Շաբաթ, Հոկտեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍԵՊԵՐ ԵՎ ՍՐԲԵՐ

09/05/2014
- 10 Մայիսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Կանցնեն շատ տարիներ, եւ Արցախն ազատագրած բազմաթիվ հայ գնդապետներ, զինվորներ, բժիշկներ, կանայք, երեխաներ, հայեր, ինչ-որ պատի տակ կհիշեն այն օրը, երբ Երեւանում որոշում կայացվեց կանգնեցնել Անաստաս Միկոյանի արձանը: Գուցե այդ արձանը չկանգնեցվի էլ, բայց այս արձանը կանգնեցնելու որոշման օրը, կհիշենք: Սա պատմական օր էր:

Ես չգիտեմ, Հայաստանի ո՞ր բնակավայրում է կանգնեցվել Արցախի հերոսամարտում զոհված զինվորի արձան, հուշարձան չէ, գնդապետ-գեներալի չէ, զինվորի, շարքային զինվորի արձան: Ես չգիտեմ, թե ինչո՞ւ մինչեւ օրս Հայաստանի որեւէ բնակավայրում չկա, օրինակ, Իսրայել Օրիի արձանը, ով միայնակ պետության գործառույթներ էր իր վրա վերցրել եւ փորձում էր լուծել ժամանակի ազգային-պետական հարցերը: Չգիտեմ նաեւ, թե ինչո՞ւ մինչեւ հիմա Հայաստանում կանգնեցված չէ «Հայոց արքայական ազգատոհմեր» համալիր հուշարձանը, որտեղ` կողք-կողքի կանգնած, կամ նստած կլինեն հայոց արքաները` բոլոր տոհմերից գոնե մեկական ներկայացվածությամբ:

Բայց, ամենակարեւորը, ես չգիտեմ, թե գիշերները, երբ Երեւանում կանգնած բոլոր արձանները «կենդանանան», ո՞ւմ կողքով է քայլելու Անաստասը, ո՞ւմ ձիու քայլքին զուգընթաց, ո՞ւմ կիսանդրու լուռ ժպիտին է արժանանալու, ո՞ւմ հետ է զրուցելու ջերմ, ազգային-պետական թեմաներով: Բայց ենթադրում եմ, որ հաջորդ օրն առավոտյան Անաստասն էլ քաղաքում կանգնած չի լինի, որովհետեւ այս քաղաքում Վարդան Մամիկոնյան, Հովհաննես Բաղրամյան, Հայկ նահապետ, Վահագն աստված կա, Սասունցի Դավիթ կա, եւ բացի Հայկից ու Վահագնից` մյուսները, ի դեպ, ձիով են. մեծ տերերի մեծ ձիերը: Թումանյանն անպայման մի բան կասի, Սարոյանը կմիանա, Տերյանը կթախծի, Չարենցը իր ամբոխներին կհիշի` խելագարված, «Տղամարդիկ» կծխեն եւ ձյուն կգա, ու, չնայած օթերեւութաբանները դա կպայմանավորեն մթնոլորտային ինչ-ինչ հանգամանքներով, բայց «մենք բոլորս կհասկանանք, թե ինչու հենց այդ օրը քաղաքում ձյուն եկավ»: Անաստասը կա՛մ կհեռանա, կա՛մ կհեռացնեն, եթե ստոր դավաճան է` կհեռացնեն, եթե մի քիչ ազգային-պետական է, կհեռանա, ինքնակամ, ամոթով, զղջումով… Որովհետեւ արձանը սրբի պես մի բան է, քանի որ Միկոյանը սրբի պես մի բան չէ:

Բայց, միեւնույն է, կանցնեն շատ տարիներ եւ Արցախն ազատագրած բազմաթիվ հայ գնդապետներ, զինվորներ, բժիշկներ, կանայք, երեխաներ, հայեր, ինչ-որ պատի տակ կհիշեն այն պատմական օրը, երբ Երեւանում որոշում կայացվեց կանգնեցնել Անաստաս Միկոյանի արձանը: Որովհետեւ Արցախն ազատագրողը` իր տեսակով, կերպով, բնավորությամբ ուրիշ է, Արցախը հանձնողը` ուրիշ, որովհետեւ Միկոյանը Արցախը հանձնել է, առնվազն չի ընդվզել դրա հանձնման փաստից: Չէ՞ր կարող, կգնդակահարեի՞ն, բա ո՞ւր մնաց Միկոյանի` «երրորդ համաշխարհային պատերազմ կանխած դիվանագիտությունը», ո՞ւր մնաց, եւ ինչո՞ւ էր պետք Ստալինի եւ Օրջոնիկիձեի հետ նրա անձնական ջերմ, ընկերական հարաբերությունները, ուրեմն այդ ամենը պետք էր ոչ թե հայազգի Միկոյանին, այլ պարզապես ԽՍՀՄ պետական գործիչ Անաստատ Միկոյանին, իսկ դրանք տարբեր բաներ են, իրարամերժ բաներ:

Նրա արձանը տեղադրելու որոշման կայացումը պատմական է, որովհետեւ Արցախի ազատագրումից 22 տարի անց, այսօր փաստորեն, մենք գրեթե սրբացնում ենք Արցախը հանձնողներին, հետեւաբար, կանցնեն տարիներ եւ Արցախն ազատագրած գնդապետները,…

Բայց մի բան էլ կա. Միկոյանի արձանը տեղադրելուն կողմ են արտահայտվում Ռուսաստանի հետ այս կամ այն կերպ կապված գործիչները, մարմինները, պետական կամ հասարակական կառույցները, նրանց աշխատակիցները: Իրենց իրավունքն է, իրենց հիշողությունը, անշուշտ, բայց Միկոյանի արձանի տեղադրման որոշումը, առավել եւս նրա կանգնեցված արձանը ոչ մի կապ չունի եւ չի ասոցիացվում հայ-ռուսական հարաբերութունների հետ, ավելինՙ սեպ է այդ հարաբերություններում խրվող: Որովհետեւ, մեղմ ասած, երկիմաստ, իրարամերժ կերպարներով ազգամիջյան բարեկամությունները չեն ամրապնդվում. Միկոյանը Հայաստանում լայն խմբերի համար ընկալելի չէ` իբրեւ հերոս, գրեթե սուրբ, ճիշտ հակառակը: Ուրեմն նրանով հայ-ռուսական հարաբերություններում սեպ է խրվում:

Այնինչ, Երեւանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը Մոսկվայում հրատարակվող հայկական ռուսալեզու` -ի հետ զրույցում հայտարարել է. «Վստահ եմ, որ Ռուստաստանը պետք է ավելի ակտիվորեն հայտարարի Հայաստանի տեղեկատվական դաշտում իր ներկայության մասին: Այս առումով որեւէ կասկած չկա: Սակայն հավանաբար պետք է նաեւ այլ մեթոդներով զբաղվել Հայաստանում գործող այն հասարակական կազմակերպությունների չեզոքացմամբ, որոնք ցանկանում են սեպ խրել ռուս-հայկական հարաբերություններում»:

Այս փաստացի սպառնալիքին կանդրադառնանք, անշուշտ, բայց ոչ այսօր. այսօր Արցախի ազատագրման օրն է. դա ոչ մի կապ չունի Անաստատ Միկոյանի, հայ-ռուսական հարաբերությունների հետ, գուցե այդ պատճառով էլ սուրբ է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՁԵՎԸ, ՈՐ ԿԵՐԵԼ Է ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ… ԱԴՐԲԵՋԱՆԻ ՕՐԻՆԱԿՈՎ

Հաջորդ գրառումը

ԳԵՂԱՄ ԳԵՎՈՆՅԱՆ. «ԱՅՍՕՐ ՄԻԱԿ ԽԵԼԱՄԻՏ ՆՊԱՏԱԿԸ ՔԵՍԱԲ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՆ Է»

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԳԵՂԱՄ ԳԵՎՈՆՅԱՆ. «ԱՅՍՕՐ ՄԻԱԿ ԽԵԼԱՄԻՏ ՆՊԱՏԱԿԸ ՔԵՍԱԲ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՆ Է»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հրանտ Մարգարյանին հրազենային վիրավորումով տեղափոխել են հիվանդանոց. վիճակը ծայրահեղ ծանր է

25/10/2025

Հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Հրանտ Մարգարյանի որդին։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Հրանտ Մարգարյանի որդին՝ Մխիթար...

ԿարդալDetails

Տեր Սարգիսը պետք է կիրակի օրը Հովհաննավանքում պատարագ մատուցեր, բայց նույն ժամին նրան կանչել են հարցաքննության

25/10/2025

Սամվել Կարապետյանի քրեական հետապնդման մեջ կա քաղաքական մոտիվացիա. դա ակնհայտ է. Դանիել Իոաննիսյան

24/10/2025

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի արտահերթ նիստ – 24.10.2025

24/10/2025

Սա իշխող քաղաքական ուժի ղեկավարի կողմից Եկեղեցին պառակտելու հերթական փորձ է` հակաօրինական ու հակաեկեղեցական իր բոլոր դրսևորումներով. հայտարարություն

24/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական