Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՉԱԽՉԱԽԻ ՀԵՏԵՎԻՑ ԿԱՄ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՊՈԼՏԵՐԳԵՅՍՏԸ

14/03/2014
- 14 Մարտի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Այս շաբաթ խորհրդարանում տեղի ունեցավ մի բան, որի վերաբերյալ առաջին վերաբերմունքը կարելի է հայտնել աչքերին ու ականջներին չհավատալով: Քննարկվեց եւ ընդունվեց ոչ թե տեղական թունդ ալկոհոլային խմիչքների արտադրության խթանմանը նպաստող օրենք կամ փոփոխություն (որպես տնտեսությանը նպաստող քայլ), այլ` երեկոյան ժամը 22-ից մինչեւ առավոտյան 6-ը մասնավոր հեռուստաընկերությունների կողմից թունդ ալկոհոլային խմիչքների գովազդի ցուցադրման արգելանքը հանող եւ այդ տեսականու գովազդն գիշերային ժամերին թույլատրող փոփոխությունների նախագիծ` Գովազդի, ինչպես նաեւ Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքներում… նպատակ ունենալով նպաստել մասնավոր հեռուստաընկերությունների ֆինանսական ինքնաբավությանը, այդպիսով նաեւ` հեռուստատեսության որակի բարձրացմանը: Վա՞~յ: Բա մենք, միամիտներս, կարծում էինք, թե հեռուստաընկերություններն իրենց ինքնաբավությունը պետք է հոգան ազնիվ մրցակցությամբ շահելով հասարակության եւ գովազդատուների համակրանքը, եւ ոչ թե իրենց համար արտոնյալ գովազդի հորինմամբ, որից հետո էլ, աստված գիտե, դրանից նրանց որակը կբարձրանա, թե՞ ընդհակառակը, առեւտրային գովազդի տերերի ճաշակին համապատասխան, կընկնի: Բացի այդ, բոլորս էլ գիտենք, թե ինչպես է այս կամ այն օլիգարխին «հանձնարարվում» գովազդ տալ հենց այս կամ այն հեռուստաընկերությանը` բուն մրցակցության կամ իրական վարկանիշի թելադրանքն անտեսելով, իսկ հիմա էլ դա անում են, փաստորեն, օրենքով: Կամ` էս ինչ զբաղմունք են գտել օրինագծի հեղինակները` ջաղացի (տնտեսության զարգացման) փոխարեն չախչախի հետեւից ընկնելով, մասնավոր հեռուստատեսությունների դարդը լացելով, դրանց բովանդակության կամ ֆինանսավորման խնդիրն ինչո՞ւ է պետակասն մակարդակով լուծվում, փոխանակ անորակներին ՀՌԱՀ-ի միջոցով կարգի հրավիրելու:

Միգուցե ոչ միայն ընդդիմությունը, այլեւ իշխանությունը մի այնպիսի բան գիտե, որ ընտրություններին չսպասելով են ուզում սկսել «Բաստիլի գրավումը», իսկ վերջինս բոլոր ժամանակներում նախ սկսվել է հեռուստատեսություններից… Միգուցե որովհետեւ էդ մասնավոր հեռուստաընկերություններն հենց առաջին դեմքերի մեջ ե՞ն մեջ¬մեջ արված, ու հիմա ալկոհոլի գովազդի գումարի ավել պատառը փոր չի՞ ծակի: Դե արի ու մի ասա, ինչո՞ւ ես քո սեփական բուրդը պետականի հետ խառնում` ներմուծված խմիչքի գովազդով հեռուստատեսությունները հեղեղելն ու մեր տեղական արտադրողին խանգարելը, երիտասարդության վրա Արծվիկ Մինասյանի ասած « դրդիչ ազդեցությունն» էլ գումարած:

Բացի այդ` ինքնաբավ ֆինանսական գոյության խնդիր ունեն բոլոր ԶԼՄ –ները` այդ ի՞նչ խտրականություն է: Ինչո՞ւ, օրինակ, ոչ մեկն այնպիսի նախաձեռնությամբ հանդես չի գալիս, որ հատուկ նպաստեն անհետացման եզրին կանգնած եւ ԶԼՄ-ների մեջ ամենից ավելի շատ նոր գաղափարներ ու թեմաներ գեներացնող մամուլին: «Ազգը» երկու ամիս չէր տպվում, որեւէ պաշտոնյա, կամ պատգամավոր հետաքրքրվե՞ց` ինչու, թե՞ որեւէ մեկի ջրաղացին ջուր չլցնող եւ առկա բոլոր տեսակետները հասարակություն բերող ու դաշտի հնաբնակ, ոչ մեկի անձնական փիարը չիրակացնող թերթ ունենալն այսօր ավելորդ շռայլություն է մեր օլիգարխահեն ու բեւեռացված, բարիկադավորված հասարակության համար: Բայց չէ՞ որ պետության, երկրի, իշխանության եւ ընդդիմության խնդիրներին միշտ համակողմանի ենք նայել, իրականում այդպես պետք է լինի լրատվամիջոցը: Մինչդեռ մերոնք լրատվամիջոց ասելով` հասկանում են միայն սեփական լրատվամիջոցները, որոնք իրենց փիարով են զբաղված, ու այդպիսի օրենքներով փորձում են արտոնություններ ստանալ «յուրայինների» համար:

Մի այլ օրենսդրական նախաձեռնությամբ, որ նույնպես քննարկվեց եւ ընդունվեց, նույն օրենքներում փոփոխությամբ Հանրային հեռուստատեսությունն է զրկվում առեւտրային գովազդից. ճիշտ է` սոցիալական, մշակութային, կրթական գովազդներն ու հաղորդումների հովանավորների մասին տեղեկությունն այնտեղ պահպանվում է, բայց փաստորեն Հանրայինը զրկվում եկամտի շատ որոշակի աղբյուրից: Էս երկու օրենքների առումով հեղինակների հետ բանավիճողը զարմանալիորեն ավելի շատ Նիկոլ Փաշինյանն էր, ով հավատացած էր այս երկու փոփոխությունների էլ քաղաքական ենթատեքստի մեջ են: Ընդ որում` իրեն այլընտրանք հայտարարած ուժն այս առիթով որեւէ տեսակետ չհայտնեց, փոխարենը Նիկոլ Փաշինյանը լիուլի օգտվեց բոլոր հնարավորություններից` մատնանշելու ընդհուպ մեկուկես միլիարդ դրամ գովազդային գումարները որոշակի անձի պատկանող հեռուստաընկերթյունների («Արմենիային»` իր արբանյակներ «Լայմին», Ա TV-ին, Արմնյուզին, մասամբ էլ` «Շանթին») ուղղելը եւ Հանրային հեռուստատեսության դեմ դավադրությունը (ըստ նրա` խնդիր է դրված Հանրայինի վարկանիշն այնքան գցել, որ ընտրություններին ընդդիմությանը տրվող պարտադիր րոպեներին ոչ ոք Հանրային չնայի, բա): Իսկ ընդհանրապես, ըստ նրա, հեռուստահաղորդակցությունն, այդպիսով, փորձ է արվում նախագահ Սարգսյանի ընտանիքի ձեռքում կենտրոնացնել, քանի որ, ըստ նրա, նշված հեռուստաընկերությունների տերը նախագահ Սարգսյանի փեսան է:

Իհարկե, օրինագիծը ներկայացնողներն ու իշխանական թեւի պատգամավորները բանավիճում էին այս եւ նման տեսակետների դեմ` որպես կռվան բովանդակային բարելավման նպատակը մատնանշելով, իսկ օրինակ Հանրայինի փոփոխությունը ներկայացնող արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը համոզմունք ուներ, որ առեւտրային գովազդից Հանրայինի ազատումը թույլ կտա կախում չունենալ գովազդատուից (բայց բյուջեով լրացուցիչ հատկացումներ են արվելու եկող տարի Հանրայինին, այսինքն` գովազդային փողն ուղղում են մասնավորն, իսկ բյուջեն նոր բեռ է ունենալու): Եւ դեռ նեղացավ էլ, թե թող տպավորություն չստեղծվի, որ ով ԱԺ ամբիոնից բարձր խոսեց, նա է ճիշտ:

Մյուս կողմից` այս երկու փաթեթներն ու մի շարք պատգամավորների նախաձեռնած Հայաստանի քաղաքացիական օրենսգրքի այն փոփոխությունների նախագիծը, որով պատրաստվում են պայքարել սոցիալական ցանցերի կեղծ օգտատերերի եւ նրանց` վիրավորանք ու հայհոյանք պարունակող կարծիքների դեմ, իսկապես էլ, կարծես հուշում են, որ իշխանությունն էլ է լայնածավալ պատրաստվում ինչ-որ բանի: Հատկապես վերջինիս դեպքում, երբ նախատեսվում է օգտատերերի կարծիքները արտատպող լրատվամիջոցներին պատասխանատվության կանչել, խնդիրը գրաքննության պես մի բան է դառնում: Չնայած` օրինագծի հեղինակներից Արփինե Հովհաննիսյանը մտահոգվում էր նախաձեռնությունն անտեղի չքաղաքականացնելու մասին: Ճիշտն ասած` երբ այս նախաձեռնությունը ներկայացվեց, մտածում էինք, թե որքան իրականությունից հեռու պետք է լինեն իշխող շրջանակներում, որ այսպիսի բան ներկայացնեն: Ի վերջո` մարդիկ ունեն մի տարածք, որտեղ կարծիք են հայտնում եւ մի կողմ քաշվում` սպառած լինելով կուտակված բացասական էներգիան (որի համար, անշուշտ, պատճառներն անթիվ են), սակայն օրենքի ընդունումից հետո նախաձեռնողները այդ մարդկանց փաստորեն հրավիրում են փողոց եւ հրապարակներ` բացասական էներգիան այնտե՛ղ լիցքաթափելու. այ քեզ բան, որքան պետք է ապատեղեկացված լինեն վերին շրջանակներում, որ այսպիսի նախաձեռնությանը թափ հաղորդեն: Բարեբախտաբար` այս մտահոգությունները կիսեց նաեւ իշխանական պատգամավորներից Մարգարիտ Եսայանը ` ԱԺ հայտարարությունների ժամին: Միգուցե նախկին լրագրողական իր փորձին վստահելով եւ մեդիադաշտի ներկայացուցիչներին հղում անելով` նա նշելով, թե արդեն մականուն ստացած «ընդդեմ ֆեյքերի» օրինագծի անհրաժեշտությունը չկար, քանի որ դաշտի այդ հատվածը միանգամայն կարգավորվում է օրենքներով, եւ որ` պետք էր լսել պրոֆեսիոնալներին, իսկ մարդուն վիրավորելու համար բոլորովին պետք չէ «ֆեյք» (կեղծ օգտատեր) լինել: Իսկ թե ականջալուր կլինե՞ն նրան` կերեւա արդեն առաջիկայում:

Մանավանդ որ` օրենսդրությունն, իրոք, արդեն ներառում էր վիրավորանքի եւ զրպարտության համար բավական խիստ վարչական մեթոդներ, իսկ կեղծ օգտատերերն ընդհանրապես իշխող եւ այլընտրանք կուսակցությունների բարեկամներն են, որոնք ինտերնետ հարթույթում մենամարտում են միմյանց դեմ: Համենայն դեպսՙ այս թեմայով ԱԺ-ում լսումներ են տեղի ունենալու մարտի 31-ին, դրանից հետո կերեւա:

Անցած շաբաթվա ընթացքում շարունակվեց ԲՀԿ-ի սկսած այսպես կոչված կոնսոլիդացման ակտիվիզմի նոր ռաունդը` անցած նախագահական ընտրություններին հաջորդած ողջ` համեմատաբար հանգիստ պահվածքից հետո: ԲՀԿ առաջնորդն ու ԲՀԿ քաղաքական թեւի ներկայացուցիչները հանդիպեցին նախ ՀՅԴ-ի. ապա ՀԱԿ-ի (առանց Տեր-Պետրոսյանի) հետ` խոստանալով շարունակել խորհրդակցական հանդիպումներն այլ ուժերի հետ եւս:

Ծառուկյանը նորից խոսում էր կոնսոլիդացիայից եւ ժողովրդի սպասումներից, այն բանից, որ ոչ մեկը մենակ չի կարող լուծել խնդիրները` ավելի լայն կազմով հավաքվելու անհրաժեշտություն տեսնելով եւ այս բոլորի լուրջ հետեւանքները կանխատեսելով հետագա քաղաքական գործընթացների վրա:

Փաստորեն, ինչպես եւ նախորդ նախագահական ընտրություններից առաջ` ԲՀԿ-ն խորհրդակցություններ է սկսել քաղաքական ուժերի հետ. ի՞նչ խաբար է` այն ժամանակ ընտրություններ էին, հիմա ի՞նչ է սպասվում, միգուցե մի բան կա, որի մասին ԲՀԿ-ն գիտե, եւ հենց հիմա՞ են պատրաստվում իշխանափոխություն անել, թե, այնուամենայնիվ, հիմիկվանից պատրաստվում են հերթական ընտրություններին: Ու որ ճանապարհային քարտեզը ցույց տան, ըստ այդմ էլ դեռեւս անհայտ քաղաքական օրակարգը հայտնի դառնա` միգուցե գլուխ հանենք, վերջը ի՞նչ են ուզում` Տեր-Պետրոսյանի ասած բուրժուադեմոկրատական հեղափոխությո՞ւնը, Նիկոլի ասած պարզ օլիգարխափոխությո՞ւնը, թե՞ առաջին դեմքերի պարզ փոփոխությունը (իսկ ժողովրդի անունից հեղափոխություն անելու խոսակցությունները բոլոր տեսակի իշխանափոխությունների սովորական աչքակապությունն է, անկախ այն բանից, որ իսկապես վատ ենք ապրում): Բացի այդ` հասարակության լայն շրջանակներում շատերը կասկած ունեն իշխանության հետ դաշտը կարգավորելու սովորական դերաբաշխման մասին, ինչը սովորաբար վերջին տեղն է շպրտում ընդհանրապես հանրության լայն շերտերի շահը: Համենայն դեպս` Ծառուկյանի այն վիրավորանքին, որ դատարկ մարդկանց պահվածքն իրենց համախմբան առիթով ընդամենը սեփական գոյությունը պահպանելու համար է, խորհրդարանում պատասխանել էր ակնարկն ընդունած Արտաշես Գեղամյանը ` զարմանալի համարելով համախմբումը մի գործչի շուրջ, ով օրվա առաջին կեսին Ռոբերտ Քոչարյանի հետ է, երկրորդ կեսին` խաղեր է տալիս ՀԱԿ-ի հետ, երրորդ կեսը բաժակը ձեռքը հոտընկայս խմում է Սերժ Սարգսյանի կենացը. «Սթափվեք, եւ ամենակարեւորը` ձեր կայքերում վերջացրեք անվանարկել մարդկանց, դուք շատ խոցելի եք, հաջորդ ելույթս կլինի ավելի դաժան, եթե դուք շարունակեք ձեր բախտախնդրությունը», «սարսափազդու» տոնով ասել էր նա: Ակնհայտորեն այս սպառնալիքն ուղղված է Ծառուկյանին, ով դատարկ մարդկանց մասին ասել էր ՀԱԿ-ի հետ հանդիպմանը: Չնայած զուգահեռՙ հանրապետականներից Էդուարդ Շարմազանովն, օրինակ, հանգիստ խոսում էր քաղաքական երկրորդ բեւեռ ձեւավորելուց, ԲՀԿ-ի շուրջ առողջ համախմբումից եւ իշխանավարության ամերիկյան մոդելից…

Մի խոսքով` Հայաստանում գարուն է, եւ մեր ոչ իշխանական ուժերը նորից ասպարեզ են բերել իշխանափոխության պոլտերգեյստին` տեսնենք որքան կդիմա այս անգամ:

Իսկ Ղրիմն ու Սեւոստոպոլն անկախություն հռչակեցին` կիրակի անցկացվելիք անկախության հանրաքվեից առաջ: Անկախ ղրիմյան զարգացումներից եւ Հայաստանի պաշտոնական եւ քաղաքական ուժերի մակարդակով չեզոքությունից առ թեման` շուտով հարկավոր կլինի պաշտոնապես դիրքորոշում հայտնել` ըմբռնումո՞վ է մոտենում Հայաստանն իր ռազամավարական գործընկերոջ քայլերին Ուկրաինայում, եւ այստեղ պետք կլինի առնվազն օձի խելք` նեղ վիճակից դուրս գալու եւ մեր բարեկամ երկիր Ուկրաինային եւս չնեղացնելու համար (ապրիլի առաջին տասնօրյակի վերջին տեղի կունենա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստը), որին հավանաբար Հայաստանը կմասնակցի նախագահի մակարդակով, եւ այդտեղ պաշտոնական տեսակետ ներկայացնելուց խաբս տալը եւ ըմբռնումով չմոտենալը Պուտինի գործողություններին կամ անընդհատ դիվանագիտական ճանապարհով ուկրաինական ճգնաժամը հաղթահարելուն հղումներ անելը շատ դժվար կլինի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԽԵՂԱԹՅՈՒՐՎԱԾ ՓԱՍՏԵՐԻ ՊՆԴՈՒՄՆԵՐ ԵՎ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԾԱՂՐԱՆՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

ՈՉ ԱԴԵԿՎԱՏ ՅԱՆՈՒԿՈՎԻՉԸ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ՈՉ ԱԴԵԿՎԱՏ ՅԱՆՈՒԿՈՎԻՉԸ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական