Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԶՈՐԱԽԱՂԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՆՊԱՏԱԿՆ Է ԴԱՐՁԵԼ ՃՆՇՄԱՆ ԳՈՐԾԱԴՐՈՒՄԸ

18/04/2014
- 18 Ապրիլի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ. Ք.

Ղրիմը որպես ԱՄՆ-ի ներկայության ընդլայնման պատրվակ

Վաղնջական ժամանակներից մինչեւ 20-րդ դարը զորախաղերն անցկացվում էին հիմնականում պատերազմի նախապատրաստվող բանակի մարտունակությունը ստուգելու նպատակով: Զորախաղեր սկսելու հայտարարությունը լրջորեն նյարդայնացնում էր հարեւան երկրներին: 21-րդ դարում պետությունները պարզ գիտակցում են, որ, ամենայն հավանականությամբ, բանը պատերազմի չի հասնի, իսկ բուն զորավարժությունները դարձել են յուրատեսակ քաղաքական խաղ, որն ունի երկու գլխավոր նպատակ: Առաջին. հարեւան երկրին ցույց տալ սեփական դժգոհությունը նրա վարքագծից: Երկրորդ. շահագրգիռ կողմերին սեփական մարտական զորությունը ցուցադրելովՙ նրանց վրա քաղաքական ու հոգեբանական ճնշում գործադրել:

Նմանօրինակ քաղաքական ներկայացում դարձան Սեուլի եւ Վաշինգտոնի համատեղ երկու զորավարժանքները Կորեական թերակղզու շրջանում այս տարվա մարտին եւ ապա ապրիլին: Երկու դաշնակիցները ներգրավեցին կենդանի ուժի եւ տեխնիկայի խոշոր քանակություն, արդիական հրթիռակիրներ, ատոմային սուզանավեր, էսկադրային ականակիրներ եւ այլն: Ի պատասխանՙ ԿԺԴՀ-ն երկու բալիստիկ հրթիռ արձակեց դեպի Ճապոնական ծովի ջրատարածք:

Դրանից հետո ամերիկացիների նախաձեռնությամբ հրավիրվեց ՄԱԿ-ի ԱԽ արտահերթ նիստ, որտեղ կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի Մունը դատապարտեց ԿԺԴՀ-ի գործողությունները եւ այդ երկրին կոչ արեց «ուշադրությունը բեւեռել տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու անհրաժեշտության վրա»:

Իր հերթին ԿԺԴՀ ԱԳՆ-ն նախազգուշացրեց. «Մենք չենք բացառի միջուկային զսպման մեր միջոցների ամրապնդմանն ուղղված նոր միջուկային փորձարկման հնարավորությունը»: Դրանից հետո հյուսիսկորեացիները վարժական հրաձգություն անցկացրին Դեղին ծովում: 500-ից ավելի հրետանային համազարկերից մոտավորապես հարյուրի արկերը հայտնվեցին հարավկորեական ջրատարածքում: Սեուլը արձագանքեց հաջորդ օրըՙ մի քանի հրետանային արկ արձակելով հյուսիսային հարեւանի կողմը:

Ի վերջո այս ամենը գոհացրեց երկու կողմերին: ԿԺԴՀ-ն աշխարհին ցույց տվեց, որ չարժե իրեն դիպչել, եւ միաժամանակ հերթական անգամ վախեցրեց սեփական ժողովրդին. արտաքին վտանգը, ինչպես հայտնի է, համախմբում է մարդկանց:

Կորեական թերակղզու շրջանում զորավարժություններ սկսելովՙ ԱՄՆ-ը նախ եւ առաջ ձգտում էր Պեկինին հիշեցնել, որ հենց ինքն է ուժեղագույն նավատորմ ունեցող ամենահզոր տերությունը: Վաշինգտոնին անհանգստացնում է Չինաստանի ոչ միայն տնտեսական ու քաղաքական ազդեցության տարածումը, այլեւ նրա ռազմածովային հավակնությունների աճը: Ամերիկացիները չեն կարող բացեիբաց հակազդել ՉԺՀ-ի ծովուժի հզորացմանը, սակայն պատրվակ դարձնելով ԿԺԴՀ-ի գործողությունները, աստիճանաբար ընդլայնում են իրենց ռազմական ներկայությունն Արեւելյան Ասիայում:

Ի հեճուկս Չինաստանի, Վիտենամը իր հերթին մի քանի զորավարժանք է անցկացրել Հարավչինական ծովում: Երկու երկրների տարաձայնությունների պատճառը անմարդաբնակ Սպրատլի կղզիներն են, որոնց մոտակայքում ենթադրաբար գոյություն ունեն նավթի ու գազի ստորջրյա հանքավայրեր:

2013 թ. երկրորդ կեսին ուաշգրավ դեպքեր դարձան «Արեւմուտք-2013» ռուս-բելառուսական զորախաղերը եւ Բալթյան երկրներում ու Լեհաստանում դրանց հաջորդած Steadfast Jazz խոշոր զորավարժությունները: Այն ժամանակ Ռուսաստանը եւ ՆԱՏՕ-ն զգալի ջանքեր գործադրեցին իրենց միջեւ ծագած լարվածությունը մեղմացնելու համար:

2014-ի մարտին Ղրիմի եւ Ռուսաստանի վերամիավորումից հետո Մոսկվա-Բրյուսել փոխհարաբերություններում սկսվեց լարվածության նոր փուլ: ՆԱՏՕ-ն զորավարժանքներ անցկացրեց Եվրոպայումՙ Ռումինիայի հյուսիս-արեւմուտքում: ՆԱՏՕ-ն մտադիր է այս տարվա հունիսին զորավարժություններ անցկացնել Լեհաստանում: Դրանց կմասնակցեն մասնավորապես F-16 կործանիչներ: Միայն Ուկրաինայում 2014 թ. նախատեսվում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների մասնակցությամբ անցկացնել 8 զորավարժություն: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենի խոսքերովՙ դրանց մասնակցելու հնարավորության շնորհիվ ուկրաինացի զինվորականները կկարողանան «ավելի լավ փոխգործակցել հյուսիս-ատլանտյան դաշնակիցների զինված ուժերի հետ»:

Ապրիլի 10-ին Սեւ ծովի ջրատարծք մտավ ամերիկյան ծովուժի «Դոնալդ Կուկ» էսկադրային ականակիրը: Ծովուժի կայքէջի հաղորդման համաձայն, տվյալ քայլի նպատակն է «նպաստել տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը», ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ-ի դաշնակիցներին ցույց տալ, որ ամերիկյան ծովուժը «հավատարիմ է տարածաշրջանում ընդհանուր նպատակներին ուղղված փոխգործողության խորացմանն ու բարելավմանը»: Նավը հանդերձավորված է հակաօդային պաշտպանության Aegis համակարգով ու «Թոմահավկ» հրթիռներով եւ կմասնակցի «Դաշինքի երկրների ընդհանուր զորավարժություններին եւ փոխօգնության մակարդակի բարձրացման գործողություններին»:

Մոսկվայի արձագանքը չուշացավ: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մամլո ասուլիսում հայտարարեց, որ ԱՄՆ ծովուժի ռազմանավերը պարբերաբար խախտում են Շվեյցարիայում 1936 թ. ստորագրված Մոնտրյոյի կոնվենցիայի դրույթները: Դրանց պահանջներից մեկի համաձայն, Սեւ ծովում ոչ սեւծովյան երկրների ռազմանավերը կարող են մնալ 3 շաբաթից ոչ ավելի: Լավրովի տվյալներով, ամերիկյան ռազմանավերը վերջերս երկու անգամ երկարաձգել են իրենց ներկայության համար սահմանված ժամկետները: Նախարարը նշել է, որ տվյալ հարցում որոշակի դերակատարություն ունի նաեւ սեւծովյան նեղուցները տնօրինող Թուրքիան:

ԱՄՆ-ը Ուկրաինայի իրադարձությունները իբրեւ պատրվակ է օգտագործում Եվրոպայում իր ռազմական ներկայությունն ուժեղացնելու համար: Ամերիկյան «Դոնալդ Կուկ» ռազմանավից հետո Սեւ ծովում ՆԱՏՕ-ի ծովուժի խմբավորումը համալրվեց նաեւ ֆրանսիական «Դյուպոյուի դը Լոմ» հետախուզական նավով: Բալթյան երկրներում կրկնապատկվեց ՆԱՏՕ-ի կործանիչների թիվը: Անդերս Ֆոգ Ռասմուսսենը հայտարարեց, որ Հյուսիսատլանտյան դաշինքը «կուժեղացնի եւ կնորացնի ռազմական պլանավորումը, զորավարժանքների անցկացումը, որոշում կընդունի հավելյալ ուժեր տեղաբաշխելու մասին»: Ռումինիայի «Միխայիլ Կոգելնիչանու» սեւծովյան ավիաբազայում ամերիկացի զինծառայողների թվակազմը հազարից հասցվեց 1,6 հազարի: Կավելացվի նաեւ ռազմօդանավերի թիվը:

Կարելի է կարծել, թե դաշինքը պատրաստվում է պատերազմի: Սակայն ո՞ւմ դեմ: ՆԱՏՕ-ի երկրներին ոչ ոք չի սպառնացել, դրանց սահմաններին առնչվող աշխարհաքաղաքական փոփոխություններ չեն եղել:

Այն հայտարարությունները, թե զորավարժություններն անցկացվում են «տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը նպաստելու» նպատակով, իրականում Ուկրաինայի նկատմամբ Մոսկվայի քաղաքականության փոփոխմանը հասնելու ԱՄՆ-ի հերթական փորձն են: Ի պատասխանՙ Ռուսաստանի հարավում անսպասելիորեն սկսվեցին ՌԴ օդային, ծովային եւ ցամաքային ուժերի զորավարժություններ «մարտականին մոտիկ պայմաններում» եւ ավելի քան 7 հազար մարդու մասնակցությամբ: Այդ զորավարժանքների ծավալներն ու բարդությունը դարձան ԱՄՆ-ի քայլերի յուրատեսակ դիվանագիտական պատասխանը, այն էՙ Ուկրաինայի դեպքերի գնահատման հարցում Մոսկվան մտադիր չէ փոխել իր դիրքորոշումը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹՈՒՐՔԻԱ ԵՎ ԻՍՐԱՅԵԼ: ՄԵՐՁԵՑՈՒՄ ԼԱՐՎԱԾ ՏԱՐԻՆԵՐԻՑ ՀԵՏՈ

Հաջորդ գրառումը

ՊՈՒՏԻՆԻ ՄԵԾԱՊԵՏԱԿԱՆ ԱՆՀԵՌԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ՊՈՒՏԻՆԻ ՄԵԾԱՊԵՏԱԿԱՆ ԱՆՀԵՌԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական