Չորեքշաբթի, Հոկտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՋԵՅՄՍ ՈՒՈՐԼԻՔԻՆ

23/05/2014
- 23 Մայիսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թարգմ. Հ. Ծ.

Ստորեւ թարգմանաբար ներկայացնում ենք հակիրճ բովանդակությունը ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին ուղղված բաց նամակիՙ գրված Օնտարիոյում ապրող (Կանադա) Եսայի Ռուբենյանի կողմից:


Լրիվ գիտակցելով, որ ծանրաբեռնված եք եւ քիչ ժամանակ ունեք, ինչպես նաեւ համոզված լինելով, որ նվիրված եք արդարություն հաստատելու եւ մարդու իրավունքները հարգելու գործին, որպես համեստ մի հայ անձնավորություն ցանկանում եմ անդրադառնալ Քարնեգի կենտրոնում մայիսի 7-ին արտասանած ձեր ելույթի մի քանի կետերին:

Դուք ձեր ելույթը սկսեցիք, ասելով. «Չեմ ցանկանում վերստին անդրադառնալ հակամարտության պատմությանը: Մեր նպատակը պետք է լինի որոնել դեպի առաջ գնալու համար գործնական մի ճանապարհ, որպեսզի տեւական լուծում կարողանանք գտնել»:

Ազատագրված պատմական տարածքներ

Հաշվի առնելով ձեր դիվանագիտական հարուստ կարիերան եւ անցյալի ու ներկայի քաղաքական իրադարձությունների վերաբերյալ ձեր կուտակած հսկայական գիտելիքը, դուք երբեւէ նախադեպի հանդիպե՞լ եք, երբ ազնիվ ու արժանապատիվ, բայց նվաճված մի ազգ, ինչպիսին է Ղարաբաղի ազգաբնակչությունը, իրեն նվաճողին ջախջախիչ պարտության մատնելուց, հազարավոր մարդկային կորուստներ տալուց հետո միջազգային հանրության կողմից վիրավորանքի արժանանա ետ դեպի ստրկություն վերադառնալու առաջարկներով:

Ձերդ գերազանցությունը շատ է ճանապարհորդել Լեռնային Ղարաբաղի տարածքով եւ վստահաբար ձեր ուշադրությունից չի վրիպել այն մեծ քանակությամբ տապանաքարերը, որոնց վրա փորագրված են շատ երիտասարդ բնակիչների դիմանկարները: Անմարդկայնության նման սարսափելի տեսարանից հետո, դուք դեռ առաջարկում եք այս սրբազան շիրիմները վերադարձնել ազերիների՞ն, որպեսզի արժանանան Նախիջեւանի տասը հազար խաչքարերի ճակատագրին: Ի դեպ, ի՞նչ էր գերտերությունների դիրքորոշումը 1988-89 թվերին Ղարաբաղի անպաշտպան հայ բնակչության կոտորածների ժամանակ: Նրանցից մեկն ու մեկը մատը մատին խփե՞ց, կամ առնվազն արջի ծառայություն մատուցե՞ց:

Փախստականների վերադարձ

Դուք իսկապես հավատո՞ւմ եք, որ հինգհարյուր հազար հայ փախստականները կցանկանան վերադառնալ Ադրբեջան կոչված սպանդանոցը (վկաՙ Ալիւեի սպառնալիքները), որտեղից հազիվ էին փախել: Ինչ վերաբերում է ազերիների վերադարձին, ո՞վ կցանկանա ունենալ կացնով զինված մի հարեւան, ով հարմար առիթի սպասեր գիշերով, քնած ժամանակ, գործի դնել արդեն ազգային բնավորության գիծ դարձած հայերի սպանդը, ինչպես այն տեղի է ունեցել 1905-ին, 1918-ին եւ 1988-89-ին:

Մի՞թե այս երկրագնդի բնակիչները աստվածատուր իրավունքը չունեն ապրելու ազատ, առանց իրենց նմանների կողմից հնչեցրած գերության եւ բնաջնջման սպառնալիքների:

Ես այն թյուր տպավորության տակ էի, որ քաղաքակիրթ աշխարհի ղեկավարները նման սկզբունքների գործադրման երաշխավորներն են, բայց ձեր անհավատալի արտահայտությունը վերափոխեց իմ այդ տպավորությունը:

Գթասրտություն ոճրագործների՞ն

Արդյոք ձեր հայտարարության «դեպի առաջ գնալու համար գործնական ճանապարհի որոնումը» չի՞ նշանակում թողություն շնորհել ոճրագործներին: Ինչքան էլ լայնածավալ ուսումնասիրություններ կատարվեն ազգերի իրավական պատմության մեջ, հազիվ թե գտնվի մի դեպք, երբ մի խումբ ոճրագործներ թողության արժանան մի երրորդ խմբի կողմից, առանց արդար դատաստանի եւ տուժած կողմի համաձայնության (բացի Թուրքիայից):

Հակամարտության կարգավորում

Թույլ տվեք ասել, որ այն տեսակետը, թե խաղաղության պայմանագրի կնքումը երկու կողմերին կազատի ֆինանսական ծախսերից, պարզապես առասպել է, որովհետեւ զենք արտադրող երկրները հսկայական եկամուտներ են ստանում դրանից եւ դեմ կլինեն նման գործընթացին: Նրանք դրդելու են միշտ Իլհամ Ալիեւին անիրագործելի պայմաններ դնել սաբոտաժի ենթարկելու համար խաղաղության գործընթացը, եւ դրանով իսկ շարունակելու սպառազինումը:

Միջին ինտելեկտի տեր որեւէ մեկի համար, որ հետեւել է Իլհամ Ալիւեի հիստերիկական արտահայտություններին եւ պահվածքին, պարզ է դարձել, որ այդ մարդը մտավոր հալյուցինացիաների գիրկն է ընկել: Նրա անսահման ատելությունը հայերի հանդեպ է՛լ ավելի է սնուցվում տեղական եւ օտար գիշատիչների կողմից, ովքեր կեղծ հույսեր ներշնչելով նրան առաջնորդում են դեպի գերիրական մի աշխարհ: Հարատեւ խաղաղություն չի կարող լինել, քանի դեռ այդ երկրում գոյություն ունի առեւտրային առումով մրցունակ նավթը:

Ինչ վերաբերում է «ապագայում իր վերջնական իրավական կարգավիճակը որոշելուն», պետք է ասեմ, որ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը վաղուց արդեն որոշել է եւ առավել բարգավաճ, քաղաքակիրթ ու հզոր անկախ ճակատագիր է ընտել իր համարՙ խնայելով ուրիշներին խառնվելու իր գործերին:

«Անվտանգության միջազգային երաշխիք»

Միջազգային հանրության լուրջ մտադրությունների եւ պարտավորվածությունների մեջ համոզվելու համար թույլ տվեք առաջարկել, որ առաջին հերթին «գործադրվի» նախագահ Վիլսոնի 1920 թվի նոյեմբերի 22-ի որոշումը, որ նախանշում էր Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանը: Այդ որոշումը պաշտպանվեց, ստորագրվեց եւ երաշխավորվեց ութ տարբեր երկրների կողմից, այսինքնՙ այսպես կոչված «միջազգաիյն հանրության» կողմից:

Միջազգային հանրությունը լուրջ պատասխանատվություն է վերցնում իր վրա ամեն տեսակի երաշխիքներ խոստանալով, եթե հաշվի առնենք, որ անցյալ քսանչորս տարիների ընթացքում այն չի կարողացել ոճրագործին համոզել, որպեսզի ամենափոքր քայլը կատարի դեպի խաղաղության հաստատումը:

Մի հարց եւս, ձերդ գերազանցություն: Ե՞րբ են գերտերությունները, թուրքերի եւ ազերիների հետ բիզնես գործարքների մեջ մտնելիս, դադարելու մատուցել հայկական արյունն ու տարածքները, հագեցնելու համար իրենց ծարավը եւ քաղցրացնելու համար իրենց գործարքները: Մի՞թե ձեր ռազմանավերը դեռ անկարող են բարձրանալու հայկական Արարատ լեռան վրա:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍԱՀՄԱՆԱՏԱՐԱԾՔՆԵՐ: ՀԱՅԱՑՔ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ

Հաջորդ գրառումը

ԼՂՀ ԱԿՆԱՂԲՅՈՒՐ ԳՅՈՒՂՈՒՄ ՀԱՆԴԻՍՈՒԹՅԱՄԲ ԲԱՑՎԵՑԻՆ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԸ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ԼՂՀ ԱԿՆԱՂԲՅՈՒՐ ԳՅՈՒՂՈՒՄ ՀԱՆԴԻՍՈՒԹՅԱՄԲ ԲԱՑՎԵՑԻՆ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Մշակութային

Ինչ կուզեք, գրեք՜, կստորագրեմ, բայց աղաչում եմ, Թուրքիայի լրտես մի՜ գրեք. Հրաչյա Աճառյան

22/10/2025

Աճառյանին КГБ ում հարցաքննելիս քննիչը հարցրել է, թե քանի՞ լեզու գիտի։ Աճառյանը թվարկել է, և քննիչը ամեն լեզվի դիմաց նշել...

ԿարդալDetails

Անկարելի է, որ Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը օրհնութիւն փոխանցէ իր հոգեւոր եղբայրները անպատուող ու հայոց եկեղեցին նսեմացնողին

22/10/2025

Կարգալույծ եղած անձն այլևս չի կարող կատարել պատարագ կամ ծես. Ռուբեն Մելիքյան

21/10/2025

Ինչու՞ են Բաքուն ու Երևանը պայմանավորվել հենց Ղազախստանից ցորենի տարանցման ու ներկրման մասին, այլ ոչ թե, օրինակ, Ռուսաստանից. վերլուծություն

21/10/2025

Հովհաննավանքում մասնակցելու եմ Տեր Արամ քահանա Ասատրյանի մատուցած Սուրբ եւ Անմահ Պատարագին. Փաշինյան

21/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական