը, ուր ունենաս վերածնունդի վկայագիր:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԻՑ ՄԵԿԸ` ՊԱՀԱՆՋՎՈՂ ՔԱՆԱԿՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՈԶԳԱԹՅԱՆ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՈԶԳԱԹՅԱՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական