Չորեքշաբթի, Հոկտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳԵՂԱՄ ԳԵՎՈՆՅԱՆ. «ԱՅՍՕՐ ՄԻԱԿ ԽԵԼԱՄԻՏ ՆՊԱՏԱԿԸ ՔԵՍԱԲ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՆ Է»

09/05/2014
- 10 Մայիսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՏԻԳՐԱՆ ԵԿԱՎՅԱՆ

Գեղամ Գեւոնյանը պատմաբան է, «Հող եւ մշակույթ» կազմակերպությունների միության նախագահը: Միությունը 1982-ից ներկա է Քեսաբում, որտեղ վերականգնման միջոցառումներ է իրականացնում: Այս տարվա մարտի 21-ի առաջին գրոհից ի վեր նրա կազմակերպությունը իրադարձությունների կիզակետում է: Այդ մասին պատմում է «Ֆրանս¬Արմենի» ամսագրի մայիսյան համարը:


– Դուք մշտապես կապ եք պահպանում «Հող եւ մշակույթի» քեսաբյան մասնաճյուղի հետ: Այժմ ինչպիսի՞ն է Քեսաբի եւ շրջակայքի իրավիճակը: Քեսաբում եւ Կալադուրանում մնացե՞լ են քաղաքացիական անձինք: Ո՞վ է վերահսկում տարածքը:

– Ամենքին հայտնի է, որ մարտի 21-ի գրոհից ի վեր Քեսաբի բնակչության մեծ մասը հեռացավ: Այդ գրոհի առաջին երկու օրերին հայերի մեծամասնությունն ապաստանեց Լաթաքիայում: Նրանք տեղավորվեցին Լաթաքիայի հայկական եկեղեցու եւ դպրոցի տարածքում, որտեղ Սիրիահայոց շտապ օգնության հանձնախումբը անմիջապես սկսեց հոգալ նրանց կարիքները հայկական Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի աջակցությամբ: Դրանից հետո այդ գաղթականների մի մասը տեղավորվեց Լաթաքիայի ընտանիքներում, իսկ մի փոքր մասը գնաց Բեյրութում հաստատված ազգականների մոտ: Քանի որ մեկնումը հապճեպ էր, շատերը ճանապարհ ընկան առանց իրերի: Հարկ է նաեւ ընդգծել, որ այդ հայերի մեջ կան ընտանիքներ, որոնք ավելի վաղ ապաստան էին գտել Քեսաբում. նրանք Դեր Զորից են, Ռաքքայից, Հալեպից, ինչպես նաեւ Յակուբիե հայկական մեծ գյուղից: Մենք ինքներս մեր տներում հյուրընկալել էինք այդ ընտանիքներից չորսին: Սակայն տասնյակ անձինք, առավելապես տարեցներ, չկարողացան կամ չուզեցան տարհանվել: Ապրիլի առաջին շաբաթվա ընթացքում գրոհայինները նրանցից 19-ին տեղափոխեցին Թուրքիա, որտեղ իշխանությունները նրանց տարան Վագըֆլի (Մուսա լեռան շրջան)ՙ Թուրքիայում մնացած միակ հայաբնակ գյուղը: Խոսվում է նաեւ 21 անձից բաղկացած մեկ ուրիշ խմբի տեղահանման մասին (գտնվելու վայրը հայտնի չէ). այս տեղեկությունը հնարավոր չեղավ ստուգել: Տասը այլ անձինք մնացել են Քեսաբի գոտումՙ ներառյալ Կալադուրանի հովիտը: Այդուհանդերձ տեղեկացել ենք, որ Վաըֆլի են տարվել նոր մարդիկ: Քեսաբցի ալավիները եւս ըստ երեւույթին հեռացել են Լաթաքիա: Սկզբում մնացել էր մի քանի թուրքմեն: Չգիտենք, թե կատաղի մարտերի ծավալումից հետո նրանք հեռացե՞լ են, թե՞ ոչ:

– Ձեր կազմակերպությունը միջոցներ է հանգանակում Լաթաքիա քաղաքում ապաստանած հայ խաղաղ բնակիչներին օգնելու նպատակով: Ինչպե՞ս պիտի վարվեք, որպեսզի այդ օգնությունը տեղ հասնի: Գոյություն ունի՞ արդյոք փոխհամաձայնեցում Կիլիկիո կաթողիկոսարանի կամ տեղի հայկական մյուս կառույցների հետ:

– «Հող եւ մշակույթը» Քեսաբի հետ համերաշխությունը վաղուց դարձրել է կարգախոս: Ներկա պայմաններում այդ համերաշխությունը պետք է ամենքիս միավորի: «Հող եւ մշակույթ» կազմակերպությունները իրենց միության կազմում գործում են հենց այդ ուղղությամբ: ԱՄՆ-ում «Հող եւ մշակույթը» նշանակալից մասնակցություն է ունեցել Քեսաբի կրթական միության կազմակերպած դրամահավաքին: Ֆրանսիայում «Հող եւ մշակույթի» տեղական մասնաճյուղը աղետի առաջին իսկ օրերից նախաձեռնեց հանգանակություն, որը տարածվեց նաեւ Բելգիայում եւ Շվեյցարիայում, իսկ Փարիզում «Մեծ բազար» խումբը հանդես եկավ համերգով: Ֆրանսիայում մեկ ուրիշ հանգանակություն կազմակերպեց Կապույտ խաչը, իսկ «Հայաստան» համահայկական հիմնադրամը Քեսաբին հատկացրեց խոշոր գումար եւ իր հերթին հանգանակություն սկսեց: Ինչպես հակամարտության սկզբնական շրջանում հատկացված գումարը, այնպես էլ ընդհանուր օգնությունը ուղարկվում է Սիրիահայոց շտապ օգնության հանձնախմբին, առավելապես Անթիլիասի (Լիբանան) Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության միջոցով: Իր հերթին Ֆրանսիայի «Հող եւ մշակույթ» օգնությունը Սիրիահայոց շտապ օգնության Լաթաքիայի մասնաճյուղին է հասցնում իր ներկայացուցչի միջոցով: Մենք նաեւ հորդորել ենք աջակցել Վագըֆլիում հավաքված քեսաբահայերին:

– Ի՞նչ կարծիք ունեք Քեսաբի գրավման նկատմամբ Ֆրանսիայի դիրքորոշման կապակցությամբ: «Հող եւ մշակույթի» կոչին Ֆրանսիայի իշխանություններն արդյոք արձագանքեցի՞ն: Ելիսեյան պալատում կամ արտգործնախարարությունում ձեզ ընդունեցի՞ն:

– Անշուշտ, Ֆրանսիայի իշխանությունները ի գիտություն ընդունեցին «Հող եւ մշակույթի» կոչը: Սակայն մենք ընդունելություն չենք խնդրել Ելիսեյան պալատում կամ ԱԳՆ-ում: Ճիշտ կլիներ, որ նման խնդրանքով դիմեր ֆրանսահայոց կազմակերպությունների համակարգման հանձնախումբը (CCAF), որը ֆրանսահայերին պետք է պարզաբանի, թե ինքը ինչ երաշխիքներ կարող է ստանալ: Համենայն դեպս, ներքին եւ միջազգային քաղաքական անցուդարձից անկախ, Ֆրանսիան գրեթե չազդվեց Թուրքիայի լայն օժանդակությամբ Քեսաբի վրա ջիհադիստների կատարած հարձակումից: Ավելին, այդ հարձակման ակունքները պետք է փնտրել ներկայիս միջազգային առճակատման մեջ: Քաջալերված կամ սեփական դաշնակիցներին չարանենգ նպատակներով օգտագործած Թուրքիան վերջին հաշվով գործել է լոկ այդ նույն շրջանակներում: Ֆրանսիան եւ մյուս տերությունները թերեւս նախընտրում են, որ ջիհադիստները հաստատվեն Սիրիայում, եւ ոչ թե ակտիվ գործունեություն ծավալեն Աֆրիկայում: Ֆրանսիայի լռությունը վկայում է հստակեցված դիրքորոշման մասին: Սակայն անկարելի է տարածաշրջանային կառուցողական քաղաքականություն վարել այլ տեղերում իրենց հիմնավորումն ու պատճառաբանությունը գտնող հրամայականների թելադրանքով: Տվյալ դեպքում Ֆրանսիան սխալվում է (ինչպես սխալվել է անցյալում)ՙ անհաջող հաշվարկներին նեցուկ դարձնելով անհաջող դաշինքներ: Նրա կառավարությունները մոռանում են դա, բայց ժողովուրդները հիշում են:

– 2012-ի հոկտեմբերին հարեւան գյուղերի թուրքմեննները սպառնացել էին Քեսաբի շրջանին: Սիրիայի եւ Լիբանանի մեր քաղաքական ու հոգեւոր պատասխանատուները արդյոք կանխատեսության պակաս չդրսեւորեցի՞ն ի տես ապագա վատթարագույն զարգացումների:

– Խմբավորումների ամրապնդման եւ բռնությունների ծավալման պայմաններում այդ սպառնալիքները ընկալվեցին ըստ արժանվույն: Քեսաբի բնակչությանը վնասելու մի քանի փորձերը, ի դեպ, որեւէ արդյունք չտվին: Վերջերս Քեսաբի գրավումը եւ բնակչության տարհանումը արտաքին օժանդակություն ստացող եւ անորոշ նպատակներ հետապնդող խայտաբղետ խմբերի նախահարձակման հետեւանք են, խմբեր, որոնց սիրիական ընդդիմության հարափոփոխ կոալիցիաները կարող են այսօր օրինական ճանաչել, իսկ վաղը ուրանալ:

Վերլուծաբանները գրել են, որ Քեսաբի գրոհը կարող էր տեղի ունենալ ամեն պահի, չնայած պաշտոնապես ապառազմականացված համարվող սահմանի գոյությանը: Նման իրողության, ինչպես նաեւ հարձակմանը նպաստող պատահական հանգամանքների անկառավարելիության պայմաններում հնարավոր չէր շատ բան կանխատեսել: Երեկ Քեսաբից հեռանալու քայլն արդարացված չէր, եւ այսօր միակ խելամիտ նպատակն այնտեղ վերադառնալն է:

– «Հող եւ մշակույթը» երբվանի՞ց ընդհատեց վերականգնման միջոցառումները Քեսաբի հայկական տարածքում, եւ ի՞նչ վիճակում էին նախագծերը:

– Միջոցառումները ընդհատվեցին 2011-ին Սիրիայի քաղաքական իրադրության վատթարացման պատճառով: Այդուհանդերձ «Հող եւ մշակույթը» Քեսաբում ունի ներկայացուցիչ, որի պարտականությունն է ինչպես կացարանների պահպանումը, այնպես էլ կազմակերպության գյուղատնտեսական ծրագրի շարունակումը: Արամո վանքի վերականգնումը առայժմ չի սկսվել: Ընթացիկ գլխավոր ծրագիրը Քեսաբի հայկական ազգագրական թանգարանի հավաքածուների ստեղծումն է: Թանգարանին հատկացվել է Գալուստ Կյուլպենկյան հիմնարկության օժանդակությամբ 2008-ի սեպտեմբերին «Հող եւ մշակույթի» վերականգնած «Հին թաղ թիվ 1»-ի շենքերից մեկը: Իրադարձությունների հետագա ընթացքը մեզ կհուշի, թե ինչ գերակայություններով պետք է ընդլայնվեն տվյալ ծրագրերը:

«France-Arme՛nie», mai 2014, Ֆրանս. թարգմ. Պ. Ք.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍԵՊԵՐ ԵՎ ՍՐԲԵՐ

Հաջորդ գրառումը

ՀՈՂՆ ԱՌԱՆՑ ՄԱՐԴՈՒ ՏԱՐԱԾՔ Է

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ՀՈՂՆ ԱՌԱՆՑ ՄԱՐԴՈՒ ՏԱՐԱԾՔ Է

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Այս իշխանություններին հեռացնելը Հայաստանի համար միայն դրական հետևանքներ կարող է ունենալ․ Սերժ Սարգսյան

22/10/2025

Նոր ընտրված Ազգային ժողովում 3-4 ընդդիմադիր ուժեր կլինեն՝ կարծում եմ: Գոնե այսօրվա պայմաններում ես տեսնում եմ առնվազն ընդդիմադիր հայացքներ ունեցող...

ԿարդալDetails

Ուղիղ.Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան 22.10.2025

22/10/2025

Քաղաքում ոչ մեկի հետ խնդիր չունենք. իմ ընտանիքի հետ յուրաքանչյուր դեպք, փորձանք, իմացեք՝ քաղաքական է. Մարտուն Գրիգորյան

22/10/2025

Ռուբեն Մխիթարյանին ապօրինի մեղադրանք է առաջադրվել մի հոդվածով, որն ուղղակիորեն կապված է փաստաբանի մասնագիտական պարտականությունների կատարման հետ. «Մեր ձևով» շարժում

22/10/2025

Սրանք չունեն ոչ պետության, ոչ էլ բանակի զարգացման հիմնավորված ծրագիր. սրանք մենակ թուրքի ծրագրերն են լավ կատարում. Արշակ Կարապետյան

22/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական