Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի՛Մ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

24/04/2014
- 24 Ապրիլի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ում իշխանության օրոք Հայոց ցեղասպանության հարցը հռչակվեց որպես արտաքին քաղաքականության առաջնահերթություներից մեկը (Արցախի հարցի լուծման հետ համատեղ), պատասխանելով օտարերկրացի լրագրողի հարցին` կապված Ցեղասպանության հարցով Հայաստանի Հանրապետության պահանջատիրության հետ, ասել էր. «ՀՀ-ն այս հարցում պահանջատեր չէ, պահանջատեր են Ցեղասպանությունից փրկվածների իրավահաջորդ ՀՀ քաղաքացիները: Իսկ ՀՀ-ն պարտավոր է պաշտպանել իր բոոր քաղաքացիների իրավունքները»:

Այս հայտարարությունը, սակայն, ամենեւին չհանդիսացավ Ցեղասպանության հարցում մեր երկրի իրագործած քաղաքականության առանցք, որովհետեւ Ցեղասպանությունը մեզ համար ինչպես կար` «100 տարի առաջ տեղի ունեցած ինչ-որ սարսափելի ու, որն, ավելի կարեւոր է, վերացական բան», այնպես էլ շարունակում է մնալ ցայսօր:

Իրականում Ցեղասպանության խնդիրը երկու դրսեւորում ունի: Նախ, այն Օսմանյան կայսրությունում միլիոն ու կես հայ զոհերի հիշատակի ոգեկոչումն է: Ապա այն Հայաստանի պետական, քաղաքական, ինչպես նաեւ քաղաքացիական ու հասարակական գործողություններն են` Ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործում:

Հետեւաբար Հայոց ցեղասպանության հարցում մեր այսօրվա արդյունքը գնահատելիս, պետք է հաշվի առնենք այս երկու դրսեւորումները: Հասկանալի է, որ զոհերի ոգեկոչումը չի կարող լինել արդյունավետ գործընթաց, դա իրավունք է, եւ պարտավորություն` միաժամանակ: Այլ հարց է Ցեղասպանությունը` որպես դրա միջազգային ճանաչման ու դատապարտման գործում պետական, քաղաքական, ինչպես նաեւ քաղաքացիական ու հասարակական գործողությունների ընթացք: Այս առումով կարող ենք ակնկալել արդյունքներ, որոնք, արձանագրենք, չկան: Իհարկե, այսօր աշխարհում ավելին քան 20 երկիր, տարբեր միջազգային կազմակերպություններ ընդունել ու դատապարել են Ցեղասպանությունը, բայց այն միջազգայնորեն ընդունված ու դատապարտված չի կարելի համարել, քանի դեռ դա չի արել Թուրքիան:

Հետեւաբար, քանի դեռ Թուրքիան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, մնացյալների ճանաչելը մնում է անհետեւանք: Այս առումով, նկատենք, որ մեր պետական, քաղաքական, քաղաքացիական ու հասարական գործողություններն` անցած տարիների ընթացքում արդյունավետ չեն եղել: Ուրեմն այդ գործողություններն այսօր վերանայման, տակտիկական փոփոխությունների ենթարկման կարիք ունեն:

Նախ, ո՞ւր է Ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթերի այն թղթապանակը, որի մասին խոսում էին վերջին ժամանակներում, այն առումով, որ դա պետք է հավաքագրվի` Թուրքիայի դեմ միջազգային դատարան հայց ներկայացնելու, կամ էլ, հակառակը, ընդդեմ մեզ Թուրքիայիՙ միջազգային դատարան հայցով ներկայանալու պարագայում, իբր` Թուրքիային զրպարտելու համար: Եթե նման թղթապանակ հավաքագրվել է, որի պարունակությունը լրիվ հասկանալի եւ ընդունելի կերպով լայն հասարակությունից գաղտնի է պահվում, ապա դա չի խոչընդոտում, որպեսզի հիշյալ թղթապանակի միայն առկայության մասին բարձրաձայնվի: Սա կնաշանակի երկու բան. նախ բոլորս վստահ կլինենք, որ իրավաբանական տեսանկյունից Ցեղասպանության հարցով մեր դիրքերը հաղթական են, եւ երկրորդ, Թուրքիայում կհասկանան, որ գործ ունեն հստակ փաստարկված թղթապանակի հետ, որի ժխտումն այլեւս անիմաստ է:

Եթե այսօր այս թղթապանակի առկայության մասին ոչ ոք ոչինչ չի հայտարարում, ուրեմն չկա այն:

Հաջորդը, ինչպե՞ս ենք մենք մատուցում Ցեղասպանության հարցը: Ինչպես վերը նշեցինքն, այն մեզ համար ավելի շատ այսօր վերացական է, ոչ կոնկրետ, մինչդեռ միջազգային հանրությունը, որի կողմից ճանաչման ու դատապարտման էլ մենք ցանկանում ենք հասնել, որպես կանոն առաջնորդվում է ոչ թե վերացական տեսություններով ու պատկերներով, այլ` կոնկրետ, հստակ, եթե կուզեք` մասնավոր փաստարկներով: Այս առումով, երկրորդ նախագահը վերոհիշյալ իր հայտարարությամբ երիցս իրավացի էր. այո՛, Հայաստանի Հանրապետությունը պահանջատեր չէ Ցեղասպանության հարցում, որովհետեւ Ցեղասպանությունը պետական, ազգային հարց ձեւակերպելը, փաստորեն, արդյունավետ չէ` դրա միջազգային վերջնական ճանաչման ու դատապարտման գործում, բայց պահանջատեր են Ցեղասպանությունից տուժածների ժառանգորդ ՀՀ քաղաքացիները, իսկ ՀՀ-ն պարտավորված է պաշտպանել իր բոլոր քաղաքացիների իրավունքները: Այսինքն, Ցեղասպանությունը պետք է ներկայացնել որպես «մեկ քաղաքացու հարց», ոչ թե` «ամբողջ ազգի», որովհետեւ «մեկ քաղաքացու» պատմությունն ավելի կոնկրետ, հստակ ու փաստարկված է, քան մի ամբողջ ազգի պատմությունը, որտեղ, հասկանալի է, կան վերացականության տարրեր:

Ուրեմն ո՞ւր են մշեցիները, զեյթունցիները, սասունցիները, ադանացիները, կարինցիները, վանեցիները, կարսեցիները, բիթլիսցիները …, ամեն մեկն իր, իր ընտանիքի, իր գյուղի-քաղաքի, նահանգի պատմությամբ, կոնկրետ պատմությամբ, ոչ թե արեւմտահայերը, կամ առհասարակ` հայերը:

Միջազգային հանրությունն այսօր ու երեկ երբեք չի առաջնորդվել եւ չի առաջնորդվում վերացական, այն է` ընդհանրական տեսություններով ու պատմություններով, եւ չի առաջնորդվելու` վաղը:

Հետեւաբար մեր խնդիրն այսօր Ցեղասպանությունը` պետական-ազգային հարց որպես ներկայացնելուց անցումն է նույն հարցը, որպես քաղաքացիական, անհատական, «քաղաքացու» հարց, «իմ Ցեղասպանություն» ներկայացնելուն: Ինչը չի նշանակում, որ մեզ համար Ցեղասպանությունը դադարում է ազգային-պետական հարց լինելուց:

Մե՛զ համար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԴԱՄ ՇԻՖԻ ԲԱՑ ՆԱՄԱԿԸ ԹՈՒՐՔ ԺՈՂՈՎՐԴԻՆ

Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻԿՈՒԹՅԱՆ ԱՌԱՍՊԵԼԸ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻԿՈՒԹՅԱՆ ԱՌԱՍՊԵԼԸ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական