Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹՈՒՐՔԻԱ ԵՎ ԻՍՐԱՅԵԼ: ՄԵՐՁԵՑՈՒՄ ԼԱՐՎԱԾ ՏԱՐԻՆԵՐԻՑ ՀԵՏՈ

18/04/2014
- 18 Ապրիլի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թարգմ. Հ.Ծ.

Ներկայումս քննարկվող էներգակիր մի խողովակաշարի կառուցման ծրագիրը կարող է վերականգնել Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ վերջին տարիներին խզված հարաբերությունները: Այս անգամ այս հարցն է հայտնվել «Stratfor» գլոբալ հետախուզության շաբաթահանդեսի ուշադրության կենտրոնում:


Մարտի 23-ին իսրայելական «Globes» ֆինանսական օրաթերթը հայտարարեց, որ ավելի քան 10 ընկերություններ հայտ են ներկայացրել մասնակցելու իսրայելական օֆշորային Լեվիաթան դաշտից դեպի հարավային Թուրքիա ձգվող բնական գազի ստորջրյա խողովակաշարի շինարարության մրցույթին (տենդերին): Հայտարարությանը հետեւեց թուրքական «Today՛s Zaman»-ի հաղորդումն այն մասին, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի էներգետիկայի եւ անվտանգության հարցերի անձնական պատվիրակ Դեյվիդ Մեյդանն ու Թուրքիայի Ազգային անվտանգության կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդանը հանդիպել են քննարկելու երկու երկրների միջեւ հարաբերությունները կանոնավորելու եւ դեսպանատները վերաբացելու հարցերը:

Իսրայելն ու Թուրքիան տարածաշրջանում մեկուսացված են զգում եւ դա պատճառ է, որ նրանք սկսեն համագործակցել, մանավանդ հիմա, երբ Թուրքիայի իշխող կուսակցությունը վերջին ընտրությունների արդյունքներով ամրապնդեց իր դիրքերը երկրում: Չնայած տեխնիկական եւ քաղաքական տարբեր խոչընդոտներ գրեթե անհնարին են դարձնում նման խողովակաշարի շինարարությունը մոտ ապագայում, այդուհանդերձ քաղաքագետները գտնում են, որ դա կարող է որպես ցատկահարթակ ծառայել կանոնավորելու դիվանագիտական հարաբերությունները երկու երկրների միջեւ եւ խթանելու փոխշահավետ ներդրումները:

Վերլուծություն

Երկու երկրների իշխող կուսակցությունների (Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» եւ Նաթանյահուի «Լիկուդ») հարաբերությունները չափազանց լարված էին 2010 մայիսին տեղի ունեցած «Մավի Մարմարայի» միջադեպից հետո: Սկզբնական շրջանում Թուրքիան հույսը դրել էր «արաբական գարնան» վրա, որպեսզի բարձրացներ իր իշխող կուսակցության հեղինակությունը, բայց երեք տարի անց, երբ Թուրքիայի աջակցած իսլամիստ կուսակցությունները Եգիպտոսում եւ այլուր հեղինակազրկվեցին եւ ջախջախվեցին, Անկարան պետք է փոխեր իր մարտավարությունը: Թուրքիայի խնդիրները շատ են:

Լեվանտի երկրներից դուրս, Բաղդադի հետ լարվածությունը չի թուլանում, որովհետեւ Էրդողանը փորձում է էներգետիկայի ոլրոտում առանձին պայմանագրեր կնքել Քուրդիստանի շրջանային կառավարության հետ: Թուրքիան մտավախություն ունի, որ Մ. Նահանգներ-Իրան մերձեցման հետեւանքում տարածաշրջանում շիաների ազդեցությունը կմեծանա: Մյուս կողմից էներգետիկայի ոլորտում Մոսկվայից կախվածությունը նրան խոցելի է դարձնում: Իսկ վերջին շրջանի սկանդալները կապված Ֆեթհուլլահ Գյուլենի շարժման հետ պարզապես առավել մեկուսացնում են նրան տարածաշրջանում գրաված իր նախկին դիրքից: Ներքին ճակատում էլ գործերը բարվոք չեն: Քուրդերի հետ խաղաղության գործընթացը դադարեցված է, իսկ տնտեսությունն էլ ամերիկյան դաշնային պահոցի գումարների աստիճանական նվազեցման հետեւանքով լճացման եզրին է գտնվում:

Հակառակ այս արգելքներին, խուսանավելու տարբերակները չեն պակասում: Մինչ Իսրայելի հետ ավանդական գործընկերությունը տուժել էր քաղաքական դաշտում, առեւտրաշրջանառությունը երկու երկրների միջեւ գրեթե կրկնապատկվել էր 2009-13 տարիների ընթացքում, 2,6 միլիարդ դոլարից հասնելով 5,1 միլիարդ դոլարի: Հետախուզության ոլորտում բարձրաստիճան հանդիպումները հատկապես Սիրիայում անկայունության եւ ջիհադիստների գործունեության վերաբերյալ նույնպես շարունակվել էին:

Այնպես որ «Մավի Մարմարայի» միջադեպի փոխհատուցման շուրջ անհամաձայնությունները խոչընդոտ չեն հանդիսանում այլ քննարկումների անցկացմանը: Մարտի 27-ին հրապարակված հաղորդագրության համաձայն Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնը համաձայնել է թույլ տալ, որ շինանյութ եւ էլեկտրական սարքավորումներ առաքվեն Գազայի գոտի, որպեսզի այնտեղ կառուցվի թուրքական հովանավորությամբ մի հիվանդանոց: Հստակ է, որ կողմերից ոչ մեկը կապերի վերջնական խզումի մտադրություն չի ունեցել: Իսկ հիմա, երբ Էրդողանի կառավարությունը հաղթանակ է ապահովել իր երկրում, երկու երկրների հարաբերությունները կարող են կարգավորվել խիզախ, նոր նախաձեռնությունների շնորհիվ:

Խողովակաշարի կառուցման խոչընդոտները

Հարաբերությունների չգոյության հետեւանքով Թուրքիան չէր կարողանում մասնակցել Արեւելյան Միջերկրականի բնական գազի օֆշորային շահագործման ծրագրերին, որոնք առաջ էին տարվում Իսրայելի եւ Կիպրոսի կողմից: 450 կմ երկարությամբ ստորջրյա խողովակաշարը Միջին Արեւելքում նախատեսված ամենախիզախ ծրագիրն է համարվում: Այն ձգվելու է Հայֆայից 130 կմ դեպի արեւմուտք գտնվող Լեվիաթան դաշտից մինչեւ թուրքական Ջեյհան նավահանգիստը: 16 միլիարդ խմ տարողությամբ նախաձեռնությունը նվազեցնելու է Թուրքիայի (հետեւաբար նաեւ Եվրոպայի) էներգետիկ կախվածությունը Մոսկվայից: Ըստ մրցույթին (տենդերին) մասնակցող «Թուրքաս Փեթրոլ» հոլդինգի, ծրագրի ընդհանուր արժեքը կազմելու է շուրջ 2,25 միլիարդ դոլար: Իրականում միջազգային տարողությամբ «Մեդգազի», «Սաութ Սթրիմ» եւ «Բլու Սթրիմ» նախաձեռնություններին համազոր ծրագիր է լինելու, որի էներգիայի արտադրողականությունը ապահովելու համար անհրաժեշտ ենթակառույցների շինարարությունը պետք է հանձն առնեն մեծ փորձ ունեցող միջազգային համապատասխան ընկերություններ:

Սակայն տեխնիկական դժվարությունները միայն մի մասն են կառույցի անհավանականությանը: Կան նաեւ քաղաքական սահմանափակումներ: Հայտնի կորպորացիաներից քչերն են համաձայնելու ռիսկի դիմել եւ ստանձնել ծրագրի իրականացումը Արեւելյան Միջերկրականի քաղաքականորեն գերհագեցած տարածաշրջանում: Խողովակաշարի իդեալական ճանապարհը ենթադրվում է, որ անցնելու է Լեվանտի երկրների ափամերձ կամ ծանծաղուտ շրջանների տարածքներովՙ հնարավորինս նվազեցնելու համար շինարարական ծախսերը: Սա նշանակում է, որ խողովակաշարը անցնելու է Լիբանանի եւ Սիրիայի տարածքներով, որոնցում քաղաքական եւ անվտանգության ռիսկերը բավական մեծ են եւ ենթակա հաճախակի բռնկումների: Դամասկոսն ու Բեյրութը բացահայտորեն դեմ են արտահայտվել նման տարբերակին: Միակ տարբերակը մնում է օգտագործել կիպրական ջրային տարածքները, որի համար էլ անհրաժեշտ է Նիկոսիայի թույլտվությունը: Հետեւաբարՙ նաեւ թուրք-կիպրական դիվանագիտական մերձեցում: Կիպրոսը բազմաթիվ անգամներ հասկացրել է, որ խողովակաշարի շինարարությանը իր համաձայնությունը չի տա, մինչեւ Թուրքիան, որը միակ հովանավորն է «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» (*), չճանաչի Կիպրոսի հանրապետության տարածքային ամբողջականությունը եւ վերջ չդնի կղզու 40-ամյա անջատվածությանը: Տարածաշրջանի այս ամենախրթին հարցի լուծումը երկար ժամանակ եւ անդուլ ջանքեր է պահանջում, ինչը խողովակաշարի գործարկման համար նախատեսված 2017-ի ժամկետը խիստ կասկածելի է դարձնում:

Մրցույթի հավանական մասնակիցները

Հակառակ բազմաթիվ խոչընդոտների, ծրագիրը մեծ հետաքրքրություն է առաջացրել: Հայտարարված մրցույթին մասնակցող ավելի քան մեկ տասնյակ ընկերություններից երկուսը, ըստ հաղորդագրությունների, թուրքական են. «Զորլու Գրուպը» եւ «Թուրքաս Փեթրոլը»: Վերջինս մրցույթին մասնակցում է գերմանական «RWE» էլեկտրասարքավորումների ընկերության հետ միասին:

«Զորլուն», որը ղեկավարում է միլիարդատեր Ահմետ Նազիֆ Զորլուն, Թուրքիայում ամենամեծ կորպորացիաներից մեկն է եւ քաղաքական սերտ հարաբերություններ ունի իշխող AKP կուսակցության հետ: Ստամբուլի եվրոպական ափին «Զորլու Հոլդինգը» կառուցել է 2,5 միլիարդ արժողությամբ «Զորլու Սենթրը»:

Բայց «Զորլուն» ներքաշված էր 2013 թվի դեկտեմբերի 17-ի կոռուպցիոն հետաքննությունների մեջՙ պայմանագրային գործարքների ժամանակ օրինախախտումներ թույլ տված լինելու համար:

Ընկերությունը խոշոր ներդրումային ծրագրեր է իրագործում Իսրայելում, հատկապես էլեկտրակայանների կառուցման բնագավառում: Իսրայելա-թուրքական դիվանագիտական լարվածությունը չի ազդել ընկերության գործունեության վրա, որը շարունակում է ընդլայնվել: 2012-ին «Զորլուն» 277 միլիոն դոլար է ներդրել բնական գազի «Արդոդ եւ Ռամատ Նեգեվ» ընկերությունում:

Եթե Թուրքիան Իսրայելի հետ հաշտեցման քաղաքականություն է վարում, ապա խելամիտ քայլ կլինի օգտագործել նման կորպորպացիայի հնարավորությունները, որը սերտ կապեր ունի ե՛ւ Իսրայելի, ե՛ւ Թուրքիայի կառավարող շրջանակների հետ:

Իսրայելն ու Թուրքիան կարծես պատրաստ են հարաբերությունների կարգավորմանը: Հասկանալով իր մեծամտական, հավակնոտ մարտավարության ձախողումը, Էրդողանը հետ դարձ է կատարել դեպի իր ավանդական դաշնակցային կառույցներին: Շրջապատված մրցակից եւ նույնիսկ թշնամի վարչակարգերովՙ Անկարան պարզապես հարկադրված է դաշնակից ունենալ տարածաշրջանում:

Իր հերթին Իսրայելի սահմաններում անկայունությունը հասել է աննախադեպ ծավալների: Կա նաեւ Մ. Նահանգներ-Իրան մերձեցման հետեւանքով ուժերի վերադասավորման խնդիրը տարածաշրջանում: Այնպես որ, Թուրքիա-Իսրայել հարաբերությունների ամրապնդումը անհրաժեշտ է միասնաբար հակակշռելու համար նման վերադասավորումը: Մեկուսացված զգալով երկուսն էլ բնական են համարում հաշտեցումը (**):

Պաշտպանության եւ հետախուզության բնագավառներում համագործակցելով եւ փոխշահավետ ներդրումներով երկու երկրները համոզված են, որ կկարողանան դեմ առնել Իրանի հետզհետե աճող ազդեցությանըՙ տարածաշրջանում: Կիպրոսի հարցի անհավանական լուծումը եւ խողովակաշարի կառուցման հետ կապված քաղաքական եւ տեխնիկական խոչընդոտները կարող են ձախողեցնել ծրագիրը, բայց դրա կարճաժամկետ քաղաքական նշանակությունն այն է, որ «կամրջում» է, դարձյալ միմյանց է մերձեցնում նախկին երկու դաշնակիցներին:

(*) Չակերտներըՙ խմբագրությանս կողմից: Ծ.Խ.:

(**) Ըստ մեզ պետք չէ անտեսել այն փաստը նաեւ, որ մոտենում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, եւ Թուրքիան ստիպված է վերստին մերձենալ հրեական պետությանը, անշուշտ եթե երբեւիցե խզվել էր վերջինից: Ծ.Խ.:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԳԱ՜ՅԼԸ

Հաջորդ գրառումը

ԶՈՐԱԽԱՂԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՆՊԱՏԱԿՆ Է ԴԱՐՁԵԼ ՃՆՇՄԱՆ ԳՈՐԾԱԴՐՈՒՄԸ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ԶՈՐԱԽԱՂԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՆՊԱՏԱԿՆ Է ԴԱՐՁԵԼ ՃՆՇՄԱՆ ԳՈՐԾԱԴՐՈՒՄԸ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Հունիսի 8-ին' ժամը 19:10-ին, ՆԳ նախարարության ոստիկանություն վթարի վերաբերյալ ահազանգ է ստացվել։ Պարզվել է, որ Արարատի մարզի Արմաշ գյուղում պարեկային...

ԿարդալDetails

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025

Քաղաքական գործիչների/գործիքների մեծ մասը, որ պաշտպանում է Գարեգին Բ-ին, չի էլ փորձում հերքել, որ վերջինս ուխտադրուժ է. Վահագն Ալեքսանյան

08/06/2025

Լեւոն Տեր-Պետրոսյանը իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին. Փաշինյան

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական