Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԽՏՈՐՈՇՈՒՄ

29/08/2014
- 29 Օգոստոսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Տարիներ առաջ ամերիկյան ոչ հայտնի համալսարաններից մեկում պրոֆեսոր Ադամ Հերիֆիլդը ապագա բժիշկ ուսանողների համար իր դասախոսությունը սկսեց հետեւյալ նախադասությամբ. «Չնայած մարդկանց մեծամասնությունը հիվանդ է, բայց մարդկանց մեծամասնությունը որեւէ հիվանդություն չունի»: Այս նախադասությունից հետո պրոֆեսորը դադար վերցրեց ու շարունակեց. «…Նրանց ուղղակի թվում է, որ իրենք հիվանդ են. իսկ դա արդեն հիվանդություն է»:

Հետո, Հերֆիլդն, անշուշտ, շարունակեց իր դասախոսությունը, խոսելով կենտրոնական նյարդային համակարգի, մարդու հիմնական, կենսական նշանակություն ունեցող օրգանների մասին, բայց դա արդեն կարեւոր չէ` այս պարագայում: Կարեւորն այն է, որ մեզ` մեր իսկ մասին հաճախ թվում է մի բան, ինչն իրականում այդպես չէ: Այլ կերպ ասած` մարդկանց մեծամասնությունը տառապում է (հենց տառապում է) խնդիր հորինելով ու այդ խնդրից տանջվելով: Չգիտեմ այս հիվանդության ճիշտ անվանումը, բայց վստահ եմ, որ սա հիվանդություն է: Ընդ որում, հաճախ, այդ մտացածին խնդիրները չեն վերաբերում հենց մեր առողջությանը, ավելի շատ դրանք առնչվում են մարդկային սովորական փոխհարաբերություններին: Օրինակ, երբ գյուղից քաղաք` որդու տուն եկած ծնողներին, երեխայով զբաղված հարսը մոռանում է գոնե սուրճ առաջարկել, ծնողները հեռանում են` վստահությամբ, որ, «ուրեմն մեր հարսը մեզ չի ցանկանում ընդունել, հյուրասիրել. էլ չենք գա»: Կամ, երբ ամուսնացած աղջիկը` սկեսուրի ու սկեսրայրի ներկայությամբ սեփական մորը դիմում է ոչ թե «մամ ջան», այլ ուղղակի` «մամ», վերջինս հասկանում է, որ ուրեմն` «աղջիկս սառել է իմ հանդեպ»: Սրանք սովորական, կենցաղային մանր խնդիրներ կլինեին, եթե հետեւանք չունենային, ընդ որում` արդեն իսկ մարդու կյանքին ու առողջությանը սպառնացող հետեւանք: Խնդիր ստեղծած մարդը կարող է այնքան հավատալ «խնդրին», այն դարձնել իր համար բացարձակ ճշմարտություն, որից էլ ստանալ արդեն իրական հիվանդություններ:

Սաՙ եթե մանրացնենք հարցը: Ավելի գլոբալ առումով մենք ազգովին տառապում ենք դժբախտության սինդրոնով: Այսինքն իրականում մենք դժբախտ կոչվելու իրական հիմքեր չունենք, մեր դժբախտ լինելն ուղղակի մեզ թվում է, բայց մենք այդ մասին ոչինչ չգիտենք, չենք էլ ուզում իմանալ, քանի որ` անքննելի է, որ «դժբախտ ենք»: Մինչդեռ, համաշխարհային վիճակագրությունը փաստում է, որ եթե մենք, մեզանից յուրաքանչյուրը հնարավորություն ունի աղոթելու այնտեղ, որտեղ ավանդաբար աղոթում է` առանց վախենալու, որ մեզ կարող են ծեծել, կամ սպանել, ուրեմն մենք, մեզանից յուրաքանչյուրը աշխարհի 3 միլիարդ բնակիչներից երջանիկ է, քանի որ վերջիններս այդ հնարավորությունը չունեն: Եթե մենք, յուրաքանչյուրը մեզանից իր տան սառնարանում ունի թեկուզ միայն մեկ ուտելիք, պահարանում` թեկուզ միայն մեկ հագուստ, վայրՙ որտեղ կարող է գիշերել, ուրեմն մենք, յուրաքանչյուրը մեզանից ավելի հարուստ է, քան աշխարհի ողջ բնակչության 75 տոկոսը: Իսկ, եթե մեզանից յուրաքանչյուրը ունի սեփական բանկային հաշվեհամարը, դրամապանակում թեկուզ չնչին գումար, ուրեմն աշխարհի 100 բնակիչների միջեւ 8 ամենաերջանիկներից մեկն ենք:

Իհարկե պետք է այս մասին հաճախ մտածել, մանավանդ, երբ մենք, մեզանից յուրաքանչյուրը վստահ է, որ ինքը հիվանդ է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՓԱԿ ԼԱՐՍԻ ԲԱՑԱԾ «ՏԱՆՏԱԼՈՍԸ»

Հաջորդ գրառումը

Ի՞ՆՉՆ Է ԽԱՆԳԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՑԵԼ ՀԱՐՎԱՐԴԻ ԿԱՄ ՍՈՐԲՈՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԸ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

Ի՞ՆՉՆ Է ԽԱՆԳԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՑԵԼ ՀԱՐՎԱՐԴԻ ԿԱՄ ՍՈՐԲՈՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ալիևն օկուպացված Արցախում հայտարարել է, որ «վտարել են թշնամուն և կառուցում են գեղեցիկ կյանք»

28/10/2025

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է օկուպացված Արցախ: Գրավյալ Ջրականում Խորովլու գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ...

ԿարդալDetails

Բաց նամակ՝ քպ-ական քլանին. հերթը հիմա հասած է Հայ Եկեղեցւոյ, որուն դէմ ձեր արշաւը ունի միայն մէկ բացատրութիւն՝ հերետիկոսութիւն

28/10/2025

Տեսանյութ. Դավիթ Համբարձումյանին հենց ինքնաթիռի դռան մոտ կալանավորեցին

28/10/2025

Ոչ թե 6, այլ 6,3 տարվա ազատազրկման որոշում, որպեսզի համաներումը չտարածքվի Դավիթ Համբարձումյանի վրա

28/10/2025

Պապա, ցավդ տանեմ, ծնունդդ շնորհավոր. կներես մեզ` անզորներիս

28/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական