Երկուշաբթի, Հոկտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ. «ՄԵՐ ԴԻՐՔԵՐՆ ԱՅՆՊԵՍ ԵՆ ԿԱՀԱՎՈՐՎԱԾ, ՈՐ ՄՈՏԵՆԱԼՆ ԱՆՀՆԱՐ Է ԴԱՐՁԵԼ»

11/04/2014
- 11 Ապրիլի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Օրերս տեղի ունեցավ «Երիտասարդական քաղաքականություն. հիմնախնդիրներից մինչեւ լուսաբանում» խորագրով համաժողով, որի շրջանակում լրագրողները հանդիպեցին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:

Նախարան անդրադարձ կատարեց ինչպես բանակում առկա հիմնախնդիրներին, այնպես էլ շոշափելի արդյունքներին:

Վերջերս շրջանառվում էին լուրեր, ըստ որոնց վարչապետի թափուր պաշտոնի հավանական թեկնածուներից մեկը Սեյրան Օհանյանն է, որն էլ անդրադառնալով թեմային ասաց. «Իհարկե, ինձ համար պատիվ է եւ հպարտություն, որ որոշակի դերակատարություն եմ ունեցել մեր կառավարության մեջ եւ ինձ դասում են առաջինների շարքում, որն ունի արժանապատվություն եւ որի անունը կարող է շրջանառվել: Պաշտպանության նախարարը Հայաստանում ներկա իրականության մեջ մեծ դերակատարություն ունի մեր անվտանգության ապահովման գործում: Ես գտնում եմ, որ շատ անելիքներ ունեմ պաշտպանական համակարգի ձեւավորման, զարգացման գործում: Ինչ վերաբերում է առաջարկին, ապա դա չի եղել»:

Ս. Օհանյանը կարեւորում է նաեւ ՊՆ-բանակ-հասարակություն-լրատվամիջոցներ կապը։ Նա նշեց, որ բավական լուրջ աշխատանք է կատարվել բանակը հասարակության համար ավելի բաց ու թափանցիկ դարձնելու գործում:

Նախարարը հիշելով իր պաշտոնավարման տարիները` որպես ԼՂՀ պաշտապնության նախարար, նշեց, որ այդ շրջանում սկսեց իրականացնել այդ ամենը` քանդելով պաշտպանության բանակի շտաբի պարիսպները եւ ավելի բաց դարձնելով այն, որպեսզի ժողովուրդը տեսնի իրենց. «Նույնիսկ հարեւան շենքերից նայում էին, թե քանի անգամ էինք մենք շտաբում շարվում, հավաքվում այս կամ այն սենյակում, շարային ստուգատեսներ կատարում»:

Ըստ նախարարի, ազատ է դարձել լրագրողական աշխատանքը Հայաստանում, երբեմն նաեւ չափը անցնում են, այսինքն վիրավորանքներ են հասցնում որեւէ անձի, գերատեսչությանը, չգնահատելով նրանց չարքաշ աշխատանքային առօրյան, զոր ու գիշեր իրականացվող աշխատանքը. «Որեւէ բացասական երեւույթի ժամանակ, քո ամբողջ դրական աշխատանքը կորում է, չի երեւում, չգիտակցելով հաճախ, որ իրողության սխալ ներկայացումը կարող է ազդել տեղեկատվական պատերազմի վրա: Շատ հաճախ տեղի ունեցող իրադարձությունները որոշ լրագրողներ ներկայացնում են բացասական երանգներով, որն էլ ազդում է ԼՂՀ եւ ՀՀ պաշտպանության բանակի իմիջի վրա»:

Արտաքին հիմնախնդիրներից մեկը, ըստ նախարարի, Ադրբեջանի կողմից իրականացվող քարոզչական աշխատանքն է տեղեկատվական պայքարում` ներառյալ ապատեղեկատվությունը, որն անկասկած ազդում է բանակի իմիջի վրա միջազգային ասպարեզում. «Նրանք փորձում են ԼՂՀ-ի եւ ՀՀ իմիջը գցել, որպեսզի հակամարտության լուծման գործում իրենք ունենան հաջողություններ»:

Սեյրան Օհանյանն ուրախությամբ փաստում է, որ դիրքերն այնպես են կահավորված, որ այժմ դրանց մոտենալն անհնար է դարձել, նույնիսկ` անցումներով. «Շատ ու շատ տեղեր ականապատված են, եթե փորձեն անցնել, ապա դիրքին չեն կարող մոտենալ: Կան լարային արգելափակոցներ, ոչ ականապայթունային ձողակները, որոնք թույլ չեն տալիս մոտենալ դիրքերին: Օրինակ, հունվարի 19-ին տեղի ունեցած դեպքի ժամանակ հակառակորդի 30 հոգիանոց հատուկ նշանակության խումբը չէր կարողացել մոտենալ, հեռվից կրակելով էին վիրավորել Արմեն Հովհաննիսյանին, որը զոհվեց»:

Նախարարն ուրախությամբ նշեց, որ տարիների ընթացքում բանակում արտակարգ դեպքերը քչացել են: Միջանձնային շփման ընթացքում պատահարների թիվը եւս նվազել է եւ շարունակում են դրա դեմ պայքարել արմատախիլ անելու համար: Միջանձնային հարաբերություններում ամենամեծ թշնամին այսօր հանդիսանում են փողոցային արատավոր բարքերը, խոսակցությունները, մականունները, բռնություններն ու հայհոյանքները, որոնք պատճառ են դառնում հետագայում անհանդուրժողականության մթնոլորտի առաջացմանը: Այդքան տղամարդկանց շրջանում այդ ամենը զսպելը դժվար է, քանի որ այդ տարիքի երիդասարդներն ինքնահաստատման խնդիր ունեն:

Վերլուծելով 22 տարիների բանակային կյանքը, Ս. Օհանյանն փաստեց. «Հասել ենք նրան, որ 2013 թ. 33 տոկոսով նվազեցրել ենք բանակային կորուստները` հասնելով նվազագույնի: Իրականությունը չտեսնել եւ գորշ գույներով ներկայացնելը ճիշտ չէ»:

Նախարարի հավաստմամբ, 2013 թ. ավելի շատ մարդ են զորակոչել, քան 2011թ. աշնանը, որը արդարացի մոտեցման եւ կոռուպցիայի դեմ պայքարի վառ արդյունք է.

«Նախկինում երբեմն լինում էին դեպքեր, երբ որեւէ բժշկական հիմնարկից կեղծ փասթաթղթեր էին գնում ու փորձում տարկետում վերցնել: Սակայն այսօր Զինվորական կոմիսարիատում գործող բժշկական հանձնաժողովի կազմը լիովին փոխվել է, որում ներառված են վերահսկիչ վարչության աշխատակիցներ, բանակային ռազմական բժիշկներ, ռազմական հետաքննության օպերատիվ հետախուզական աշխատակիցներ, որոնք յուրաքանչյուրի աչքերին նայելով հասկանում են` խուսափում է, թե՞ ոչ, կամ, թե ո՞ր փասթաթուղթն է կեղծ: 99 տոկոսով սա հնարավորություն է տալիս կանխել կեղծ փասթաթղթերի միջոցով ծառայությունից խուսափելը»:

Բազմիցս աղջիկների կողմից հնչում են կոչեր, որպեսզի իգական սեռի ներկայացուցիչները եւս ծառայեն հայոց բանակում: Լրագրողների հետ հանդիպմանը եւս մեկ անգամ բարձրաձայնվեց այդ թեման, որին ի պատասխան Ս. Օհանյանն ասաց. «Ինչ վերաբերում է իգական բանակին, նշեմ, որ կանանց ներկայությունն այսօր բանակում առկա է, 15 տոկոսն` ընդհանուր բանակում, 30 տոկոսը` կենտրոնական ապարատում` բժիշկներից մինչեւ կապի բաժին: Կան նաեւ կանայք, որոնք մարտական ստորաբաժանումներում են ծառայում: Մեզ մոտ դա կամավորական հենքի վրա է դրված: Ի դեպ, անցյալ տարի ռազմական բարձրագույն ուսումնական հաստատություններ նաեւ աղջիկներ են ընդունվել: Հայ տղամարդիկ մտածում են, որ ավելի լավ կլինի, որ հայ կանայք մնան տանն ու երեխաներ ունենան, շատացնեն ազգը: Ես դեմ չեմ լինի, աղջիկները, կանայք կարող են ծառայել իրենց բնակության վայրերին մոտ գտնվող զորամասերում եւ գիշերը տանը լինեն, հաշվի առնելով ազգային առանձնահատկությունները»:

Նախարարը լրագրողներին հավաստիացրեց, որ զորամասերում դեղերի հետ կապված որեւէ խնդիր չունեն, ավելինՙ այսօր նույնիսկ հնարավորություն ունեն արագ ձեռք բերել մինչեւ իսկ արտասահմանյան թանկարժեք դեղեր, որոնց արդյունավետությունն ավելի զգալի է. այս տարվա ցրտաշունչ ձմռանը օգտագործելով դրանք բավականին լավ արդյունքներ են գրանցվել:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՄԵԾ ԱՂՄՈՒԿ ՈՉՆՉԻ՞Ց»

Հաջորդ գրառումը

ՄԱՍԱՉՈՒՍԵԹՍՈՒՄ ԱՅՍՕՐ ՈԳԵԿՈՉՈՒՄ ԵՆ ԵՂԵՌՆԻ 99-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԸ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՄԱՍԱՉՈՒՍԵԹՍՈՒՄ ԱՅՍՕՐ ՈԳԵԿՈՉՈՒՄ ԵՆ ԵՂԵՌՆԻ 99-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը

26/10/2025

Հոկտեմբերի 25-ին, կյանքի 74-րդ տարում, երկարատև հիվանդությունից վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը: Լուրը...

ԿարդալDetails

Հանս Հոլբեյնը 1533 թվականին նկարել է «Դեսպանները», որտեղ պատկերել է հայկական գորգ ու գլոբուս, վրան նշված՝ Հայաստան

26/10/2025

Մեղադրանքը պարզապես քաղաքական հետապնդման դրսևորում է. Վարդան Ղուկասյանի պաշտպանական խումբ

26/10/2025

Փաշինյանը կարող է գրանցել իր կրոնական աղանդավորական նոր կազմակերպությունը և որպես հոգևոր գիրք կարող է ծառայել «Երկրի հակառակ կողմը»

26/10/2025

Այսօրվա խղճահարույց և թշվառ մինիաղանդապետության ցուցադրությունը՝ Հովհաննավանքում. Փաշինյանը պարտվել և ձախողել է

26/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական