Ուրբաթ, Հոկտեմբերի 24, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԾԱՌԵՐԻ ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՍ…

30/05/2014
- 30 Մայիսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ

Հայոց անկախության վերահաստատումը ծանր ու դժվարին եղավ: 88-ի ավերիչ երկրաշարժն ու Ղարաբաղյան հարցի աննախադեպ պոռթկումը, երկրում հանգեցրին յուրատեսակ քաոսի: Ստեղծվել էր անկառավարելի վիճակ:

Թուրք-ազերիների վայրագություններն ու անզիջում դիրքորոշումը հանգեցրեց անկախության ուղին նոր-նոր ոտք դրած Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի: Պատերազմ, որի ընթացքում, փաստորեն, հերթական անգամ լուծվում էր հայության լինելիության խնդիրը: Կիսավեր տնտեսության պայմաններում մեր ժողովուրդը լարեց վերջին ուժերը սեփական երկրին, հայրենի տարածքներին ու արժանապատվությանը տեր կանգնելու համար:

Սպիտակի ավերիչ երկրաշարժից կիսավեր դարձած ու ընթացող պատերազմից ուժասպառ եղած հանրապետությունն ունեցավ նաեւ դժվարություններ. մթերքը չէր բավարարում, իր սեփականը չունեցող երկրում, բնականաբար, էներգակիրների զգալի պակաս կար, շրջափակումների հետեւանքով մատակարարումների խափանումներ էին լինում, թալանվում էր ՀՀ առաքվող բեռների մեծ մասը: Բնությունն էլ իր չար կատակն էր խաղում. այդ տարիներին աննախադեպ ցրտեր էին…

Ազգովին մրսում էինք, մի կերպ դիմանում: Սակայն փոքրերը չէին հասկանում, սնունդ ու ջերմություն էին պահանջում: Չգիտեմ առաջին անգամ որտեղ եւ ով, բայց ինչ-որ մեկը սղոց ու կացին վերցրեց, գիշերը, գաղտագողի կտրեց առաջին ծառը, հետո երկրորդը, երրորդը: Ծառերն աճող էին, թաց ու չէին էլ այրվում, այլ ծխում էին շարունակ, կուրացնում վառարանների շուրջ տաքանալու հույսով կուտակված հարեւան-բարեկամներին: Մարդիկ ավելի շատ ներշնչում, իրար շնչով էին ջերմանում, քան թե հավերժական ծխացող ծառերի այդպես էլ չայրված կտորներից:

Մեկը տասը դարձավ, տասը հարյուր: Հետո անտառ գնացին, հատեցին, քաղաք բերեցին ու սկսեցին վաճառել: Ժամանակին ամենաշահավետ գործառույթներից մեկը փայտահատությունն ու վառելափայտի վաճառքը դարձավ: Երեւանում հատուկ տարածքներում միշտ փայտով բարձված մեքենաներ էին կանգնած: Վաճառքում առկա էր կտրված, ջարդված, վառարանի չափերին հարմար պատրաստի վառելափայտ:

Պատերազմը դադարեց: Հաղթեցինք: Հետո հասկացանք, որ ծառի ու անտառի մեծ կորուստներ ենք ունեցել, իսկ առանց դրանց` ապրել չի լինի: Ծառերը բնության թոքերն են, մեզ թթվածին մատակարարողները: Ու սկսվե՜ց: Սկսվեց մի գործընթաց, որը շարունակվում մինչ օրս, սակայն…:

Մի ժամանակ զուտ մարդկային հետաքրքրությունից դրդված հավաքում էի ամեն գարնանն ու աշնանը տարբեր ԶԼՄ-ներում, տպագիր ու էլեկտրոնային մամուլում հրապարակվող հաշվետվություններում տեղ գտած թվական տվյալները, բաղդատում դրանք, մաքրում կրկնություններից ու, չեք պատկերացնի, անչափ ուրախանում էի, հրճվում, քանի որ այդ թվերի հանրագումարի նույնիսկ կեսի իրականանալու դեպքում, Հայաստանս մեծ մասամբ անտառածածկ էր լինելու: Բայց ավա՜ղ:

Ամեն տարի, հատկապես գարնանը, համատարած ծառատունկ է կատարվում: Հողի բարեհոգությանն են հանձնվում հազարավոր տնկիներ: Մարդիկ`մոռացած դիրք ու պաշտոն, տարիք ու սեռ, դուրս են գալիս ծառատունկի: Տնկում են, կիսատ-պռատ ջրում, նկարվում, հարցազրույցներ տալիս ու իրենց առաքելությունն ավարտված համարում: Հարցի ամենացավոտ մասն էլ հենց սա է` ավարտված համարում: Իսկ նորատնկիները մի քիչ շնչում են, կառչում հողին, սակայն ամառվա տապին չեն դիմանում, շնչահեղձ են լինում ու չորանում:

Կարծում եմ, որ թվերն ու անունները ոչինչ չեն փոխի, եթե հրապարակվեն: Պարզապես հարկավոր է տնկել թեկուզ շատ քիչ թվով ծառեր, սակայն տեր կանգնել է պետք, որ նրանք ապրեն: Այս դեպքում ավելի արդյունավետ ծառատունկ կունենանք, իսկ վերջում նաեւ կանաչ ծառեր եւ ոչ թե չորացած ցողուններ: Իսկապես, եկեք սրտացավ լինենք, իզուր քամուն չտանք այն գումարները, որոնք ծախսվում են նոր տնկիներ աճեցնելու համար, այլ այդ գումարների կեսը թեկուզ տրամադրենք, ջրենք ժամանակին եւ, հավատացնում եմ, իսկապես անտառներ կունենանք:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՄԵՔԵՆԱՆԵՐ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐ

Հաջորդ գրառումը

«ՌՈՒՍԵՐԵՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԼԻՆԵԼ ՊԱՀԱՆՋՎԱԾ»

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

«ՌՈՒՍԵՐԵՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԼԻՆԵԼ ՊԱՀԱՆՋՎԱԾ»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սամվել Կարապետյանի քրեական հետապնդման մեջ կա քաղաքական մոտիվացիա. դա ակնհայտ է. Դանիել Իոաննիսյան

24/10/2025

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծարագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, որն ընկալվում է  որպես իշխանական իրավապաշտպան, համոզմունք է հայտնել, որ գործարար, բարերար...

ԿարդալDetails

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի արտահերթ նիստ – 24.10.2025

24/10/2025

Սա իշխող քաղաքական ուժի ղեկավարի կողմից Եկեղեցին պառակտելու հերթական փորձ է` հակաօրինական ու հակաեկեղեցական իր բոլոր դրսևորումներով. հայտարարություն

24/10/2025

Վարչական դատարանը մերժել է Էդմոն Մարուկյանի միջնորդությունը. թիվ 1299-Ն որոշումը ուժի մեջ կմտնի 2025 թվականի նոյեմբերի 1-ից

24/10/2025

Նպատակը ոչ թե արդարադատություն իրականացումն է, այլ՝ Մասիսի ընդդիմադիր համայնքապետին ընտրություններից առաջ մեկուսացնելը. Գոհար Մելոյան

24/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական