Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ» ՎԻԹԽԱՐԻ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ

19/09/2014
- 19 Սեպտեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պատրաստեց Պ. ՔԵՇԻՇՅԱՆԸ

Ովքե՞ր են նավթի ընդհատակյա գնորդները

Նավթահանույթ, բռնաշորթումներ, փրկագներ… Իրաքում եւ Սիրիայի հյուսիս-արեւելքում զգալի տարածքներ զավթած «Իսլամական պետություն» ջիհադիստական խմբավորումը բավականաչափ փող ունի իր տասնյակ հազարավոր մարտիկներին վճարելու համար: Իսլամիստների հարստության մասին պատկերացում կազմելու համար վկայակոչենք Փարիզի «Լիբերասիոն» թերթի տվյալները: Ջիհադիստական ինքնակոչ «պետության» խալիֆ Իբրահիմը կամ Աբու Բաքր ալ Բաղդադին սիրիացիներին եւ իրաքցիներին վճարում է ամսական 400 դոլար ռոճիկ, սակայն եվրոպացի եւ մաղրեբցի մարտիկներըՙ «մուհաժիրունները» (գաղթականներ), ստանում են 700 դոլար հավելավճար, այսինքնՙ 1100 դոլար: Ընտանիքավոր գրոհայիններն ունեն ուրիշ արտոնություններ. կնոջ համարՙ 100 դոլար, երեխաների համարՙ 50-ական: Այս տեղեկությունների աղբյուրը հեղինակավոր Սենթ Էնդյուզ համալսարանի գիտաշխատող, սիրիացի տնտեսագետ Սամի Սեյֆանի հետազոտությունն է:

«Իսլամիստական պետություն» խմբավորումը հարստության շնորհիվ կարողացել է իր մարտիկների շարքերում ներգրավել իսլամիստական ուրիշ խմբերի, օրինակՙ «Ահրար ալ Շամի» գրոհայինների մի մասին: Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) վերջին զեկույցի տվյալների համաձայն, «Իսլամական պետությունը» ներկայումս ունի 20-ից մինչեւ 31,5 հազար մարտիկ, մինչդեռ նախորդ զեկույցում խոսվում էր ընդամենը 10 հազար ջիհադիստի մասին: Որոշ հաշվարկների համաձայն, խմբավորման 25-30 հազար մատիկների կեսը օտարերկրացիներ են: Նման զորք պահելու համար խմբավորումը պարտավոր է շոշափելի եկամուտներ ունենալ:

Ինքնահռչակ «խալիֆաթի» հարստության գլխավոր աղբյուրը նավթն է: Սիրիայում «Իսլամական պետությունը» վերահսկում է նավթահանքեր Ռաքքայից մինչեւ Ալ Բուկամալ, մասնավորապեսՙ Դեյր էլ Զորի շրջակայքում: Պատերազմից առաջ «Շելլ» եւ «Տոտալ» նավթային ընկերությունները այդ տարածքում արդյունահանում էին օրական մոտ 120 հազար բարել «թեթեւ» նավթ: Քաղաքացիական պատերազմի ընթացքում ապստամբների «Սիրիական ազատ բանակը» կառավարական ուժերն տարածքից արտաքսելովՙ վերսկսեցին նավթահանույթը վայրենի եւ անկանոն եղանակներով, որոնք խոշոր աղտոտումներ առաջացրին: «Սիրիական ազատ բանակին» պարտության մատնելուց հետո տվյալ տարածքում նավթի հանքավայրերին տիրացավ «Իսլամական պետություն» խմբավորումը: Ներկայումս նավթահանույթը կազմում է օրական մոտ 30 հազար բարել: Դրա մեծ մասը նախատեսված է ջիհադիստների կարիքների եւ Սիրիայի ու Իրաքի ներքին շուկաների համար: Մեկ բարել նավթը վաճառվում է ընդամենը 20-25 դոլարով: «Իսլամական պետությունը» վերահսկում է նաեւ Պալմիրայի շրջանի եւ Սիրիայի հյուսիս-արեւելքի նավթահանքերն իրար միացնող նավթամուղը: Այդ երկու շրջանները Սիրիայի կառավարական զորքերի հսկողության տակ են, սակայն նավթի արտահանումը հնարավոր դարձնելու համար Դամասկոսը ստիպված է խոշոր տուրք վճարել խմբավորմանը, նշում է «Լիբերասիոնը»:

Նավթի վաճառքից ստացվում է օրական 2 միլիոն դոլար: Սակայն դա «Իսլամական պետության» եկամուտների միակ աղբյուրը չէ: Երկրորդ աղբյուրը բնակչության վաճառվող արտադրանքներից, մասնավորապես ցորենից եւ բամբակից գանձվող գումարներն են: Առեւանգումները եւ պատանդների արձակման դիմաց ստացվող խոշոր փրկագները (երբեմն մինչեւ 10 մլն դոլար) ապահովում են ջիհադիստների բյուջեի ընդամենը 5 տոկոսը: Սրան պետք է ավելացնել բռնաշորթումների գումարները:

Սիրիայի վարչակարգի դեմ պայքարում են սուննիական մոտ 2 հազար մեծ ու փոքր խմբեր ու խմբավորումներ, եւ սկզբնական շրջանում, մյուսների նման, «Իսլամական պետությունը» եւս խոշոր գումարներ էր ստանում Պարսից ծոցի միապետությունների մասնավոր նվիրատուներից: «Քուվեյթցիները մշտապես ֆինանսավորել են սալաֆիստներին», ընդգծում է տնտեսագետ Սամիր Սեյֆանը: Քեմբրիջի համալսարանի գիտաշխատող Թոբի Մաթիեսենը իր հերթին բրիտանական «Գարդիան» թերթի էջերում այն միտքն է արտահայտում, որ «Իսլամական պետությունը» հաջողության չէր հասնի, եթե Պարսից ծոցի երկրները աչք չփակեին դրա ֆինանսավորման վրա: «Այդ երկրների գործելակերպն էՙ մի բան անել եւ չմտածել հետեւանքների մասին: Նրանք ուզում էին հեռացնել Բաշար Ասադին, բայց հիմա ստիպված են դիմակայել այն մարդկանց, ովքեր ուզում են տիրանալ նաեւ Մեքքային ու Մեդինային», ընդգծում է Մաթիեսենը:

«Իսլամական պետությունը» վերջերս գտել է եկամուտների նոր աղբյուրներ: Մոսուլում խալիֆ Իբրահիմը բռնագրավել է երեք խոշոր բանկերի ունեցվածքը. ավարը կազմում է 429 մլն դոլար եւ ավելի քան 600 մլրդ իրաքյան դինար (398 մլն եվրո): Այս ամենի շնորհիվ նա դարձել է ամենահարուստ ահաբեկիչը: Իրաքի պաշտպանության նախարարության տվյալներով, երկրի բանակից ջիհադիստների խլած ռազմահանդերձանքը գնահատվում է 1 մլն դոլար:

Ինչ վերաբերում է «Իսլամական պետության» նավթի ընդհատակյա գնորդներին, Իրաքում Եվրոմիության դեսպան Յանա Հիբասկովան օրերս հայտարարեց, որ չնայած պաշտոնական հակաջիհադիստական ելույթներին, ԵՄ որոշ պետություններ նավթ են գնել ջիհադիստներից:

Դեսպանը հրաժարվել է նշել այդ պետությունների անունները, սակայն հավանական գնորդ համարվում է Ֆրանսիան, ինչպես նաեւ դեպի ԵՄ ձգտող Թուրքիան: Ռուսական «Վեստի» գործակալությունը տեղեկացնում է, որ ջիհադիստները Իրաքում եւ Սիրիայում վերահսկում են 11 նավթահանք: Էժան (մեկ բարելըՙ 40 դոլար) վաճառվող նավթը մաքսանենգ ճանապարհով հայտնվում է Թուրքիայում եւ Իրանում: Միջնորդները նավթը գնում են Քրդական ինքնավարության սահմանի մոտ եւ վերավաճառում Թուրքիայի եւ Իրանի նավթամշակման գործարաններին: Նման գործարքները հսկայական շահույթներ են բերում: Տարբեր գնահատումների համաձայն, գրոհայիններն այդ գործառնությունների շնորհիվ օրական «վաստակում են» մոտ 3 մլն դոլար:

Թուրքիան պաշտոնապես մերժում է իր մասնակցությունը նավթի մաքսանենգ վաճառքին: Ինչ վերաբերում է Ֆրանսիայի հետ կապված կասկածներին, դրանց համար հիմք են ծառայում դոլարի վերաբերյալ ֆրանսիացի որոշ խոշոր գործարարների արտահայտած մտքերը: Նախ Ֆրանսիայի ազգային բանկի ղեկավար Քրիստիան Նոյերը հանդես եկավ դոլարից հրաժարվելու օգտին, ապա «Տոտալ» ընկերության գլխավոր տնօրեն Քրիստոֆ դը Մարժերին հայտարարեց, թե պատճառ չի տեսնում նավթի դիմաց դոլարով վճարելու համար, եւ վերջապես Ֆրանսիայի ֆինանսների նախարար Միշել Սապենը առաջարկեց դոլարի փոխարեն ակտիվորեն օգտագործել եվրո:

Փարիզում հակադոլարային տրամադրությունները պատահաբար չեն ծագել: Եվ այստեղ վերջին կաթիլը դարձավ «Պարիբա» բանկի պատմությունը, որից ամերիկացիները գրեթե 10 մլրդ դոլար տուգանք գանձեցին մի շարք երկրների դեմ ուղղված պատժամիջոցների խախտման համար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՈՒԿՐԱԻՆԱՆ ԵՎ ԵՄ-Ը ԸՆԴՈՒՆԵՑԻՆ ԱՍՈՑԻԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

Հաջորդ գրառումը

ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ըստ կառավարության՝ Փաշինյանը մեղավոր չէ, որ ոստիկանները տգետ են և ի վիճակի չեն ապահովել իրենց իսկ անվտանգությունը

09/06/2025

ՀՀ ՆԳՆ-ի կողմից 08.06.2025 թ-ին հրապարակված Արարատի մարզում տեղի ունեցած ավտովթարի տեսանյութով, որով իբր ապացուցվում է, թե Փաշինյանի ավտոշարասյունը մասնակցություն...

ԿարդալDetails

Հոգեկան հիվանդ…Ինչի՞ց ա, որ Վեհափառը զավակ ունի, պիտի հեռանա, դու 5000 զավակի գլուխ կերար ու չհեռացար. սքրինշոթեր

09/06/2025

Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը, Եկեղեցին պետք է ունենա նորընտիր Կաթողիկոս. Փաշինյան

09/06/2025

Ժողովրդին ոչ թե եկեղեցին պետք է վերադարձնել, այլ ժողովրդից գողացված տունը, հողը, արժանապատվությունն ու պատիվը

09/06/2025

Սահմանագոտում գտնվող 802 տարեկան Խորանաշատի վանքը քանդվում է. Ոսկան Սարգսյան

09/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական