Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊԼԱՏՈՆՆ ԸՆԿԵՐՍ Է, ՈՒ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ԻՍԿԻ ԷԼ ԱՎԵԼԻ ԹԱՆԿ ՉԷ

26/09/2014
- 26 Սեպտեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հարցազրույցը` ՆԱԻՐ ՅԱՆԻ

Երուսաղեմահայ Ժորժետ Ավագյանը 9 տարեկանից նոթատետրում գրի է առնում ապրած ամեն օրը: Թեեւ հրաշալի հիշողություն ունի ու կարեւոր տարեթվերը երբեք չի մոռանում, բայց թուղթ ու գրչին ավելի շատ է վստահում: Արմատներով Կիլիկյան Հայաստանից է, որտեղից էլ ծնողները գաղթի ու դեգերումների ճամփեքով հասել ու հաստատվել են Երուսաղեմում: Տիկին Ժորժետն ամեն տարի գալիս է Հայաստանՙ մասնակցելու «Հայաստան-Սփյուռք» համաժողովին: Նա Երուսաղեմի Հայ դատի գրասենյանյակի պատասխանատուն է: Ավագյան քույրերը 4-ն են. չեն ամուսնացել, որպեսզի ամբողջովին նվիրվեն Հայ դատի լուծման գերնպատակին, հայկական լոբբիինգին: Տիկին Ժորժետը քույրերից ամենաաշխույժն ու նախաձեռնողն է. Իսրայելում համախմբում է հայկական համայքին, կազմակերպում քաղաքական, կրթական, հասարակական, մշակութային ձեռնարկներ:

– Սփյուռքը Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման հարցում ազատ գործելու ավելի մեծ հնարավորություն է ունեցել, քան Հայաստանը: Ի՞նչ արձագանք էին ստանում Ձեր կազմակերպած բողոքի ակցիաները Երուսաղեմում:

– 1971-ին բողոքի երթ կազմակերպեցինք, որի շարունակությունը նստացույցն էր: Ստվարաթղթից Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն էինք սարքել ու կողքին նստել: Պաղեստինյան թերթերից մեկում հոդված էինք տպագրել Հայոց ցեղասպանության մասին, խոսել միմիայն փաստերով: Թուրքերը կատաղել էին ու նույն թերթում ցեղասպանությունն իբր հերքող հոդված տեղադրել: Նրանք դրա համար վճարել էին թերթին, իսկ մեր հոդվածն անվճար էր տպվել: Մեր պատասխան քայլն այն եղավ, որ ես ապացույցներ բերեցի, թե նրանք են զրպարտիչներն ու ոճրագործները: Նույն թերթում հրատարակեցի իմ տոհմական ունեցվածքի փաստաթղթերը. անհերքելի վկայություններ այն մասին, որ թուրքերը բռնությամբ տիրացել են իմ ընտանիքի գույքին ու հարստությանը, եւ որ մենք Կիլիկյան Հայաստանում բնիկներ ենք եղել: Նրանք ոչինչ չկարողացան անել տպագիր այդ փաստերի դեմ: Մի օր էլ 3 անծանոթ արաբ եկան մեր տուն. հսկայական գումար առաջարկեցին տոհմական փաստաթղթերիս դիմաց: «Ես իմ ազգը թղթով չեմ ծախի»,-ասացի ու ճանապարհ դրեցի անկոչ հյուրերին: Պարզ էր, որ նրանք թուրքերի պատվիրակներն էին: Ամեն տարիՙ ապրիլի 24-ին, Իսրայելում թուրքական դեսպանատան առջեւ բողոքի ցույցեր ենք անում, մեզ են միանում նաեւ հրեաներ: Թուրքական հեռուստաընկերությունները գալիս-լուսաբանում են ու խնդրում, որ անգլերեն հարցազրույցներ տանք: Ես կտրականապես մերժում եմ. «Ո՛չ, միմիայն թուրքերեն, որովհետեւ անգլերենից թուրքերեն թարգմանելիս կաղավաղեք մեր խոսքն ու ձեր ուզածով շուռ կտաք»:

– Ինչպե՞ս են վերաբերվում Իսրայելի իշխանությունները հայկական լոբբիինգին, չէ՞ որ դուք ապրում ու գործում եք մի երկրում, որը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

– Իսրայելի 4 նախագահների հետ հրաշալի հարաբերություններ եմ ունեցել: 1979-ին նախագահը Երուսաղեմի համալսարանականներիս հրավիրեց իր տուն: Նա շատ լավ գիտեր, թե ես ու իմ համախոհներն ինչով ենք զբաղված: Իսրայելը դեմոկրատական երկիր է: Բողոք ունեսՙ արտահայտվիր, ձայնդ տեղ հասցրու. իրավունքը քոնն է: Նախագահն ինձ հարցրեց. «Ժորժետ, ժամանակը չէ՞, որ Հայաստանն անկախանա»: Պատասխանեցիՙ մենք ձեզ նման Հերցել չունենք: Հավելեց. «Դու դարձիր Հերցել, իսկ ինչո՞ւՙ ոչ»: Ապշեցի նրա պատասխանից, բայց ես էլ համոզված էի, որ միայն անկախ երկիր դառնալով կարող ենք միջազգային հանրության առաջ խոսել Հայոց ցեղասպանության մասին: Իսրայելում 15 հազար հայ կա, իսկ ադրբեջանցիները, որ թուրքերից ավելի վտանգավոր եւ ագրեսիվ են, 35 հազար են: Նրանք, թուրքերի հետ թեւ թեւի տված, հզոր քարոզչություն են անում, ամեն տեղ իրենց մարդն ունենՙ Իսրայելի ամենակարեւոր կառույցներում: Քնեսեթում 3 ադրբեջանցի կա, որոնք պարբերաբար բարձրացնում են Խոջալուիՙ այսպես կոչված ցեղասպանության ճանաչման հարցը, ամեն տարիՙ փետրվարի 28-ին, Քնեսեթում սուգ ու շիվան են կապում: Տեսեք, բազմիցս ապացուցվել է, որ Խոջալուն հենց իրենց ձեռքի գործն էՙ թատերական ներկայացում, բայց նրանք ամեն ինչ անում ենՙ աշխարհի աչքերը կապելու եւ իրենց սուտն առաջ տանելու համար: Քնեսեթի արտաքին գործերի եւ պաշտպանության կոմիտեի ղեկավար Լիբերմանը բացահայտ հակահայկական քարոզչություն է անում:

Ադրբեջանցիներն իրենց փառաբանող, իսկ հայերիս զրպարտող գրքեր են հրատարակում ու անվճար բաժանում: Մենք ստիպված ենք լինում հսկայական տպաքանակներ գնել, որպեսզի այդ հերյուրանքները չտարածվեն Իսրայելով մեկ: Սուտ ու փուչ գրքեր են, բայց օտարն ընդունում է այն, ինչ մատուցվում է իրեն: Մենք պարտավոր ենք ադրբեջանական քարոզչության դեմ պայքարել անգլերեն բարձր որակով հրատարակված գրքերով, որոնք կներկայացնեն մեզ, մեր երկիրը, մեր անցյալն ու ներկան: Բայց գրեթե ոչինչ չենք անում այդ ուղղությամբ:

– Թուրք-ադրբեջանական ազդեցությունները բավականին կշիռ ունեն Իսրայելի կառավարությունում: Այսքանից հետո ի՞նչ սպասելիքներ ունենանք Իսրայելից Հայոց ցեղասպանության դատապարտման հարցում, մենավանդ, երբ գոյություն ունի Թուրքիա-Իսրայել փոխադարձ շահերի հարթակը:

– Իսրայելում շատ լավ են հիշում 1939-ին Հիտլերի հայտնի խոսքը. «Ո՞վ է հիմա հիշում հայերի ցեղասպանությունը»: Իսրայելը Թուրքիայի հետ ընդհանուր շահեր ունի: Հրեայի համար ամենակարեւորը փողն է. փողը վեր է ամեն տեսակի ճշմարտությունից: Ինչ ակնկալիք ունենա դիմացինից, ըստ այդմ էլ կգործի հրեան: Բայց Իսրայելի նորընտիր նախագահ Ռեուվեն Ռիվլինի հետ մեծ հույսեր եմ կապում: Ես շնորհավորել եմ նրան պաշտոնավարման կապակցությամբ, իսկ նա մի քանի օր առաջ զանգեց ինձ Իսրայելից: Պատասխանեցի. «Ինչ որ ասելու եք ինձ, պաշտոնապես նամակով գրեք նաեւ Հայ դատի գրասենյակին: Ես նրան ասացիՙ երբեք չմոռանաք, որ հայերս մեծ խնդիր ունենք լուծելու, իսկ նա պատասխանեց. «Չեմ մոռանա ձեր փոքր եւ հզոր ազգին: Իմ հայանպաստ գործը պիտի շարունակվի»: Հրեա շատ մտավորականներ կանգնած են հայերի կողքին: Յաիր Ցաբանը շարունակում է գրել ու խոսել ի պաշտպանություն հայերիս: Իսրայելի հեռուստատեսության պաշտոնյաներից Յակոբ Ախիմիիրը կոչով դիմել է երկրի նախագահինՙ ընդունել պատմական ճշմարտությունը, ծաղիկներ վերցնել ու ի պաշտոնե հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

– Ինչպե՞ս եք վերաբերում Սերժ Սարգսյանիՙ Թուրքիայի նախագահին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու հրավերին:

– Շատ վատ: Ի՞նչ հրավեր, ինչո՞ւ պիտի մենք պաշտոնական հրավեր ուղարկենք այն էլ Թուրքիայի նախագահին: Ես կտրականապես դեմ եմ Թուրքիայի հետ որեւէ առնչության, քանի դեռ այդ ոճրագործ երկիրը պաշտոնապես չի ընդունել իր մեղքը: Ես ու քույրերս «սեւ ցուցակում» ենք. մեզ արգելված է մտնել Թուրքիա: Իսկ մենք դրանից շատ շոյված ենք: Շատ էլ պետքս է. հեչ էլ թողնեն: Կարծում են դրանից սրտնեղե՞լ ենք. ամենեւին: Ի՞նչ պիտի ասի Ծիծեռնակաբերդում Էրդողանը. գալու է դարձյալ ձե՞ռք առնի մեզ: Ես դեմ եմ եղել նաեւ հայ-թուրքական սահմանը բացելու կարծիքներին: Պետք է աչալուրջ լինել, լարել զգայարաններն ու միտքը, երբ գործ ունենք մեր թշնամի պետությունների հետ: Ադրբեջանն այսօր ավելի լկտի է պահում իրեն, քան Թուրքիան: Պետք է պատրաստ լինել ամենաանսպասելի հարվածին: Մայրս վախենում էր իմ ականջները ծակել, օղ գցել, որովհետեւ թուրքերը 4 տարեկանում քաշել, նրա ականջօղերը բլթակների հետ պոկել էին: Ինչպե՞ս մոռանամ դա: Չեմ մոռանա. ամեն ինչ կանեմ մեր արդար վրեժի ու հաղթանակի համար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԽՏՈՒՄԸ ԿՊԱՏԺՎԻ

Հաջորդ գրառումը

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-Ի ԳԻՇԵՐԸ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-Ի ԳԻՇԵՐԸ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025

Հանրապետության տարածքում հունիսի 8-ի ցերեկը, 9-ի, 11-12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 9-ին, 11-12-ի կեսօրից հետո, 10-ի և...

ԿարդալDetails

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025

Քաղաքական գործիչների/գործիքների մեծ մասը, որ պաշտպանում է Գարեգին Բ-ին, չի էլ փորձում հերքել, որ վերջինս ուխտադրուժ է. Վահագն Ալեքսանյան

08/06/2025

Լեւոն Տեր-Պետրոսյանը իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին. Փաշինյան

08/06/2025

Դոնալդ Թրամփի և Էլոն Մասկի միջև վեճ է բռնկվել

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական