ՌՈՒԴՈԼՖ ԱՎԱՆԵՍՅԱՆ
– Բիզնեսի համար ինձ փող տվել է մայրս,- այսպես էր ասում որոշ ժամանակ առաջ իր հարցազրույցում Շվեյցարիայից գործարար Իլյաս Խրապունովը, իսկ այսօր նա արդեն հետախուզման մեջ է Ինտերպոլի կողմից: Ահա այսպիսի սրընթաց կարիերաՙ մամայի բալիկից եւ մայորի որդուց աճել մի քանի տարվա ընթացքում մինչեւ հանցագործ խմբավորման հաջողակ ղեկավար: Դրա համար, ինչպես գիտեք, անհրաժեշտ է հատուկ տաղանդ:
Մյուս կողմից կարելի է ասել, որ Իլյասի բախտը ուսուցիչների հարցում բերել է: Այն փողերը, որ նրան տալիս էր մայրը, որն անվանում էր իրեն հաջողակ գործարար-տիկին, գողացվել էին Ղազախստանի Հանրապետության Ալմա-Աթի քաղաքի բյուջեից հայրիկի օգնությամբ, որն այդ ղազախստանյան քաղաքում ամենագլխավոր պաշտոնյան էր:
Իլյասի անձի ձեւավորման գործում մեծ ներդրում է ունեցել փախած օլիգարխ Մուխտար Աբլիազովը, որի աղջկա հետ ամուսնացել էր այդ երբեմնի սուսուփուս եւ համեստ տղան: Մուխտարը հայտնի կերպար է «սպիտակ օձիքավոր» հանցագործների աշխարհում, որը դարձավ նրա համար ֆինանսական գուրուՙ անհրաժեշտ պահին օգնելով բարի խորհրդով եւ փողով: Ձկան պես կողմնորոշվելով օֆշորների պղտոր ջրերումՙ աները ցույց տվեց փեսային բարձրագույն պիլոտաժ, երբ դուրս բերեց բազմաթիվ միլիարդ տենգե արժեցող ակտիվները ղազախստանյան «ԲՏԱ» բանկից, ինչից հետո հաջողությամբ հեռացավ Լոնդոն:
Իլյասի ծնողներըՙ պաշտոնյա հայրիկը եւ գործարար մայրիկըՙ Վիկտոր եւ Լեյլա Խրապունովները, իրենց հերթին տեղափոխվեցին Շվեյցարիա: Մոտիվը մեկն էրՙ ունենալով հոյակապ հոտառություն, Իլյասի աները եւ ծնողները լքեցին Ղազախստանը քրեական գործերի հարուցումից ոչ շատ առաջ:
Հետաքրքիր է, որ դա տեղի է ունեցել համարյա միաժամանակ 2008 եւ 2009թթ. եւ հնարավոր քրեական հետապնդումից պաշտպանության գիծն ընտրեցին ընդհանուր: Այդ պատճառով էլ, երբ Ղազախստանը հեռակա կարգով այդ մարդկանց դատապարտեց երկարաժամկետ բանտարկության, իսկ հետո Ինտերպոլը հայտարարեց միջազգային հետախուզում, իրավապահ համակարգը անօգնական դուրս եկավ: Գործին միջամտեց քաղաքականությունը:
Ամեն ինչ սկսվեց Աբլիազովից, որը Մեծ Բրիտանիայում ստացավ քաղաքական վտարանդիի կարգավիճակ: Տիրապետելով զարգացած եւ հարուստ երեւակայությանՙ նա կառուցեց վիրտուալ իրականություն, որը ոչ մի կապ չունի իրական Ղազախստանի հետ: Այդ իրականության մեջ նա իրեն էր հատկացրել արտաքսված ազգային առաջնորդի դերը, որին հետապնդում են իշխանությունները, իր դեմ սարքելով քրեական գործեր, որպեսզի ազատվեն մրցակցից:
Աբլիազովը, հասկանալով, որ կեղծ խոսքը ատրճանակից ավելի սարսափելի է, ծավալեց ակտիվ տեղեկատվական պատերազմ: Եվ ինչը ամենահետաքրքրականն է, նրան սկզբում հավատում էին:
Անգլիացիները, իհարկե, հասունացան, բայց ավելի ուշ: Հանել վարդագույն ակնոցներն օգնեց «ԲՏԱ» բանկի հայցով դատական գործընթացը, որը ցույց տվեց Աբլիազովի մեղքը մի քանի միլիարդ դոլարի գողության մեջ: Այդ գործը, ձգձգված եւ ծայրահեղ խճճված օլիգարխն այնուամենայնիվ խայտառակ կերպով պարտվեց: Ահա այդ ժամանակ էլ անգլիացիները մտածեցին, թե ո՞ւմ ենք մենք, ըստ էության, հովանավորում: Չէ՞ որ նա հանցագործ է: Եվ ինչն է հատկանշական նույնիսկ քաղաքացիական դատավարության շրջանակներումՙ պերմանենտ ստի եւ ֆեմիդային դիմակայելու փորձերի համար Աբլիազովը դատապարտվեց 22 ամսվա բանտարկության:
Դրանից հետո արդեն անգլիացիներն էլ վատը դարձան եւ Աբլիազովը կրկին փոխեց բնակության վայրը: Անցնելով ընդհատակյա գոյությանՙ նա Լոնդոնի Բարձր Դատարանին մեղադրեց քաղաքական կողմնապահության մեջ Աստանայի օգտին, իբր բացահայտեց գործարքի եւ կոռուպցիայի մեջ: Ընդհանուր առմամբ, նա իրեն պահում էր ինչպես միշտ: Հռետորաբանության այդ շատրվանը հնարավոր չէր կասեցնել նույնիսկ այն ժամանակ, երբ հանցագործին բերման ենթարկեցին Երկնագույն ափին գտնվող իր առանձնատնից եւ բանտարկեցին Ֆրանսիայում: Նա այնտեղից էլ շարունակում էր հեռարձակել ամբողջ աշխարհին ոտնահարված իրավունքների եւ կամայականության մասին: Այսօր որոշվում է հանցագործի արտահանձնման հարցը: Ի միջի այլոց, անգլիացիները զրկեցին նրան քաղաքական վտարանդիի կարգավիճակից:
Խրապունովների ընտանիքը առաջին շրջանում իրեն շատ ավելի լուռ էր պահում: Իրեն զգացնել էր տալիս ժողովրդի համեստ ծառա Վիկտոր Խրապունովի բնավորությունը, որն այսպես էր մտածում. «փախցրել եմ, մեկնել եմ, եւ փառք Աստծո, ինչո՞ւ գրգռել չարին»: Սակայն Աբլիազովի տեղեկատվական պատերազմն ինչպես արագություն հավաքող շոգեքարշի անհագ վառարան փայտ էր պահանջում, եւ Վիկտոր Խրապունովը դարձավ այն գերանը, որն այսօր էլ Աբլիազովի ձերբակալությունից հետո դեռ շարունակում է ծխալ եւ չի օզոնանում քաղաքական մթնոլորտում: Լեյլան նույնպես իր ներդրումն ունի ծխածածկույթի ստեղծման գործումՙ օգնելով փախցնել եվրոպական հանրության աչքերը: Ընդսմին, նաեւ Խրապունովների կլանի վրա սկսեցին մթագնել ամպերը:
Որոշ ժամանակ առաջ Ժնեւի դատախազությունը հետաքննություն սկսեցՙ կասկածելով Խրապունովների ընտանիքը փողերի լվացման մեջ: Բոլոր նրանց հաշիվները Credit Suisse եւ Schroder & Co Bank AG սառեցվեցին, իսկ բոլոր փաստաթղթերըՙ առգրավվեցին: Ըստ երեւույթին վախենալով իրենց ապագայի համարՙ Խրապունովների-Աբլիազովների կլանը որոշեց տեղափոխվել օվկիանոսից այն կողմ: Սակայն ղազախստանյան իշխանությունները անմիջապես դիմեցին ամերիկյան Կալիֆորնիա նահանգի դատարանՙ քաղաքի նախկին ղեկավարի դեմ, մեղադրելով նրան 300 միլիոն ԱՄՆ դոլար հափշտակելու մեջ: Համաձայն գործի նյութերի, Խրապունովի զավակներն իրենց կանանց հետ միասին օգտագործել են հափշտակված միջոցները Լոս Անջելեսի շրջաններում անշարժ գույք ձեռք բերելու համար, այդ թվում 6,2 միլիոն դոլար Բեւերլի Հիլզում տուն գնելու եւ 5,7 միլիոն դոլար Ստուդիո Սիթիում երկու ակր հող գնելու: Բացի դրանից նրանք լիզինգով ձեռք են բերել Ռոլս Ռոյս եւ Բենթլի շքեղ ավտոմեքենաներ: Ի՞նչ կարող ես ասել: Լավն էին Իլյաս Խրապունովի ուսուցիչները, եւ զարմանալի չէ, որ նա շարունակեց ընտանեկան ավանդույթը, իր անձնական էջը բացելով Ինտերպոլի կայքում «փնտրվում է» բաժնում:
Ինչպես հաղորդվում է, 30-ամյա Իլյասը կասկածվում է կազմակերպված հանցավոր խումբ ստեղծելու եւ ղեկավարելու, հանցագործ խմբավորմանը մասնակցելու, ինչպես նաեւ անօրինական ճանապարհով ձեռք բերված դրամական միջոցներ կամ այլ գույք լեգալացնելու գործում:
«Ինտերպոլը խնդրում է բոլորին, ով տիրապետում է տեղեկությունների Իլյաս Խրապունովի գտնվելու մասին, դիմել գերատեսչությանը», ասվում է միջազգային ոստիկանական կազմակերպության կայքում:
Ինչեւէ, Ինտերպոլը փնտրում էր եւ նրա ծնողներին, ինչը չէր խանգարում նրանց ապրել ակտիվ կյանքով Շվեյցարիայի կանտոններից մեկում, լայն հասարակայնությանը հայտնի հասցեով: Բայց սա արդեն հարց է, որն ուղղված է եվրոպական իրավապահներին: Քանի որ այդ մարդկանց հասցեին հնչում են այսքան լուրջ պահանջներ, դրանք պարզապես մի կողմ հրելը անթույլատրելի թողտվություն է: Պետք է ինչ-որ բան անել. կա՛մ արտահանձնել փնտրվողներին, կա՛մ վարել սեփական հետաքննություն: Պետք է հստակ պատասխան տալ եվրոպական հասարակությանը. փարատել բոլոր կասկածները, թե Հին աշխարհը դառնում է օլիգարխների հավաքատեղի, որտեղ միլիոնանոց ներդրումների դիմաց նրանց համար գրվում են ինդուրգենցիաներ, որոնք թողություն են տալիս բոլոր նախկին մեղքերին: Դուք ուզո՞ւմ եք ուս-ուսի ապրել այդպիսի հարեւանների հետ: Եսՙ ոչ: