Ուրբաթ, Հոկտեմբերի 17, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

04/04/2014
- 04 Ապրիլի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՍԴ-ն մինչեւ սեպտեմբերի 30-ը դրանք վերացնելու ժամանակ տվեց

Սահմանադրական դատարանը ապրիլի 2-ին հակասահմանադրական ճանաչեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86-րդ հոդվածները: Հիշեցնենք, որ նման պահանջով ՍԴ էին դիմել ԱԺ 36 պատգամավորներ, որոնք ներկայացնում էին 3 ընդդիմադիր եւ 1 «այլընտրանք» կուսակցությունները:

ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը , հրապարակելով որոշումը, մասնավորապես նշել է, որ այս օրենքով, նվազագույն աշխատավարձի դեպքում, հաշվի չեն առնվել կենսաապահովման նվազագույն զամբյուղի պահանջները, եւ յուրաքանչյուր ոք իրավունք ունի վարձատրվել նվազագույն աշխատավարձից ոչ պակաս: Նրա խոսքի մեկ այլ հետաքրքրական հատվածը հետեւյալն էր. «Օրենքի 49-րդ հոդվածից բխում է, որ ֆոնդերի կառավարիչների հետ չմտնելով օրենքով համարժեք պայմանավորվածության մեջ, պետությունը ստանձնում է նրանց հնարավոր ձախողման դեպքում գումարի վերադարձման 80 տոկոսի պատասխանատվությունը, ինչը մեծացնում է ռիսկայնությունը: Եթե այդ վճարները սոցիալական վճարների տեսքով հանդես գային, փոխանցվեին պետբյուջեի հատուկ հաշվին եւ պետության պատասխանատվությամբ տրվեին տնօրինման, ապա այդ միջոցները կհայտնվեին ՀՀ ԱԺ ուղղակի վերահսկողության տակ, առարկայական կլիներ ՀՀ պետության պարտավորությունը եւ վստահությունը կմեծանար այդ համակարգի հանդեպ»:

Վերոնշյալ օրենքի այս եւ մյուս հոդվածները ճանաչելով հակասահմանադրական, Սահմանադրական դատարանը մինչեւ այս տարվա սեպտեմբերի 30-ը վերջնաժամկետ է սահմանելՙ հնարավորություն տալով ԱԺ-ին եւ Կառավարությանը համապատասխանեցնել օրենքը ՍԴ որոշման պահանջներին, ինչպես նաեւ նոր իրավակարգավորումներից ելնելով, վերահաշվարկի են ենթակա կուտակային բոլոր վճարները:

ՍԴ որոշումը գոհունակությամբ ընդունեցին դիմող կողմերը, այդ թվում նաեւ կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքող երիտասարդների ներկայացուցիչները, գովասանքի խոսքեր հղելով դատարանի նախագահին եւ անդամներին: Բանը հասավ նրան, որ ՀՅԴ-ն ներկայացնող Արծվիկ Մինասյանը շնորհակալություն հայտնեց երկրի նախագահին` ՍԴ վրա ազդեցություն գործելուց զերծ մնալու համար:

ակայն, ըստ մասնագիտական` իրավաբանական մեկնաբանությունների, որոշումը չի նշանակում, որ օրենքի գործունեությունը դադարեցվում է: Խոսքն այն մասին է, որ ԱԺ-ին եւ կառավարությանը ժամանակ է տրվում 6 ամսում` մինչեւ սեպտեմբերի 30-ը հակասահմանադրական ճանաչված բոլոր հոդվածները համապատասխանեցնել Սահմանադրությանը: Սա նշանակում է, որ մինչեւ այդ փոփոխությունները կատարելը, «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի դրույթները շարունակելու են գործել, իսկ 5 տոկոս կուտակային վճարումները` կատարվել: «ՍԴ-ն չի ասել, որ պարտադիր կուտակային համակարգը հակասահմանադրական է, չկա այդպիսի բան: Մենք ասել ենք, որ ներկայացված մոդելում կան հակասահմանադրական կետեր, որոնք պետք է կարգավորվեն պատասխանատու մարմինների, այս դեպքումՙ Կառավարության եւ Ազգային ժողովի կողմից» , նշել է ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը:

Երեկ տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ ՍԴ որոշմանն անդրադարձավ նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա ասաց, որ ձեւավորելու է աշխատանքային խումբ` հակասահմանադրական նորմերը վերանայող օրենդրական փաթեթ մշակելու եւ ԱԺ ներկայացնելու համար: Վարչապետը եւս մեկ անգամ քաղաքացիական ակտիվիստներին հրավիրեց երկխոսության: Ինչին ի պատասխան «Դեմ եմ» շարժման ներկայացուցիչները հայտարարեցին, որ իրենք պատրաստ են երկխոսության միայն այն դեպքում, երբ պարտադիր բաղադրիչը վերացվի, այլապես երկխոսության իմաստը չեն տեսնում: Հարկ է նշել, որ ավելի շուտ երկխոսության անիմաստ է պարտադիր բաղադրիչի վերացման դեպքում, քանի որ այդ դեպքում կուտակային համակարգը պարզապես չի կայանա:

ՍԴ որոշումը երեկ մեկնաբանեց նաեւ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը : Նա վկայակոչեց «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ կետը, համաձայն որի, օրենքը համարվում է սահմանադրական մինչեւ նրա ուժը կորցնելը: «Այսինքնՙ այս պահի դրությամբ դա կոչվում է հակասահմանադրականության հանդուրժում տեսության մեջ, մինչեւ սեպտեմբերի 30-ը, դա վերջնաժամկետն է, որ այդ դրույթները համարվում են սահմանադրական: Բայց այն պահին, երբ այդ փոփոխությունները կկատարվեն, այդ պահից այդ փոփոխություններն արդեն կմտնեն ուժի մեջ», պարզաբանեց նախարարը: Նա նաեւ այն կարծիքը հայտնեց, որ ՍԴ որոշումը չի նշանակում, որ մի կողմը հաղթել է, մյուսը` պարտվել:

Կուտակային համակարգի դեմ բողոքողներն էլ իրենց հերթին երեկ հայտարարեցին, որ ՍԴ որոշումով իրենց պահանջները բավարարված են եւ իրենք կներկայացնեն «ՍԴ որոշման մասին իրենց տեսակետը եւ այն, ինչպես դա պետք է հասկանալ»: Նրանք խոստացան, որ արձագանքելու ենք «բոլոր մոլորություններին, որ գալիս են ոչ միայն օրենսդրից ու գործադիրից, այլեւ ԶԼՄ-ներից»: «Նույնիսկ ԶԼՄ-ներն են զգալու մեր արձագանքը»: Սպառնալիքը այն ԶԼՄ-ների հասցեին էր, որոնք «այս պայքարի վեց ամիսների ընթացքում մի ռեպորտաժ չպատրաստեցին, բայց այս երկու օրվա մեջ հանրությանը մոլորեցնող նյութեր են տալիս»: Խոսքի ազատության ահա այսպիսի «ակտիվիստական» ընկալում եւ պատկերացում` իրավունքների ոտնահարման մասին անդադար խոսողների կողմից:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՐԱԺԱՐՎԵՑ, Ո՞Վ Է ՀԱՋՈՐԴԸ

Հաջորդ գրառումը

ՀԱՊԿ-Ը ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՔԵՍԱԲԻ ԲՌՆԱԳՐԱՎՈՒՄԸ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՊԿ-Ը ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՔԵՍԱԲԻ ԲՌՆԱԳՐԱՎՈՒՄԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանի խոսնակը հերքում է Սյունիքի մարզի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու մասին լուրը

17/10/2025

Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը գրել է․ «Վերջին օրերին մի շարք միջազգային և տեղական ԶԼՄ-ներում, ինչպես նաև սոցիալական ցանցերում,...

ԿարդալDetails

Բաքվում «ցնցված են». Ալիևի մահափորձի պլան է պատրաստվել

17/10/2025

Խուզարկվել են Վրաստանի նախկին վարչապետի, նախկին գլխավոր դատախազի և մի շարք նախկին պաշտոնյաների բնակարանները

17/10/2025

Սրանց՝ անօրինական գործունեություն ծավալողների արմատը պետք է կտրվի Հայաստանում, որ ապագայում չլինի ոչ նիկոլ, ոչ նիկոլի ծառա

17/10/2025

Մանկավարժական համալսարանի ռեկտորն ու մի շարք աշխատակիցներ ձերբակալվել են

17/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական