Շաբաթ, Սեպտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ո՞ՐՆ Է ԽՆԴԻՐԸ, ԵԹԵ ԱՅՆ ՓՈՂԸ ՉԷ

29/08/2014
- 29 Օգոստոսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՖՅԱՆ

Ամենեւին էլ ոչ բրիտանացի գիտնականները պարզել են, որ մասնագիտություններ կան, որոնց կրողները անգամ ամառային հանգստի պայմաններում շարունակում են մնալ իրենց մասնագիտության կրողը: Ասենք, եթե գերմանական բժշկական կլինիկայի առաջատար բժիշկը մեկնում է Պորտուգալիա` հանգստանալու, նա Ատլանտյան օվկիանոսի ափին էլ շարունակում է մնալ բժիշկ, կամ երբ New York Times-ի մեկնաբանը արձակուրդն անցկացնում է շվեյցարական Ալպերում, հազարավոր կիլոմետրեր բարձրության վրա էլ շարունակում է մնալ լրագրող:

Այս մասնագիտությունների թվում է նաեւ քաղաքականությունը: Օրինակ Մեծ Բրիտանիայի թագուհին, ինչպես տեղեկացնում են բաց աղբյուրները, իր ամառային հանգիստն անցկացնում է ավանդաբար Շոտլանդիայում: Այնտեղ գտնվող Բարմորալ ամրոցը թագավորական ընտանիքի համար գնել են թագուհի Վիկտորիան ու արքայազնը` Ալբերտը, դեռեւս 1852-ին: Հասկանալի է, որ թագուհի Եղիսաբեթը ամենեւին էլ պարտավորություն չի կրում իր արձակուրդն անցկացնել հատկապես Շոտլանդիայում, բայց հասկանալի է նաեւ, որ այս աշնանը Շոտլանդիան, Լոնդոնի համաձայնությամբ ի դեպ, պատրաստվում է անցկացնել Բրիտանիայից անկախանալու հանրաքվե…

Արձակուրդի ընթացքում քաղաքական գործիչ մնալու ցանկությունը հեռու չէ նաեւ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնից: Մասնավորաբար «Լոնդոնը զավթած ռուս օլիգարխներից» վարչապետն հեռացել ու իր տիկնոջ հետ հանգիստն անցկացրել է Պորտուգալիայի ամենահարավում գտնվող Ալգարվի ծովափնյա հանգստավայրում: Նույն վայրն իր հանգստի համար ընտրել է նաեւ ռուսաստանցի լրագրող Վլադիմիր Պոզները, ով հենց Ատլանտյան օվկիանոսի ափին գրած իր նոթերից մեկում ընդգծել է, թե` «Այստեղ ռուսներ չկան»: Չի բացառվում, որ այս հանգամանքն է հենց վճռորոշ դեր խաղացել վարչապետ Քեմերոնի համար` ընտրելու հանգիստն անցկացնելու համար իրեն հարմար վայր:

Այլ պատմություն է Գերմանիայի կանցնել Անգելա Մերկելը: Վերջինս հազիվ թե քաղաքական շարժառիթներով ընտրած լինի իտալական` Հարավային Տիրոլ նահանգը, որը գտնվում է Ավստրիայի հետ սահմանին: Բայց Մերկելը Իտալիա է մեկնել ոչ միայն ակտիվ հանգստանալու, այլեւ` հանգիստ պայմաններում գրականություն ընթերցելու համար, մասնավորաբար Գերմանիայի կանցլերը իր հետ վերցրել է Ստալինի մասին պատմող 900 էջանոց մի գիրք: Սա այն պարագայում, երբ Արեւմուտքում ավելի ու ավելի շատ են զուգահեռներ անցակցնում Պուտինի ու Հիտլերի, Պուտինի ու Ստալինի միջեւ` ընդգծելով, որ պուտինյան Ռուսաստանը նմանվում է ստալինյան վարչակարգին:

Ի դեպ` նախագահ Պուտինի մամուլի քարտուղարությունից հայտնել են, որ Վլադիմիր Պուտինը այս տարի հրաժարվել է հանգստանալուց` «Նախագահն աշխատում է ծանրաբեռնված գրաֆիկով»: Այ այստեղ արդեն բրիտանացի (եւ ոչ միայն բրիտանացի) գիտնականները պարզել են, որ անկախ մասնագիտությունից մարդիկ ավելի լավ ու արդյունավետ աշխատում են միայն, երբ վայելում են տարեկան հանգստի համար իրենց հատկացված ժամանակահատվածը լիարժեքորեն…

Այս համապատկերում ուշագրավ է, որ իրենց ամառային հանգստից հրաժարվել են Հայաստանի կառավարության անդամներ` մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը: Գյուղատնտեսության նախարարությունից հայտնել են, թե նախարար Սերգո Կարապետյանն առհասարակ արձակուրդի չի մեկնում: Դեռեւս հանգստանալու որոշում չեն կայացրել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով, ինչպես տեղեկացրել է վերջինիս մամուլի քարտուղարը` «2-3 տարին մեկ անգամ է հանգստանում, այլ էլ` առավելագույնը մեկ շաբաթով», սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, իսկ էներգետիայի նախարարությունից չնայած տեղեկացրել են, որ նախարար Երվանդ Զախարյանն այս տարի հանգստացել է, բայց չեն կոնկրետացրել, թե որտե՞ղ, տեսնես ինչո՞ւ, որ չնախանձե՞նք…

Ինչո՞վ է պայմանավորված կառավարության շուրջ մեկ չորրորդի չհանգստանալու որոշումը, դժվարանում ենք ասել, ինչո՞վ է պայմանավորված հանգամանքը, որ հայաստանցի պաշտոնյաների ու մեծահարուստների համար շարունակում է նախընտրելի հանգստավայր մնալ ամռանն էլ ավելի կիզիչ դարձող Դուբայը, եւս` դժվար է ասել:

Չի բացառվում, որ նրանց հետաքրքրությունները, նախընտրությունները, անգամ բնավորությունը սկզբունքորեն, արմատապես տարբերվում է արեւմտյան գործիչների հետաքրքություններից, նախընտրություններից, անգամ բնավորություններից: Մասնավորաբար, հուսամ կհամաձայնեք, որ հայ բարձրաստիճան պաշտոնյաները, առավել եւս մեծահարուստները ավելի քիչ փող չունեն, քան, օրինակ, Գերմանիայի կանցլերը, կամ անգամ ԱՄՆ նախագահը, ով, ի դեպ, իր հանգիստն անցկացրել է Մասաչուսեթս նահանգում գտնվող Մարտաս-Վինյարդ գողտրիկ կղզում: Ընդ որում, սկզբում ԱՄՆ նախագահը կղզում եղել է իր տիկնոջ` Միշելի եւ Բո անունով շան հետ, հետո նոր նրանց միացել են երկու դստրիկները: Կարելի է ենթադրել, որ համաշխարհային քաղաքականությունը Բարաք Օբամային` ամենքիս անհրաժեշտ ռոմանտիկ լիցքերով չի ապահովում:

Մերոնք այլ կերպ են մտածում, ուրեմն ո՞րն է իսկապես խնդիրը, եթե այն փողը չէ, ոչ էլ, անշուշտ, Պուտինին նմանվելու անհագ ցանկությունը:

Հ.Գ.- Նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է նախագահականի մամուլի ծառայությունը, եւս այս տարի հանգստացել է` կարճատեւ, մեկ շաբաթով: Որտե՞ղ, այդ մասին աղբյուրը ոչինչ չի հաղորդել, ինչպես նաեւ այն մասին, թե ունի՞ արդյոք Հայաստանի նախագահը շուն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԿՐԿԻՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10. ԱՅՍ ԱՆԳԱՄ ՄԻՆՍԿՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԸ ՕՐԵՆՔԻ ՏԱՌՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԸ ՕՐԵՆՔԻ ՏԱՌՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սուլոց, հայհոյանքներ և անեծքներ. սա ընդամենը ժամանակակից աշխարհի պատկերն է, ոչ ավելին․ Արման Աբովյան

26/09/2025

Արման Աբովյանը գրում է․ Ահա այսպես դիմավորեցին ՄԱԿ-ում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի ելույթը։ Սուլոց, հայհոյանքներ և անեծքներ — բայց սա...

ԿարդալDetails

ՀՀ նորմալ իշխանությունները Արցախի ժողովրդին ցեղասպանության զոհի կարգավիճակ պիտի տային․ Բեգլարյան

26/09/2025

Հայաստանի սահմանը Ադրբեջանի հետ սահմանվել է 1988-ի հունվարի 12-ին, ինչը հինգական մարդ երկու կողմից ստորագրել են. Բագրատյան

26/09/2025

Մահացել է Տիգրան Քեոսայանը

26/09/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Միչիգանի ՀԲԸՄ «Ալեք և Մարի Մանուկյան» ավագ դպրոցի աշակերտներին

26/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական