Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՑ ՀԵՏՈ

26/09/2014
- 26 Սեպտեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, ՌԱԿ ատենադպիր, համաժողովի մասնակից

Հայաստան-Սփյուռք երկար սպսված համահայկական հիգերորդ համաժողովը մեկնարկեց սեպտեմբերի 19-ին: Երկրի իշխանությունները եւ մասնավորապես Սփյուռքի նախարարությունը մանրակրկիտ նախապատրաստվել էին համաժողովին, որը, ըստ հայեցակարգի, հերթական քայլը պիտի լիներ Սփյուռք-Հայաստան գործակցության ընդլայնման ուղղությամբ: Նախկին համաժողովների փոխարեն, որոնք դժգոհություններ էին ծնել, առիթ տվել խոսելու, որ դրանք ձեւական լինելուց զատ, այլ խնդիրներ չեն լուծել, չեն դարձել միասնական գործողությունների խթանման հանգրվաններ, Ցեղասպանության 100-ամյակի նախօրյակին տեղի ունեցող այս համաժողովը չափազանց կարեւորվում էր: Մասնավորապես, նախկինում շատ էր խոսվել այն մասին, որ ամեն անգամ հավաքվելով համաժողովի մասնակիցներն այդպես էլ չեն կարողացել ձեւավորել աշխատանքային խմբեր, մշակել համակողմանի ծրագրեր: Կարճ ասած` նախկին համաժողովներն ամբողջովին չեն իրականացրել իրենց առջեւ դրված խնդիրները: Բոլորին հետաքրքրում էր մեկ հարց. իսկ ի՞նչ է լինելու այս անգամ:

Հայաստան-Սփյուռք համահայկական հինգերորդ համաժողովի աշխատանքներն ինչպես շռնդալից թափով սկսվել էին, այնպես արագ էլ ավարտվեցին: Տպավորությունները շատ են ու հակասական զգացողություններ են ծնում: Համաժողովի փաստն ինքնին գնահատելի ու գովելի իրողություն է: Անկասկած, նաեւ դրական երեւույթ աշխարհասփյուռ հայության ձգտումներն ու ջանքերը մեկտեղելու, համախմբելու եւ մեկ հունով ուղղորդելու առումով: Սակայն նկատելի էին որոշ անցանկալի դրսեւորումներ, որոնց բացառումն ավելի շահեկան վիճակում կդներ համաժողովը եւ ի չիք կդարձներ զուր կորսված այն ջանքերը, որոնք այնքան բարեխղճորեն ու պատրաստակամ ներդնում էին Սփյուռքի նախարարության աշխատակիցներն իրենց հավերժ պատանի, շատ ու շատ երիտասարդներից ավելի եռանդով ու ավյունով լեցուն նախարարի ղեկավարությամբ:

Առաջին խոցելի կողմն այն էր, որ թեեւ առկա էր նախապես մշակված ծրագիր, ելույթ ունեցողների անփոփոխ ցուցակ, սակայն իրականում հստակ չէր` ինչի համար է այդ ամենն արվում: Ասածիս ապացույցը, թերեւս, երկու-երեք ելույթներից բացի մյուսների բովանդակությունն էր: Երբեմն այնպիսի տպավորություն էր ստեղծվում, որ ելույթ ունեցողների զգալի մասը դա անում են անելու, բացակա չստանալու, «երեւալու» համար: Որեւէ նոր գաղափար, մտածողության տեղաշարժ դրանցում, մեղմ ասած, բացակայում էր: Որոշ դեպքերում նույնիսկ թվում էր, որ ճառասացներից ոմանք առաջին անգամ էին տեսնում ընթերցվելիք տեքստերը: Մի բան էլ, ի սկզբանե կարծես կարեւորվել էր ոչ թե ասելիքը, այլ սփյուռքյան բոլոր կառույցներին չնեղացնելու հանգամանքը. արդյո՞ք նպատակահարմար էր շուրջ երկու տասնյակի հասնող ելույթների քանակը: Ակներեւ էր, որ առաջին չորս-հինգ ելույթներից հետո ոչ ոք կամ չէր լսում կամ տեսք էր ընդունել, թե իբր լսում է:

Մյուս ոչ ցանկալի երեւույթը նիստավարների «առատությունն» էր: Անկեղծ ասած, տպավորությունն այնպիսին էր, թե նիստավարներն ավելի շատ են, քան շարքային մասնակիցները: Արդյոք դա անձնավորված սիրաշահում էր, թե՞ մեկ այլ բան, չգիտեմ, սակայն հստակ էր, որ նիստավարների ցուցակում ավելի շատ ատենապետ-ատենադպիրներն էին, քան քննարկվող հարցերի խորագիտակ մասնագետները:

Աչքի զարնող մեկ այլ թերությունն էլ այն էր, որ համաժողովը պարզապես երկատվեց: Այսինքն` մի սրահում շարունակվում էր Հայաստան-Սփյուռք, իսկ մյուսում սկսվեց լրագրողների համահայկական յոթերորդ համաժողովը: Կարճ ասած, ստացվեց մի իրավիճակ, երբ լրագրողները, ովքեր իմ խորին համոզմամբ, ամենակարեւոր դերակատարությունը պիտի ունենան Հայոց ցեղասպանության, Հայ դատի արդարացի լուծման համար պայքարի ճակատում, պարզապես զրկվեցին Եղեռնի110-ամյա տարելիցին նախորդող ժամանակում ձեռնարկվելիք խնդիրներին տեղյակ լինելուց, այդ հարցերի քննարկումներին հասու եւ մասնակիցը դառնալու հնարավորությունից: Նկատելի էր, որ շատերը հաճախ դահլիճից դահլիճ էին անցնում, որ գոնե արտահայտված գաղափարների փշրանքներին հասու դառնան, այդ ընթացքում, անշուշտ, ավելի շատ կորուստներ ու բացթողումներ ունենալով:

Մասնագիտության ու հետաքրքրությունների բերումով ավելի շատ մասնակցում էի լրագրողների համաժողովին: Կրկին աչքի էր զարնում երկու տասնայակից ավելի նիստավարների առատությունը: Առաջին տպավորությունն այն էր, որ խնդիր է դրված` ինչ գնով էլ լինի հարկավոր է արձանագրել համաժողովի կայացած լինելու փաստը, իսկ մնացածն այնքան էլ էական չէ: Բոլոր ելույթների ընթացքում, շախմատային լեզվով ասած, ցայտնոտային իրավիճակ էր: Գրեթե ոչ մի ելույթ ունեցող չկարողացավ իր մտքերն ու մասնագիտական մտահոգությունները լիովին արտահայտել: Հնարավորություն չընձեռնվեց նույնիսկ որեւէ ելույթ ունեցողի հարց տալ, էլ չեմ խոսում քննարկվող հարցերի մասին կարծիքներ փոխանակելու կամ բանավեճի հնարավորության մասին: Մի խոսքով, բոլոր լավ ու դրական դրսեւորումների կողքին համաժողովում ականատես եղա երկրորդականը գլխավորից չտարբերող բազմաթիվ պարապ զրույցների, որոնք ոչ մի տեղ չէին առաջնորդում եւ այնքան էլ չէին նպաստում իշխանական օրակարգի իրագործման համար: Վերջին հաշվով` իշխանական օրակարգն էլ վատ նպատակներով չէր կազմված` այն ենթատեքստում միշտ հետապնդում է ի նպաստ հայրենիքի սփյուռքի ներուժն արդյունավետ օգտագործելու նպատակը: Ուրիշ բան, որ դրանք կազմողների այս կամ սուբյեկտիվ պատկերացումներն ու զանազան հավակնությունները հաճախ խանգարում են միակ գլխավոր նպատակին:

Համաժողովի նիստերից հետո միջանցքում սնվելու թոհուբոհի պայմաններում երբ մի քանի սփյուռքահայ բարեկամների հետ փորձեցինք մտքեր փոխանակել, պարզվեց, որ հանդիպում-անձնական շփումներից զատ, այս համաժողովն իր նպատակին գրեթե չծառայեց: Բոլորը միակարծիք էին, որ հերթական համաժողովը պետք է լիներ ոչ թե մտքերի անպտուղ ցուցադրանք, այլ ինչ-որ բան փոխելու հարթակ:

Այնինչ, Եղեռնի 100-ամյա տարելիցի նախօրյակին անչափ անհրաժեշտ էին տեսական ու գործնական մի շարք նախաձեռնությունների ու հնչած գաղափարների քննարկում, հստակեցում, ապագայում իրականացվելիք քայլերի համաձայնեցում, որոնցով միայն հնարավոր կդառնա մեզ նետված մարտահրավերներին ու հակաքարոզչությանը ոչ միայն դիմագրավել, այլեւ արժանի հակահարված տալ եւ, վերջապես, նավթադոլարային հզոր արշավին արժանապատիվ հակադարձել եւ հաստատուն քայլերով շարժվել առաջ` դեպի արդարության հաղթանակի հանգրվան:

Ուզում եմ խոհերս կիսել նաեւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի համաժողովի բացման լիագումար նիստում ունեցած ելույթի մասին: Ասեմ, որ առավել հետաքրքրությամբ էի սպասում Տանն Կիլիկիո կաթողիկոսի ելույթին: Վեհափառը հիանալի, ավելին` որոշապես տիրապետում է հռետորական արվեստի նրբություններին, ունի հրաշալի, խրոխտ ձայն, ականջահաճո առոգանություն: Այս բոլորն էլ նպաստում են, որ նրա ելույթը դառնա ազդեցիկ, թելադրող եւ ամբողջովին կլանի լսարանը: Ասվածի բովանդակությունն էլ եկավ լրացնելու, եւ պատահական չէր, որ ելույթը բազմիցս ընդհատվում էր ծափահարություններով: Խոստովանեմ, որ խորհրդային կոմունիստական վարչաձեւի վերացումից հետո այդպիսի ծափահարուստ ելույթի ներկա չէի եղել:

Միանգամից խոստովանեմ, որ ինձ` պատմաբանիս համար էլ ասվածի շատ դրվագներ հոգեհարազատ էին: Սակայն ամբողջ ելույթի մասին կուզենայի ասել, որ այն մի քիչ վարդան-մամիկոնյանական էր, հուզական: Հանգամանք, որը խորհելու առիթ պիտի տա, քանի որ այլեւս զգացմունքային լինելու իրավունք չունենք: Իսկ ինչ վերաբերում է Թուրքիայի Սահմանադրական դատարան դիմելուն, ապա ողջունելով տեսականից գործնականին անցնելու նրա վճռականությունը, ցանկանում եմ բոլորիս զգուշացնել. լինենք առավել զգոն, թույլ չտանք, որ հանկարծ թուրքերն այդ հայցն ամբողջովին տեղափոխեն քաղաքացիաիրավական հարթություն, թյուրիմացության մեջ գցեն աշխարհի առաջադեմ հասարակությանը եւ հերթական դավը հյուսեն Հայ դատի արդարացի լուծման ճանապարհին:

Գիտեմ, որ համաժողովի մասին շատ հրապարակումներ են լինելու, թեր ու դեմ կարծիքներ են հնչելու:Նաեւ համոզված եմ, որ իր ամբողջության մեջ այն կայացավ եւ հաստատ շարունակական բնույթ կունենա: Իսկ անձնական դիտարկումներն ու որոշ թերությունների մասին բարձրաձայնելը միայն մեկ նպատակ ունեն եւ պայմանավորված են ապագայում այդպիսի համաժողովներն ավելի կատարյալ, ավելի գործնական տեսնելու անհագ ցանկությամբ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՎՃՌԱԿԱՆՈՐԵՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆՔ

Հաջորդ գրառումը

ԲԱՐՍԵՂ ԿԱՆԱՉՅԱՆԻ ՋՈՒԹԱԿՆ ՈՒ ԱՅԼ ԻՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ԲԱՐՍԵՂ ԿԱՆԱՉՅԱՆԻ ՋՈՒԹԱԿՆ ՈՒ ԱՅԼ ԻՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ադրբեջանական բանտերում գտնվող հայերի դատավարության ողջ ընթացքն ուղեկցվում է կեղծիքների գերդոզավորմամբ. Տիգրան Աբրահամյան

09/06/2025

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանում ընթացող կեղծ դատավարության ժամանակ Դավիթ Իշխանյանի մասնակցությամբ մի ուշագրավ...

ԿարդալDetails

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական