Կիրակի, Սեպտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՆՉՈ՞Ւ «ՀԱՆԿԱՐԾ» ԲՈՂՈՔ ԱՌԱՋԱՑԱՎ 5 ՏՈԿՈՍԻ ԴԵՄ

21/03/2014
- 21 Մարտի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Մինչեւ կուտակային կենսաթոշակային համակարգի ուժի մեջ մտնելը, այս համակարգի գործունեության համար որպես գլխավոր ռիսկային խնդիր մասնագետներն ու մեկնաբանները նշում էին այն հանգամանքը, թե կհաջողվի՞ աշխատողներին գործատուներից պահանջել իրենց դուրս բերել ստվերից եւ օրինական գրանցել: Այսինքն, որպեսզի աշխատողների համար հնարավորություն ստեղծվի ընդգրկվել այդ համակարգում եւ կուտակումներ կատարել ապագայում բարձր կենսաթոշակ ունենալու համար: Մինչ օրենքի գործարկումը ենթադրություններ անգամ չեղան այն մասին, որ սեփական կենսաթոշակի համար աշխատավարձից կատարվող վճարումը կարող է խնդիր առաջացնել:

Հիմա էլ, դիտարկելով աշխատավարձից սեփական կենսաթոշակի համար 5 տոկոս վճարումը որպես բացասական երեւույթ ներկայացնելը, կարելի է ասել, որ դա ոչ այլ ինչ է, քան արհեստականորեն ստեղծված խնդիր: Իսկ կուտակային համակարգի առավելություններին քաջատեղյակ եւ գիտելիքներ ունեցող մարդիկ էլ պարզապես չեն ցանկանում խոսել այդ մասին, վախենալով բողոքողների ստեղծած անհանդուրժողականության մթնոլորտից, պիտակավորումներից եւ վիրավորական արտահայտություններից:

Խնդրի արհեստական լինելու մասին է խոսում նաեւ այն փաստը, որ ընդամենը 1 տարի առաջ, մինչեւ 2013 թվականը, բոլորս աշխատավարձերից վճարում էինք 3 տոկոս սոցիալական վճար եւ դա բողոք չէր առաջացնում: Կրկնում ենք, այդ 3 տոկոսը պահվում էր անմիջականորեն աշխատողի աշխատավարձից, այլ ոչ թե գործատուից: Օրինակը ներկայացնենք նվազագույն աշխատավարձի վրա:

2012 թվականին, երբ նվազագույն աշխատավարձը 32500 դրամ էր, աշխատողը ստանում էր 31525 դրամ, քանի որ 32500 դրամի 3 տոկոսը կամ 975 դրամը պահվում էր որպես աշխատողի սոցվճար: Դրանից բացի, գործատուն վճարում էր 41375 դրամ կեղտոտ աշխատավարձից 8875 դրամ սոցվճար նույն աշխատողի համար: Ընդ որում, վերոնշյալ 3 տոկոսը աշխատողի գումարից ոչ թե նրա անձնական հաշվին էր կուտակվում, այլ ուղղվում էր պետբյուջե` գործող կենսաթոշակների վճարմանը, այսինքն պահվում էր անվերադարձ:

3 տոկոս սոցվճարի վճարումը ընկալվում էր որպես նորմալ երեւույթ, քանի որ պետությունը ենթադրում է բոլորի համար պարտադիր բնույթ ունեցող որոշ գործառույթներ: Հարկեր, տուրքեր եւ վճարումներ, պարտադիր զինծառայութուն, պարտադիր միջնակարգ կրթություն եւ այլն: Ի՞նչ պատահեց հիմա:

Սոցվճարն ու եկամտահարկը միավորվեցին դառնալով միասնական եկամտային հարկ, որն այժմ ամբողջությամբ վճարում է գործատուն: Այսինքն, հիմա աշխատողի «մաքուր» աշխատավարձից այլեւս 3 տոկոս նվազում տեղի չի ունենում: Նվազագույն աշխատավարձ ստացողի օրինակով դա նշանակում է, որ նա ստանում է հայտարարված 45 հազար դրամ աշխատավարձը, ոչ թե դրանից 3 տոկոս պակաս, ինչպես արվում էր մինչեւ 2013 թվականը:

Այնուհետեւ` մեր իրականության մեջ 3 կամ 5 տոկոսը երբեք լուրջ չափ չի համարվել, եւ երբ նվազագույն աշխատավարձը բարձրացվում էր օրինակ` 30 հազար դրամից 32500 դրամ, բոլորը միաբերան ծաղրում էին դա: Մինչդեռ, տվյալ դեպքում դա մոտ 8 տոկոսով բարձրացում էր: Դրանից հետո նվազագույն աշխատավարձը դարձավ 40 հազար դրամ, ապա 45 հազար դրամ, շուտով կդառնա 50 հազար դրամ, բայց դարձյալ ոչ ոք չի ասում, որ 2 տարվա մեջ նվազագույն աշխատավարձի գրեթե 60 տոկոս ավելացումը համարվում է կտրուկ բարձրացում: Եթե 8 տոկոսի բարձրացումը ծաղրանքի է արժանանում, իսկ 60 տոկոսն` անտարբերության, ապա ինչպե՞ս եղավ, որ 5 տոկոսը «հանկարծ» այդքան կենսական գումար դարձավ:

Բացի դրանից, ի տարբերություն մեկ տարի առաջվա 3 տոկոսի, ներկայումս 5 տոկոսը ոչ թե ուղղվում է պետական բյուջե, այլ մնում է աշխատողի սեփականությունը, ինչին նույն չափով` 5 տոկոս ավելացնում է պետությունը` պետական բյուջեից մնացած բոլոր աշխատավարձ եւ թոշակ ստացողների հաշվին` ինչի մասին չեն սիրում հիշատակել նոր համակարգից դժգոհողները: Այս ամենից հետո պարզապես զավեշտալի է ու շատ անարդար, որ նաեւ այլ ծախսերից կտրված եւ այս համակարգին ուղղված լրացուցիչ պետական ֆինանսավորման շնորհիվ, տարիներ հետո այս համակարգի արդյունքները վայելելու եւ բարձր կենսաթոշակ են ստանալու հենց նրանք, ովքեր այսօր բողոքում են դրա դեմ` հրաժարվելով ընդամենը մասնակից դառնալ սեփական կենսաթոշակի ձեւավորմանը:

Տարատեսակ պատճառաբանությունների` ինչպիսիք են չենք վստահում իշխանություններին, չենք վստահում կառավարիչներին, գումարները հաջորդ իշխանությունները կարող են չվերադարձնել եւ այլն, առնչությամբ տրվող պարզաբանումների եւ իրազեկման պակաս չկա: Սակայն կուտակային համակարգին դեմ արտահայտվողները լսել անգամ չեն ցանկանում այդ պարզաբանումները, հարցեր տալ պատասխանատուներին եւ մասնագետներին, ծանոթանալ նոր համակարգի գործունեության մեխանիզմներին, փարատել մտահոգությունները, եթե իսկապես դա է նրանց ցանկությունը:

Միակ առարկայական փաստարկն այն է, որ բողոքողները չեն ցանկանում այս պահին հրաժարվել 5 տոկոսը ծախսելուց: Փաստարկ, որը, թերեւս, իրավունք ունի գոյություն ունենալու, բայց այնքան զորեղ չէ, որ ի չիք դարձնի նոր համակարգի անհրաժեշտության եւ առավելությունների մասին մնացած բոլոր հիմնավորումներն ու փաստարկները:

Մի քանի տարի հետո բախվելու ենք ներկայիս կենսաթոշակային համակարգի սնանկացման խնդրին, որը կփլուզի երկրի ամբողջ ֆինանսատնտեսական համակարգը, որի հետեւանքները բոլորիս համար ծանր կլինեն, որից խուսափելու միակ արդյունավետ տարբերակը կուտակային համակարգն է: Միեւնույնն է, այդ համակարգին հարկադրված ենք լինելու անցնել` այս, թե հաջորդ իշխանությունները, ուղղակի որքան ուշ, այնքան ավելի ծանր ֆինանսական բեռով: Այլ ելք պարզապես չկա:

Հ.Գ. Մարտի 19-ի կառավարության նիստում, կուտակային կենսաթոշակային համակարգից դժգոհողներին երկխոսության կոչ ուղղեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Մենք հայտարարում ենք, որ պատրաստ ենք երկխոսության, որովհետեւ այն դիրքորոշումըՙ կամ ամեն ինչ, կամ ոչինչ, անընդունելի է ինչպես մեզ համար, այնպես էլ քաղաքացիական հասարակությունը ներկայացնող պատասխանատու երիտասարդների համար», հայտարարեց Տիգրան Սարգսյանը, միեւնույն ժամանակ կարծիք հայտնելով, որ «կամ ամեն ինչ, կամ ոչինչ սկզբունքից հրաժարվելն օգտակար կլինի բոլորիս համար»:

Վարչապետի երկխոսության առաջարկը ողջունելով, «Դեմ եմ» շարժումը միաժամանակ շեշտեց, որ իրենց «պայքարը շարունակվելու է այնքան, մինչեւ իսպառ վերացվի օրենքից պարտադիր բաղադրիչը» եւ երբ «պատրաստակամություն կլինի պարտադիր բաղադրիչը օրենքից վերացնելու», այդ դեպքում պատրաստ կլինեն երկխոսության:

Ավելորդ է նշել, որ պարտադիր բաղադրիչի վերացումը կբացառի կուտակային համակարգի կայացումը եւ երկխոսելու կարիք այլեւս չի լինի: Եթե կառավարությունը համաձայնի այդ պահանջին, ապա նշանակում է, որ յուրաքանչյուր բարեփոխում մեր երկրում հիմա կամ ապագայում, հանդիպելով բնակչության այս կամ այն հատվածի դիմադրությանը, դատապարտված է լինելու թղթի վրա մնալուն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՀԵՌՈՒՍՏԱՍՏՈՒԴԻԱՅԻ ԵՎ ԼՍԱՐԱՆԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒՄԸ ՀԱՎԵՐԺ ԿԱՊՐԵՑՆԻ ՄԵԾԱՆՈՒՆ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՆՈՒՆՆԵՐԸ»

Հաջորդ գրառումը

ԱՆԱԿՆԿԱԼ` ՀԱՏՈՒԿ «ԱԼՈ ՄԵՆՔ» ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՊԼԱՆԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ԱՆԱԿՆԿԱԼ` ՀԱՏՈՒԿ «ԱԼՈ ՄԵՆՔ» ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՊԼԱՆԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ի՞նչ իմաստ ունի TRIPP-ի գովերգումը, եթե կողմերը սկզբունքային տարաձայնություններ ունեն՝ դրա շահագործման պարամետրերի հետ կապված. Սուրենյանց

28/09/2025

«Ալիևի պահանջը և Փաշինյանի մոլորությունը» վերնագրի ներքո քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը վերլուծել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Փաշինյանի...

ԿարդալDetails

Շան պատճառով ծագած վեճ. Արաքս գյուղի բնակիչը կրակել ու սպանել է համագյուղացուն

27/09/2025

Անհաջող դերասանական խաղ. թուրքական հետախուզությունը օգոստոսի 8-ին միջանցք է ձևակերպել

27/09/2025

Զելենսկին հպարտացել է, որ իսրայելական Patriot-ը մեկ ամիս է, ինչ պաշտպանում է Ուկրաինայի երկինքը

27/09/2025

ԱՄՆ դեսպանատունը ցավակցել է Ադրբեջանին «տասնամյակների հակամարտության ընթացքում զոհված ադրբեջանցիների համար»

27/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական