Շաբաթ, Սեպտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹՈՒՐՔԱՑՈՂ ԱՋԱՐԻԱՆ

16/05/2014
- 16 Մայիսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Միանգամայն ակնկալելի էր, որ Վրաստանում իշխանափոխությունից հետո մերժողական վերաբերմունք կդրսեւորվի Միխայիլ Սաակաշվիլու ներքին ու արտաքին քաղաքականության նկատմամբ: Չափից դուրս միագիծ էին նրա ե՛ւ եվրոմետությունը, ե՛ւ ռուսատյացությունը: Ու հարցը միայն տարածքների կորուստը չէ, որն իհարկե նախկին նախագահի գլխավոր պարտությունն էր: Շատ է գրվում ներքին քաղաքականության բնագավառում ձեռք բերված հաջողությունների մասինՙ պայքարը կոռուպցիայի դեմ, օրինականության, արդարության հաստատում եւ այլն: Սակայն պարզվում է, որ նույնիսկ անտարակույս հաջողված բարեփոխումների հետ մեկտեղ նա թույլ է տվել նաեւ այնպիսի բիրտ սխալներ, որոնք Վրաստանին այսօր կանգնեցրել են բավականին լուրջ խնդիրների առջեւՙ ընդունակ վերածվելու հարեւան պետության հետագա մասնատման իրական սպառնալիքի: Տվյալ դեպքում խոսքը կոնկրետ վերաբերում է Աջարիային:

Նորերս մոսկովյան «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը հրապարակել էր իր թղթակցի ընդարձակ ռեպորտաժը հենց Աջարիայից: Հրապարակումը ուշագրավ է այն իմաստով, որ Վրաստանում ու մասնավորապես Աջարիայում տեղի ունեցած, տեղի ունեցող իրադարձությունների ու հեռանկարների մասին իրենց կարծիքներն ու գնահատականներն են տալիս տեղի տարբեր մակարդակների քաղաքագետներ, լրագրողներ, հասարակական գործիչներ, հոգեւորականներ, արվեստագետներ, հասարակ քաղաքացիներ:


Լրագրողը վերհիշում է, որ Խորհրդային Միությունում Վրաստանը թերեւս ամենահարուստ ու ամենաբարեկեցիկ հանրապետությունն էր: Իսկ հիմա, Թբիլիսիից գնացքով մեկնելով Բաթում, տեսնում է «կործանված քաղաքակրթության բեկորները»: Անցան այն ժամանակները, երբ վրացիների փոխարեն աշխատում էին հայերն ու ադրբեջանցիներըՙ թղթակցին ասում է վրացի պատգամավորներից մեկը: Ներկայիս Բաթումում բնակվում է 400 հազար մարդ: Սաակաշվիլու երազանքն էր Բաթումըՙ Վրաստանի ծովային դարբասները դարձնել երկրի ցուցափեղկը: Եվ դարձրեց այն արտաքնապեսՙ եվրոպական քաղաքները հիշեցնող թաղամասեր, երկնաքերներ, խաղատներ, ռեստորաններ… Իսկական Դիսնեյլենդ, գողտրիկ մի Լաս Վեգաս: Սակայն բաթումցիները, խոր հակակրանք, եթե չասենք ատելություն տածելով Սաակաշվիլու հանդեպ, չեն ներում նրա գլխավոր մեղքըՙ որ նա Աջարիան «ծախեց»… Թուրքիային: Այսօր Բաթումի եւ առհասարակ Աջարիայի դիմագիծը որոշում են թուրքական մոտիվները:

Ժամանակին իսլամն Աջարիա մտավ արյունով ու բռնությամբՙ ասում է վրացի հոգեւորականներից մեկը, եւ հենց Ռուսական կայսրությունը փրկեց նրան թուրքերից եւ վերադարձրեց Վրաստանին: Սակայն թուրքերը Աջարիա վերադարձան 90ական թվականների հեղաբեկումներից հետո, սակայն այս անգամ գեղեցկախոսությամբ, փողով, առեւտրով: Ընդ որում, այն տարիներին թուրքերն աղքատ էին վրացիներից եւ ավելի շատ իրենք էին քարշ տալիս ամեն ինչ Թուրքիա: Սակայն Էրդողանը կարճ ժամանակամիջոցում ոտքի կանգնեցրեց իր երկրի էկոնոմիկան ու արդեն կարողունակ թուրքական բիզնեսը լայնորեն թափանցեց սնանկացած ու անմրցունակ Աջարիա: Շատ շուտով Թուրքիայի որոշակի քաղաքական ուժեր ակտիվորեն շրջանառության մեջ դրին այն գաղափարը, որ Աջարիան եղել ու մնում է Թուրքիայի անքակտելի մասը, որ պետք է վերականգնել պատմական արդարությունը ու Բաթումը վերահսկելի դարձնել Անկարայի համար եւ այլն: Այսօր արդեն նույնիսկ թուրք դպրոցականը «գիտե», որ Աջարիան «թուրքական երկրամաս է»:

Ներկայումս Վրաստանում շատերը Սաակաշվիլու ձախողումները բացատրում են նաեւ նրա «հայկական» ծագումով, իբր հայը երբեք չէր կարող մտածել Վրաստանի բարգավաճման մասին: Մինչդեռ ռուս լրագրողը ուշադրություն է հրավիրում ուրիշ մի անձիՙ Սաակաշվիլու մորՙ Գնուլի Ալասանիայի վրա, որը մասնագիտությամբ լինելով թուրքագետ եւ սերտ կապեր ունենալով հայտնի իսլամագետ, ազդեցիկ քաղաքական-հասարակական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ, թրքամետության առումով էական ազդեցություն է ունեցել հավակնոտ որդու վրա: Թուրքիայում մեղադրվելով պետական հեղաշրջման փորձի մեջ, Գյուլենը բնակություն է հաստատել ԱՄՆ-ում եւ անվճար ուսումնական հաստատությունների լայն ցանց ստեղծել աշխարհով մեկ, քարոզելով չափավոր իսլամ եւ պատրաստելով քաղաքական-տնտեսական ասպարեզի ամերիկամետ բարձրակարգ նոր սերունդ: Վրացի մի պատգամավորի ասելով, Սաակաշվիլու թողտվությամբ հենց Գյուլենն է հովանավորել Վրաստանի կրթական ու դաստիարակչական նախագծերը: Ի՞նչ է դա նշանակում:

Սակայն մինչ դրան անցնելը ռուս լրագրողը որպես աննախադեպ երեւույթի հանգամանորեն անդրադարձել է Աջարիայի վերաքրիստոնեացմանը: Մինչ ԽՍՀՄ-ի փլուզումը Աջարիայի բնակչության 70 տոկոսը մուսուլմաններ էին: Ահա եւ հինգ տարվա հոգեւոր վերածննդի շնորհիվ պատկերը արմատապես փոխվեց եւ 70 տոկոսը կազմեցին քրիստոնյաները: Աջարիայի մուսուլման վրացիները վերհիշեցին իրենց քրիստոնեական արմատները եւ զանգվածաբար վերադարձան Քրիստոնեական եկեղեցու գիրկը: Սակայն բնական է, որ այս «հակաիսլամական» գործընթացը չէր կարող դուր գալ թուրքերին Աջարիան եւ ընդհանուր առմամբ Վրաստանը «հնազանդեցնելու» ասպարեզում: Եթե Սաակաշվիլին ինքն է հայտարարում, թե Թուրքիան վրացիների «պատմական բարեկամն է», ապա ինչու թուրքերն իրենք չպիտի հաստատվեն որպես «ավագ եղբայր»: Եվ իրենց հակավրացական մաքառումներում թուրքերը շեշտը դրեցին… կրթական համակարգի զարգացման վրա: Ընդ որում, առաջին հերթին այդ գործընթացի մեջ նրանք ներգրավում են վրաց աղքատ, անապահով ընտանիքների երեխաներին: Այսօր Աջարիայում գործում է թուրքական 50 գիշերօթիկ դպրոցՙ որպես դառը փաստ արձանագրում է վրացի մի լրագրող: Թուրքերը հատկապես գյուղական վայրերում շենք են գնում, անվճար ուսման են վերցնում հացի փող չունեցող ընտանիքների երեխաներին, ապահովում են հագուստով, սննդով: Հետո «կատարելագործման» են ուղարկում Թուրքիա, որտեղից նրանք վերադառնում են որպես յուրօրինակ մերօրյա «ենիչերներ»: Գումարեք դրան բազում մեդրեսեներըՙ կրոնական ուսումնական հաստատությունները, որտեղ Ղուրանի հետ երեխաներին հրամցնում են նաեւ քաղցրավենիքներ: Իսկ անհամար թուրքական «ալլահաքարոզ» հեռուստասերիալները… Այ՜, եթե դուք իսլամ ընդունեք, ապա կունենաք հզոր հայրենիք, սուրբ ավանդույթներ, ամուր ընտանիք (ինչքան հեշտ է չքավորին նվաճելը):

Եվ սա էլ դեռ ոչինչ: Աղետալի հետեւանքներ է ունենում Սաակաշվիլու այն հերթական տխմարաբանությունը, երբ նա հայտարարեց, որ մինչեւ իր կառավարման ավարտը որեւէ արտասահմանցի կարող է ստանալ Վրաստանի քաղաքացիություն. պահանջվում է միայն դիմում: Գուցե առայժմ այնքան էլ վտանգավոր չեն բազմատեսակ արաբները, հնդիկները, աֆրիկացիները: Բայց թուրքերը… Բաթումում արդեն բուն է դրել 25 հազար թուրք: Ընդ որում, նրանք սեւագործ բանվորներ չեն. տնօրինում են հյուրանոցներ, ռեստորաններ, սրճարաններ, խաղատներ, զանազան բիզնեսընկերություններ եւ այլն: Տեղի բնակիչներից շատերը թուրքերի ձեռքին են նայում, ուրիշները աշխատանք են փնտրում «մայր թե հայր» Թուրքիայում: Բաթումաբնակ թուրքերը ձգտում են ամուսնանալ տեղացիների հետՙ մոլլայով: Թե որերորդ կինն են վրացուհիները, հայտնի չէ: Եթե այդպես շարունակվի, ցավ է հայտնում տեղաբնակ վրացիներից մեկը, ապա Աջարիայի թրքացումը բնավ էլ հեռու ապագայի խնդիր չի լինի:

Փոքր-ինչՙ բարոյականության մասին: Բաթումում գործում է 200 ից ավելի… հասարակաց տունՙ պարզ է ինչ զգացումով ասում է վրացի մի գրող: Եվ սա մեր ժողովրդի մեծագույն խայտառակությունն է: Սահմանամերձ գյուղերում մարմնավաճառությունը վերածվել է «ինդուստրիայի»ՙ ԱՊՀ երկրների պոռնիկների հավաքատեղի: Եվ թուրքերն այստեղ իրենց տիրակալ են զգում ե՛ւ որպես գործի կազմակերպիչ, ե՛ւ որպես վայելող (իրենց հայրենիքում հնագույն արհեստն օրենքով արգելված է): Ավելին, իբրեւ իրադրության տեր թուրքերն իրենց չափազանց լկտի են պահում նույնիսկ վրացի կանանց նկատմամբ: Փորձիր նրանց դիտողություն անել… Իսկ երբ նրանց քեֆը տեղն է լինում, հոխորտում են, որ սսկվեք, Աջարիան իրենց երկիրն է:

Խա՞չ, թե՞ կիսալուսինՙ ի վերջո ով կհաղթի Վրաստանումՙ Աջարիայումՙ հարցադրում է ռուս լրագրողը: Մեկուսացվելով Ռուսաստանից, Վրաստանի քաղաքական վերնախավը հարեւանների մեջ դաշնակից գործընկեր ընտրեց երբեմնի ոխերիմ թշնամունՙ Թուրքիային եւ թրքալեզու Ադրբեջանին: Մոլագար ռուսատյաց Սաակաշվիլու կարճամիտ քաղաքականության հետեւանքով Վրաստանը կրկին հայտնվեց երկու համասեռ մուսուլմանական երկրների աշխարհաքաղաքական աքցանի մեջ, որոնց նվիրական երազանքն է միավորվել աշխարհագրական-եղբայրական գրկախառնումով, ինչին խանգարել են քրիստոնեական Հայաստանն ու Վրաստանը: Ավելացնենք նաեւ, որ Վրաստանի կեսմիլիոնանոց ադրբեջանական համայնքն իր մորեխային բազմացմամբ դեռ իր նենգ դերը կխաղա վրաց երկրի ապակայունացման թուրքական պլաններում:

Ռուս թղթակիցը կասկած է հայտնում, թե եվրոկողմնորոշումը կարող է օգտակար լինել Վրաստանին նրա իքնատիպության պահպանման գործում: Քանզի այդ նույն թուլակամ Եվրոպան իր տխրահռչակ «քաղաքական նրբանկատությամբ» հարթում է սեփական մայր ցամաքի իսլամացման ճանապարհը:

Սուբյեկտի՞վ է ռուս լրագրողը իր որոշ հետեւություններում: Հնարավոր է: Սակայն նա տեղին է հիշեցնում Թուրքիայի վարչապետ Էրդողանի «անմար» խոսքերը. «Մզկիթները մեր զորանոցներն են, մինարեթներըՙ մեր սրերը, գմբեթներըՙ մեր վահանները, իսկ հավատացյալներըՙ մեր զինվորները»:

Մոսկվա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԿԱՌՈՒՑՈՂԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՕԳՈՒՏՆԵՐԸ «ՍԱՌԸ ՊԱՏԵՐԱԶՄ-2»-Ի ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԱՆԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ԱՆԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սուլոց, հայհոյանքներ և անեծքներ. սա ընդամենը ժամանակակից աշխարհի պատկերն է, ոչ ավելին․ Արման Աբովյան

26/09/2025

Արման Աբովյանը գրում է․ Ահա այսպես դիմավորեցին ՄԱԿ-ում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի ելույթը։ Սուլոց, հայհոյանքներ և անեծքներ — բայց սա...

ԿարդալDetails

ՀՀ նորմալ իշխանությունները Արցախի ժողովրդին ցեղասպանության զոհի կարգավիճակ պիտի տային․ Բեգլարյան

26/09/2025

Հայաստանի սահմանը Ադրբեջանի հետ սահմանվել է 1988-ի հունվարի 12-ին, ինչը հինգական մարդ երկու կողմից ստորագրել են. Բագրատյան

26/09/2025

Մահացել է Տիգրան Քեոսայանը

26/09/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Միչիգանի ՀԲԸՄ «Ալեք և Մարի Մանուկյան» ավագ դպրոցի աշակերտներին

26/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական