Շաբաթ, Սեպտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ «ՄԱՀԸ»

25/07/2014
- 25 Հուլիսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վ.Ա.

Ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսովան դիմել է Եվրոպայի օլիմպիական կոմիտեին եւ այդ կազմակերպության ԵՄ գրանսենյակին` կոչ անելով վերանայել 2015 թ. Բաքվում Առաջին եվրոպական օլիմպիական խաղեր անցկացնելու որոշումը:

Իր տեսակետը հիմնավորելու համար Յունուսովան վկայակոչել է Ադրբեջանում կյանքի, կտտանքներից պաշտպանվելու, սեփականության , արդարացի դատավարության իրավունքի համատարած խախտման ցայտուն օրինակներ: Իրավապաշտպանի ամենագլխավոր փաստարկը, սակայն, վերաբերում է Ադրբեջանի իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման գործընթացի խոչընդոտմանը:

Այն ձեւակերպված է այսպես. «Մեր թվարկությունից առաջ Հունաստանում օլիմպիական խաղերի կազմակերպիչները գիտակցում էին, թե որքան կարեւոր է խաղաղության հաստատումը, որքան կարեւոր է թշնամու կերպարի կազմաքանդումը: Դուք այսօր այդ մասին մոռացել եք: Այլապես ինչպե՞ս կարող էիք որոշել, որ Եվրոպական խաղեր կազմակերպվեն մի երկրում, որտեղ ոչ միայն ամեն ժամ ի դեմս հարեւանի քարոզվում է թշնամու կերպար, եւ նախագահն ինքը պատերազմի կոչեր է անում, այլեւ բռնաճնշում, ձերբակալում են խաղաղության համար շարժման ակտիվիստներին, ժողովրդական դիվանագիտության մասնակիցներին: Այդ մասին ամեն օր գրում է համաշխարհային մամուլը:

Առաջին Եվրոպական օլիմպիական խաղերի անցկացումն արդի Ադրբեջանում ոչ միայն հակասում է խաղաղության, մարդասիրության եւ հումանիզմի, օրենքի եւ արդարության հաղթանակի գաղափարներին: Դա հայհոյանք եւ սրբապղծություն է Օլիմպիադայի գաղափարի հանդեպ: Ես կոչ եմ անում վերանայել Բաքվում Եվրոպական օլիմպիական խաղերի անցկացման որոշումը…

Մեր երկրի ազատամիտ քաղաքացիները եւ ողջ աշխարհում արդարության ջատագովներն սկսում են ընդդեմ ավտորիտար, արյունով եւ արցունքով հեղեղված Ադրբեջանում Օլիմպիական խաղերի անցկացման շարժում»: (http://www.contact.az/docs/2014/Want%20to%20Say/072300085057ru.htm#.U9DHt-N–tWI)

Իբրեւ «ճակատագրի հեգնանք», նույն օրը, երբ Յունուսովան տարածել է իր դիմումը, Բաքվում «սոցիալական ցանցերում թմրանյութերի տարածման քարոզչություն իրականացնելու» մեղադրանքով ձերբակալվել եւ անհայտ ուղղությամբ տարվել է ընդդիմադիր «Մուսավաթ»-ի երիտթեւի ղեկավար Ֆարաջ Քերիմլին: «Այդ ձերբակալությունն ապացուցում է, որ սկսվել է ժողովրդավարական ուժերի եւ ալիեւյան ռեժիմի միջեւ պայքարի վճռական փուլը: Բռնատիրական վարչախմբի պարտությունն անխուսափելի է, իսկ ժողովրդավարական ուժերի, երիտասարդության հաղթանակը` անկասելի»,- հայտարարել է «Մուսավաթ»-ի առաջնորդ Իսա Ղամբարը:

Յունուսովայի կոչն, անկասկած, Իլհամ Ալիեւի քաղաքական մահն է: Պետք է համոզված լինել, որ եվրոպական հանրությունը համարժեք արձագանքը չի ուշացնի: Իսկ թե «Մուսավաթ»-ի առաջնորդին կհաջողվի՞ հասցնել վճռական հարվածը, թե՞ ոչ` տվյալ համատեքստում, երեւի, այնքան էլ էական չէ. բռնակալական ռեժիմները դատապարտված են կործանման: Պարզապես, հանուն ադրբեջանական ժողովրդի, որքան արագ փլուզվի իլհամալիեւյան կլանը, այնքան լավ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹԵ ԻՆՉՊԵՍ day.az-Ը ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ «ԵՐԿՈՒ ԷՇԻ ԳԱՐԻՆ ՋՈԿԵԼ»

Հաջորդ գրառումը

ԻՍՐԱՅԵԼ-«ՀԱՄԱՍ» ԲԱԽՈՒՄՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՓՈՐՁԵՐ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ԻՍՐԱՅԵԼ-«ՀԱՄԱՍ» ԲԱԽՈՒՄՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՓՈՐՁԵՐ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Մեզ տարան պարտության՝ առաջին հերթին իրենց անսահման տգիտության ու վերմարդկային գոռոզության պատճառով․ Վարուժան Գեղամյան

27/09/2025

Ամեն տարի հիշեցնելու եմ այս պատմությունը, որ միշտ հիշեք, որ պատերազմի ու դրանում մեր պարտության մեղավորը կոնկրետ մարդիկ են, որոնք...

ԿարդալDetails

Հայաստանի ապագան չի կարող կառուցվել պարտվածների կողմից թելադրված օրակարգի վրա. Դավիթ Անանյան

27/09/2025

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդը շարունակում է աջակցել Երուսաղեմի հայ համայնքին․ հայտարարություն

27/09/2025

Ալիևը ՄԱԿ-ի ամբիոնից զարգացնում է Փաշինյանի թեզերը. Սուրեն Սուրենյանց

27/09/2025

Եվ ինչքան մեղավորները շարունակեն անպատիժ մնալ, վիճակն ավելի է սրվելու, կորուստներն էլ՝ շատանալու. Արսեն Ջուլֆալակյան

27/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական