Չորեքշաբթի, Ապրիլի 8, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԱՍՏՎԱԾ ԵՎ ԻՄ ԻՐԱՎՈՒՆՔԸ»

12/09/2014
- 12 Սեպտեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հանգամանքների բերումով, տարիներ առաջ, զուգահեռաբար աշխատում էի «Բրիտանական ավիաուղիների» Երեւանի գրասենյակում որպես հասարակական կապերի պատասխանատու: Քարոզչական տարբեր ձեռնարկների շարքում տարին մեկ անգամ, հունվարի 25-ին, կազմակերպում էինք շոտլանդացի ազատատենչ բանաստեղծ Ռոբերտ Բյորնսին նվիրված բարեգործական ճաշկերույթ: Այդ օրը Լոնդոնից ժամանած ինքնաթիռի կապիտանը պարկապզուկ նվագող շոտլանդացի կարճափեշ երաժշտի սուր նվագի տակՙ հանդիսավոր բերում-հանձնում էր շոտլանդական ավանդական հագգիսը , որը քիչ հետո մատուցվում էր ճաշկերույթի մասնակիցներին: Բյորնսի ծննդյան տարեդարձին նվիրված այդ ձեռնարկների կազմակերպմանը մեծ ոգեւորությամբ մասնակցում էին այդ օրերին Երեւանի օտարերկրյա գրասենյակներում աշխատող այն մի քանի շոտլանդացիները, որոնք կազմում էին շոտլանդական խիստ փոքրաթիվ համայնքը Հայաստանում: Հատկապես նրանց համայնքապետի համար (որի անունը դժբախտաբար չեմ հիշում) այդ օրը մեծ առիթ էր ոգեւորության. հագնում էր ազգային իրենց տարազը, կախում 12-ր՞դ, թե՞ 13-րդ դարից մնացած իրենց տոհմի զինանշանները եւ անցնում հանգանակության դժվարին գործին:

Այդ ձեռնարկները հաջողությամբ էին ավարտվում. ապացույցՙ հանգանակված կարեւոր գումարները: Սակայն կուլիսներում ամեն ինչ խաղաղ չէր անցնում: Հրահրողը միշտ շոտլանդացին էր: Նա առիթ բաց չէր թողնում մեր գրասենյակի պետինՙ Դագի Դուգլասին մատով ցույց տալով հայտարարելու. «Էս արյունարբու (bloody բառն էր օգտագործում) անգլիացիներին մենք միշտ էլ հաղթել ենք, չարաչար պարտության մատնել: Ընդամենը մեկ անգամ ենք ճակատամարտը տանուլ տվել, վերջինը, եւ մեր երկիրը ընկել է սրանց լծի տակ»: Մինչդեռ Դագին, փափկասուն, ինքնագոհ ու սառնարյուն մարդ, տիպիկ անգլիական պատասխան էր տալիս շոտլանդացուն. «Շոտլանդիան Միացյալ Թագավորության կարեւորագույն մասն է կազմում»:

Հիմա, ընդամենը մի քանի օրից, շոտլանդացիները հանրաքվեի միջոցով վիճարկելու են իրենց «կարեւորագույն մասը» Միացյալ Թագավորությունից պոկել-չպոկելու հարցը: Երեկվա հարցախույզի արդյունքները (53-ի դիմաց 47) քաջալերական են անկախությանը «Այո» ասողների առաջնորդ, Շոտլանդիայի Առաջին նախարար Ալեքս Սալմոնդի համար, որի կարծիքով վարչապետ Քեմերոնի եւ պետական այլ պատասխանատուների այցը Էդինբուրգ եւ Գլազկո վերջին պահի հուսահատական քայլ էՙ տարհամոզելու շոտլանդացիներին: Նա վստահ է, որ մետասաներորդ ժամին հարկերը թեթեւացնելու եւ այլ զիջումներ կատարելու նրանց խոստումները հակառակ ազդեցություն են գործելու շոտլանդացիների վրա, եւ, ի վերջո, 307 տարուց ի վեր «անգլիացիների լծի տակ գտնվող» երկիրը անկախանալու է սեպտեմբերի 18-ից սկսած եւ այնուհետեւ ինքն է լուծելու իր խնդիրները:

Սպասենք եւ տեսնենք, թե ինչպես է քվեարկելու շոտլանդացիների դեռեւս չկողմնորոշված հատվածը, որի երկմտանքը իրական է եւ հասկանալի- անգլիացիներն ու շոտլանդացիները դարերի ընթացքում ընդհանուր այնքան բան են կերտել միասին, եւ շոտլանդացու կենսամակարդակը բնավ չի զիջում անգլիացիներին:

Այսուհանդերձ, հակառակ դարավոր հակադրությունների եւ անգլիացիներից անկախանալու անզուսպ ձգտման, Շոտլանդիան չի կարող բողոքել, գոնե վերջին հարյուրամյակում, ճնշվածության, հալածանքների, առավել եւս հարստահարությունների, բռնագաղթեցման, լեզվի եւ մշակույթի ոչնչացման, պարբերական ջարդերի համար: Տառապանքներՙ որոնք մինչեւ հանրաքվեի միջոցով ըստ խորհրդային սահմանադրության պահանջների անկախանալը կրեց Արցախն ու արցախցին: Սակայն շոտլանդացին ձգտում է անկախանալ Մեծ Բրիտանիայից, ժողովրդավարականորեն, օգտվելով Միացյալ Թագավորության զինանշանի վրա ֆրանսերեն լեզվով ամրագրված «Dieu et mon droit»- «Աստված եւ իմ իրավունքը» կարգախոսից:

Անկախությունը յուրաքանչյուր ժողովրդի աստվածատուր իրավունքն է: Թող հասկանան բոլորը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԳԻՏԱՄԵԹՈԴԱԿԱՆ ՆՈՐ ՀԱՆԴԵՍ

Հաջորդ գրառումը

ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ ՉՍԱՐՔԵԼ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
03 Ապրիլի, 2026

Խաղաղասիրությունը հեռու է Թրամփից, կամ՝ «վատ դիվանագիտության արվեստը»

03/04/2026
03 Ապրիլի, 2026

Ինչ-որ բան է փոխվել

03/04/2026
03 Ապրիլի, 2026

Իսրայելի դատարանները կչեղարկե՞ն մահապատժի կիրառումը

03/04/2026
03 Ապրիլի, 2026

Իրանի դեմ պատերազմի պատճառով կբախվե՞ն  Բաքվի եւ Անկարայի շահերը

03/04/2026
Հաջորդ գրառումը

ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ ՉՍԱՐՔԵԼ

Ամենաշատ ընթերցվածը

Միջազգային

Բացառիկ տեղեկություն ստացա Կրեմլի աղբյուրներից. Արամ Գաբրելյանով

07/04/2026

Բացառիկ տեղեկություն ստացա Կրեմլի աղբյուրներից։ Որոշումն այսպիսին է. եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, ապա՝ Հայաստանը գազը կստանա շուկայական գնով, Հայաստանի հետ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի ամբողջ քաղաքակրթություն կմեռնի այս գիշեր Թրամփ

07/04/2026

Թրամփը հայտարարել է, որ «մի ամբողջ քաղաքակրթություն կմեռնի այս գիշեր»։«Ես չեմ ուզում, որ դա պատահի, բայց հավանաբար կպատահի։ Այնուամենայնիվ, հիմա,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայրենիքն ու պետությունը բռնաբարողներն ու ոչնչացնողները. Հայկ Դեմոյան

07/04/2026

Ուղղիչ աշխատանքային գրառում Անդրանիկ Քոչարյան կոչվածի վերջին քպական ու նիկոլական ոճի հայտարարությունը խիստ տրամաբանական է ու բխում է անպատժելիության զգացումից...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Այս քայլով Քպ-ն նպատակ ունի ընտրություններից առաջ քվեաթերթիկներից ջնջել ընտրողներին կողմնորոշող անուն-ազգանունը

07/04/2026

Իշխանությունը փորձում է սահմանափակել անձի անվան օգտագործումը դաշինքների անվանումներում. հապճեպ կարգով նախաձեռնել է ընտրական օրենսգրքի փոփոխություններ, որոնցով փորձում է սահմանափակել...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական