Հինգշաբթի, Մայիսի 15, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍՑԵՆԱՐՆԵՐ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

25/07/2014
- 25 Հուլիսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, քաղաքական վերլուծաբան, բանասիրական գիտությունների թեկնածու

Շաբաթվա սկզբում հայտնի դարձավ, որ Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին ավստրալական Սիդնեյ քաղաքում տեղի ունեցած G20 երկրների առեւտրի նախարարների հանդիպման շրջանակներում հանդես է եկել Մաքսային Միության հետ ավելի սերտ համագործակցության նախաձեռնությամբ: ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկայեւի խոսքերով, քննարկվել են «հնարավոր համագործակցության, այդ թվում եւ Մաքսային Միության եւ Թուրքիայի միջեւ ազատ առեւտրի գոտու ձեւավորման ձեւերը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել համապատասխան աշխատանքային խումբ եւ սեպտեմբերին սկսել այդ հնարավորությունների եւ հեռանկարների առավել մանրամասն քննարկումը»:

Ղազախստանի ներդրումների շահավետության հետազոտության գործակալության ավագ վերլուծաբան Տալգատ Մուսաբեկովի կարծիքով, դա հանդիսանում է «Ղազախստանի համար դրական ազդանշան ինչպես ղազախական արտահանողների համար սպառման շուկայի պոտենցյալ ընդլայնման պատճառով, այնպես էլ Ռուսաստանի եւ Բելառուսի հետ ազատ առեւտրի գոտում վեկտորների եւ ուժի կենտրոնների մեծացման տեսանկյունից: Այնպիսի հզոր խաղացողի առկայությունը, որպիսին է Թուրքիան, որն ավելի համադրելի է Ռուսաստանի հետ տնտեսությունների չափով, քան Ղազախստանի, հնարավոր է, ավելի լայն տարածք կբացի Ղազախստանի զորաշարժի համար բանակցային գործընթացում»:

Իր հերթին «Ֆինամ» ռուսաստանյան ներդրումային հոլդինգի վերլուծաբան Անատոլի Վակուլենկոն կարծում է, որ Թուրքիայի հայտարարությունները Մաքսային Միության նկատմամբ հետաքրքրության վերաբերյալ կրում են ավելի շուտ մարտավարական, քան ռազմավարական բնույթ: Թուրքիան տեւական ժամանակ եւ առանց հաջողության փորձում է մտնել Եվրոպական Միություն, բայց եվրոպացիները անընդհատ թուրք գործընկերներին կերակրում են «նախաճաշերով»: Ի դեմս Մաքսային Միության հայտնվում է մի այլընտրանք, որով թուրքերը կսկսեն վախեցնել եվրոպացիներին:

Թուրքիան Եվրոպական Միության թեկնածու պետություն է եւ վաղուց ունի նրա հետ ասոցիացված կարգավիճակ: Ռուսաստանը աշխարհի յոթ կամ ութերորդ տնտեսությունն է: Թուրքիանՙ տասնվեցերորդը կամ տասնյոթերորդը: Աշխարհի երեք խոշորագույն ուժային կենտրոններըՙ ԱՄՆ, ԵՄ եւ Չինաստանը ունեն յուրաքանչյուրը Ռուսաստանից ութ անգամ ավելի մեծ տնտեսական ներուժ: Հենց այդ պատճառով էլ նախկին ԽՍՀՄ փլուզումից հետո տեւական ժամանակ այդ ուժային բեւեռներըՙ հատկապես առաջին երկուսը Ռուսաստանին չեն վերաբերել իբրեւ ինքնուրույն աշխարհաքաղաքական եւ աշխարհատնտեսական խաղացողի: Ինչ վերաբերում է Մաքսային Միության հետ Թուրքիայի հարաբերությունների սերտացման հնարավորությանը, ապա այս խնդիրը հանկարծ կամ միանգամից ի հայտ չի եկել:

Ռուս վերլուծաբան Անդրեյ Չեբոտարյովը հայ-ղազախական հարաբերություններում զգայուն համարվող հարցերը թվարկելիս հիշեցրել է, որ դեռ 2012թ. հոկտեմբերի 23-ին Մինսկում գումարված Բարձրագույն Եվրասիական Տնտեսական Խորհրդի նիստում նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն առաջարկել է ընդունել Թուրքիան Մաքսային Միություն: Իր առաջարկությունը նա հիմնավորել է այն հանգամանքով, որ «տվյալ խոշոր տնտեսություն ունեցող երկրի մասնակցությունը դրականորեն կանդրադառնա ՄՄ աշխատանքի վրա, ինչպես նաեւ Արեւմուտքում կհանի կասկածենրը, թե Ղազախստանը, Բելառուսը եւ Ռուսաստանը ուզում են վերստեղծել ԽՍՀՄ»: Նույն հարցին Ղազախստանի նախագահը կրկին վերադարձավ հունիսի 5-ինՙ մեկնաբանելով թուրքական Բոդրում քաղաքում անցած թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի չորրորդ գագաթաժողովի արդյունքները: Նա, մասնավորապես, ասել է, որ ԵԱՏՄ բաց է այլ պետությունների անդամակցության համար եւ Թուրքիան կարող էր ապագայում դառնալ տվյալ միավորման ասոցիացված անդամ: Հետաքրքրական է Ա. Չեբոտարյովի եզրակացությունը. «Ակնհայտ է, որ նման հարցադրումը պատահական չէ: ԵԱՏՄ-ին Հայաստանի սպասվող միացումը քաղաքական առումով ամենաշատը ձեռնտու է Ռուսաստանին եւ կնպաստի նրա ազդեցության ընդլայնմանը միության շրջանակներում: Այդ պայմաններում Թուրքիայի ԵԱՏՄ հնարավոր մուտքը թույլ կտար Ղազախստանին ի դեմս նրա ունենալու պոտենցյալ դաշնակից փոխադարձ շահերը պաշտպանելու եւ միմյանց սատարելու համար Միության մյուս գործընկերների հետ հարաբերություններում: Թուրքիայիՙ Հայաստանի հետ անմիջական հարեւանությունը կարող էր նպաստել այս հարցի դրական լուծմանը: Դրա հետ մեկտեղ կան մի շարք «բայց»-եր, որոնք արգելակում են Ղազախստանի նախագահի քննության ներկայացված գաղափարի իրականացմանը: Մասնավորապես Թուրքիայի անադամակցությունը ՆԱՏՕ-ին եւ նրա բարդ հարաբերությունները Հայաստանի հետ»:

Վերլուծաբանների շրջանում հետաքրքրություն եւ մեկնաբանություններ առաջացրած այս նոր իրադրությունը, ուղղակիորեն եւ առաջին հերթին մեր երկրի շահերին վերաբերելով, խնդիր է դնում հասկանալ, իմաստավորել եւ նախապատրաստվել իրադարձությունների նման զարգացմանը: Իսկ որ այդ իրադարձությունները կարող են ընթանալ ոչ թե մեկ (միակ), այլ մի քանի ուղղություններով, նույնպես հասկանալի է: Ստորեւ ներկայացնում ենք երկու սցենար, մեկը «լավատեսական», մյուսըՙ «հոռետեսական»:

«Լավատեսական» սցենար

Մաքսային Միության զարգացման նախորդ երկու տարիների ցուցանիշներն այնքան նշանակալից են եղել, որ աշխարհի բազմաթիվ երկրներում ցանկություն է առաջացել ՄՄ-ի հետ հարաբերությունները զարգացնելու ճանապարհով հումքային ռեսուրսների վրա դուրս գալու լրացուցիչ հնարավորություններ ստանալու: Եթե Թուրքիան, հակառակ Արեւմուտքի հորդորների, որոշի շատ սերտացնել հարաբերությունները ԵԱՏՄ-ի հետ, պատճառաբանելով դա Ռուսաստանի հարավում, Հյուսիսային եւ Հարավային Կովկասում իր տնտեսական ազդեցությունը մեծացնելու ցանկությամբ, ապա դա լրացուցիչ խթան կհանդիսանա Հարավային Կովկասում ռուս-թուրքական համագործակցության նոր ձեւերի ի հայտ գալու համար: Հիշեցնենք, որ Վրաստանի տարածաշրջանում ամենաազդեցիկ տնտեսական գործընկերը հենց Թուրքիան է: Ադրբեջանի համար Թուրքիան բացի ազդեցիկ տնտեսական գործընկեր լինելուց գլխավոր ռազմաքաղաքական դաշնակիցն է: Եթե Թուրքիան լրջորեն զգա Ռուսաստանի եւ նրա դաշնակիցների հետ տնտեսական փոխշահավետ հարաբերությությունները ասոցիացման մակարդակի բարձրացնելու անհրաժեշտությունը, ապա միանշանակորեն կարելի է ասել, որ նա կհորդորի թե Վրաստանին, թե Ադրբեջանին նույնպիսի ասոցիացված հարաբերություններ ունենալու ԵԱՏՄ-ի հետ: Թե որքանով կբավարարի Ռուսաստանի տնտեսական ներուժը նման բաց եւ պարզեցված տնտեսական համագործակցություն ունենալու Հարավային Կովկասում, առայժմ դժվար է ասել: Բայց իրադարձությունների նման զարգացման հնարավորությունն ավելի խորը իմաստ է տալիս այն տեղեկություններին, թե Թուրքիան ուղիներ է փնտրում արդեն այս աշնանը հայ-թուրքական սահմանը վերաբացելու եւ հայ-թուրքական օրակարգի կնճռոտ հարցերին ինչ-որ լուծումներ տալու համար: Այս դեպքում Հայաստանը կանգնում է եթե ոչ սպառնալիքների, ապա նոր մարտահրավերների առաջ: Օրինակ, կարեւորագույն օրակարգային հարց է դառնում հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, դեսպանատների եւ հյուպատոսարանների փոխանակումը, որովհետեւ առանց դիվանագիտական ներկայության երկու երկրների քաղաքացիների զանգվածային բնույթ ստացող տեղաշարժերը բացված սահմանով կարող են ուղղակի անկանխատեսելի հետեւանքներ ունենալ: Ուզում եմ հիշեցնել, որ հայ-թուրքական երկխոսության սառեցումը հետին պլան մղեց քաղաքագիտական եւ տնտեսագիտական շրջանակներում սկսված հետազոտությունները տնտեսական օգուտների եւ առաջացող ռիսկերի գնահատման վերաբերյալ: Այնպես որ սեպտեմբերի սկսվելիք Թուրքիայի երկխոսությունը Ռուսաստանի եւ ԵԱՏՄ-ի հետ նորից օրակարգի հարց պետք է դարձնի ստեղծված իրավիճակի գիտական եւ մասնագիտական գնահատման հարցերը:

«Հոռետեսական» սցենար

Արեւմուտքի եւ Ռուսաստանի փոխհարաբերությունները թեւակոխել են սառը պատերազմի փուլ: Ինչքան էլ որ տարբեր երկրների փորձագետները հորդորում են ավելի չսրել իրավիճակը, որովհետեւ պատժամիջոցները բումերանգի տեսք կարող են ստանալ, առայժմ Ռուսաստանի նկատմամբ Արեւմուտքը միայն խստացնում է իր վերաբերմունքը: Այս հանգամանքներում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային դժվար թե թույլ տան մի այնպիսի փոխշահավետ համագործակցություն սկսել ԵԱՏՄ-ի հետ, որի արդյունքում Եվրոպայի տնտեսական վնասների կողքին Թուրքիան սկսի բուռն զարգացնել էժան ներկրված վառելիքի եւ հումքի վրա հիմնվելիք իր արտադրությունները: Հետեւաբար Թուրքիային կարող է արվել ինչ-որ մի լրացուցիչ շռայլ առաջարկություն նրան ԵԱՏՄ-ի հետ ասոցիացվելուց հեռու պահելու համար գոնե այս փուլում: Այն, որ նույնիսկ այս ալիքի վրա Թուրքիային Եվրոպական Միություն չեն ընդունելու, պարզ է շատերի համար: Ուրեմն ի՞նչ է լինելու այն բոնուսը, որը Թուրքիային հեռու կպահի Ռուսաստանի հետ մերձենալուց:

Արեւելյան եւ արեւմտյան վերլուծաբանների շրջանում կարծես միակարծություն կար այն հարցում, որ Արեւմուտքի հետ Ռուսաստանի աշխարհաքաղաքական բախման հիմքում հայտնվել են քաղաքակրթական արժեքները, իսկ բախման գիծն անցնում է Բելառուսից մինչեւ Կենտրոնական Ասիա: Կարծես գիտակցվում է նաեւ այն հանգամանքը, որ Հարավային Կովկասը այդ բախման գծի ամենադյուրազգաց հատվածն է դարձելՙ նկատի ունենալով լարվածության աճը Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ մյուս հակամարտությունների շուրջ: Եթե տնտեսական համագործակցությունը զարգացնելու տրամադրություններին փոխարինելու գան առճակատումն ուժեղացնելու միտումներ, ապա հակամարտությունների նոր բորբոքումը կարող է միանգամայն կանխատեսելի եւ իրատեսական դառնալ: Բայց պետք է հասկանալ, որ այդ բորբոքումը չի լինելու, օրինակ, միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, այլ ատելության բռնկման ալիքները կարող են տարածվել հարեւան երկրներում, նույնիսկ բավականին հեռու: Այնպես որ մի բան է քաղաքականությունը կաբինետներում ծրագրավորելը, ուրիշ բան է ժողովուրդների իմաստությունը եւ ինքնաոչնչացման քայլերից հեռու մնալու հավաքական բնազդը:

Անշուշտ այս սցենարները շատ ընդհանուր են եւ իրադարձությունների գործնական զարգացումը կարող է ընթանալ ոչ թե այդ ուղիներից յուրաքանչյուրով, այլ պարունակել երկու սցենարների բազմաթիվ կետեր: Սա նույնպես աշխարհաքաղաքական խոշոր ու տարածաշրջանային խաղացողների քայլերից ու մոտեցումներից է կախված լինելու: Ամեն դեպքում, Եվրասիական Տնտեսական Միությանը Հայաստանի ապագա անդամակցությունն այնպիսի նոր իրավիճակներ է ստեղծում, որը ստիպում է տարածաշրջանի գործերով շահագրգռված բոլոր խաղացողներին լրացուցիչ աշխուժություն դրսեւորելու:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆՈՒՅՆԸ, ԲԱՅՑ ՀՈՒՄՈՐՈՎ

Հաջորդ գրառումը

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՇԻՐԱԿՈՒՄ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՇԻՐԱԿՈՒՄ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Մամուլի տեսություն

71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. «Ժողովուրդ»

14/05/2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած աղմկահարույց օրենքի համաձայն, որով առաջարկվում է 27 տարին լրացած...

ԿարդալDetails

Մահացել է «աշխարհի ամենաաղքատ նախագահը»

14/05/2025

ՔՊ-ն պարտադիր թող էսօրվա իրենց «թուրք» համարողներին ուղղված հայհոյանքը դարձնի ՔՊ նախընտրական կարգախոս. Վլադիմիր Մարտիրոսյան

14/05/2025

Ահա թե ինչպես են փորձում կարգավորել Հայաստան–Թուրքիա հարաբերությունները. դուք խայտառակություն և ամոթ եք. Էդմոն Մարուքյան

14/05/2025

Ռոբերտ Քոչարյանի դերը Արամ Սարգսյանի հղիության պատմության մեջ. Նաիրի Հոխիկյան

14/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական